Արխիվ Հունիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Պատկերացրու այս տեսարանը: Կիրակի զատիկ է: Առավոտից ուտել խմելու մեջ ենք եղել: Մենք՝ մեծերս, երկու օր աշխատել ենք, որպեսզի կարողանանք ուտելիք, տունը և սեղանը պատրաստել: Գիշերվա ծրագիրը ավարտելուց հետո քեզանից ուզում եմ, որ օգնես թափթփված տունը հավաքել: Դու չես կարող նեղանալ ու ասել՝ «Հայրիկ ինչքան գումար տամ, որ ինձ ազատես այդ դժվար աշխատանքից, ինչքան էլ որ ուզես իմ դրամապանակից կհանեմ ու քեզ կտամ»: Մտածում ես իմ ռեակցիան ի՞նչ է լինելու: Ամբողջովին, ոչ մի գումարի չափ չի կարող վերացնել իմ հուսահատությունը:
Ընտանիքում, ընկերների շրջապատում, հասարակությունում, մարդիկ իրար համար գործեր են անում: Սա էլ փոխանակման մի ձև է, որը նման չէ շուկայի փոխանակման հետ: Մենք մեր տան աշխատանքը փոխանակում ենք, երբ ես ամաններն են լվանում, դու ախպն ես դուրս հանում: Սա էլ մի տեսակ փոխանակում է, որը շատ նման է ամանորի նվեր տալուն և ստանալուն կամ հարևանների միջև համերաշխությանը, երբ անհրաժեշտության ժամանակ մեկը մյուսին օգնում է: Այս փոխանակումները կամ տալ և ստանալը անձնական են ու արտացոլումն է ընդհանուր և ընտանեական խորը, կայուն զգացմունքների և կապերի: Իրականում, շուկայական փոխանակումները ընդհանուր առմամբ սրա հակառակն է՝ շուտ անցողիկ, սառը և ոչ անձնական, ճիշտ այն բանի նման, երբ մի գիրք գնելու համար «Ամազոն»-ից մի կոճակի վրա սեղմում ես ու պատվեր ես տալիս:
Շատ անցյալում, ապրանքների շատ մասը արտադրվում էին առևտրական ցանցից դուրս, այլ խոսքով՝ շուկայից դուրս: Այդ արտադրության եղանակը անցյալում նմանվում է գործի բաժանմանը ընտանիքում: Իհարկե անհրաժեշտաբար դա չի նշանակում, որ այն ժամանակվա աշխարհը ավելի լավ էր ու բարոյական: Դարերի ու հազարամյակների ընթացքում, պատրիարքական և մեծ մասամբ ընտանիքներում ամենածանր գործերը հանձնարարվում էր կանանց, իր տեղն ուներ նաև տանջալի գործերի հանձնարարումը ստրուկներին ու հողագործներին, նրանք ամենախիստ պատիժնեով էին պարտադրում այդ գործերը նրանց: Հենց այս իրականությունը, որ շատ գործեր ու շատ արտադրություններ կատարվում էր ընտանեկան շրջանակներում պատճառ դարձավ, որ առաջանա oikonomia բառը, որը երկու բառից է բաղկացած՝ oikos (այսինքն տուն) և nomoi (այսինքն օրենքներ, կանոններ և պարտադրանքներ): Սա «Էկոնոմիկայի-economy» արմատաբանությունն է, որը բառացիորեն նշանակում է «կառավարելու օրենքներ կամ տան կառավարում»:
Յուրաքանչյուր հողագործ ընտանիք կարող էր հաց, պանիր, քաղցրեղեն, միս, հագուստ ու իրենց այլ անհրաժեշտ բաներ արտադրել: Բերքավետ տարիներին, երբ շատ բերք էին ստանում և կարողանում էին մի մասը մի կողմ դնել, արտադրված ավելցուկը օրինակ՝ լոլիկ կամ ցորենը փոխանակում էին մի ուրիշ ֆերմայի արտադրության հետ, որոնք չէին կարողանում արտադրել, օրինակ ծիրանի և այլ տեսակի մրգերի հետ: Քիչ բերքավետ տարիներին, երբ ոչ մի արտադրություն չունեին և նեղ վիճակում էին գտնվում առևտուրը դադարեցվում էր, որովհետև ավելցուկ չկար, որը կարողանային փոխարինեին մի ուրիշ բանով: Մարդու պատմության հիմնական շրջանում, յուրաքանչյուր ընտանեական տնտեսություն արտադրում էր իրեն անհրաժեշտ բաները և երբեմն միայն ապրանք էր արտադրում:
Անցյալ երկու կամ երեք հարյուրամյակներում մեր հասարակությունները անցել են մարդու պատմության մի ուրիշ փուլ: Մեր արտադրությունները մեծ մասշտաբով վերածվել են ապրանքի, մինչդեռ մեր արտադրության շատ չնչին մասն է հատկացվում անձնական օգտագործման համար: Օրինակի համար, եթե մի հայացք նետենք մեր խոհանոցին, կտեսնենք, որ շատ բաներ ուղղակի իրենց փոխանակման արժեքի համար են արտադրվել, և մեր ընտանիքը ոչ մի ձևով չեր կարող արտադրել:
Այս ապրանքայնացումը, և առանց կանգառի փոխանակման արժեքի հաղթանակը փորձարարական արժեքի հանդեպ, չի ավարտվում մեր խոհանոցով: Օրերից մի օր հողագործները արտադրում էին իրենց առաջնային հումքը, օրինակ անասնակեր, վառելիք և սերմ: Այս օրերում նրանք իրենց առաջնային հումքերը գնում են բազմազգ ընկերություններից, որոնք մեծ տեխնոլոգիաներ ունեն անասնակեր արտադրելու ուղղությամբ, որպեսզի կովերը արագ և քիչ գումարով գերանան, և ուժեղ տրակտորներ, որոնք սարքվել են վերջին տեխնոլոգիաներով և սերմեր, որոնք գենետիկական ճարտարագիտությամբ են ստեղծվել, որպեսզի դիմացկուն լինեն ջերմության, ցրտի և թունաքիմիկատներ (հողագործության համար վնասակար կենդանիների ոչնչացման նպատակով), որոնք արտադրվում են հենց նույն ընկերությունների կողմից: Ներկայումս այս ընկերությունները իրենց շահը ապահովելու համար օգտվում են իրենց պատենտներից (Մոնոպոլիաներից), որպեսզի հաստատվի սերմերի գենետիկան և նույնիսկ անասունների նոր ծննդաբերությունը, որոնք լաբարատորիայում են ծրագրավորվել: Այսպիսով մենք հասնում ենք այնպիսի կետի, որտեղ շուկան այնքան է տարածվել, որ նույնիսկ գեները փոխանակման արժեք են ձեռք բերել:
Աստիճանաբար այս ապրանքայնացումը տարածվում է ամեն տեղ, նույնիսկ մոր արգանդն էլ փոխանակման արժեք է գտնում, երբ դա պաշտոնապես վարձու է տրվում մի զույգ ամուսիների, որոնք անկարող են երեխա ունենալու, որպեսզի լաբարատորիայի խողովակում ստեղծված պտուղը տեղադրեն վարձված արգանդում: Շատ շուտով մենք կկարողանանք տիեզերքում մոլորակների առք ու վաճառքով զբաղվել ու կնկատենք շուկայի կասրության տարածումը և փոխանակման արժեքի առավելության տարածումը մեր երկրագնդից մինչև անվերջությանը:
Այս ընթացքում «տնտեսություն» բառը վերածվել է մի անիմաստ անունի: Այս բառը, այն աշխարհում, որտեղ դու մեծանում ես, ոչ մի կապ չունի դրա իսկական իմաստի՝ oikonamia (Էկոնոմիա կամ տան կառավարելու օրենքներ)-ի հետ: Հաճախ այն ինչ մենք արտադրում ենք՝ ստեղծվում է oikos –ից, կամ ընտանիքից դուրս: Այսպիսով տան օրենքները և առաջնային տնտեսությունը անկապ են ու անկարող են որևէ պարզաբանումներ ներկայացնել այն բանում, որ այսօրվա տնտեսությունում է տեղի ունենում: Մեծ հավանականությամբ՝ ավելի հարմար բառ, որը կարելի է այսօրվա տնտեսության համար օգտագործել agoranomy (Ագորանոմի) է, որը վերաբերում է agora-ին, այսինքն շուկային: Սակայն, քանի որ բոլորը տնտեսության տերմինից են օգտվում, մենք նույնպես շարունակում ենք այդ տերմինից օգտվել:


(Շարունակելի)

Վաշինգտոն - ներկայացնելով սովորական բիզնեսին համապարփակ այլընտրանք, աղքատ մարդկանց նոր արշավը Վաշինգտոնում իր զանգվածային ժողովը բացեց բյուջեի եւ ներքին քաղաքականության մանրամասն ծրագրով 'ռազմական բյուջեի կրճատման եւ այդ դոլարները ներքին կարիքների համար ուղղելու համար' Առողջապահություն, պետական դպրոցներ, ավելի լավ բնակարան, լավ վարձատրվող աշխատատեղեր եւ "կանաչ ենթակառուցվածքներ":”

"Բարոյական բյուջեն" նաեւ ավտոմատ ձայնի իրավունք կսահմանի, կդադարեցնի ընտրողների ճնշումները, զանգվածային ազատազրկումը եւ հակաիմիգրանտական քաղաքականությունը եւ անհապաղ կփոխանցի նվազագույն աշխատավարձը ՝ 15 ԱՄՆ դոլարի չափով ամբողջ երկրում, օրակարգի մյուս կետերի թվում: "Խնդիրն այն չէ, որ մենք բավականաչափ դոլար չունենք, այլ այն, որ մենք բարոյական բավարար հնարավորություններ չունենք մեր հարեւանին դիմելու եւ ասելու. - Մենք այստեղ ենք, որովհետև այլևս չենք կարող լռել ։ ”

Բարբերն ասել է նաեւ, որ վերակողմնորոշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դադարեցման ընդհանուր պայքարը, փաստորեն կբարելավեն ԱՄՆ – ի տնտեսությունը եւ կօգնեն բոլորին, բացի հարուստներից, որոնք այժմ օգուտ են քաղում ստատուս քվոյից: Բյուջեն պահանջում է ավելի բարձր հարկեր նրանց.

"Մենք ռեսուրսների պակաս չունենք", - ասում է աղքատ մարդկանց բարոյական բյուջեն. յուրաքանչյուրն ունի ապրելու իրավունք: "Խնդիրն այն է, որ մենք մեր ռեսուրսները դնում ենք առաջնահերթությունների մեջ, որոնք չեն համապատասխանում միլիոնավոր մարդկանց կարիքներին, որոնց ներուժը խափանվում է, որոնց կյանքը նվազագույնի է հասցվում, եւ որոնք մահանում են առանց անհրաժեշտության բռնության եւ անտեսման պատճառով: Այս անտեղի առաջնահերթությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր սոցիալական կառուցվածքին, այլեւ մեզ տանում են դեպի ֆունդամենտալ Անկայուն տնտեսություն ։ "Բայց բյուջեն պարզապես 122 էջանոց փաստաթուղթ չէ ՝ Մեծ ծանոթագրություններով ։ Բարբերը, նրա գործընկերները եւ Կոլումբիայի շրջանում աղքատ մարդկանց նոր արշավի բարոյական գործողությունների Կոնգրեսի անդամները հարցաքննել են նախագահի բազմաթիվ Ժողովրդավարական թեկնածուների Այս մասին հունիսի 17-ին եւ հունիսի 19-ին նրան Կոնգրես են ընդունել:

- Շատերն ասում էին, որ մեր պահանջները քաղաքականապես անիրագործելի են և չափազանց թանկ, - ասաց Բարբերը, - բայց մենք հասկացանք, որ շատ թանկ է ոչ բարոյական բյուջեն ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ անհավասարության ծախսերը և անբարոյական քաղաքականության շարունակությունը ։ ”

"Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ աղքատության եւ ռասիզմի դեմ պայքարն ու մոլորակի պաշտպանությունը լավ են մարդկանց համար եւ լավ են տնտեսության համար ։  Այնպիսի քաղաքականություն, ինչպիսին են կանխատեսումային բարեփոխումները, առողջապահությունը բոլորի համար և ընդլայնված ձայնի իրավունքները, փաստացի կփրկի փողերը",-հավելել է Լինդսի Կոշգարյանը քաղաքական հետազոտությունների ինստիտուտից, որը բյուջեի համահեղինակն է ։ 

"Մինչդեռ մենք հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում անարդյունավետ նպատակների վրա, ինչպիսիք են անվերջ պատերազմը, զանգվածային ազատությունից զրկելը եւ հարկերի կրճատումը հարուստների, կորպորացիաների եւ Wall Street-ի համար: Եթե մենք որոշենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, կրթության, մաքուր խմելու ջրի կամ որեւէ այլ առաջնահերթությունների, ռեսուրսները կան եւ դրանք կարելի է ներգրավել:

 Հոդվածն ամբողջությամբ ընթեցեք հետևյալ հղմամբ՝ https://www.peoplesworld.org/article/new-poor-peoples-campaign-demands-redirecting-military-dollars-to-domestic-needs/ 

Բաժին՝ Աշխարհում

ԱԺ արտաքին քաղաքականության համար պատասխանատու, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ռ. Ռուբինյանը Ռուսաստանի ԵԽԽՎ վերադառնալու բանաձևի քննարկմանը՝ իբրև շփոթել է և սխալ է քվեարկել, իսկ տեղակալ՝ Հ. Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը, համայնապատկերում երևում է ԼՏՊ-ի հում ականջները, դրանով համոզում եք հասարակությանը և ձեր ընտրողներին, որ Խորհրդարանն ունի մանկապարտեզային մասնաճյուղ: Հոգեխախտի մանկապարտեզային մակարդակի արդարացում: Երևի թրաշամանուկ, դեղնակտուց թռչնի ձագերը այդպես են հասկանում պետության դաշնակցի ռազմավարական և տնտեսական գերծընկերոջ նկատմամբ պարտավորությունը:
Թուրքիան իր 18, Ադրբեջանը իր 6 ձայները տվել են ռուսների օգտին, իսկ հայաստանի 4 ձայնից 2-ը: Չնայած ռուսները այդ երկու ձայների անհրաժեշտությունը չունեին: Եթե ձեր երազանքն էր շփոթվելը և քվեարկությանը չմասնակցելը, ավազակներ, ինչ՞ու ծախսեցիք ԱԺ-ի գործուղման գումարները: Ամոթ է հայ ժողովրդին, որ այդպիսի դիլետանտները, ազգադավ տկարամիտները երկիր են ներկայացնում: Պետք է հասկացնլ այդ բնության թյուրիմացության, մարդկային ցեղի զարդարանքներին, որ չփորձեն խաղալ ռուսական արջի հետ, եթե դրանց նմանները չպատժվեն, Հայաստանը շարունակելու է դեպի ինքնակործանում:  Ի՞նչ երկիր մոլորակ՝ առանց ռուսների, հրեաների և հայերի:

 

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Այս օրերին Ամերիկայում սոցիալիզմ բառը բոլորի լեզվի վրա է: Ծայրահեղական աջ թևում, Դոնալդ Թրամփը՝ անհանգստանալով առողջաբժշկական ու հարկային գների բարձրացումից, բղավելով ասում է, որ «Ամերիկան երբեք սոցիալիստական երկիր չի լինելու»: Միևնույն ժամանակ Բերնի Սանդերզը հիշեցնում է, որ իր հասկացողությունը «Դեմոկրատիկ Սոցիալիզմից» նման է այն հասկացողությանը, որ 1930- ականներին Ամերիկայի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը արծածում էր: Նրա տեսակետից՝ սոցիալիզմը այնպիսի մի հասարակություն է, որտեղ ժողովրդի համար ապահովում է հարմար տնտեսական կյանքի ստանդարդ: Նա Թրամպին քննադատում է, որ կոոպերատիվ տնտեսությունը խառնում է օտարավախության ու տոտալիտարիզմի հետ:
Բոլորը սոցիալիզմի մասին խոսում են, սակայն թվում է, թէ բոլորը նույն պատկերացումը չունեն ու նույն բեմահարթակում չեն: Շատ պատրանքներ կան այս տերմինի մասին: Ի՞նչ է սոցիալիզմը, որո՞նք են նրա տարբերությունը «դեմոկրատիկ» սոցիալիզմի հետ: Արդյո՞ք այդ երկուսը մեկ են, արդյո՞ք դա կարևոր է:
Մարքիստական շրջանակներում սոցիալիզմը հասկացվում է որպես այնպիսի մի հասարակության հատուկ փուլ, որտեղ հավատարիմ են տեսական հիմունքներին, մատերիալիստական փիլիսոփայության և դասակարգային պայքարին: Բերնի Սանդերզի «Դեմոկրատիկ Սոցիալիզմը» չի համապատասխանում այդ ստանդարդների հետ, և թվում է, թէ նրա ասածները ավելի մոտ են պատմական սոցիալ դեմոկրատիային: Նրա առաջ քաշած քաղաքականությունը, օրինակ՝ առողջապահական ծառայություններ, անվճար բարձրագույն ուսում, հարուստներին ավելի բարձր հարկեր, ուժեղ հասարակական ծառայություններ և այլն, սրանք ավելի շուտ նման են այն քաղաքականությանը, որտեղ սոցիալ դեմոկրատները մեծ ազդեցություն ունեն:
Բերնի Սանդերզը «Դեմոկրատիկ Սոցիալիզմի» մասին այսպես է ասում. - Ամերիկայում միակ ճանապարհն է, որը ցույց կտա, որ դուք ուզում եք ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունից առաջ անցնել, այսինքն դեմոկրատական կուսակցության համեմատ ավելի շատ եք քննադատում կապիտալիզմին, ձեզ ներկայացնում են որպես դեմոկրատ սոցիալիստներ:

Աղբյուր՝ ԱՄՆ-ի Կոմկուսի կայք էջ

«Իջանայ»-ի երեկոն, Փարիսի անեկդոտները և ջրի մեջ քո սուզվելը, որ կատարեցիր կապիտան Կուստայի համար, սրանցից ոչ մեկը նախատեսված չեն վաճառքի համար: Մյուս կողմից, ապրանքները լավ բաներ են, որոնք արտադրվում են վաճառելու համար: 

Չգիտեմ ուշադրություն դարձրել ես, թե ոչ՝ այն հասարակություններում, որտեղ մենք ապրում ենք, սովորաբար շփոթում ենք լավ բաները ապրանքի հետ: Կարծում ենք, եթե մի բանը որքան թանկ է, ուրեմն այնքան լավն է: Եվ ավելի կարևորն այն է, որ ենթադրում ենք, թե ինչքան շատ գումար մուծենք մի բանի համար կամ ինչքան շատ կարողանաս մի բանի համար աշխատել, որ քեզ առաջարկում են, հեշտ կկարողանաս դա ծախել: Սակայն այդպես չէ, այո, ապրանքների մասին դա ճիշտ է՝ «Էյփել» ընկերությանը մի «Այ Փադ» գնելու համար ավելի շատ գումար մուծել կամ մի ռեստորանին մեծ գումար մուծել հոյակապ կերակուրի համար, «Էյփել»-ը մեծ քանակությամբ «Այ Փեդ» կարտադրի և ռեստորանի խոհարարը ավելի շատ կերակուր կպատրաստի: Սակայն այս երևույթը Փարիսի անեկդոտների մասին ճիշտ չէ: Եթե Փարիսին ասենք, որ իրեն փող կտանք, որ շատ անեկդոտ ասի և մեզ շատ ծիծաղեցնի, անպայման կմտածի, որ սա սովորական չէ, զարմանալի է և կամաչի ասել: Փող մուծելու առաջարկը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի իր հումորային տրամադրությունը: Արի քո և կապիտան Կուստայի օրինակին նայենք, եթե նա ուզենար քեզ փող տար, որ սուզվես ջրի մեջ, հնարավոր է, որ դու դրանից այնքան հաճույք չստանայիր: Հանկարծակի այն արարքը, որ կատարվել էր բարության ու մարդասիրության հիման վրա՝ կարժեքազրկվեր և հնարավոր է ինչ-որ չափով փողը չկարողանար փոխարիներ այդ արարքին:
Ճիշտ է, որ եթե Փարիսը մեծանա ու դառնա հայտնի կոմեդիստ կամ դու դառնաս հայտնի լողորդ, այն ժամանակ նրա անեկդոտները և քո լողալը վերածվեն ապրանքի: Հնարավոր է՝ դու որոշակի գումարի դիմաց ծախես այն և դրանք շուկայի գին գտնեն, և դա նրա փոխանակման արժեքն է արտացոլելու, այսինքն փոխանակման շուկայում ուրիշ բանի հետ ինչ արժեք որ կունենա: Սակայն, մինչև այն ժամանակ, քանի դեռ սա չի պատահել (այսինքն մինչև այն ժամանակ, որ մասնագետ լողորդ չես դարձել), նրանց արժեքը լրիվ տարբեր է լինելու: Կարելի է այդ արժեքին փորձարարական արժեք անվանել: Ջրի մեջ սուզվելը, երեկնամուտ, անեկդոտներ ու կատակներ՝ այս երեքն էլ կարող են փորձարարական շատ արժեք ունենալ, առանց որևէ փոխանակման արժեքի:
Այս երկու արժեքները՝ փորձարարական և փոխանակման արժեքները հսկա տարբերություն ունեն միմյանցից: Այդուհանդերձ, այսօրվա հասարակությունում երբեմն, հենց այնպես, որ ամեն ինչ ապրանք է պատկերացվում, տնտեսագետները բոլոր դեպքերում բոլոր արժեքներին դիտում են որպես փոխանակման արժեք: Առանց գնի որևէ մի բան, որ չկարողանաս վաճառել, սովորաբար անարժեք է համարվում, պատկերացվում է, որ ցանկալի է այն բանը, որն արժեք ունի:
Շուկայի երկու տեսակ՝ արժեքի շփոթվածության լավ օրինակներից է արյան առ ու վաճառքը: Շատ երկրներում մարդիկ սիրողաբար իրենց արյունը անվճար նվիրում են, որովհետև զգում են, որ դա պետք է իրենց համաքաղաքացիներին, ում կյանքը վտանգի տակ է՝ օգնեն: Սակայն ուրիշ երկրներում մարդիկ իրենց նվիրած արյան դիմաց գումար են վերցնում: Քո կարծիքով այս երկու երկրներից որտեղ ավելի շատ արյուն կնվիրաբերվի՞:
Գրազ կգամ, որ նախքան իմ հարցի ավարտը, արդեն դու պատասխանը նախագուշակել ես: Նկատվել է, որ այն երկրներում, որտեղ արյուն նվիրելու դիմաց գումար են ստացել, շատ հասկանալի ձևով ավելի քիչ արյուն է հավաքվել, քան թէ այն երկրներից, որտեղ արյունը անվճար և սիրողաբար ձևով է հավաքվել: Ենթադրվում է, որ գումարի վճարումը արյան դիմաց, այն մարդկանց, որ անվճար են իրենց արյունը նվիրում՝ զայրացնում է, և խրախուսանք չի լինում նրանց համար, ովքեր գումարի դիմաց են արյուն նվիրում:
Նրանք ովքեր լավ բաները շփոթում են ապրանքի հետ, չեն կարողանում հասկանալ, թէ ինչու, երբ արյուն նվիրաբերողներին գումար է մուծվում, արյան նվիրատվությունը պակսում է: Նրանք զարմանում են այս իրականությունից, որ լավ պոտենցիալ ունեցող արյուն նվիրաբերողները, երբ իրենց արյան փոխարեն գումար է առաջարկվում, նրանք հրաժարվում են արյուն տալուց: Այդուհանդերձ այս երևույթի հասկանալը շատ հեշտ է, եթե հիշես քո ջրի մեջ ցատկելը կապիտան Գուստայի համար, երբ նա քեզանից խնդրեց, որ ցատկես ջրի մեջ, այն էլ գիշերով, որպեսզի օգնած լինես նրան՝ նավակի պարանը ազատելու համար, քո լավ և հերոս երեխայի զգացմունքը պատճառ դարձավ հաղթահարել գիշերը ծովի մեջ սուզվելու, շորերը հանելու, թրջվելու և սառը ջրի մեջ թռնելու վախը: Մեծ հավանականությամբ, եթե նա ասեր «5 եվրո կտամ ջրի մեջ սուզվելու համար» դու այդ գործը չէիր անի:
Արյան նվիրատվության համար էլ նույնն է: Արյուն նվիրաբերողներից շատերը նվիրաբերելու գաղափարից են հաճույք տանում, սակայն, եթե դրա դիմաց որոշակի գումար առաջարկվի, այդ երևույթը առևտրի վերածվելու պատճառով՝ անհետանում է հաճույքը:
Իռլանդացի գրող և բանաստեղծ «Սկար Վիլդ»-ը ասում էր. <Հոռետես մարդն այն մարդն է, որ ամեն ինչի գինը իմանում է, սակայն ոչ մի բանի արժեքը չի իմանում>: Մեր հասարակությունները մեզ բոլորիս հոռետես են դարձնում: Ոչ ոք ավելի հոռետես չէ, քան այն տնտեսագետը, որը փոխանակման արժեքը դիտում է, որպես միակ արժեք և փորձարարական արժեքը ոչ անհրաժեշտ ու ոչ կարևոր է համարում հասարակության մեջ, որտեղ ամեն ինչը գնահատվում է շուկայի չափանիշներով: Սակայն փոխանակման արժեքը ճշգրիտ ձևով ինչպե՞ս կարողացավ հաղթահարել փորձարարական արժեքին:

 

Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019 01:17

Երկու տեսակի արժեք

«Իջանայ»-ի երեկոն, Փարիսի անեկդոտները և ջրի մեջ քո սուզվելը, որ կատարեցիր կապիտան Կուստայի համար, սրանցից ոչ մեկը նախատեսված չեն վաճառքի համար: Մյուս կողմից, ապրանքները լավ բաներ են, որոնք արտադրվում են վաճառելու համար: 

Չգիտեմ ուշադրություն դարձրել ես, թե ոչ՝ այն հասարակություններում, որտեղ մենք ապրում ենք, սովորաբար շփոթում ենք լավ բաները ապրանքի հետ: Կարծում ենք, եթե մի բանը որքան թանկ է, ուրեմն այնքան լավն է: Եվ ավելի կարևորն այն է, որ ենթադրում ենք, թե ինչքան շատ գումար մուծենք մի բանի համար կամ ինչքան շատ կարողանաս մի բանի համար աշխատել, որ քեզ առաջարկում են, հեշտ կկարողանաս դա ծախել: Սակայն այդպես չէ, այո, ապրանքների մասին դա ճիշտ է՝ «Էյփել» ընկերությանը մի «Այ Փադ» գնելու համար ավելի շատ գումար մուծել կամ մի ռեստորանին մեծ գումար մուծել հոյակապ կերակուրի համար, «Էյփել»-ը մեծ քանակությամբ «Այ Փեդ» կարտադրի և ռեստորանի խոհարարը ավելի շատ կերակուր կպատրաստի: Սակայն այս երևույթը Փարիսի անեկդոտների մասին ճիշտ չէ: Եթե Փարիսին ասենք, որ իրեն փող կտանք, որ շատ անեկդոտ ասի և մեզ շատ ծիծաղեցնի, անպայման կմտածի, որ սա սովորական չէ, զարմանալի է և կամաչի ասել: Փող մուծելու առաջարկը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի իր հումորային տրամադրությունը: Արի քո և կապիտան Կուստայի օրինակին նայենք, եթե նա ուզենար քեզ փող տար, որ սուզվես ջրի մեջ, հնարավոր է, որ դու դրանից այնքան հաճույք չստանայիր: Հանկարծակի այն արարքը, որ կատարվել էր բարության ու մարդասիրության հիման վրա՝ կարժեքազրկվեր և հնարավոր է ինչ-որ չափով փողը չկարողանար փոխարիներ այդ արարքին:
Ճիշտ է, որ եթե Փարիսը մեծանա ու դառնա հայտնի կոմեդիստ կամ դու դառնաս հայտնի լողորդ, այն ժամանակ նրա անեկդոտները և քո լողալը վերածվեն ապրանքի: Հնարավոր է՝ դու որոշակի գումարի դիմաց ծախես այն և դրանք շուկայի գին գտնեն, և դա նրա փոխանակման արժեքն է արտացոլելու, այսինքն փոխանակման շուկայում ուրիշ բանի հետ ինչ արժեք որ կունենա: Սակայն, մինչև այն ժամանակ, քանի դեռ սա չի պատահել (այսինքն մինչև այն ժամանակ, որ մասնագետ լողորդ չես դարձել), նրանց արժեքը լրիվ տարբեր է լինելու: Կարելի է այդ արժեքին փորձարարական արժեք անվանել: Ջրի մեջ սուզվելը, երեկնամուտ, անեկդոտներ ու կատակներ՝ այս երեքն էլ կարող են փորձարարական շատ արժեք ունենալ, առանց որևէ փոխանակման արժեքի:
Այս երկու արժեքները՝ փորձարարական և փոխանակման արժեքները հսկա տարբերություն ունեն միմյանցից: Այդուհանդերձ, այսօրվա հասարակությունում երբեմն, հենց այնպես, որ ամեն ինչ ապրանք է պատկերացվում, տնտեսագետները բոլոր դեպքերում բոլոր արժեքներին դիտում են որպես փոխանակման արժեք: Առանց գնի որևէ մի բան, որ չկարողանաս վաճառել, սովորաբար անարժեք է համարվում, պատկերացվում է, որ ցանկալի է այն բանը, որն արժեք ունի:
Շուկայի երկու տեսակ՝ արժեքի շփոթվածության լավ օրինակներից է արյան առ ու վաճառքը: Շատ երկրներում մարդիկ սիրողաբար իրենց արյունը անվճար նվիրում են, որովհետև զգում են, որ դա պետք է իրենց համաքաղաքացիներին, ում կյանքը վտանգի տակ է՝ օգնեն: Սակայն ուրիշ երկրներում մարդիկ իրենց նվիրած արյան դիմաց գումար են վերցնում: Քո կարծիքով այս երկու երկրներից որտեղ ավելի շատ արյուն կնվիրաբերվի՞:
Գրազ կգամ, որ նախքան իմ հարցի ավարտը, արդեն դու պատասխանը նախագուշակել ես: Նկատվել է, որ այն երկրներում, որտեղ արյուն նվիրելու դիմաց գումար են ստացել, շատ հասկանալի ձևով ավելի քիչ արյուն է հավաքվել, քան թէ այն երկրներից, որտեղ արյունը անվճար և սիրողաբար ձևով է հավաքվել: Ենթադրվում է, որ գումարի վճարումը արյան դիմաց, այն մարդկանց, որ անվճար են իրենց արյունը նվիրում՝ զայրացնում է, և խրախուսանք չի լինում նրանց համար, ովքեր գումարի դիմաց են արյուն նվիրում:
Նրանք ովքեր լավ բաները շփոթում են ապրանքի հետ, չեն կարողանում հասկանալ, թէ ինչու, երբ արյուն նվիրաբերողներին գումար է մուծվում, արյան նվիրատվությունը պակսում է: Նրանք զարմանում են այս իրականությունից, որ լավ պոտենցիալ ունեցող արյուն նվիրաբերողները, երբ իրենց արյան փոխարեն գումար է առաջարկվում, նրանք հրաժարվում են արյուն տալուց: Այդուհանդերձ այս երևույթի հասկանալը շատ հեշտ է, եթե հիշես քո ջրի մեջ ցատկելը կապիտան Գուստայի համար, երբ նա քեզանից խնդրեց, որ ցատկես ջրի մեջ, այն էլ գիշերով, որպեսզի օգնած լինես նրան՝ նավակի պարանը ազատելու համար, քո լավ և հերոս երեխայի զգացմունքը պատճառ դարձավ հաղթահարել գիշերը ծովի մեջ սուզվելու, շորերը հանելու, թրջվելու և սառը ջրի մեջ թռնելու վախը: Մեծ հավանականությամբ, եթե նա ասեր «5 եվրո կտամ ջրի մեջ սուզվելու համար» դու այդ գործը չէիր անի:
Արյան նվիրատվության համար էլ նույնն է: Արյուն նվիրաբերողներից շատերը նվիրաբերելու գաղափարից են հաճույք տանում, սակայն, եթե դրա դիմաց որոշակի գումար առաջարկվի, այդ երևույթը առևտրի վերածվելու պատճառով՝ անհետանում է հաճույքը:
Իռլանդացի գրող և բանաստեղծ «Սկար Վիլդ»-ը ասում էր. <Հոռետես մարդն այն մարդն է, որ ամեն ինչի գինը իմանում է, սակայն ոչ մի բանի արժեքը չի իմանում>: Մեր հասարակությունները մեզ բոլորիս հոռետես են դարձնում: Ոչ ոք ավելի հոռետես չէ, քան այն տնտեսագետը, որը փոխանակման արժեքը դիտում է, որպես միակ արժեք և փորձարարական արժեքը ոչ անհրաժեշտ ու ոչ կարևոր է համարում հասարակության մեջ, որտեղ ամեն ինչը գնահատվում է շուկայի չափանիշներով: Սակայն փոխանակման արժեքը ճշգրիտ ձևով ինչպե՞ս կարողացավ հաղթահարել փորձարարական արժեքին:

 

Լարվածությունը Իրանի և Ամերիկայի միջև ավելի է սրվել Ամերիկայի՝ «Միջազգային Միջուկային Պայմանագրից» դուրս գալուց հետո: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը ամեն կերպ աշխատել է Իրանի դեմ միջազգային տրամադրություն հրահրել, սակայն անհաջողությունից հետո հունիսի 19-ին ականատեսն եղանք, թե ինչպես Ամերիկան իր ագրեսիայի շուրջ միջազգային դրական կարծիք ձևավորելու համար դիմեց սադրանքի ու մի ռազմական լրտեսական անօդաչու ինքնաթիռ (Գլոբալ Հավք անվան տակ) ուղղորդեց Իրան, որն էլ հատելով սահմանը՝ սկսեց իրականացնել լրտեսկան գործողություններ Իրանի տարածքում: Իրանը այդ կապակցությամբ բազմիցս զգուշացում ներկայացնելուց հետո՝ ստիպված եղավ իր սահմանները պաշտպանելու նպատակով ու չհանդուրժելով որևէ ագրեսիա Իրանի տարածքի հանդեպ, իր հակաօդային ուժերի միջոցով տապալել այդ անօդաչու ռազմական ինքնաթիռը: Այնուհետև Իրանը ցուցադրել է տապալված ինքնաթիռի մնացորդները և աշխարհագրական այն դիրքը, որտեղ գտնվել է այն: Բոլոր փաստացի տվյալները Իրանի կողմից ներկայացվել է ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեցարիայի դեսպանին և ՄԱԿ-ին:
Ամերիկայի ռազմատենչ խավը՝ հովանավորվելով իսրայելական կառավարության կողմից, աշխատում է նման գործելաոճով արդարացնել իր ռազմական ներկայությունն ու ագրեսիան մերձավոր արևելքի անկախ երկրների դեմ: Ամերիկայի ռազմատենչ խավը կասկածելի ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որն սպառնում է նաև Հայաստանի ու տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու շահերին: Իրանը համարելով Հայաստանի կողքին կանգնած ու բարեկամ երկիր, նրա նկատմամբ որևէ սպառնալիք՝ վտանգավոր ենք տեսնում նաև անկախ Հայաստանի Հանրապետության համար ու խիստ դատապարտում ենք Ամերիկայի ագրեսիան տարածաշրջանում և կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին դատապարել ԱՄՆ-ի այս կեցվածքը:


Հայ Ձախ Ֆորում
22 Հունիս, 2019 թ.

Սիրելի ընկերներ,

 Ես միանում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոմունիստական կուսակցության և նրա հարյուրամյա պատմության ՝ աշխատավոր դասի ժողովրդավարության համար պայքարի, ռասայական, գենդերային և էկոլոգիական արդարության, սոցիալիզմի համար, որը մեր երկրի և մոլորակի համար միակ կենսունակ ապագան է ։  Ես հպարտ եմ, որ այս կազմակերպությունում իմ կայացման շատ տարիներ եմ անցկացրել եւ օգուտ եմ քաղել նրա նորարարական ներկայությունից եւ հակառասիստական եւ աշխատանքային արշավների ղեկավարությունից:

Սա վտանգավոր պահ է, արհմիությունները ենթարկվում են հարձակումների, ռասիստական հարձակումները եւ հակասեմական բռնությունները աճում են, ծայրահեղ աջ թեկնածուները պաշտոններ են նվաճել ԱՄՆ-ում , Բրազիլիայում, Ֆիլիպիններում, Իսրայելում եւ այլ երկրներում: Միեւնույն ժամանակ, աշխարհում աճում է ընդդիմությունը սպիտակամորթների գերազանցության, ոստիկանական բռնության, կանանց եւ կապիտալիստական հարստության կուտակման: Ունենալով պայքարի բազմադարյա պատմություն ՝ Կոմունիստական կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները իր գիտելիքները, փորձը և մարքսիստական վերլուծությունը առաջարկելու համար, որոնք կօգնեն դիմադրության շարժումներին աճել և զարգանալ ։  Առնվազն մենք պետք է հաղթենք Թրամփի վարչակազմին 2020 թվականին։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ կոնվենցիայի աշխատանքում:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից՝ https://www.peoplesworld.org/article/angela-davis-praises-cpusa-for-its-history-of-militant-struggle/

  

Բաժին՝ Կանայք

Սիրելի Արամ,

Վերջերս Հայաստանում քաղաքական իրադարձություններն այնպես են զարգանում, այնքան հարցեր ու իրողություններ կան քննարկելու և դրանց շուրջ մտքեր փոխանակելու, որ ես պահանջ եմ զգում դարձյալ կիսվել քեզ հետ, անփոխարինելի բաց է մնացել մեր կիրակնօրյա հեռախոսային կապը, որի ընթացքում մենք կփորձեինք հասկանալ դրանց էությունը, ինքներս մեզ համար լուծումներ գտնել: Ավաղ, պետք է ընդունեմ, որ դա այլևս հնարավոր չէ, ուրեմն ինձ մնում է միայն մի միջոց, թղթին հանձնել իմ մտահոգությունները, վստահ եմ, որ դրանք նաև քոնը կլինեին: Իրականում մտահոգության տեղիք են տալիս Հայաստանում նկատվող մի քանի տարբեր զարգացումներ, որոնք ասես բնականոն, ընթանում են նույն օրակարգով, ինչպես ամենուր, ինչպես բոլոր հետհեղափոխական երկրներում: Դրա պատճառը մի կողմից նոր իշխանությունների անփորձությունն է, անվճռականությունը, իսկ մյուս կողմից հների վերակազմավորման հնարավորությունն է և հակագրոհի անցնելու ու խափանարար գործողություններ սկսելու նրանց միտումը: Ընդունա՞կ են Նրանք այդ անելու...   Այո, դու դա ավելի լավ գիտեիր: Երբեք չեմ մոռանա, դա 2010 թվականին էր, քո հերթական այցի ժամանակ Հայաստանում, ծանր ապրումներ էիր ունեցել, այնքան հիասթափված, հոռետես էիր դարձել, որ ասացիր.

            «Եթե սրանք կարողանային, ապա իրենց շահերի համար՝ Արցախը, նույնիսկ՝ Հայաստանն էլ կվաճառեին թուրքին»:

Այո, իրոք որ սարսափազդու էր նման որակում արտահայտելը, սակայն այն բոլորովին էլ օդից բռնած գնահատական չէր, այլ բնորոշում էր՝ երկրի իշխանությունների և վերնախավի ապազգային և ապակառուցողական բնույթը: Երևի նման գիտակցությունն էլ Ավետիք Իշխանյանին ստիպել է խոստովանել. որ «Մենք ներսից ենք փչացած»: Այո, իրոք որ դա այդպես է: Քոչարյանները, Սարգսյանները, Գրիգորյանները, ներառած Հայաստանի վերնախավը, երկնքից չեն իջել, ծնունդն են հայ ժողովրդի և ժամանակի պայմանների: Այստեղ ավելորդ է հիշել՝ Շահան Շահնուրի՝ հայի վարքագիծը բնորշող դառը և խորքային խոսքերը, որովհետև այսօր, Հայաստանի՝ նախկինի մոլախոտերով պատած քաղաքական դաշտում, մենք նկատում ենք դրա վառ օրինակը: Ի՞սկ ինչով են զբաղված դեռ երեկ հեղափոխությանը սատարող անձերն ու կուսակցությունները: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր կուսակցությունը հիմնել, իրերի և քաղաքական հայացքների իր գնահատականը միակ ճիշտը համարել և այլն: Տեղին է հիշել մեծ գրողի խոսքերը. «Ինչ որ տեղ, ինչ որ բան, սխալ է»:

 Այսօր որքա՞ն կուսակցություններ կան Հայաստանում, որոնց կանոնադրություն- ծրագիրը ասես մեկը մյուսի պատճենը լինեն: Երևի նման կացությունը եվրոպական կայունացած ժողովրդավարական երկրներում, այնքան էլ մտահոգիչ չէր լինի, սակայն Հայաստանի պարագայում, որտեղ՝ մշտական, երկրի ապահովության և ազգի լինելիության խնդիրներ ու հարցադրումներ պետք է լուծվեն, որտեղ՝ կայուն իշխանությունը և ուժեղ բանակը, նման լուրջ վտանգ պարունակող հեռանկարների դեմն առնելու միակ գրավականներն են, ապա երկրում կուսակցությունների բազմազանությունը պետք է նկատել դրանց հասնելու լուրջ պատնեշ, ապակառուցողական և անհարիր ազգային շահերին: Ասես մի շարք քաղաքական գործիչներ, ոչ մի դաս չեն առել հայ ժողովրդի հեռու ու մոտիկ պատմությունից, բազմազան արհավիրքներից, որոնցից շատերը, ինչպես գերմանացին է ասում՝ տնային արտադրանք են:

Ինչպես վերն ասվեց, հեղափոխությանը սատարող կուսակցությունները և անհատները, յուրաքանչյուրն իր հերթին իմաստնությունն ունի. ի՝նքը և մի'այն ի'նքը լուծումներ առաջարկելու: Այնուամենայնիվ, թող ներվի, այստեղ Շահնուրից մի դառը խոսք մեջ բերել. «սակայն ի'նքը ոչի'նչ է»:

Օրինակները շատ են, ահա այսպես.

Զարուհի Փոստանջյանը, նա այնքա՜ն է ինքնասիրահարված: Նա չի կարողանում մարսել, որ իր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը այլևս անելիք չունի, ու տես, որ նա իր ձախողման համար քավության նոխազներ է փնտրում և անզորությունից ելնելով, սկսել է զառանցել, հնարամտություններ անել:

Պարույր Հայրիկյանը, նա, մի անգամ ընդդիմադիր, առմիշտ ընդդիմադիրը, ով, խոստանում էր. «Հայկական կոնյակը և ջերմուկը վաճառելով երկիր պահել և զարգացնել, ո'վ նոր իշխանություններին այնքան ոչ արժանի է համարում, որ իր բառապաշարում բացի նվաստացնող և արհամարhական խոսքերից, այլ  բան չի գտնում նրանց որակելու համար:

Գագիկ Ծառուկյանը, այդ պատեհապաշտը և «ազգային բարերարը», ով հպարտանում է, որ 200 միլիոնանոց խաղատուն հիմնելով, երկու հարյուր աշխատատեղեր է ստեղծել, մոռանալով, կամ չգիտակցելով, որ ադպիսով նա որքան չարիք է սերմանում երկրում, մանավանդ երիտասարդության շրջանակներում: Ով, ինքն ու իր թիկնապահը ընդունակ են իրենց մոտեցողի  ոսկորները ջարդել, օրինակ ունենալով «իրենց երկրի» նախկին տիրակալին:

Ապա.

«Սասնա ծռեր», Գիտե՞ն նրանք, թե ի՞նչ են ասում, թե ինչո՞ւ են անում: Նրանք էլ չեն կարողանում մարսել որ ԱԺ-ի ընտրություններում իրենք անբաժին մնացին: Ուրեմն էլ ի՞նչ իշխանություն, առանց իրենց, առանց միակ արժանիների:

Ապա.

«Քրիստոնիա-Դեմոկրատ», ապա. այլ նոր ու հին կուսակցությունների լիդերներ..., բոլորն էլ նույն սազով ու նույն եղանակով:

Ապա.

«Դաշնակցություն Հեղափոխական կուսակցություն»: Շատերիս մոտ տարակուսանք է առաջացրել ու անհասկանալի է թվում այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են դեռ երեկ հեղափոխությանը սատարող այդ կուսակցության պատեհապաշտ լիդերները, որոնք, իրենց կենտրոնախույս պահվածքով, հավելյալ խնդիրներ են առաջացնում երկրում: Հենց այդ լույսի տակ էլ բոլորովին անհասկանալի է այդ կուսակցության վերջին ցույցը «Լրջացեք» կարգախոսով: Մեղմ ասած, դա այնպիսի անտրամաբանական քայլ էր, որ ակամայից մտածում և ցանկանում ես նրանցից հարցնել, միթե՞ իրենք լուրջ են, միթե՞ նրանք, այդ օրվա ճառախոսները, կամ նրանց կուսակցական ընկերները չէի՞ն, որ վերջին քսան տարում համագործակցել, նաև անգամներ կոալիցիոն կառավարություն են կազմել երկիրը թալանող, ժողովրդին աղքատության դուռը հասցնող ապազգային ուժերի հետ․․․

Ուրեմն ինչո՞ւ են նրանք, հանկարծ, նոր հիմա,  իշխանությունների հասցեին այդպես մատ թափ տալով, հիշել հայ ժողովրդին և երկրի շահերը: Որտեղ էին նրանք, վերջին քսան տարիների ընթացքում։

Չնայած պետք չէ, ամեն մի առիթի հիշել անցյալը և այդպիսով պատնեշել, մթագնել մեր հայացքի դեմը, մեզ զրկել առաջ նայելու հնարավորությունից, սակայն   կարևոր է, որ ընթերցողը անցյալի օրինակներով, ավելի լավ գիտակցի այդ կուսակցության իրական էությունը։  

Եվ այսպես, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ծրագրում կարդում ենք հետևյալ տողերը.

«Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերավարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային և մշակութային շահերի պաշտպանությանը»...

 

Մի պահ կանգ առնենք հետևյալ նախադասության վրա.

            «Ընկերավարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն»:

Այո, ոչ այլ ինչ, ընկերավարական, ասել է թե՝ ձախ սոցիալ դեմոկրատական, որը կոչված է պայքարել հայ ազգի՝ ընկերային, ասել է, թե՝ սոցիալական և աշխատավորության շահերի համար...

«Հայ Հեղափոխական Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասսայական, կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային և տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից և շահագործումից»...

 

Ասվում է, որ թուղթը համբերատար է, այո, միշտ էլ կարելի է գեղեցիկ ծրագրեր կազմել, արձանագրել և ի լուր ամենքի տարածել, այլ բան է կյանքում սկզբունքորեն հետևել այդ գաղափարին և գործադրել այն: Այո, դու, քո փորձառությունից ելնելով լավ գիտեիր, որ Դաշնակցություն կուսակցության լիդերները՝ ի սկզբանե, այսինքն երբեք, չեն հետևել այդ սկզբունքին: Արտերկրում երբեք և ոչ մի տեղ նրանք չեն պաշտպանել աշխատավորության շահերը, ընդհակառակը, տարբեր երկրներում համագործակցել են ամենաբռնակալ իշխանությունների հետ, չխորշելով նույնիսկ սփյուռքահայության շրջաններում սրել լարվածությունը, երբեմն նաև ազգամիջյան բախումների գնալ: Իրանի օրինակը ավելի քան ակնառու է: Արտառոցը այն է սակայն, որ կուսակցությունը այդ ամենը, ինչպես երեկ և այսօր նաև Հայաստանում, վարպետորեն պարուրում է հայ ազգի շահերի շղարշով:

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում այդ օրվա ցույցի ընթացքում ելույթ ունեցողների հայտարարությունները:

Իշխան Սաղաթելյան, (23 մայիս, Sputnik).

«Անցել է մեկ տարի, մեր հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել»

Այսինքն մեկ տարում պետք է վերականգնվեր նախկին 28 տարիների ընթացքում, նաև իրենց մասնակցությամբ կոալիցիոն իշխանությունների կողմից թալանված երկրի տնտեսությունը: Սաղաթելյանը շարունակում է.

«ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:

Եթե իրենք, կամ հները ունեին, ապա ինչո՞ւ չեն զարգացրել երկիրը:

Ապա ի՞նչ է ասում մի այլ մեկը, Ասատուր Եսայանցը.

«Սիրո և համերաշխության քողի տակ անցել են բոլոր սահմանները»:

Որո՞նք էին և որո՞նք են այդ սահմանները․․․

Նրա խոսքով.

«Եթե իշխանություններն այսպես են քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները

Հետո ի՞նչ․․․

Նա չի ասում հեռանան, որովհետև գիտի, որ նրանք առաջվա նման վայելում են, ինչպես՝ Հայաստանի ժողովրդի, նաև՝ սփյուռքահայության մեծամասնության վստահությունը, իրենց գործը կատարում են՝ ինքնամոռաց, ազնվությամբ և բարեխղճորեն, իսկ դա է գլխավորը և ամենակարևորը։

Իրականում խոհեմ կլիներ, որ օրվա բոլոր ճառախոսները, աչքի առաջ ունենալով հայ ժողովրդի և երկրի շահերը, խոստովանեին, որ այնուամենայնիվ, բոլոր քննադատություններով հանդերձ, նաև իրենց կուսակցության պարտքն է, բոլոր ուժերով պաշտպան և սատար կանգնի նրանց։ Իհարկե դա այն պարագայում, եթե նրանք չէին և չեն ցանկանում, հների մնացորդների և հակահեղափոխական ուժերի թիկունքում հայտնվել։

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, Հունիս 2019

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: «Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:

Խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

 

Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: