July 28, 2017 AAE Karabakh Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք շռայլություն չեն պատերազմող երկրի համար թանկարժեք ծառայողական մեքենաները, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Կոնֆուցիոսից մեջբերում արեց. «Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում»,- ասաց նա:Արցախի հերոսի խոսքերով՝ ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում նման շռայլություն չպետք է թույլ տալ. «Ժողովուրդը էստեղից թողնում գնում է ուրիշ երկիր, աշխատանք չունի, իսկ տեսնում է նման մեքենաներ, ինչը պատիվ չի բերում մեզ, և ես իմ կարծիքը Կոնֆուցիոսի ասածի վրա եմ հիմնում»,- հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրվել,…
Ամբողջ պատմության ընթացքում և մի գուցե ավելի վաղ, հնադարյան ժամանակներից գոյություն են ունեցել երեք տեսակի կամ կարգի մարդիկ՝ 1-Բարձր, 2-Միջին և 3-Ցածր դասի մարդիկ: Այդ երեք կարգի մարդկանց նպատակները անհաշտ են: Բարձր դասակարգի խավի նպատակն այն է, որ իր տեղում մնա և իր դիրքը պահի, Միջին դասակարգի նպատակն այն է, որ իր տեղը բարձր դասակարգի հետ փոխի, իսկ ցածր դասակարգը, երբ նպատակ ունենա, այն կլինի, որ մարդկանց միջև տարբերությունները վերացնի և այնպիսի հասարակարգ ստեղծի, որտեղ բոլոր մարդիկ հավասար կլինեն: Ցածր դասակարգի ժողովրդի վատ հատկություններից մեկն այն է, որ այնքան են ծանրաբեռնված, ճնշված ու առօրյա հարցերով զբաղված, որ նրանք բացի առօրյա…
«Կարծիքը» կարող է իմ կարծիքը լինել, սակայն «Իրականությունը» չի կարող իմը լինել: «Իրականությունը» ոչ մեկին չի պատկանում, այդ իսկ պատճառով՝ միշտ պատերազմ է գնում կարծիքի և ոչ թէ իրականության համար:

Մինչև երբ...

Բարձրագույն իշխանության վարքը գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել իշխանության պարտքը բնակչության վերաբերյալ: Այդ պարտքը կայանում է ձևավորված կարգի պահպանման և ամրապնդման, պետության տարածքային ամբողջականության պահպանման, երկրի ինքնիաշխանության ամրապնդման և պաշտպանման՝ իր բոլոր սոցիալ կազմակերպչական ասպարեզներով (իշխանություն, իրավունք, տնտեսություն, մշակույթ և գաղափարախոսություն), քաղաքացիների անձնական անվտանգության ապահովման, դաստիարակության և կրթության համակարգի, քաղաքացիական և սոցիալական իրավունքների պաշտպանման մեջ՝ այն ամենը, ինչը բնակչության սովորական ապրելաձևն է: Բնակչությունը պետք է վստահի իշխանությանը և համոզված լինի, որ այն կկատարի իր պարտքը: Արդյո՞ք իշխանությունը կատարում է այդ պարտքը, և եթե ոչ՝ ապա ինչու: Կենսամակարդակի և կյանքի ցածր որակի հիմնական պատճառն է բարոյական արժեզրկումը՝ կոռուպցիոն և քրեական կապիտալի…
Ես զզվում եմ այն ​​մարդկանցից, ովքեր նկատելով ուրիշների տառապանքները եւ վատ վիճակը, Աստծուն փառք են տալիս իրենց վիճակի համար: Ֆեոդոր Դաստայեւսկի
Երէկ իրիկուն մինչ կը պատրաստուէի այսօր մեկնելու համար Երեւան՝ մասնակցութիւնս բերելու մեր պատկանած կազմակերպութեան համաժողովին, որոշ միտքեր պատեցին զիս, ինչ կը վերաբերի մեր եւ ընդհանրապէս Հայ ժողովուրդը յուզող հարցերուն: Միտքերս տարին զիս դէպի այն գիրքը, որ ատենին կարդացած էի ու հիմա իր կարգին տղաս կը կարդայ միւս սենեակը նստած… Գիրքին անունը «The Lexus and the Olive Tree»: Հեղինակը «Foreign Affairs» պարբերականի ծանօթ վերլուծաբան Թոմաս Ֆրիտմըն: Անոր բովանդակութիւնը ընդհանրապէս կը վերաբերի համաշխարհայնացման (Globalization) երեւոյթին, սակայն անոր մէջ գլուխ մը կայ, որուն մօտ կանգ պիտի առնեմ՝ զայն քեզի հետ բաժնելու համար սիրելի ընթերցող: Վերոյիշեալ գլուխին մէջ լրագրողը կը պատմէ իր Թոքիօ այցելութեան…

Ի՞նչ են գրում

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այս վիրավորանքին արձագանքելու Մոսկվան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի ելույթից հետո, որը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն ոչ մի պարտավորություն իր վրա չի վերցրել և թույլ չի տա ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները, զառանցանքով հանդես եկավ նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն... Հիշեցնեմ, որ Ն.Մամեդովը նաև ասել էր. «Այնտեղ արված հայտարարությունը՝ Մինսկի խմբի դիրքորոշումն է... Մենք ոչ մի պարտավորություններ մեզ վրա չենք վերցրել...»։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևն էլ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ նախարար Է.Նալբանդյանի Սոֆիայում արած հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի մի քանի նախաձեռնություններին, ասել է, որ Հայաստանը…
Քաղաքագետ Գագիկ Համաբարյանը մեկնաբանում է ՀՀ Նախագահի՝ Վիեննա կատարած այցը և լրագրողների հետ հարցազրույցի որոշ հատվածներ։ ՀՀ նախագահի հայտարարությունը` Վիեննայում կայացած հանդիպումը խոստումնալից համարելու մասին, ավելի շատ կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, ովքեր, կարելի է ասել, որ պաշտպանեցին նախագահի առաջադրած երեք նախապայմաններից երկուսը` դա զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մոնիտորինգի պահն է և այսօր հասցեական մեղադրանքներով հանդես գալը, որը բխում է առաջին նախապայմանից: Սակայն պետք է նշեմ, որ մենք չպետք է ուրախանանք այս հանդիպման արդյունքներից, որովհետև մենք գործ ունենք թուրքի հետ, իսկ թե ինչ է ներկայացնում իրենից թուրքը, երևաց երեկոյան բանակցությունների ավարտից հետո, երբ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով…
Մայիսի 16-ին Վիեննայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ հանդիպումը մեկնաբանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Հանդիպման արդյունքը, թերևս, այն պետք է լինի, որ ոչ միայն կամրագրվի ապրիլի սկզբին ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքը և հակառակորդի վերահսկողության տակ կշարունակեն մնալ քառօրյա պատերազմի ժամանակ գրավված հայկական դիրքերը, այլև կանխավ արդարացված կլինեն ալիևյան վարչախմբի բոլոր հաջորդ նմանատիպ նախաձեռնությունները: Իսկ դրանք շատ չեն ուշանա: Հանդիպման պահը միանգամայն ճիշտ է ընտրված: Հատկապես պաշտոնական Բաքվի շահերի և իրեն սատարող ինչ-ինչ ուժերի հաշվարկների համատեքստում՝ այն կոչված է պարզապես ջնջել անգամ, քաղաքական և…

Մեր ուժը միասնության մեջ է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարիներին արդեն 24-րդ գարունն է, որ մայիսի 9-ը ազգովին նշում ենք որպես եռատոն։ Արցախցիները Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցների հետ միասին հանդիսավորությամբ տոնում են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրը։ ԼՂՀ պետական տոների օրացույցում այս տարեթիվն առանձին տեղ է գրավում։ Բայց ոչ միայն այն պատճառով, որ հանգամանքների երջանիկ զուգադիպությամբ այն ներառել է միանգամից երեք նշանակալի, մեր ժողովրդի համար հիրավի օրհասական իրադարձություններ՝ Մեծ հաղթանակի տոն, մեր բանակի և Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ազատագրման օր։ Թերևս մեծ մասամբ և այն պատճառով, որ 1992-ի մայիսին փաստորեն վճռվում էր հենց մեր երիտասարդ հանրապետության ճակատագիրը,…

Մենք ենք մեր անվտանգության երաշխավորը…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում: Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում «պատերազմի հարացույցը» փոխարինել «խաղաղության հարացույցով»: Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն: Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Ստեղծված…
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: