Պրոֆեսոր Երվանդ Աբրահամյանը Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագրի մասին

14 Օգոստոսի 2015

Միջուկային զենքի վերաբերյալ Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնագրի մերժումն ԱՄՆ-ի լրատվամիջոցների գլխավոր լուրերից են:  ԱՄՆ-ի նախորդ ընտրություններին նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը 2008 թվականի ընտրությունների ժամանակ ծաղրի էր ենթարկում Օբամայի այն հայտարարությունը, թե «առանց որևէ նախապայմանների բանակցելու ենք Իրանի հետ»: Նա համաձայնագրի հակառակորդների առաջին շարքերում է։ «Այս համաձայնագրի բարդությունն այն է, որ չափից ավելի է հույսեր փափայում ապագա մի քանի տարիների ընթացքում Իրանի պետությունը փոփոխելու հետ», ասել է նա: Մակքեյնն ուզում էր, որ նախքան որևէ համաձայնություն ձեռք բերելը  Իրանը փոխվի: Սա համաձայնագրի հակառակորդների առանցքային հիմնախնդիրն էր: ԱՄՆ-ի ըմբոստ հանրապետականները, Բենիամին Նաթանյահուն և անվստահ դեմոկրատներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հանդեպ չպետք է փոխվի, քանի դեռ այդ երկրի իշխանությունը չի փոխվել: Սա ԱՄՆ-ի անցած երեսուն տարվա անփոփոխ քաղաքականությունն է եղել Իրանի հանդեպ, ինչը, սակայն Օբամայի իշխանությունը փոխեց։

Չնայած Կոնգրեսի պատգամավորները կողմնակից էին պատժամիջոցներն ավելի խստացնելուն, այնուամենայնիվ ԱՄՆ-ի պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրել իրենց դաշնակիցներին համոզելու համար, որ վերացնեն Իրանի դեմ պատժամիջոցները:

Իրանի իշխանությունը փոխելու ցանկությունը ամերիկացիների երկար տարիների երևակայության մեջ էր ընդամենը, այն երբեք Իրանի ու Ամերիկայի բանակցությունների մաս չի կազմել:  ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, որ բանակցությունները վերաբերում էին միայն միջուկային հարցին: Օբաման նաև շեշտել է, որ իր երկրի ու դաշնակիցների սահմանած պատժամիջոցների նպատակը Իրանի ռեժիմի փոփոխությունը չի եղել:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Նյու Յորքի համալսարանի ժամանակակից Իրանի պատմության պրոֆեսոր Երվանդ Աբրահամյանի կարծիքը, որն արտահայտել է Ջասմին Ռամզի հետ զրույցում:

Նպատակ ունենալով մեր ընթերցողներին ծանոթացնելու  հայազգի  պրոֆեսորի արժեքավոր կարծիքին, զրույցը թարգմանել և ձեզ ենք ներկայացնում:

Իրանի հեղափոխությունը գտնվում է այն փուլում, որ նոր շունչ է քաշում և աշխատում է բարելավել իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Իրանի հեղափոխությունը հասել է իր երկու նպատակին՝ ազգային անկախության և հասարակական կյանքի բարեփոխումների: Բացի այն, որ նվազելու է Իրանի ու ԱՄՆ-ի միջև բախման վտանգը, հնարավոր է, որ Իրանի և Ամերիկայի միջև մերձ հարաբերություններ ստեղծվեն:

Իրանի հեղափոխությունը, մեծ մասամբ, նպատակներին հասել է և այդ առումով հաջող է եղել: Իրանի հիմնական նպատակը արևմտյան ուժերից անկախանալն էր, չնայած, որ Իրանը սովորական մի գաղութային երկիր չէր, սակայն գտնվում էր կիսագաղութային վիճակում, հատկապես, կարծես ավանդաբար, Անգլիայի, իսկ  հետո Ամերիկայի ազդեցության ներքո: 1979 թվականին այս բոլորը փոխվեց:

Իրանի մյուս հաջողությունը, որը հաճախ անտեսվում է, հասարակական կյանքում  ահռելի փոփոխություններն են, հատկապես հասարակական ծառայությունների, կրթական, էներգիայի և շրջանների համար հասարակական հնարավորությունների ստեղծումն է եղել:

Իրանի և տարբեր երկրների հետ հարաբերություններում ոչ անհրաժեշտ աշխատանքներ են եղել, որոնք բարդացրել են այդ հարաբերությունները, օրինակ՝ կարելի է նշել «պատանդ վերցնելու» ճգնաժամը և Իրան-Իրաք պատերազմը, որն այն ժամանակ Սադամ Հուսեյնը սկսեց, ով հովանավորվում էր արևմտյան երկրներից, մի երևույթ, որը Արևմուտքի և Իրանի հարաբերությունների օգտին չեղավ: Սակայն այս հարցերը անցել են և կարծում եմ պատանդներ վերցնելու երևույթը անցյալում է արդեն:   
Իրանի ներկայիս իշխանավորները պրագմատիկ են: Նրանք ավելի շուտ մտածում են տարածաշրջանում անելիքների ու չանելիքների և դրանց տեսակի մասին: Տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության հանդեպ նաև անցած 25 տարիներից հետո ավելի գործնական մոտեցում են ցուցաբերում:
Իրանի և Ամերիկայի միջև հարաբերությունների նորմալացումը ներկայիս նախագահ Հասան Ռուհանիի ժամանակ չի սկսվել, դեռևս Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության ժամանակ ջանքեր են գործադրվել ամերիկյան կապիտալի ներգրավման և հարաբերությունների լավացման ուղղությամբ:

Իրանի բարեփոխումների ժամանակահատվածում՝ 2003 թվականին ԱՄՆ-ը մեծ առևտուր էր անում Իրանի հետ, իսկ երբ Բուշի ժամանակ Իրանին դասեցին չարագործների շարքում, այդ ջանքերը հակառակ ուղղությամբ ընթացան: Այսպիսով, Իրանը նախքան Ռուհանիի իշխանության գալը, ցանկություն է ունեցել Ամերիկայի հետ հարաբերությունները նորմալացնելու և հիմա դրական հակազդեցություն է ստանում Ամերիկայից: Այդուհանդերձ, կարծում եմ, հարաբերությունների լավացման մասին չափազանցություններ են եղել: Ապագայում մենք ականատեսն կլինենք հարաբերությունների նորմալացման, սակայն բարեկամական հարաբերությունների չեն վերածվի:     

Ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ի դեսպանատունը Իրանում կբացվի, կամ Իրաքում  և Մերձավոր արևելքում, չեմ կարծում, թե Իրանի և Ամերիկայի միջև դաշինք կստեղծվի: Նույնիսկ այն տեղերում, որտեղ ընդհանուր աշխատանք է կատարվում, օրինակ՝ Իրաքում, Իրանը և Ամերիկան զուգահեռ ու անկախ են աշխատում, թեև կարող են միմյանց օգնել, իսկ կողմերից ոչ մեկը չի ասում՝ գործնականում միմյանց հետ համագործակցում ենք: ԱՄՆ-ի դաշնակիցները և նրանց բարեկամ երկրները, այսինքն՝ Իսրայելը, Պարսից ծոցի արաբական երկրները բարդացնում են Իրանի ու Ամերիկայի միջև բարեկամություն հաստատելու գործընթացը: 
Ես կասկածում եմ այն մտքին, որ իրանցիների մեծ մասը սիրահարված է ԱՄՆ-ին և սպասում է, թե երբ պիտի այդ երկրին գրկեն ու սիրեն: Իրանում դեռ ազգային կասկածամտություն կա Ամերիկայի ու Արևմուտքի նկատմամբ, որի արմատները 100 տարվա  անցյալ ունեն, ուրեմն այս հարցը միջուկային համաձայնագրով չի ավարտվի:

Հնարավոր է իրանցիները Ամերիկայի հագուստը կամ մշակույթը սիրեն, իսկ դա չի նշանակում, որ նրանք Ամերիկայի ու Արևմուտքի իշխանություններին վստահում են: Հակաիմպերիալիստական զգացմունքները դեռևս Իրանի հասարակական կարծիքում գերիշխող են: Իրանում կատարված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ չնայած իրանցիների մեծ մասը պաշտպանում է միջուկային համաձայնագիրը և պահանջում է հարաբերությունների բարելավում, սակայն ԱՄՆ-ին չի վստահում: Այս երևույթները պետք է տարբերել:  
Իրանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել բարեփոխիչ ուժերի համար: Ես չեմ զարմանա, եթե նրանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում մանդատների մեծ մասը ձեռք բերեն: Հիմա նախագահական ընտրությունների բարեփոխման նման պայմաններ են ստեղծվել, ուրեմն բարեփոխականները խորհրդարանում  մեծամասնություն կլինեն:
Կարծում եմ, կարող ենք սպասել, որ քաղաքացիական բարեփոխումներ տեղի ունենան: Ռուհանիի իշխանության գալուց հետո քաղաքական ճկունության ու խաղաղության ականատեսն ենք այսօր: Համալսարաններում ընդհանուր մթնոլորտը ավելի լավ է, քան Ահմադինեժադի ժամանակ: Ես կարծում եմ, այս վիճակը կշարունակվի: Այդուհանդերձ ազատությունների, մամուլի ազատության ու ազատ ընտրությունների բնագավառում, կարծում եմ, բարեփոխականներին կհաջողվի ստեղծել նորմալ պայմաններ: Սա նշանակում է, որ այն բարեփոխականները, ովքեր աշխատում են համակարգում,  ավելի մեծ հնարավորություններ կունենան իրենց թեկնածուներին խորհրդարան ուղարկելու: Անցյալ ընտրությունների ժամանակ բարեփոխական հայտնի թեկնածուները մերժվեցին: Կարծում եմ հաջորդ ընտրություններում մեծ ջանքեր կգործադրվի, որպեսզի բարեփոխականները մասնակցեն ընտրապայքարին: Արդյունքում խորհրդարանի կազմը կփոխվի:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Իրանը վերադառնա համաշխարհային ասպարեզ և արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն Ահմադինեժադի վարած քաղաքականության, հաջող ընթացավ: Նա բարձրացրեց Իրանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այնուամենայնիվ, նա արտգործնախարար է և իր գործունեության մեծ մասը կախված է Ռուհանիի տեսկետներից: Զարիֆի կողմնակիցները առաջադեմ ու մտավորական մարդիկ են: Նրանք Զարիֆին տեսնում են իրենց շարքերում: Ես կարծում եմ Զարիֆն ավելի բարդ է, քանի որ նա կապի մեջ է համակարգի հետ, իսկ նրա համակիրները նրան դիտում են որպես արևմուտքում կրթություն ստացած անձնավորություն, որը ուշիմ է, գիտակից, ազգասեր ու պրագմատիկ: Այդ առումով ավելի շատ նման է Մոսադեղին (Իրանի նախկին առաջադեմ վարչապետը, որ ձգտում էր նավթն ազգայնացնել): Զարիֆը երբ վիճաբանում է, չի անդրադառնում կրոնական հարցերին, այլ խոսում է ազգային շահերից:  
Պատերազմը և հեղափոխությունը Իրանի պատմության մի մասն են: Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր կենդանի չեն ու մահացել են: Իրանի երիտասարդ սերունդն իր ծնողների գործունեությանը վերաբերմունք չի ցուցաբերում, իսկ անցուդարձերը դեռևս Իրանի ընդհանուր մշակույթի մի մասն են կազմում, հեղափոխությունը և պատերազմը իր խորը ազդեցությունն են թողել այս մշակույթի վրա:  Անգլիայում, մարդիկ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին են խոսում: Անգլիայի քաղաքացիների միայն մի փոքր մասն է մնացել այն ժամանակների ականատեսներից, իսկ «պատերազմը նացիստների կամ ֆաշիստների» դեմ ընդհանուր մշակույթի մի մասն են կազմում:  

Իրանի երիտասարդությունը ծնողներից տարբերվում է իր աշխարհայացքով: Իշխանությունը այս կապակցությամբ շատ խելացի ու զգուշ մոտեցում է ցուցաբերում: Հիմա տեսնում ենք, որ դիմադրություն կա անցյալի սովորությունների հանդեպ, այդ պատճառով պահպանողականները մեկուսացան: Նրանք պարզապես խորթանում են Իրանի ժողովրդից: Սրա պատճառը սերունդների տարբերությունը չէ, այլ տարբեր ազգային տրամադրություններ են ընթանում:

Պատրաստեց ու թարգմանեց

Գուրգեն Ավանեսյանը    

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: