Մինչև երբ...

23 Հունիսի 2017

  Բարձրագույն իշխանության վարքը գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել իշխանության պարտքը բնակչության վերաբերյալ: Այդ պարտքը կայանում է ձևավորված կարգի պահպանման և ամրապնդման, պետության տարածքային ամբողջականության պահպանման, երկրի ինքնիաշխանության ամրապնդման և պաշտպանման՝ իր բոլոր սոցիալ կազմակերպչական ասպարեզներով (իշխանություն, իրավունք, տնտեսություն, մշակույթ և գաղափարախոսություն), քաղաքացիների անձնական անվտանգության ապահովման, դաստիարակության և կրթության համակարգի, քաղաքացիական և սոցիալական իրավունքների պաշտպանման մեջ՝ այն ամենը, ինչը  բնակչության սովորական ապրելաձևն է: Բնակչությունը պետք է վստահի իշխանությանը և համոզված լինի, որ այն կկատարի իր պարտքը: Արդյո՞ք իշխանությունը կատարում է այդ պարտքը, և եթե ոչ՝ ապա ինչու:

   Կենսամակարդակի և կյանքի ցածր որակի հիմնական պատճառն է բարոյական արժեզրկումը՝ կոռուպցիոն և քրեական կապիտալի վրա հիմնադրված  : Այն բոլոր տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիրների աղբյուրն է: Կոմպրադորական օլիգարխիան կոռուպցիայի ալֆան և օմեգան է: Նա է պատճառը, որ պետական մարմինների անկախությունը պայմանական է:

   Թվում է, թե տնտեսության ճգնաժամի պայմաններում առաջատար ընկերությունները տեսականորեն նույնպես պետք է ունենան խնդիրներ: Սակայն մեր օլիգարխների կապիտալը զգալիորեն աճում է: Հարց է ծագում թե ինչի հաշվին: Այնուամենայնիվ օլիգարխների հարստացման աղբյուրները ակնհայտ են՝

  1. Հումքի և էներգակիրների սակագների բարձրացում (ինչը կայանում է տնտեսության իրական սեկտորից և ժողովրդից փողերի կորզման մեջ)
  2. Հարկային խարդախությունը
  3. Պետական միջոցների օգտագործումը առաջատար բիզնես ընկերությունները «փրկելու» համար, որոնք փաստորեն խմում են Հայաստանի բնակչության արյունը և հարստանում են նրանց դժբախտություններից. «Քեֆ է ժանտախտի ժամանակ»:

  Վերը նշվածը հերթական անգամ ապացուցում է, որ մեր օլիգարխիան բեռ է Հայաստանի համար և առանց դրա հեռացման (առանց արտադրության միջոցների ազգայնացման), մեր երկիրը դատապարտված է...

  Այս սկզբունքի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև հետևյալ հանգամանքով: Ընդերքօգտագործման կազմակերպությունների մեծամասնությունը հանդիսանում են գլոբալ կոմպրադորական օլիգարխիայի արարածներ: Մեր երկրում նույնպես ձևավորվում է կոմպրադորական օլիգարխիա, դրանք են՝  չինովնիկ-բյուրոկրատներ և գործարար-օլիգարխներ, ովքեր վաստակում են կապիտալը վաճառելով  երկրի բնական ռեսուրսները, ովքեր պահում են իրենց ֆինանսական միջոցները արտասահմանյան բանկերում և կողմնորոշված են իրենց արևմտյան «գործընկերների» վրա:

  Ներկայումս աշխարհում կատարվում է կոմպրադորական գլոբալիզացիա, որն ուղղված է պետության դերի նվազեցմանը՝ ընդհուպ մինչև բոլոր կենսապահովման համակարգերի հեռացումն ազգային վերահսկողությունից դեպի մասնավոր հատված, դրանք դարձնելով գործիք արտաքին վերահսկողության իրականացման համար: 

  Մասնավոր ենթակառույցները նպատակ են հետապնդում տեղափոխել դրանց ենթակայությունը պետականից մասնավոր  ներդրողներին: Վերջիններս սերտորեն կապված են գլոբալ օլիգարխիկ բիզնեսի հետ, և քողարկվելով մրցակցությամբ, առաջ են մղում մասնավոր և արտասահմանյան հատվածի ներդրումները, միաժամանակ փորձելով վերահսկողություն հաստատել ամբողջ տնտեսության վրա:

  Այսպիսով, ճնշելով ցանկացած մրցակցություն, ներմուծվում է համատարած գլոբալ մոնոպոլիա, որը պետությունը վերածում է «աբորիգենների ռեզերվացիայի», իսկ պետական հարստությունը՝ գլոբալ օլիգարխիայի սեփականության: Այդ նպատակով, սեփական մասնավոր ներդրողների հետ միաժամանակ խրախուսվում են նաև արտասահմանյան ներդրողները և կասեցվում է ցանկացած պետական կարգավորում, ինչը հավասարեցվում է պրոտեկցիոնիզմի:

   Առանց պետական պրոտեկցիոնիզմի, որի դեմ պայքարում են բոլոր հիմնական գլոբալ տնտեսական կառույցները, ազգային բիզնեսը երբեք չի կարող դիմակայել գլոբալ-օլիգարխիկ համակարգին:  

Հեղինակ` Գարիկ Բաբուրյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: