Հարուստներ, հարստություն և ուժ

13 Օգոստոսի 2015

Գերմանիայի Բեռլին քաղաքի «Համբուրգ» և «Մոնստեր» համալսարանների սոցիոլոգ Հանս Յուրգեն Քրիսմանսկին «Քեն Էֆ Էմ» համացանցային իր հարցազրույցի ընթացքում արտահայտել է որոշակի մտքեր ու մոտեցումներ հարուստների, հարստության և ուժի մասին, որը համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սոցիոլոգներիս համար հետաքրքիր է, թե վերին խավը ի՞նչ է անում, ինչպե՞ս է ուժ ձեռք բերում և ինչպե՞ս է այդ ուժն օգտագործում։ Այս դեպքում առնչվում ենք նաև փողի, հարստության հետ, որն ուժի հետ փախկապակցված է: Փողի և ուժի հարաբերությունը միշտ հասարակագիտության ուշադրության կենտրոնում է եղել:  Հարստությունն ուսումնասիրելիս, ինքնըստինքյան ուսումնասիրում ես ուժի և իշխանության ծագումն ու դրսևորումները, դրանք շաղկապվում են: Վերնախավի  մասին մեծ մասամբ լռություն է տիրում և շատերը չեն համարձակվում հասարակագիտության տեսանկյունից նրանց մասին գրել, այսինքն՝ լռություն է տիրում վերևներում: Շատ սոցիոլոգներ իրենց անձնական շահը չվտանգելու նպատակով չեն համարձակվում զբաղվել այս երևույթով:

Վերնախավում, որտեղ ուժն ու հարստությունը միասնական են, չեն սիրում դասակարգային հարց շոշափել ու դասակարգային պայքարի մասին խոսել: Աշխատավորական ու մարքսիստական շարժումների մեջ երբեմն լինում են մարդիկ, հատկապես ղեկավար դիրքերում, որոնք նյութապես ապահովված են և ուղղակիորեն չեն ուզում շեշտադրել դասակարգային պայքարը, որպեսզի իրենց անհատական շահերը վտանգի չենթարկեն:
Ամերիկայի ու Եվրոպայի վերջին ֆինանսական ճգնաժամից հետո գրախանութներում Մարքսի «Կապիտալ» գրքի ամբողջ տպաքանակը վաճառվում էր ու հնարավոր չէր գտնել։ Գրավաճառներն ասում էին, որ գնորդները մեծ մասամբ պետական բանկերի ու ինստիտուտների աշխատողներն են, նրանք վստահ չէին, որ վաղն իրենց աշխատանքը չեն կորցնելու և ուզում էին ուսումնասիրել «Կապիտալ»-ը:

Մարքսին կարելի է համեմատել Դարվինի հետ, որը գիտականորեն հիմնավորեց էվոլյուցիայի տեսությունը: Մարքսը և Էնգելսը «Կապիտալ»-ը և «Կոմունիստական մանիֆեստ»-ը միասին են գրել, դրանք համարվում են դասական գրքեր: Դարվինի տեսությունը նույնպես դասական էր և զարգացել է։ Օրինակ՝ գենետիկան, որը Դարվինի ուսմունք կարելի համարել, այսօր շատ է զարգացել, ու հիմա այդ ուսմունքն ուսումնասիրողներին ոչ ոք չի ասում դարվինիզմի տեսաբաններ կամ դարվինիստ, նրանց կոչում են էվոլյուցիայի տեսաբաններ կամ գենետիկայի մասնագետներ: 

Բոլորը հասկանում են, որ պատմությունը դինամիկ զարգացման ընթացք է ունեցել և Մարքսի աշխատանքը նույնպես մի դուռ էր գիտության մեջ, որի հիման վրա մարդիկ մտածում և կողմնորոշվում են: Նա իր նպաստը բերեց հասարակագիտության զարգացման գործում: 

Վերին խավերը երբեք իշխող համակարգը չի քննադատում, որովհետև իրենց եկամուտը և հարստությունը շատ-շատ է, սակայն ստորին խավի մարդիկ, որոնց եկամոտը չի բավարարում սովորական կյանքը նորմալ  ապրելու համար, միշտ ասում են, որ այսպես չի կարելի շարունակել, թեև նրանք իրենց նյութական հնարավորությունները ներդնում են այդ համակարգի կայունության ու պահպանման համար:

Աշխարհում կա 2-3 հազար միլիարդատեր, որոնք ամեն ինչ անում են կայուն պահելու համար այն  համակարգը, որն իրենց համար ապահովում է մասնավոր սեփականությունը:

Գերհարուստները օլիգարխների, մաֆիաների, ազնվականների ու իշխանավորների խավերում են, որոնք փող են ձեռք բերել անկանոն մասնավորեցման եղանակով: Լավ ղեկավարները, մարզիկներն ու նման մարդիկ այդ խավի մեջ չեն մտնում:

Գերհարուստները սկզբում անջատ-անջատ էին աշխատում, իսկ հիմա ոչ միայն միավորվել են, այլև համաշխարհայնացման, դեռ ավելին՝ համամոլորակայնացման գործընթաց են սկսել, նրանք ուզում են մոլորակը մասնավորեցնել: Նրանց համար օրենքն իմաստ չունի, որովհետև իրենք են օրենքներ մշակելու պատվիրատուները, և այնպիսի օրենքներ են պատվիրում, որ չվնասի իրենց: Նրանք միշտ խուսափում են հարկ վճարելուց և միշտ մեկ միլիոն ունեցողներին են առաջ մղում, այսինքն՝ միշտ փոքրերն են թակարդն ընկնում, այսպիսով հարկ չմուծող հետապնդվողները միշտ «փոքր ձկներն» են:

Գիտահետազոտական մի ընկերություն, որը ղեկավարում են «Մակ Կենզի» ընկերության նախկին ղեկավարները, մի քանի ամիս առաջ որոշակի տեղեկություն հրապարակեց, ըստ որի աշխարհի 30 տրիլիոն դոլար պահեստավորվել է արտասահմանյան բանկերի հարկային «դրախտավայր» շրջաններում:
«Ռոյթեր» գլոբալ լրատվական ընկերության լրագրող Քրիստիա Ֆրիլանդն այդ գերհարուստների մասին, որոնք նման «դրախտներում» են գումարները պահում, մի գիրք է հրատարակել՝ «Հարուստների իշխանության մասին», որտեղ այդ խավին անվանում է «Պլուտոկրատ»: Նա Դավոսի համաշխարհային տնտեսական համագումարում մի քանի քննարկումներ է ղեկավարել: Այդ գրքում խոսում է նաև նրանց կյանքի մասին:

Գերհարուստներն աշխատում են միշտ իրենց գումարներն ավելացնել ու «բոլոր հավկիթներն իրենց տոպրակում ունենալ»: Չեն սիրում, որ Եվրոպայում ճգնաժամեր է լինում, սիրում են միշտ կայուն, միասնական Եվրոպա տեսնել, բացառում են միջեվրոպական պատերազմները: Նրանք պատերազմներին դեմ չեն, սակայն չեն ուզում մասնատված Եվրոպա տեսնել: Երբ համաշխարհայնացման գործընթացն սկսվեց, նրանք համընդհանուր շահեր գտան, դա «հարստության կառավարում»-ն էր, ինչպես իրենք են ասում: Ավելի պարզ եթե ասենք՝ նրանք ուզում են իրենց գումարները պահպանել, հնարավորինս շատացնել ու եթե վտանգ է սպառնում, ապա բոլոր միջոցներով հակազդել ու պաշտպանել: Սա հասարակ ու հասկանալի ռազմավարություն է, այստեղ հարցը համակարգն է:

 Նրանք ամեն միջոցով ուզում են նաև պաշտպանել իրենց գումարների      ավելացման հարցը: Այդ իսկ պատճառով երբեմն արհեստականորեն որոշ պատերազմներ են հրահրում, որի անհրաժեշտությունը չկա: Համակարգի վերաբերյալ 2000 թվականին երկու գիրք է հրատարակվել, որոնք մեծ ուշադրության են արժանացել: Դրանցից մեկը Մայքլ Հարքի և Անտոնիո Նեգրի գիրքն էր, որ կոչվում էր «Կասրություն»: Այդ գիրքը «աշխարհ հայրենիք»-ի կայսրության մասին էր կամ կոսմոպոլիտի գաղափարախոսություն: Դա արդեն հատուկ մի երկրի մասին չէր, այլ կայսրություն էր աշխարհի մասշտաբով, որը կոչվում էր նաև «հարստարան», որը տարածում է գտնում ամբողջ աշխարհում, իսկ այն վերահսկելու համար ներկայիս երկրների սահմանները գոյություն չունեն:

Երկրորդ գիրքը «The Logano Report» է կոչվում, որի հեղինակն է Սյուզան Ջորջը։ Գիրքը գրված է հումորով, սակայն ամեն ինչ մասնագիտորեն է ներկայացված: Այդ գրքում նշված է, որ մի կամիցիա ՄԱԿ-ին զեկուցում է, որ այս մոլորակը 7-8 միլիարդ մարդ տեղավորելու կարողություն չունի, այսինքն՝ 7-8 միլիարդը շատ է,  ընդամենը 4 միլիարդ մարդու տեղ ունի: Հետո այդ կամիցիան մատնանշում է մի շարք միջոցառումներ ու գործողություններ, որոնցով կարելի է բնակչության թիվը նվազեցնել: Օրինակ՝ պատերազմները խրախուսել, հեղափոխությունների ժամանակ երկու կողմերին պաշտպանել, որ լավ սպանեն իրար, բացթողումներ ունենալ համաշխարհային առողջապահության և հիգիենայի հարցերում և այլն։ Այդ միջոցառումների մասին մանրամասն բացատրություններ է ներկայացված: Նշված է նաև, թե ինչպիսի տեսաբաններ պետք է պատրաստել, դեմոկրատական, քաղաքացիական ու հասարակական միավորներին հակընդդեմ ինչպիսի կազմակերպություններ պետք է ստեղծել:

Այս գիրքը սարսափ է առաջացնում, որովհետև կարդում ենք այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, Լիբիայում և Մալիում։ Նման պայմաններում է առաջ  քաշվում «Դավադրության տեսությունը»:  

2010 թվականին Նյու Յորքում մի գաղտնի համաժողով տեղի ունեցավ ԱՄՆ-ի միլիարդատերերի մասնակցությամբ, որի թեման էր «Ինչպես աշխարհի բնակչության թիվը նվազեցնել մինչև 4 միլիարդի»: Այսինքն՝ բնակչության նվազեցման հարցն աշխարհում արծարծված է: Նրանք այն կարծիքին են, որ փողի զորությամբ ամեն ինչ կարելի է անել, ոչ միայն լավ, այլ նաև ավերիչ ու անմարդկային գործողություններ:

Գերհարուստները սիրում են և՛ հանրության առջև երևալ, և՛ գաղտնի աշխատանքներ տանել, նրանք երկու վերաբերմունքի կարիք ունեն: Ֆիլմեր նկարահանելով և այլ միջոցներով աշխատում են իրենց որպես հերոսներ ներկայացնել, հետո  տարբեր ընտրություններում դիրքեր գրավել:

Նրանք ստեղծում են «տարբեր գույներով» մտքեր սարքելու արհեստանոցներ, որտեղ ներգրավում են տարբեր մարդկանց: Այդ տեղերում երբեմն նրանք ավելի լավ գիտեն մարքսիզմի մասին, քան թե մենք որպես մարքսիստներ: Նրանք ուսումնասիրում են գերհարուստներին պահպանելու հնարավորությունները, արաբներին իրար դեմ թշնամացնելու և այլ հարցեր:  

Իմ կարծիքով, մեր ամենամեծ գործը նրանց մասին տվյալների բացահայտումն է կապիտալիստական համացանցային աղբյուրներից: Այսինքն՝ ուժը տեղեկատվություն ունենալն է: Նրանց տվյալները համալսարանական տվյալներից ավելի շատ են, նրանք աշխատում են ձախ ուժերի ամեն քայլը տեսնել, ծրագրում են իրենց պայքարը ձախ ուժերի դեմ: 

Նրանց ֆինանսական կենտրոնները գիտեն, թե առաջիկա 10 տարվա ընթացքում ինչի պակաս կարող է առաջանալ, կամ ապագա 15 տարվա ընթացքում որ երկրում պետք է հողագործության ոլորտում ներդրումներ անել: Այս տվյալները գոյություն ունեն և ուսումնասիրվում են, սակայն այդ տվյալները մասնավորեցվել են արդեն:

Այսպիսով, աշխարհի մի խումբ մարդիկ՝ գերհարուստներն իրենք են իրենց իմացածը մեկնաբանում են և ուրիշներին մոտ չեն թողնում, սահմաններ չեն ճանաչում, օրենսդրություն և օրենքներ չեն ճանաչում, քաղաքական գործիչներից վեր են, քաղաքական գործիչներին իրենք են նշանակում, նրանք են միջնորդ դառնում, որ խելացի մարդկանց միջոցով օրենքներ մշակվեն և իրենց համար օգտագործեն, նրանց գիտությունից օգտվում են, սակայն միշտ հեռու են ժողովրդից:

 

Պատրաստեց ու թարգմանեց՝

Արտաշես Մելիքյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: