Արխիվ Ապրիլի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ: Հայ երգիչ Սևակ Խանաղյանի կատարած Եվրատեսիլի «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոնհենջի նմանության հարթակի:   

«Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»,- նկարագրում է նյութի հեղինակ Բենի Ռոյսթոնը: Նա նկարագրում է նաև Սևակի հագուստը: Նշելով «քամի» բառի հայերեն իմաստը՝ Ռոյսթոնը նշում է,  որ նաև դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը:

Նա նշում  է նաև երգի բառերն ու Եվրատեսիլում Հայաստանի կատարումների պատմությունը:

 

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական

Բաժին՝ Մշակույթ
Շաբաթ, 28 Ապրիլի 2018 11:12

Ազա՜տ, արդա՜ր, Հայաստա՜ն

Բոլորս ողջունում ենք այս օրերին ժողովրդական մաքուր շարժմանը, որը սկսվել է Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բոլորս հույս ունենք, որ քաղաքացիական այս պայքարը առանց արյան ու կորուստների կհասնի իր նպատակին՝ կվերանա կոռուպացված համակարգը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից կընտրվի անցումային շրջանի վարչապետ, քաղաքական մթնոլորտը կդառնա ավելի ազատ ու տնտեսական համակարգը ավելի արդար:
Ժողովրդի կյանքի հիմքը հանդիսանում է իրենց տնտեսական մակարդակը: Երկրի հարստությունը մինչ այժմ, ոչ արդար ձևերով է բաժանվել երկրում, աշխատում է մենաշնորհային տնտեսական համակարգ ու տնտեսական լծակների մեծ մասը գտնվում են ուժայինների ձեռքում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում: Չկա պետական հոգատարություն ժողովրդին ապահովելու աշխատանքով ու մինիմոմ կյանքի մակարդակով ապահովելու հարցում: Շարժման մասնակիցների հիմնական լոզունգը ազատ և արդար կարգախոսն է, սակայն դեռ պետք է պարզաբանվի թէ ինչպես կարելի է արդարությունը հաստատել Հայաստանում, սա նոր իշխանության կարևոր անելիքներից մեկը պետք է դառնա, հատկապես ապագա իշխանությունը պետք է տնտեսական արդարություն ապահովի ժողովրդի համար:
Միջազգային փորձը ցույց է տվել, որ լիբերալիստական ու նեոլիբերալիստական տնտեսական համակարգը անկարող են տնտեսական արդարություն հաստատելու հարցում: Դժբախտաբար, շարժման ղեկավարների մոտ էլ ավելի շուտ տարածված են լիբերալիստական ու նեոլիբերալիստական տնտեսական մոդելը, բայց հույսով ենք նրանք կհասնեն այն համոզմունքին, որ տնտեսական արդարությունը հաստատելու համար անհրաժեշտ կլինեն մեծացնել պետության դերակատարությունը ժողովրդի սոցիալական ու տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Որպեսզի վերոհիշյալ նպատակը իրականություն դառնա, կարծում եմ նոր իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հարցերի շուրջ՝
1-Ճանաչի մարդու աշխատանք ունենալու իրավունքը և ապահովումը: Աշխատանք չունեցողներին պետք է «Անգործության» նպաստ պետք է տրվի մինչև այն ժամանակ, որ պետությունը աշխատանքի տեղավորի նրան:
2- Աշխատավարձերի կամ ավելի շուտ ժողովրդի եկամուտների տարբերությունը չպետք է 1-5-ի հարաբերությունից անցնի, այսինքն եթե մինիմոմ աշխատավարձը ճանաչվում է 60000 դրամ, ամենաբարձր աշխատավարձի սահմանը չպետք է անցնի 300000 դրամից:
3-Պետք է վերացվեն մենաշնորհները՝ տնտեսական ու հասարակական բնագավառներում:
4-Թափանցիկ ձևով պետք է բացահայտվեն ու ներկայացվեն ժողովրդին այն պաշտոնյանները, որոնք տարիներ շարունակ օգտվելով իրենց դիրքից՝ նյութական չարաշահումներ են իրականացրել:
5-Պարզապես ժողովրդին պետք է ներկայացնել այն ղեկավարներին, ովքեր մարդկանց քվեները գումարով են գնում ու դատապարտեն նրանց: Կարծում եմ սա միայն հանրապետականներին չի վերաբերելու:
6-Պետությունը պետք է համագործակցի մասնավոր տնտեսական սեկտորի հետ, որպեսզի արդյունաբերությունը զարգանա:
7-Պետք է խրախուսվի հայրենական արտադրությունը:
8-Բոլոր բնագավառներում պետք է բարձրացվի պետության դերակատարությունը:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 28/04/2018

 

        Հարգելի խմբագրություն, կարդացի “Իրատես”-ի թիվ 25 (861) 10-12, 04-2018թ. Նախկին ՀՀՇ-ական “Ղարաբաղ Կոմիտեի” անդամ, հանրաճանաչ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը “Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել” խորագրի տակ թղթակից Ռուզաննա Խաչատրյանի հետ: Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը նախկին ՀՀՇ-ականը բնութագրել է այսպես “Արամ Սարգսյանը անկասկած բազմաշնորհ մարդ է, ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի որոգայթներում ճիշտ կողմնորոշվել գիտի”: Հենց սկզբից եմ առաջադրել, նա այստեղ չի գալիս որպես Հայաստանի մարդ,  այլ գործուղված է Բրիտանական թագի կողմից, որը ոչ թե ազգային գործառույթ է իրականացնում, այլ համաշխարհային: Մեր պատկերացմամբ նորընտիր նախագահը բարեկիրթ, կյանքի բովով անցած հայի կերպար է և որոշում է կայացրել ծառայելու իր ժողովրդին, նրա սոցիալական վիճակը փոխելու, որը Ձեր ՀՀՇ-ական պարագլուխների կողմից արդեն 28  տարի թանձր մաախուղի պես ծանրացել է Հայ ժողովրդի ուսերին: Ցավալի է, բայց փաստ է հիշատակում, էն որ Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել աշխարհակուլ ուժ համաշխարհային ֆինանսական օլիգարխիան: Պարոն Ա. Մանուչարյան, այդ մասին նոր եք գիտակցում, այն ավելի քան 150 տարի հողագնդի վրա իշխում է, ցավալի պարոն քաղաքական գործիչ, որքան ետ եք մնացել աշխարհի քաղաքական կանքից:

     Հիշեցնեմ 30 տարիների հեռավորությունից պարոն Մանուչարյան, դուք, թատերական հրապարակում ինչպիսի ոգևորությամբ քննադատում էիք կոմունիստներին, վատաբանում նրանց աշխատանքը և հողին հավասարեցնում ու ոգևորված արևմտյան գաղափարներին ծառայելուն, շլացած կանաչ դոլարներից հնչեցնում էինք, Թուրքիան կյանքի ճանապարհ է, ազգային ազատագրական շարժումը հորինված առասպել, Օսմանյան Կայսրությունում Հայերն ապրում էին բարվոք կյանքով բացասվում էր երրորդ ուժի առկայությունը   հռետորին բնորոշ Ձեր բնատուր շնորքն օգտագործելով և ծառայելով արևմտյան ուժերին չէիք մտածում, որ կատարում եք Հայաստանը ոչնչացնող Համաշխարհային ֆինանսական օլիգարխների պատվերը: Թե անջատել էիր ուղեղդ, որ հանկարծ բանականությունդ չարթնանա և չմերկացնի հոգուտ դատարկությունը և դրսի ուժերին ծառայելու մտավոր ամլությունդ: Առանց խղճի խայթի ես համարձակորեն կրկնում եմ, Դուք Ձեր ՀՀՇ-ական արհեստավարժ տղաներով, դժբախտ բացաություն եք Հայոց պատմության քառուղիներում և աշխարհ եք եկել ի դժբախտություն հայ ժողովրդի: Հայրենի հողը արդեն 3 տասնամյակ զգում է Ձեր ավելորդ ծանրությունը և կյանքին հրաժեշտ տալու պահին պետք է փոխվի Ձեր մահախոսականը: Թատերական հրապարակում տասնյակ հազարավոր միտինգավորներին խաբելով, քանդեցիք կոմունիստների կառուցած հզոր Հայաստան երկիրը մենք ջերմուկով կպահենք մեր երկիրը, բոլոր   ՀՀՇ-ականները պետք է դառնան ձեռնարկությունների ղեկավարներ, թեկուզ “պոլի փետ” լինի նա: Միմյանց հրմշտելով, թե ով ավելի շուտ կտիրանա ազգային սեփականության արժեքներին, կազմակերպեցիք պետականորեն հաստատված և օրնականացված պետական գույքի թալանը:

     Հարգելի "Ղարաբաղ Կոմիտեի" ակտիվիստը նորընտիր նախագահին հեգնորեն համատեղում է Բրիտանական  Թագի կողմից գործուղված, իսկ Դու քո գործընկերների և հայ ժողովրդի թուրք զավակ՝ ԼՏՊ-ի հետ 30 տարի առաջ որտեղից էի՞ք գործուղվել, թուրք-իսլամական, թե հրեա-մասոնական միջազգային կառույցների կողմից, թվարկում եք- մեզ հիմա 4 հիմնական գործիքներով են փորձում ոչնչացնել՝ մեկը համապատասխան իշխանության ձևավորմամբ, երբ երկրի իրական ընտրանուն իջեցնում են ներքև: Նույն աշխատաոճով դուք էիք ձեր իշխանության ժամանակ  գործում, Նաիրի կ/թ հարևանությամբ /միջանցահովիկ/ Сквазнячок սրճարանի սուրճի մրուրի մեջ երջանկության փնտրողների ձևավորած երկիրն ինչ պիտի լինի... Իսկ դու հետին թվով աղմուկ բարձրացնելով ցանկանում ես ազգային հերոս խաղալ, իրականում, Դու ընդամենը իդեան կորցրած եղեռնագործ ես, ճգնում ես արկածային հերոս դառնալ: Դժվար խնդիր  է այսօր Խորհրդային գիտական ճշմարտություններ պաշտպանել Ձեզ պես տկարամիտ, Արևմտան հակակոմունիստական գաղափարներով  կաղապարված և շաղախված այդ նստվածքային տիղմով և անհասկանալին հասկանալիի տեղը ընդունելով:

      Ականատես եղանք բողոքի ակցիայի Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դիմաց, այնպիսի ամոթալի դավաճանական երևույթի, Ստեփանակերտում դրսևորված սադրիչ, անպարկեշտ վարքագծի, Երևանի բնսկչուհի Ա. Խաչատրյանի կողմից կոսմոպոլիտիզմով և պացիֆիզմով զբաղվող այս կերպարը ինչ նպատակով է գնացել Արցախ, պարզվում է, որ նա մի քանի անգամ եղել է  Բաքվում, ոմն Կարպիս Փաշոյան, որը մանկավարժ էր, ժամանակին պղծում էր մատաղ սերունդի հոգին, այսօր էլ իրեն դրսևորում  է հակաազգային կեցվածք: Հայտնի դավաճան՝ Վահե Ավետյանը, որը մի քանի անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դարձել խաղաղության պլատֆորմ և Խոջալուի համար մի քանի անգամ ներողություն խնդրել Ադրբեջանից: Այդ ազգադավը  մեքենայությունների համար ձերբակալվել է և 5 ամիս դատվել ու խնդրել Ալիևին և Էրդողանին, որ դիվանագիտական միջնորդություն անի, սակայն իր սիրելի թուրք նախարարներից ստացել է երեք մատի կոմբինացիա: "Ժաանգության" նախագահ Ռաֆֆի  Հովհաննիսյանը դարձել է Սեֆիլյանի փրկիչը և Եվրոպական երկրներում փրկություն է փնտրում:  Մեր վրացի հարևանները իրենց մաշկի վրա ազգային "գունավոր" հեղափոխության տեխնոլոգիաների գործունեությունը և այրեցին Ջորջ Սորոսի խրթվիլակը:

      Հայաստանի այսօրվա անկայուն վիճակը լայն հնարավորություն է ստեղծել Արևմտյան գործակալների և շպիոնիկների համար իրենց ծրագրեը իրականացնելու: Նրանք գտնվում են ակտիվ վիճակում և ցանկանում են թափանցել բոլոր բնագավառները: Այսօր հաճախ են հնչում կարգախոս՝ տոլեռանդ երկիր է Հայաստանը: Այդ բառը բժշկական տերմին է, որը նշանակում է չունենք իմունային համակարգ և չենք դիմակայում մեր երկիրը թափանցող օտար երկրների քայքայողների և տեղական ներքին թշնամիների դեմ, որոնք թուլացնում են երկրի անվտանգությունը:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

      

 

Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2018 14:49

Հայտարարություն

  Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հանրապետությունում շարունակվող զանգվածային ցույցերի ու երթերի կապակցությամբ:

   Հանրային դժգոհության զանգվածային այս դրսևորումները արդյունք են հասարակության մեջ տարիների ընթացքում կուտակված  սոցիալ-տնտեսական խնդիրների ոչ արդյունավետ և արդարացի լուծման:

  Հանրային կյանքի բնականոն ընթացքը խաթարող այս գործողությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով:

   Մենք ականատես ենք եղել հետխորհրդային երկրներում “գունավոր” հեղափոխություների` Վրաստանում և  Ուկրաինայում, որոնց արդյունքում առկա են եղել տարածքային կորուստներ, տնտեսական վիճակի վատթարացում և այլ բացասական դրսևորումներ:

   Կոչ ենք անում մեր ժողովրդին, որ այս ճակատագրական պահին, երբ մեր տարածաշրջանում առկա են գերտերությունների ռազմավարական շահեր, որոնց զարգացումները կարող են ունենալ բացասական անդրադարձ մեր երկրի վրա, չգնալ հերթական փորձության ճանապարհով, նկատի ունենալով նաև Արցախի հարցի կարգավորման խնդիրը և հարևան պետությունների` մեր նկատմամբ  ունեցած նկրտումները:

  Առաջարկում ենք  ՀՀ իշխանություններին ու ցուցարարների կազմակերպիչներին` ՀՀ Սահմանադրության շրջանակներում, անհապաղ, առանց նախապայմանների սկսել երկխոսություն,, բանակցային սեղանին դնել Հայաստանի զարգացման ծրագիրը, որում ներառել նոր մոտեցումներ` սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ, մեծացնել պետության դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրի տնտեսական զարգացման գործում:

   Առաջարկում ենք ՀՀ նախագահին` ստեղծել քաղաքական խորհրդատվական մարմին, որի մեջ ընդգրկել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու ժողովրդին հուզող հարցերը և դրանով իսկ ձևավորելու Հանրապետության հանրային օրակարգը:

       Ստեղծված իրավիճակը թելադրում է ձևավորել քաղաքացիական  համերաշխության և ազգային վստահության կառավարություն:   

Հայատանի աառաջադիմական միացյալ կոմկուս

 Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի պատվիրակությունը ապրիլի 24-ին այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց   Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: 

Բաժին՝ Անցուդարձ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ: Կրեմլը գոհունակությամբ Է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում Է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող Է»,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել Է. «Այն ամենը, ինչ տեղի Է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն Է: Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»:

«Մենք հուսով ենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը եւ որ ամենամոտ ժամանակներս, արդեն տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական այն կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը»,-նշել Է Կրեմլի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Պեսկովն ասել Է, որ Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները համեմատելն անտեղի Է: «Ես զուգահեռներ չԷի անցկացնի, որովհետեւ իրադրությունը միանգամայն տարբեր Է, եւ հազիվ թե այստեղ կարելի Է ուղղակի զուգահեռներ անցկացնել»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Նրա խոսքով՝ «իհարկե, դեռ պետք Է վերլուծել այդ իրադրությունը (Հայաստանում), մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան»: «Այժմ ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ ասոցիացիաներ անցկացնելն այստեղ անտեղի Է»,-ընդգծել Է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ հեռախոսազրույցներ չի ունեցել ո՛չ Հայաստանի պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի, ո՛չ Էլ հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Ո՛չ, նախագահը դեռեւս շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-ասել Է Պեսկովը եւ հիշեցրել, որ ապրիլի 23-ի երեկոյան հեռախոսազրույց Է կայացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Կարեն Կարապետյանի միջեւ:

 

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական

Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018 17:29

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,

մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,

կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»:

 

Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ,  Երևանի տարբեր հատվածներում ապրիլի 23-ին շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ից  նախաձեռնած ակցիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուբինյանց, Նալբանդյան-Սայաթ-Նովա, Սարյան փողոցներով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածը, Հաղթանակի կամուրջը: Երթերում ներգրավված են նաև ուսանողներ:

«Վաղ առավոտյան Երևանի պետական համալսարանի բակում են հավաքվել մի խումբ ուսանողներ Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական և Երևանի պետական համալսարաններից: Նրանք հանդես են եկել տարբեր վանկարկումներով և շարժվել անհայտ ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը: Նրա խոսքով` նախորդ շաբաթ ԵՊՀ-ում իրականացվող դասապրոցեսին մասնակցել է ուսանողների 20/30 տոկոսը:

Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ որոշ ուսանողներ դասադուլ են հայտարարել և չեն մասնակցում դասապրոցեսին: Բժշկական համալսարանի ուսանողները բժշկական սպիտակ համազգեստով քայլերթ են անցկացրել:

Ոստիկանական ծառայողները փակել են Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան-Դեմիրճյան հատվածը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ:

 Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:

 

Աղբյուրը՝  ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական 

Սոցիալական բարեփոխումների ցույցերը դառնում են ավելի բորբոք: Ուրբաթ օրը ցուցարարները այրել են Լեոնում գործող Ազգային համալսարանի մասնաճյուղը: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան երկխոսության կոչ է արել եւ դատապարտել ընդդիմության կողմից «ապակայունացման փորձերը», արդեն սպանվել է առնվազն 10 մարդ, սոցիալական բարեփոխումների բռնարարքների պատճառով:
 
Ոստիկանության եւ զինված ուժերի անդամների կողմից,  իր ազգային ուղերձում Նախագահ Օրդեգան քննադատեց ընդդիմադիր աջակողմյան խմբերին, իր կառավարության դեմ «կողմնորոշվելու» համար «ԱՄՆ-ի առավել ծայրահեղ քաղաքական խմբավորումների» աջակցությամբ:
 

  

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: