Այսօր ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը հետ քաշվի ելման դիրքերը

05 Ապրիլի 2016

Վերջին օրերին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած լրջագույն վիճակը՝ այսուհետև պատերազմը հասել է իր գագթնակետին: Այս օրերին միջազգային մամուլը, գերտերությունները, ինչպես նաև տեղական մամուլը անդրադառնում են բախմանը: Ուշադիր հետևելով այս ամենին միանշնակ պարզ է դառնում, որ սա ադրբեջանական հերթական պոռթկումն է Թուրքիայի հրահանգով և այստեղ ստուգվում է հայերի պատրաստավածությունն իրենց հետագա քայլերի համար:

Հայկական կողմը երկրի նախագահի մակարդակով ցույց տվեց, որ պատրաստ է ցանկացած ոտնձգության դիմակայելու և անցնելու ջախջախիչ հարձակման: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների պատվիրակությունը կարելի է ասել, որ չափից ավելի լուռ է և չգիտի ինչ անել: Այսօր Վիեննայում տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ և պետք է լուծում տրվի այս հարցին։

1․Մինչ բանակցությունների ավարտը սպասվում է հայկական տեղատարափ գրոհները, որ արդեն իսկ բանակցությունների ժամանակ  Ադրբեջանը կրկին զինադադար աղերսի:

2․Եթե Ադրբեջանը չի հանգստանում և զինադադար չի կնքվում, ապա Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, սկիզբ է դրվում ԼՂՀ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու գործին ՀՀ ամբողջ զինուժի մակարդակով: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է պատերազմական դրություն և ապրիլի 7-ից բոլորս մեկ մարդու պես մեկնում ենք ռազմաճակատ: Սակայն այստեղ հատկանշական է, որ այս պատերազմը ուղղակի չի լինում Հայ-ադրբեջանական: Այս պարագայում Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես պարտավորվում են ներքաշվել այս պատերազմի մեջ՝ ընդդեմ Ադրբեջանի:

Բացի այդ, որպես տարածաշրջանային երկիր և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից խառնվելու է նաև Իրանը՝ կրկին ընդդեմ Ադրբեջանի: Իսկ հակառակ կողմում, դե իհարկե Թուրքիան է ներքաշվելու պատերազմի մեջ՝ ընդդեմ արդեն վերոնշյալ կոալիցիայի, իսկ Թուրքիայի հետ անմասն չի կարող մնալ նաև ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ: Եթե հաշվի առնենք նաև, որ այս պարագայում Թուրքիայում գլուխ կբարձրացնեն նաև քրդերը՝ օգտագործելով հարմար առիթը Քրդստան ստեղծելու համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները, պարզ է դառնում, որ սա վերածվում է 3-րդ համաշխարհային պատերազմի, որն ըստ իս և շատ շատերի, ոչ մեկի ձեռք չի տալիս:

Ուստի այսօր ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը հետ քաշվի ելման դիրքերը և կրկին ԼՂՀ և ՀՀ սահմաններում տիրի խաղաղությունը:

 

Կովկասագետ Դ. Տաշչյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: