Արխիվ Հունիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հզոր է այն ժողովրդի ճանաչողության մակարդակը, որտեղ ձևավորված քաղաքական գործիչների իմացության չափանիշը հասանելի է հասարակության լայն խավերին: Ողբում է թատերական հրապարակը, որ իր հարթակից՝ 30 տարի հնչած բոլոր կոչերն ու ճառերը չեն համապատասխանել իրականությանը: Յուրաքանչյուր թալանչի՝ իր ունեցած հնարավորությունների չափով խաբել է սեփական ժողովրդին:
Անկախության 3 տասնամյակների արդյունքում, երկրում ձևավորվեց դիսիդենտների, դիլետանտների, թալանչիների, ներքին թշնամիների, սատանա-հուդայական գործիչների, սուտլիկ որսկանների, Քաջ Նազարների և Սորոսի փողերով սնված մարդուկների, որոնք խաբելով հասարակությանը՝ յուրացրել են Սովետական Հայաստանի 70 տարիներում Կոմունիսների և ժողովրդի ստեղծած ազգային սեփականությունը: Արժեքների իսկական տերերը մի կողմ են քաշվել և ասպարեզը թողել են թալանչիներին, որոնցից մի մասը թալանել են, մյուս մասը թալանը օրինականացրել են, մի հսկայական զանգված դժգոհում է, որ նախկին պետական պաշտոն զբաղեցնելիս՝ քիչ է թալանել: Նոր սերունդը թալանչիներից հաշիվ է պահանջում և ուզում է տեր կանգնել իր պապերի ստեղծած ազգային պետական սեփականությունը և պետականաշինության հիմք դնել: 30 տարի քաղաքականությունից հոգնած և վիրավորված հրապարակի համայնապատկերում փայլատակում է հայկական ավանդական Դաշնակցության՝ ոչ մարդաշատ հավաքը: Հայ Դատի ընկերները դեն են նետել 100 տարուց ավել, արդեն վաղեմությունը կորցրած թևավոր կոչը՝ "Ստամբուլը սարքենք արյան ծով", որի ժամանակացույցը վաղուց կորցրել են, շտապում էին Ռոբին (Ռ. Քոչարյան) սատարելու: Ինչ խոսք, դա պարտավորություն է պապայի հանդեպ: Պարզաբանենք, ինչու Ռ. Քոչարյանը Հայաստանի նախագահ ընտրվելիս, ավելի ճիշտ նշանակելու իրեն կնքահայր "միջնադարյան կացին"-ի կողմից առաջին հերթին նա բանտից ազատեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին և բերեց ԱԺ պատգամավոր՝ հետագայում իր գործունեությամբ վերացրեց ԱԺ-ում կոմունիստների խմբակցությունը և այն փոխարինեց դաշնակցական կուսակցությունով, միաժամական դարձնելով նրանց իշխանության մաս, տալով մի քանի նախարարների պորտֆելներ և դարձնելով նրանց պետությունը թալանելու վստահելի գործընկեր: Ռ. Քոչարյանը ճիշտ վարվեց, որ կոմունիստներին իր թալանի գործընկեր չդարձրեց, հասկանալով, որ կոմունիստները իրենց և ժողովրդի ստեղծած արժեքները չեն թալանի: Իսկ դաշնակները վստահելի և փորձաու թալանչիներ են: Հիշենք հայկական առաջին պետական այր՝ Ս. Վրացյանը 1920թ. նոյեմբերի 29-ին պետությունը վերջնականապես կործանելու վտանգից խուսափելով Դրոյի միջոցով պետությունը 9,2 հքմ հանձնեց կոմունիստներին, որը նրանք հետագայում դարձրեցին 29,8 հքմ: Ս. Վրացյանը 1920թ. դեկտեմբերի 2-ին թուրքերի հետ կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը և Հայաստանից հեռանալիս թալանեց խղճուկ Հայաստանի գանձապետարանը: Նրանց մոտ թալանն ավանդույթ է:
Ռ. Քոչարյանն իր հաշիվներում չսխալվեց: Բայց այսօր "միակ հայ տղամարդը" թակարդն է ընկել և թաթերն է կրծոտում: Ամբաստանյալի աթոռը զբաղեցնող հարգելի Ռ. Քոչարյան, լսի՛ր կոմունիստի խորհուրդը, ճիշտ է՝ դու շատ փող ունես, բայց տրանսգենդենտ (իմացության անմատչելի) չես, պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, այսօր առյուծ որսալու փոխարեն դու բանտախցիկներում պիտի մուկ որսաս, և ժամանակն է, որ բաց աչքերով տեսնես ու հասկանաս, թե ով է հայ տղամարդը և քո հետագա կյանքում շատ ես հանդիպելու իսկական հայ տղամարդուն՝ դատավոր, դատախազ, բանտատեր, բանտարկյալ և այլ տիպի հայ տղամարդիկ:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Էջ 4, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: