Այս օրերին շատ են հնչում ինչ անել, ինչով օգնել հարցերը: Եվ նորից ես պատասխանում եմ. ամեն ինչ հիմա հայ հասարակության՝ խնդիրները ճիշտ ձևակերպելուց է կախված: Նորից հարցնում են՝ ինչպես ձևակերպենք: Պատասխանում եմ. հայ հասարակության համար մեկ խնդիրն է՝ ստիպել Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը: Երկրորդ՝ այսօր աշխարհը պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, բայց պայման է դնում, որ դա առաջինը պետք է անի Հայաստանը: Ինչո՞ւ: Քանի որ 1991 թվականին Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել ԼՂՀ-ն, ապա Հայաստանն ունի ԼՂՀ հանդեպ միայն մեկ իրավունք. դա 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ զինադադարի մասին պայմանագիրն է, որը թույլ է տալիս Հայաստանին մասնակցել Արցախում ցանկացած…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարել է, թե վերջին տարիներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն: Թե ինչ համաձայնությունների մասին է խոսքը, պարզ չէ: Պարզ է, որ Լավրովն, ըստ երեւույթին, նկատի ունի այն եռակողմ ֆորմատը, որով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հանդիպում էին մի քանի տարի, մինչեւ Կազան: Եթե խոսքն այդ համաձայնությունների մասին է, ապա դրանք կյանքի կոչելը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, թեեւ հայտարարվում է, որ դրանք մերժել է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը: Միեւնույն ժամանակ, եթե այդ համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն, ապա ի՞նչ իմաստ է ստանում Լավրովի եւ…
Երկրորդ նախագահի՝ Ռաբերտ Քոչարյանի օրոք, շուրջ 10 տարի Ղարաբաղի բանակցությունների շուրջ տեղեկատվական բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ էին բանակցում համանախագահների, կամ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: Ճիշտ է տարիներ շարունակ զրոյական կետում էին բանակցությունները՝ «սառեցված», բայց համենայնդեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված: Մեր անհանգստություններն սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի,…

Ինչ են գրում

«5 օր տեւած պատերազմը, որը սանձազերծվել էր բարբարոսական, մտածելակերպով միջնադարյան Ադրբեջանի կողմից` ընդդեմ ինքնիշխան, ազատասեր Լեռնային Ղարաբաղի, ցուցադրել է Հայ ազգի ոգու մեծագույն հաղթանակը: Մենք ջախջախեցինք Ադրբեջանին: Ջախջախեցինք, քանի որ կարողացանք համախմբվել եւ ցուցադրել մյուսներից տարբերվող` մեր ազգի գենետիկական լավագույն որակները: Հնգօրյա պատերազմը ցուցադրեց երկրագնի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդկանց համերաշխությունը` Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդին: Այս պատերազմը մերկացրեց մեկ տհաճ փաստ եւս. ոչ մի ճանաչված պետություն ոչ միայն իր աջակցությունը, այլեւ իր լոյալությունը չհայտնեց հայ ժողովրդին: Դա դաժան դաս էր, որը մենք քաղեցինք այս պատերազմից: Մենք միայնակ տեր կանգնեցինք մեր անկախությանն ու ապագայում էլ մենք պարտադրված կլինենք մեր հարաբերությունները կառուցել այլ…
Երկու օրվա մարտական գործողությունների ընթացքում կասկածներ են առաջացել, որ ադրբեջանական կողմում կռվում են իսլամիստները։ Այս լուրը լիարժեք հերքել չկարողացավ նաև ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։ Հետաքրքիր մեկնաբանություն է տվել կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ադրբեջանը կօգտագործի ջիհադականներին: «Այն, որ իսլամիստները մտել են Ադրբեջան, որ Նախիջեւանում են հաստատվել, որ Վրաստան էլ են մտնում անկաշկանդ, մի անգամ չէ, որ ասվել է: Թուրքիա են գնում մեծ քանակությամբ ջիհադականներ, որոնք Թուրքիայից ինչ-որ տեղ պետք է գնան։ Պատկերացնո՞ւմ եք` ուր կգնան..․ ուրիշ տեղ չեմ տեսնում, որովհետեւ մենք ունենք բաց դարպաս, հանձինս` Նախիջեւանի: Պարզապես Թուրքիան չի ուզում բախման մեջ երեւալ, սա…
«Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ», - Բինգյոլում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: (1) Ի՞նչ լեզվով է արտահայտվում Թուրքիայի Հանրապետության պաշտոնյան. դիվանագիտությա՞ն, իրավունքի՞, միջազգային իրավունքի սկզբունքների՞ ու նորմերի՞: Ո´չ, ամենեւին: Ըստ էության, Դավութօղլուն վերոնշյալ համեմատությունը ձեւակերպում է Բաթումի, Ալեքսանդրապոլի, Կարսի, Մոսկվայի պայմանագրերի համապատասխան հոդվածների ոգով ու տրամաբանությամբ: Հասկանալի է, որ այս հարցում մեկից ավելի խնդիրներ գոյություն ունեն, այդ թվում եւ Հայերի ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի Հանրապետության պաշտոնյայի կողմից, սակայն մենք քննարկեն դրանցից երկուսը. ա/ Դավութօղլուի համեմատության լեզուն եւ պայմանագրերը եւ բ/ Մոսկվայի պայմանագրի վերանայման նշանակությունը հայ ժողովրդի համար: ա/…
1987 թ․ Մ․Նահանգների արտաքին պարտքը հասնում էր մինչև 246 մլրդ դոլարի։ 1987 թ․ հոկտեմբերի 19-ին աղետալի կերպով փլուզվեց Ուոլ Սթրիթը։ Ստեղծված իրավիճակում Մ․Նահանգներին կարող էր փրկել միայն հրաշքը։ Եվ այդ հրաշքը հայտնվեց ի դեմս Գորբաչովի։ Գորբաչովը հանձնեց ԽՍՀՄ ռազմական և քաղաքական ասպարեզի բոլոր լծակները՝ սկսած միջուկային պարիտետի ապամոնտաժումից։ Ավելացնեմ, որ Գորբաչովը կործանեց նաև ԽՍՀՄ տնտեսությունը։ 1987 թ․ հունվարին փոխվեցին արտաքին առևտրի սահմանափակումները, այն սահմանափակումները, որոնք ԽՍՀՄ ներքին շուկան պաշտպանում էին փլուզումից։ Քանի որ առանց այդ սահմանափակումների ԽՍՀՄ ներքին շուկան չէր կարող նույնիսկ մեկ օր դիմանալ՝ արտաքին շուկայի համեմատ ժողովրդական սպառման ապրանքների և պարենամթերքի համար իր սահմանած գների հսկայական անհամաչափության պայմաններում։…
«Կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցավ հայկական ընտրությունների ամենախայտառակ ավանդույթների համաձայն: Ինչպես 1998 թվականին, երբ փաստացի ՀՀ նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները հանվում էին քվեատուփերից` փոխարենը լցնելով Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկածները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզչության շտաբի պետն է, կարող է իր կենսագրության մեջ նշել, որ ինքը Հայաստանի հայաթափման գործում ամենանշանակալի ներդրում ունեցող իշխանական գործիչներից մեկն է: ՀՀԿ շտաբի պետի տեղակալներից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես կարող է իր կենսագրության մեջ գրել, որ տակավին երիտասարդ տարիքում ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանում մարդը՝ որպես արժեք, վերանա, և…
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: