ՆԱՏO-ն՝ որպես ամենամեծ սպառնալիքն աշխարհում խաղաղության դեմ

16 Օգոստոսի 2015

«ՆԱՏO-ն խաղաղության ամենամեծ սպառնալիքն է» գիրքը հրատարակել է Անգլիայի խաղաղության շարժման ղեկավար, Անգլիայի Կոմկուսի անդամ և Միջուկային սպառազինության դեմ շարժման ղեկավարներից Մակկինոնը: Գրքում գիտականորեն վերլուծվում է ՆԱՏՕ-ի բնույթը՝ որպես աշխարհի համար պատեազմի սպառնալիք:

ՆԱՏՕ-ն մյուս երկրներին ստիպում է պաշտպանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։ Վերջին 20 տարվա ընթացքում տարբեր պատերազմներ է ուղղորդել աշխարհի  երեք մայրցամաքներում, որոնցից ոչ մեկը հատուկ սպառնալիք չեն եղել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի համար: Սառը պատերազմը մոտ 20 տարի առաջ ավարտվեց, սակայն աշխարհը, կարծես մի նոր սառը պատերազմի շեմին է, և ԱՄՆ-ն ու Եվրոպան դրանում մեղավոր են  համարում Ռուսաստանին։  

Նրանց կարծիքով, այդ «սպառնալիքները» գալիս են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից: Այդպիսի ճգնաժամի դրդապատճառը ՆԱՏՕ-ի զորքերի ծավալումն է մինչև Ռուսաստանի արևմտյան և հյուսիսային սահմաններ, որը կարելի է դիտարկել որպես դիտավորյալ համընդհանուր սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված: ՆԱՏՕ-ն Արևմտյան Եվրոպայում արագ հակազդող ռազմական բազաների տեղադրումով արագացնում է սպառազինությունների մրցակցությունը:

ՆԱՏՕ-ն երբեք պաշտպանող դաշնակից չի եղել, այլ «Վարշավայի դաշնագրի դեմ» մի կառույց է, որի նպատակն է տարածվել Եվրասիայում և Եվրոպայում:   

ՆԱՏՕ-ի ստեղծած տարբեր ենթապայմանագրերը տարբեր երկրների միջոցով և հրթիռային պաշտպանության բազաների ստեղծումը նույնպես գնահատվում են որպես գրգռիչ գործոններ, որոնք սպառնում են աշխարհի խաղաղությանը և անկայունություն սերմանում: 

Արտաշես Մելիքյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: