Արխիվ Օգոստոսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալված թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզը նախքան Հայաստան տեղափոխվելն ու այստեղ գործունեություն ծավալելը հակահայկական լոբբիստական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում: Ընդ որում, այդ գործունեության համար օգտագործվել են ադրբեջանական նավթադոլարները:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը գնացել է Հայաստանում և երկրի սահմաններից դուրս Օքսուզի գործունեության հետքերով և մի շարք ուշագրավ փաստեր արձանագրել:

 Թուրք գործիչը 2017թ. Հայաստանում գրանցել է «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ը պարզեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնադրվել է 2017թ. անժամկետ գործունեության հիմքով: Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի 12Ա հասցեում:

«Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է միջոցառումների և զբոսաշրջիկների համալիր սպասարկման կազմակերպմամբ: Ընկերության տնօրենն Օքսուզն է: «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ՝ ճշտելու գործունեության մանրամասները, սակայն «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ»-ից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

«Արմենպրես»-ն ուշագրավ տեղեկություններ է  հավաքել նաև Օքսուզի՝ նախկինում ծավալած գործունեության վերաբերյալ: Մասնավորապես, ամերիկյան Washington Post պարբերականը 2015թ. մայիսին հրապարակված հոդվածում նշում է, որ 2013 թվականին Բաքվում անցկացված «Հայացք ապագային» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, նրանց ամուսինները, ԱՄՆ 42  նահանգների օրենսդիրներ, ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության կողմից:  Նշվում է, որ  SOCAR-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում գրանցված և Քևին Օքսուզի համանախագահությամբ գործող «Ադրբեջանի ընկերների ասամբլեա» ոչ առևտրային կազմակերպության  միջոցով 750 հազար ԱՄՆ դոլար է վճարել միջոցառման անցկացման համար: Պարբերականը նաև գրում է, որ «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ի տնօրենը եղել է ԱՄՆ էներգետիկայի գործող նախարար, այն ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի քույրը:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի գրասենյակի կողմից իրականացված անկախ հետաքննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերում առկա է էլեկտրոնային փոստի նամակագրությունը Քևին Օքսուզի և  այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, այժմ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնի միջև: Նշվում է, որ Ջիմ Բրայդենսթայնը, ով նույնպես մասնակցել է Բաքվում կայացած միջոցառմանը, Վաշինգտոն վերադառնալուց հետո Washington Times-ում տպագրված հոդվածում ընդգծել է ադրբեջանական գազատարների կարևորությունը ՆԱՏՕ-ի անվտանգության համար:

Մասնավորապես, Քևին Օքսուզին ուղղված նամակում Ջիմ Բրայդենսթայնը գրել է. «Քեմալ, ես լրացնում եմ նվերների հայտարարագիրը: Կարո՞ղ ես ասել, թե ով է նվիրել ինձ երկու գորգը, որոնք ես ստացա Ադրբեջանում»: Օքսուզը պատասխանել է, որ գորգերը նվիրել է «Ադրբեջանի ընկերների ասամբլեա»-ն

 

Հայաստանում Քեմալ Օքսուզի ձերբակալման փաստին օգոստոսի 30-ին լայնորեն անդրադարձան բոլոր թուրքական առաջատար լրատվամիջոցները: Մասնավորապես, լրատվամիջոցների մի ստվար զանգված նշել էր, թե Քեմալը Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մերձավորներից մեկի՝ Ադիլ Օքսուզի եղբայրն է:

Տեղեկատվությունը, սակայն, ավելի ուշ հերքվեց: Թուրքական Diken պարբերականը, մեջբերելով ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը, հայտնեց, որ Քեմալ Օքսուզը որևէ ազգակցական կապ չունի Թուրքիայում 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի հեղինակներից մեկը համարվող Ադիլ Օքսուզի հետ: Այդուհանդերձ, ոստիկանությունը հաստատել էր, որ Օքսուզը սերտ կապեր ունի գյուլենականների հետ և այդ գործով ներկայում հետախուզման մեջ է:

Ներկայացնում ենք նաև Քեվին Օքսուզի՝ համացանցում հայտնված մի շարք ուշագրավ լուսանկարներ: Մասնավորապես, դրանցում թուրք գործիչը լուսանկարվել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այդուհանդերձ, լուսանկարների իսկությունը պարզել մեզ չհաջողվեց:

Լուսանկարում՝ Բարաք Օբաման և Քեմալ Օքսուզը

 

Լուսանկարում՝ Ջո Բայդենը և Քեմալ Օքսուզը

Լուսանկարում՝ Քեմալ Քըլըչդարօղլուն (ձախից երկրորդը) և Քեմալ Օքսուզը (աջից երկրորդը)

Ստեփան Քոչարյան, Շանթ Խլղաթյան, Արաքս Կասյան

 

Բաժին՝ Հայաստանում
Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018 14:21

Գրքերի Շնորհանդես և հանդիպումներ

2018 Թվականի Օգոստոսի 21-ից Իրանում էին գտնվում Հայաստանի հայտնի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և Հայ Ռուսական հարաբերությունների մասնագետ՝ Վլադիմիր Պետրոսյանը և բարձր տեխնոլոգիաների մասնագետ ու գիտահետազոտող Դոկտ. Էդիկ Բաղդասարյանը (Գերմանիկ), որը ժամանել էր Կանադայից: Դոկտ. Էդիկ Բաղդասարյանը 10 հատորանոց անգլերեն լեզվով հայերի մասին հանրագիտարան էր պատրաստել և պրոֆեսոր Պետրոսյանը ուներ քանի հատ անտիպ գրքեր, որոնցից ընտրվել էին «Հայաստան 1918 Թվական» և «Հայաստան 1919-1922 Թվականներ» երկու հատորով գրքերը: 
Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ երկու մասնագետների գրքերի շնորհադեսը Իրանահայ Ազգային և Մշակութային Միությունում (ԻԱՄՄ): Այդտեղ ներկայացվեցին գրքերի բովանդակությունը և եղավ հարց ու պատասխաններ: Ուրբաթ, Օգոստոսի 24-ին ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ հանդիպում պրոֆեսոր Պետրոսյանի հետ, որտեղ սկզբից ներկայացվեց նախքան Հայաստանի առաջին հանրապետության պայմանները և առաջին հանրապետության առաջացումը ու դրանից հետո կարևոր երևույթները, որոնց մասին վիճարկվում է տարբեր կուսակցությունների ու մասնագետների կողմից: Եղան տարբեր հարց ու պատասխաններ:
Վերոհիշյալ երկու միջոցառումների մասին պատրաստվելու է տեսաժապավեն ու տեղադրվելու է տարբեր կայք էջերում և YOU TUBE-ում: Մանրամասն հետաքրքրվողները կարող են դիտել տեսաֆիլմերը ամբողջությամբ և իրենց կարծիքները հայտնեն մեկնաբանությունների ձևով:

Բաժին՝ Մշակույթ

Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն, Մայրերը, որոնք հայտնի են որպես շաբաթական մայրեր, սկսած 1995թ. մայիսի 27-ից, ամեն շաբաթ օր հանդիպում են Ստամբուլի սրտում՝ հիշելով հարազատներին, որոնք իբր պետության ձեռքով անհետացել են Թուրքիայի առավել տխրահռչակ շրջաններում: 

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ առնվազն 23 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածների թվում էր վետերան "Շաբաթ  մայրերի" բողոքի ցույցի ղեկավար` Էմին Կանենը, որը հայտնում է, որ 82 տարեկան է:

Երկրում նույնպես տեղի է ունեցել քաղաքական անկայունություն եւ բռնության հետեւանքով 1980 թ. Ռազմական հեղաշրջումից հետո, շատերը քաղաքական ակտիվության համար կալանավորված էին:

Ակտիվիստները պնդում են, որ պետությունը երբեք պատշաճ կերպով չի ուսումնասիրել իշխանությունների կողմից ձերբակալվածների, անհետացողների ճակատագիրը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերեն լեզվով, հետևյալ հղումով՝ https://www.capitalfm.co.ke/news/2018/08/istanbul-police-break-up-landmark-turkish-mothers-protest/

Աղբյուրը՝ CapitalNews

 

 

 

Բաժին՝ Աշխարհում

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ կուսակցություն որևէ նոր իշխանության հանդեպ պետք է ունենա իր դիրքորոշումը: Դեռ քիչ ենք հանդիպել պարզ և թափանցիկ դիրքորոշումների Փաշինյանի իշխանության հանդեպ:
Հայաստանում գոյություն ունեն ձախ հոսանքներ, ուժեր ու անհատականություններ: Ի՞նչպիսի դիրքրոշումներ ունեն նրանք, Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ: Միանման դիրքորոշում չի կարող լինել, որովհետև այդ ուժերը համախմբված չեն, սակայն իմ կարծիքով ձախ ուժերի դիրքորոշումը կարող է լինել ըստ հետևյալի:
Ձախ ուժերի նպատակը հիմնականում լինում է ազատության, դեմոկրատիայի, հասարակական արդարության և ի վերջո սոցիալիստական հասարակարգի ստեղծումը: Հայաստանում արդեն ինչ որ չափով գոյություն ունի քաղաքական ազատություն և դեմոկրատիա, սակայն դեռ չի գոյացել հասարակական ու տնտեսական արդարություն:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինայնը ներկայացրեց իր տնտեսական ծրագրերը մոտ ապագայի համար: Կարծում եմ ձախ հոսանքները արդեն ընդունում են, որ հասարակական, տնտեսական ու քաղաքական արդարության և սոցիալիզմին հասնելը անցնելու է մի քանի փուլերով, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրերը և մինչ այդ կոռուպցիայի դեմ պայքարը և երկրի բնական պաշարների հանդեպ իր դիրքորոշումները հենց նույն պահանջներն են, որ ձախերի մեծամասնությունը կուզենար լինել անցումային շրջանում: Ճիշտ է, որ դեռ մեր հանքերը և բնական ռեսուրսները շահագործվում են անհատ ձեռնարկատերերի ու արտասահմանյան կապիտալիստների կողմից, սակայն դա սխալ քաղաքականություն համարելով՝ վարչապետը պետք է պայքարի դրա դեմ ու այդ ռեսուրսները պետք է աստիճանաբար ազգայնացվեն և հսկվեն պետության կողմից, որպեսզի պետությունը ի զորու լինի հասարակական ծառայություններ մատակարարել ժողովրդին: Ձախ հոսանքները պետք է օգնեն այս գործում նոր իշխանությանը և աշխատեն՝ հնարավորինս շուտ մեր երկիրը ձեռբազատվի այդ շահագործող ընկերություններից:
Մեր ժողովրդին շահագործող մյուս գործոններից են Համաշխարհային բանկը, արժույթի միջազգային հիմնադրամը և բոլոր այն վարկերը, որոնք նախորդ կաշառակեր նախագահների ու իր պետության միջոցով փաթաթել են մեր երկրի ու ապագա սերունդների վզին: Ինչքան հնարավոր է պետք է հետ վերցնել այդ գումարները նախկին իշխանավորներից ու փակել այդ պարտքերը: Այդ պարտքերը և միջազգային այդ մարմինները վարկեր տրամադրելով ցանկանում են մեր երկիրը կախված պահել իրենցից ու հնազանդել մեզ իրենց:
Ձախերի քաղաքականությունը կարելի է ձևավորել հետևյալ 3 կետերով՝
1-Թիկունք կանգնել և խրախուսել բոլոր այն դրական քայլերը, որոնք վերցնվել են նոր իշանության կողմից և վերցնվելու են:
2-Քննադատության ենթարկել բոլոր այն քայլերը և ծրագրերը, որոնք չեն բխում բազմաթիվ մասսաների ու աշխատավորների շահերից: Այստեղ ժողովրդի համար պետք է մերկացվեն նաև նեոլիբերալիստական քաղաքականությունները և կապիտալիզմի բնույթը:
3-Տնտեսական ճիշտ ծրագրեր մշակելով, դրանք ներկայացնել իշխանությանը և օգնել նոր իշխանությանը իրագործելու այն:
Պետք է հիշենք, որ նոր իշխանությունը իր հակակոռուպցիոն աշխատանքներով անցյալի կոալիցիոն կուսակցությունների ու օլիգարխների շահերին է դիպչում և նրանք դիմադրում և դիմադրելու են նորակազմ իշխանությանը և աշխատելու են ձախողման տանել այդ աշխատանքները: Ձախ հոսանքը պետք է կարողանա բացահայտել օլիգարխների ու կուսակցությունների կողմից դավադրական քայլերը և պայքարել դրանց դեմ:

Ռուբիկ Սարդարյան 

Թեհրան օգոստոս 2018թ. 

 

Հանրապետության հրապարակում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե Ռուսաստանի մեր գործընկերների հետ հարաբերությունները լավ են` հիմնվելով նրա վրա, որ երկու անգամ հանդիպել եւ երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելին` ըստ Ն. Փաշինյանի, հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավ են, այլ գնալով ավելի ու ավելի լավանալու են: Սակայն, սա ընդամենը մեդալի մի կողմն է, ընդ որում` չհիմնավորված: Մինչդեռ օրեր անց Ն. Փաշինյանի կառավարությանը սատարող եւ իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնված ՊՊԾ գունդը գրավողների պարագլուխներ Վարուժան Ավետիսյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը «գաղտնազերծեցին», թե ինչ ասել է «հայ-ռուսական հարաբերությունները լավ են»: Վերջիններս երեկ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեցին, որ անհրաժեշտություն կա հայ-ռուսական սահմանից ռուս սահմանապահներին հանելու, ռուսական ռազմաբազան Հայաստանին հանձնելու եւ անգամ ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ի տարածքում արգելելու: Թե ինչ են մտածում այս ամենի մասին ռուսական փորձագիտական շրջանակները, «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ ռուս քաղաքագետՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿՆ ԱՌՆՎԱԶՆ ԴԱՐՁԵԼ Է ՄՏԱՀՈԳԻՉ»

– Պարոն Միխեեւ, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը` հաշվի առնելով, որ արդեն 100 օր է, ինչ Հայաստանում նոր իշխանություն է ձեւավորվել:

– Հայ-ռուսական հարաբերությունները հիմա այսպիսին են` կարծես թե, ամեն ինչ նորմալ է, բայց ֆոնը միանշանակ չէ, ավելին` կարելի է ասել, որ ֆոնը ավելի վատ է դարձել: Այն խոսակցությունները, տրամադրությունները, չասված խոսքերը, որոնք կան, անհասկանալի են, եւ դրանք դարձել են միանշանակ ավելի շատ: Այսինքն` տարածաշրջանն ու Մոսկվան գուցե տպավորություն են ուզում թողնել, թե իբր ամեն ինչ կարգին է: Բայց բոլորն էլ հասկանում են, որ ֆոնն այս հարաբերություններում վատացել է: Եվ վերջին ոչ հասկանալի միջադեպը ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված, այստեղ հարցեր առաջացրին: Կոպիտ ասած` այսօր ավելի տհաճ խոսակցություններ, տեղեկություններ կան, եւ թեեւ ոչ նշանակալի փաստեր կան, որ հարաբերությունների վատթարացում չկա, այդուհանդերձ, կարելի է ասել, որ այն առնվազն դարձել է ավելի մտահոգիչ:

– Ձեր կարծիքով` այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել:

– Դեռ մենք հույս ունենք, որ այս ամենը ոչ մի վատ բանի չի հանգեցնի: Հիմնականում այսօր մենք գործ ունենք ընթացիկ նշանակության հարցերի եւ փաստերի հետ, դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Սպասենք եւ կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում, որովհետեւ այսօր անել միանշանակ կանխատեսումներ` ինչի կհանգեցնի այս ամենը, դժվար է: Իսկ առհասարակ, այս ամենը տպավորություն է, որ կհանգեցնի աշխարհի վերջին եւ վերջ:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ»

– Իսկ որպես արտաքին դիտարկում` ինչպե՞ս եք վերաբերվում այն իշխանափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում:

– Ամեն ինչ այդ առումով, կարծես թե, ասված է, միայն կարելի է նշել, որ լավ կլիներ, որպեսզի այդ ամենը տեղի ունենար լեգիտիմ միջոցներով, օրենքի շրջանակներում եւ սահմանադրական մեխանիզմներով: Իհարկե, ֆորմալ առումով այդ ամենը պահպանվել է, բայց բոլորը շատ լավ հասկանում են, որ իրավիճակը էքստրիմալ էր, եւ իշխանության փոփոխությունը հենց այդ ճնշման տակ տեղի ունեցավ: Այսօր հարցն այն է, որ արդյոք նոր իշխանությունը կարող է այնքան պատասխանատվություն վերցնել իր վրա, որպեսզի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը Հայաստանի լինի արդյունավետ: Իսկ դրա համար դեռեւս նախադրյալները քիչ են:

– Ըստ Ձեզ, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

– Խոսակցությունները, որոնք կան ե՛ւ Երեւանից, ե՛ւ Բաքվից, թե ինչ-որ մեկը հայաստանյան կառավարությունում պատրաստ է գնալ բանակցությունների, փոխհամաձայնությունների, դրանք, իհարկե, հետաքրքիր են: Բայց ես այդքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է իրացվել իրականում: Լսում ենք, որ Արցախի հարցում կարող է լինել ինչ-որ համաձայնություն` կարգավիճակի դիմաց եւ տալ ինչ-որ տարածքներ: Այս ամենը հայտնի է, տեղեկություններ կան, բայց այս ամենն իրական չէ եւ կարող է բերել նոր լարվածության սահմանում: Եթե այդ լուրերը շարունակաբար տարածվեն, այն հաստատ խիստ բացասական կընկալվի նաեւ հայ հասարակության կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Ամփոփելով իր պաշտոնավարման 100-ը Հանրապետության հրապարակում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե արտաքին հարաբերություններում ինչպես Արեւմուտքի« այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերների հետ ամեն ինչ լավ է, պարզապես, դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել: Մասնավորապես` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին` Ն. Փաշինյանն ընդգծեց, թե երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ` հեռախոսազրույց, ինչի վրա էլ հիմնվելով` փաստեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն« այլեւ, ի հեճուկս ՀՀԿ-ականների, լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են»: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել այս ընթացքում  շփվելու թե՛ ամերիկյան, թե՛ ռուսաստանյան տարբեր փորձագետների եւ պետական գործիչների հետ եւ պարզելու եղած իրական տրամադրությունները:

«ՌԴ-Ն ԲԱԶՄԻՑՍ ԱԿՆԱՐԿԵԼ Է, ՈՐ ՈՐՈՇ ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ»

Ըստ միջազգայնագետի` վերջին ժամանակաշրջանում որոշակի լարվածություն ու անհասկացվածութուն է նկատվում հայ-ռուսական հարաբերություններում.

– Ռուսական կողմն իր մտահոգությունների մասին բազմիցս հայտնել է` թե՛ փորձագիտական« թե՛ մամուլի, թե՛ պաշտոնական հայտարարությունների մակարդակով: Նման լարվածություն վերջին 20 տարվա մեջ չեմ տեսել, լարվածությունը պետք է թուլացնել, թեպետ ռուս փորձագետներն այս հարցում չեն օգնում: Մինչդեռ կարծում եմ` ՌԴ-ն` որպես մեզ համար առաջնային պետություն« պետք է լինի առաջնային դիրքերում: ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է, որից չենք կարող հրաժարվել ու չենք հրաժարվելու: Այս առումով պետք է հարաբերությունները պահենք բարձր մակարդակի վրա: Ուստի` կարեւոր է հասկանալ, թե ինչն է անհանգստացնում ռուս գործընկերներին, որից հետո փոխզիջումային մակարդակով պետք է գալ խնդիրների կարգավորման: ՌԴ-ն բազմիցս ակնարկել է, որ որոշ կադրային նշանակումներ ՀՀ-ում իրենց համար ընկալելի ու ընդունելի չեն, ու կա անվստահություն: Իսկ Հայաստանում դրան, կարծում եմ, ուշադրություն չեն դարձրել` մտածելով, որ երկրի կադրային քաղաքականությունը մեր սուվերեն իրավունքն է: Սակայն, դրան ի պատասխան, ռուս մեր գործընկերներն ասում են, որ իրենց սուվերեն իրավունքն էլ զենքի գնի սահմանելն է: Իրենք խնդիր են տեսնում` որոշ պաշտոնյաների հետ կապված, եւ չեն ցանկանում այդ պաշտոնյաների հետ աշխատել: Ասում են` նշանակել եք, լավ եք արել, բայց ես իր հետ չեմ աշխատելու: Դրա համար մեր ռուս գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել: Սա ամենակարեւոր կետերից մեկն է, որի ուղղությամբ պետք է ՀՀ իշխանություններն աշխատեն:

ՌԴ ԱԳՆ-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԻՑ

– Պարոն Սարգսյան, առհասարակ երկու հանդիպումն ու երեք հեռախոսազանգը բավարա՞ր է ասելու համար, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի լավանում են, երբ անգամ պետական մակարդակով առանցքային նշանակության այցեր չեն եղել այս 100 օրվա ընթացքում Հայաստան:

– Նախ նշեմ, որ ՌԴ մշակույթի նախարարն է այցելել Հայաստան, ՌԴ ՊՆ փոխնախարարը, տարբեր մակարդակներում այցելություններ եղել են, բայց այցելությունների քանակով կամ մակարդակով չեմ պայմանավորի հայ-ռուսական հարաբերությունները: Եվ երկրորդ` հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հումանիտար մեծ ծրագիր է Հայաստանը ցանկանում իրագործել ՌԴ հետ, եւ դրա մասին շուտով հայտնի կդառնա: Սակայն ռուսական «Ռեգնում» գործակալությունն իր աղբյուրների վրա հղում տալով` ասում է, որ ՌԴ արտգործնախարարությունը դրա մասին տեղյակ չէ: Ինչեւէ, ես խորհուրդ կտայի  մեր գործընկերներին հարցում ուղարկել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարություն, որովհետեւ կարծում եմ` հարցի պատասխանն այնտեղ ավելի հեշտ կգտնեն: Վերադառնալով ձեր հարցին` ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների որակը չի սահմանափակվում Պուտինի եւ Փաշինյանի միջեւ եղած հեռախոսազրույցով ու երկու հանդիպումով, որոնք ի դեպ, երկուսն էլ եղել են միջազգային համաժողովների շրջանակում: Մասնավորապես` առաջինը ԵԱՏՄ-ի շրջանակում է եղել, երկրորդը` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ: Առաջինը ճանաչողական բնույթ ուներ, երկրորդի ժամանակ ավելի մանրակրկիտ քննարկվել են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր, այդ թվում` ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում:

«ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՊԿ-ՈՒՄ»

– Ի դեպ, ՀԱՊԿ-ի մասին. ըստ Ձեզ, այսօր Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համար ընկալելի՞ դարձավ այն, որ Հայաստանն առանց տեղեկացնելու, կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին...

– Կարծում եմ` ընկալելի չէր եւ հիմա էլ ընկալելի չէ: Նրանք սպասում էին այլ մոտեցման, նույնիսկ եթե խնդիրը ներքաղաքական էր կամ բացառապես իրավական: ՀԱՊԿ մեր գործընկերներն ասում էին` սկզբում պետք էր հետ կանչել, հետո նոր գործընթացը սկսել, այլ ոչ թե գործընթացը սկսել գործող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ: Սա է Ռուսաստանի եւ մնացած ՀԱՊԿ անդամ պետությունների հիմնական խնդիրը, որ տեսնում են այս հարցում: Նորից նրանք ասում են` ձեր սուվերեն իրավունքն է, ձեր իրավական գործընթացն է, ինչ ուզում եք արեք, բայց պետք է հաշվի առնեք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային մասշտաբի գործիչ է, եւ այդ պաշտոնում նրան չի նշանակել Հայաստանը, այլ նշանակել են ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները: Եվ երբ առանց Հայաստանի ներկայացուցչի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներն իրար հետ խոսում են, ասում, որ ՀԱՊԿ-ի ղեկավարի հետ կապված խնդիր ունենք, նշանակում է` արդեն որոշ հարցեր կան, որոնք որոշված են: Իսկ թե ինչպիսին կլինի այդ որոշումը, կարծում եմ` մոտ ապագայում կիմանանք: Բայց, ըստ իս, դժվար է լինելու պահպանել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում այնպես, ինչպես այս պահին կա: Այսինքն` հաջորդ ՀԱՊԿ ղեկավարը վստահ չեմ, որ կարողանալու ենք մենք ստիպել անդամ պետություններին, որ նորից թողնեն Հայաստանի ներկայացուցչին:

– Կարծում եք, մեղմ ասած, այս անփությունը չի՞ ներվի Հայաստանին:

– Եթե դրա գինն այն է, որ ընդամենը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանը չի ներկայացնի, այլ կներկայացնի, ենթադրենք, Բելառուսը, այստեղ ներելու կամ ներվելու խնդիր չի լինի, հարցը կլուծվի ՀԱՊԿ-ի կանոնադրության շրջանակներում: Իսկ թե որքանով է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը թույլ տալիս, որպեսզի հաջորդ գլխավոր քարտուղարը ներկայացնի նույն պետությունը, կարծում եմ` պետք է մեր  դիվանագիտական խողովակներով աշխատենք, որպեսզի հասկանանք` ինչ կարելի է այստեղ անել, որ Հայաստանը պահպանի իր քվոտան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ  

Աղբյուրը՝ iravunk.com լրատվական

2018թ. Ձախ Ֆորումը՝ պատկերավորելով եզակի 21-րդ դարի եզակի ԱՄՆ, Ջոն Ջեյի Ձախ քոլեջը, CUNY 6-3-2018, Նյու Յորք NY, օրակարգային զեկուցողներ՝ Փոլ Սթրիթ, Թրադիգ, Քրիս Հեդջես, Գլեն Ֆորդ, Բրյուս Դիքոն: Տեսանյունթ ամբողջությամբ դիտեք անգլերեն լեզվով:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-25-ը կայցելի Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որոնց ղեկավարների հետ կայանալիք երկկողմ հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ արտաքին քաղաքական, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերություններին առնչվող թեմաների շուրջ: 

Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրն Իրանի հետ ունի տնտեսական սերտ հարաբերություններ, այդ համատեքստում ներկայացնենք Իրանի և Գերմանիայի հարաբերությունների առանձնահատկությունը՝ ԻԻՀ նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների փուլում:

Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների՝ միակողմանի դուրս գալուց հետո շուրջ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում հուլիսի 6-ին Վիեննայում տեղի ունեցավ նոր՝ «4+1» ձևաչափով առաջին հանդիպումը՝ մասնակից երկրների արտգործնախարարների մակարդակով: Հանդիպման ավարտին 10 կետից բաղկացած համատեղ հայտարարություն հրապարակվեց, ըստ որի՝ «4+1 խումբը» հանձնառություն էր ստանձնում շարունակել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:

Վիեննայի հանդիպման նախօրեին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի պատասխան Ռուհանիի հայտնած մտահոգություններին, թե Եվրոպայի ներկայացրած առաջարկությունների փաթեթը հիասթափեցնող էր և ներկայացված առաջարկությունների փաթեթում գործողությունների ընթացքը հստակ չի ձևակերպվել, Անգելա Մերկելը պատասխանել էր. «Կարևորն այն է, որ մենք շարունակում ենք հետևել միջուկային համաձայնությանը, իսկ գործողությունների հետագա ընթացքի և այլ մանրամասների վերաբերյալ պետք է բանակցել և ընթանալ առաջ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին հրամանագրի ստորագրումն իրավիճակն ավելի բարդացրեց, սակայն ԵՄ-ն հավատարիմ մնաց Վիեննայում ստանձնած պարտավորություններին, և Թրամփի որոշմանն ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և «Եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) արտգործնախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ ափսոսանք հայտնելով Վաշինգտոնի քայլերի առնչությամբ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները պետք է Իրանի հետ շարունակեն տնտեսական համագործակցությունը:

Բացի այդ՝ Գերմանիայի առևտրի նախարար Փեթեր Ալթմայերը, քննադատելով Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը, ընդգծել էր միջուկային համաձայնության կատարման անհրաժեշտությունը և հավելել. «Վաշինգտոնին թույլ չենք տա, որ մեզ թելադրի, թե որ երկրի հետ առտուր անենք, որ երկրի հետ, ոչ»:

Ներմուծման ծավալների ցուցանիշով ԵՄ անդամ երկրների շարքում Գերմանիան միակն է, որը գտնվում է առաջին հնգյակում (Իրանի 5-րդ առևտրային գործընկերն է): 7-րդ տեղում գտնվում է Շվեյցարիան, 8-րդ տեղում՝ Ֆրանսիան, իսկ տասնյակը եզրափակում է Իտալիան:

2017թ. Իրանը Գերմանիայից 2 մլրդ. 347 մլն. դոլարի ապրանք է ներկրել: Սա կարևոր ցուցանիշ է, ուստի միանգամայն բնական է, որ Գերմանիայի առևտրի նախարարը պետք է նման կերպ արձագանքեր:

Այդուհանդերձ պետք է նշել, որ ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ «Դայմլերը», «Պեժոն», «Տոտալը», «Գերմանական երկաթուղիները» և այլն ստիպված են եղել դադարեցնել Իրանում իրենց գործունեությունը:

Ավանդաբար Գերմանիան նշանակալի ներկայություն է ունեցել Իրանի շուկայում: Նույնիսկ Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցների ընթացքում Գերմանիան միշտ վերապահումներ է ունեցել ամերիկյան պատժամիջոցների նկատմամբ՝ փորձելով Թեհրանի հետ պահպանել տնտեսական համագործակցությունը:

Ս.թ. մարտին Իրանում Գերմանիայի դեսպանը Թավրիզ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Գերմանիան ցանկություն ունի Թավրիզում հյուպատոսություն բացել: Եթե այդ նախաձեռնությունն ի կատար ածվի, ապա Հայաստանի համար ևս մեկ հնարավորություն է բացվում Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնել ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրվել, Եվրամիության ֆինանսավորմամբ նախատեսվում է վերանորոգել Մեղրիի անցակետը, ինչպես նաև Մեղրիի և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվում:

Այդ առումով օգտակար կլինի, որ Երևանի նախաձեռնությամբ Իրանի, Հայաստանի, Եվրամիության, ինչպես նաև Վրաստանի մասնակցությամբ համատեղ հանդիպումներ կազմակերպվեն՝ քննարկելու տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, ծանոթանալու խնդիրներին:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և դրանց նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը՝ նկատենք, որ անկախ այն հանգամանքից, որ «4+1 խումբը» հանձնառություն է ստանձնել հետևել միջուկային համաձայնության կատարման ընթացքին, պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալն իր բացասական ազեցությունն արդեն գործել է: Օբյեկտիվորեն բազմաթիվ կազմակերպություններ ստեղծված իրավիճակով պայմանավորված իրենց կամքից անկախ դադարեցրել են Իրանի հետ համագործակցությունը, հետևաբար իրատեսական չէ Իրանի կողմից «4+1 խմբից» պահանջել այն, ինչի պատասխանատուն այդ խումբը չէ: Կարևոր է ընդծել նաև, որ մինչև վերջին պատժամիջոցների սահմանումը, այնպես չէր, որ Իրանի հետ բանկային գործարքներն իրականացվում էին առանց խոչընդոտների և տնտեսական համագործակցությունը հարթ էր ընթանում:

Նշենք, որ «4+1 խմբի» անդամների՝ այսպես ասած Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները սահմանափակվում են միայն միջուկային համաձայնության շրջանակներում, իսկ դրանից դուրս երկրներն առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով, որոնք կարող է և չհամընկնեն Իրանի շահերի հետ:

Այդ համատեքստում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Բեռլինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Գերմանիան հավատարիմ է միջուկային համաձայնությանը, սակայն միևնույն ժամանակ Իրանի հրթիռային համակարգերի, ինչպես նաև Եմենում ԻԻՀ ազդեցության առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում»:

Այսինքն՝ միջուկային համաձայնության շրջանակներում Գերմանիան հստակ ձևակերպում է Իրանի հետ իր համագործակցության ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ միջուկային համաձայնության շրջանակներում իր մոտեցումները հստակ տարանջատում է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումից՝ այդ հարցում համահունչ գործելով իր գործընկերների քայլերին: 

Արմեն Իսրայելյան, իրանագետ

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

 

Բաժին՝ Աշխարհում

Հայաստանին խիստ անհրաժեշտ է սոցիալիստական շարժում եւ սոցիալիստական ընդդիմություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ ավելացնելով. «Իշխանության մարմիններում, շահերի իրականացման տեսանկյունից, ՀՀ աշխատավոր հատվածն ու մտավորականությունը ներկայացված չէ: Այդ իմաստով կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը. ՀՅԴ-ն կամ պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն, պահպանողական կուսակցությունը վերադառնա ընդդիմադիր դաշտ, կամ հակառակը: Դրա համար հիմա երկրում կարգուկանոն չի հաստատվում: ՀՀԿ հետ թող լինեին լիբերալ, պահպանողական կուսակցություններ, բլոկը կլիներ սեփականատերերի կուսակցություն, դա շատ նորմալ կլիներ»: Ըստ նրա՝ եթե իր նախանշած ուղով չընթանանք, ապա որեւէ հաջողություն չի լինի:

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: