Վիեննայի հանդիպումը ձևական էր ու չմտցրեց պահանջվող հստակությունը

30 Մայիսի 2016

Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքը Վիեննայում տեղի ունեցած  նախագահների հանդիպման մասին

Վիեննայի հանդիպումը հետաքրքիր էր որպես հանդիպման փաստ, որովհետև այն առաջինն էր ապրիլյան բախումներից հետո և որովհետև հանդիպումից առաջ պարզ չէր՝ այսքանից հետո Հայաստանի ղեկավարությունը կգնա՞ նման քայլի, թե ոչ: Բայց գնաց:

Ընդհանուր առմամբ՝ հանդիպման քաղաքական ակնկալիքները դեռ չեն արդարացել, որովհետև չկա միասնական ակնկալիք: Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո հույս ունի, որ մեկնարկելու է տարածքները փուլային տարբերակով վերադարձնելու գործընթաց, իսկ Հայաստանը հույս ունի ստանալ անվտանգության հուսալի երաշխիքներ: Ինչ վերաբերում է գլխավոր դիտորդներին՝ ՌԴ-ին և ԱՄՆ-ին, ապա նրանք էլ հակամարտության կարգավորման տարբեր նպատակներ ունեն, ավելի ճիշտ՝ հիմա արդեն պատերազմի կարգավորման տարբեր նպատակներ են հետապնդում:

Բանակցությունների բնականոն ընթացքը հնարավոր կլիներ այն դեպքում, եթե հայկական ու ադրբեջանական կողմերն իրար դեմ լինեին ապրիլի մեկից առաջ արձանագրված բաժանարար գծի պայմաններում: Բայց հիմա հակամարտության գոտում, տարածաշրջանում, միանգամայն նոր իրավիճակ է, որի զարգացումները կանխատեսելու համար այն վերլուծել է պետք: Կարճ ասած՝ Վիեննայի հանդիպումը ձևական էր ու չմտցրեց պահանջվող հստակությունը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեպ Ռուսաստանն էլ, իրենց վրա են վերցրել նոր լուրջ պարտավորություններ: Հատկապես, եթե հաշվի առնենք այդ աշխատանքի վրա Ադրբեջանից նետվող շեղ հայացքները: Մինսկի խումբը հունիսին կայանալիք հաջորդ հանդիպմանն ընդառաջ պետք է առանձնացնի ապրիլյան բախումների արդյունքի հիմնական շեշտադրումները՝ ով է մեղավոր էսկալացիայի համար, որն է կողմերի կորուստը, և վերջապես՝ ինչպես վարվել զոհերի հետ: Հասկանալով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս առնչությամբ չի կարող լինել մաքսիմալ հստակ ու անաչառ, զարգացումները նորից կկանգնեն՝ այս անգամ էլ Ադրբեջանին ոչ շահավետ կետում: Չի բացառվում, որ դրանից հետո ավելի շեշտակի դրվի Մինսկի խմբի կազմի, ձևաչափի փոփոխության հարցը, ինչպես նաև հակամարտության կարգավորման համար միանգամայն նոր մեխանիզմների ներդնումը: Եվ Վաշինգտոնն, ի դեպ, պատրաստ է գործել այս ուղղությամբ՝ խորացնելու համար իր դերը տվյալ գործընթացում:

Շփման գծում մշտադիտարկում անցկացնելը կարող է իրականացվել, բայց հազարից ավելի տեսախցիկները չեն փոխի ամենակարևորը՝ Հայաստանից պահանջվող հողերի հարցը: Տեսախցիկները չեն լուծելու նաև մեկ այլ կարևոր հարց՝ ով է նախահարձակ եղել: Այս ամենն ամբողջովին ժամանակ ձգելու հնարքներ են: Ադրբեջանը հույս ուներ, որ ապրիլյան բախումների տակտիկան իր համար շահավետ կլինի, արագ հաղթանակ կապահովի, բայց ժամանակը գնում է, իսկ պատերազմից դուրս գալու մարտավարություն այդպես էլ չի մշակվում:

Քառօրյա պատերազմից հետո Հայաստանում մեծանում են հակառուսական տրամադրությունները: Մասնավորապես, դժգոհություններ կան, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, որ ռուսական զենքի՝ Հայաստան մատակարարվող խմբաքանակն ամիսներ շարունակ տեղ չի հասնում:  Ցավոք, այս իրադարձությունների պատճառով Հայաստանում հակառուսական տրամադրությունների առնչությամբ Ռուսաստանի ներսում մտահոգություններ կան, չնայած, այս հարցը պետք է ահազանգող լիներ ՌԴ համար: Վերջին շրջանում, քառօրյա պատերազմից բացի, Հայաստանում մի քանի դեպք գրանցվեց, ինչպես Գյումրիում ռուս սպայի կողմից հայ ընտանիքին սպանելն ու էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելը, որոնք խիստ անհանգստացրել են հայ հասարակությանը:

Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող վերջին զարգացումները խթանում են բացասական տրամադրությունները, որովհետև հայերի մեծ մասը կարծում էր, որ «Ռուսաստանն իրենց չպաշտպանեց»։ Սա չի կարելի աչքաթող անել: Տնտեսական առումով էլ իրավիճակը նույնն է: Հայաստանը մեկ տարուց ավելի է Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց ՀՀ քաղաքացիներն իրենց վրա չեն զգում այս կառույցի առավելությունները: Սա շատ վատ է: Պետք է աշխատել գոնե այս ուղղությամբ:

Աղբյուրը՝ tert.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: