Ամաչում եմ ձեր փոխարեն քաղաքական ընդիմադիր, շրջմոլիկ ազգային ցեցեր, չնչին եք ինչպես Արարատին նետած քարը

06 Հոկտեմբերի 2017

Լծված տերերի շառաչյուն կարգին,

Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ,

Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած,

Անկում եք կարդում իմ նոր աշխարին:

/Ե. Չարենց/

 Փոխվել են ժամանակները և գործունեության ձևը, Արևմտյան դիվանագիտական գործիչները Հայաստանում քաղաքական դասընթացներ են կազմակերպում, տնային առաջադրանքներ են տալիս, ժամանակացույց են հաստատում: Քաղաքական դաշտը մնացել է ավտոտնակների վրա թռվռացող, գրանտակեր ԵԼՔ-ականներին, որոնք ընդամենը վերջերս են սերտել թղթախաղի տերմինները և իրենց տկարամտությամբ քաղաքական ընդիմադիր դաշտը վերաձևել են “խոպանի”: Այդ անորոշ քաղաքական վակուումը լայն հնարավորություն է ստեղծել Հայաստանում բուն դրած Արևմտյան դիվանագիտական կառույցներին իրենց ծրագրերը իրականացնելուն, որոնց գերագույն նպատակն է առողջական խնդիրներ ունեցող, տեղական դիլիդենտներին օգտագործել Հայաստանում նարնջագույն հեղափոխություն անելու համար, և “պոկել“ ԵՏՄ-ից և Ռուսաստանի Դաշնությունից:

   Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին “Լուսավոր Հայաստան” քաղաքական կառույցի հյուրն էր ԱՄՆ Դեսպան միստր Ռիչարդ Միլսը, ով ԵԼՔ-ականների լսարանում հանձնարարականներ էր տալիս գրանտակեր ընդիմադիր “կտրիճներին”, նրանք էլ միմյանց հրմշտելով նապաստակի պես կլանված, աչքերը հառած “վարժապետ” Դեսպանին, թե ով իր հանձնարարությունը անմնացորդ ու ժամանակին պիտի կատարի: Այդպիսին են մեր ընդդիմադիր կոչվող քաղաքական ներքին շպիոնիկները: Իսկ ԵՄ Դեսպան Պիոտր Սվիտալսկին սեպտեմբերի 26-ին “Կոնգրես “ հյուրանոցի սրահում, Արևմտյան քաղաքակիրթ “վարժապետներին” բնորոշ գրանտակեր հավաքվածներին ներկայացրեց իր ծրագիր-հանձնարարական պարտավորությունը, մեջբերեմ. <Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական, վարչարարական փոփոխություններ պետք է կատարի` անհրաժեշտ պահանջներին համապատասխանեցնելու համար: Այնպես որ ժամանակ մի կորցրեք  և կատարեք ձեր տնային աշխատանքը ու ես հուսուվ եմ, որ այդ պահը կգա>:  Դե, գրանտակեր տղերքը` մեծն Թումանյանի “Փարվանա” պոյեմի “կտրիճների” պես, նոր գրանտաքանակի սպասումով  նետվեցին առաջադրանքները կատարելու: Յուրաքանչյուր հայաստանցի, որի երակներում պտտվում է հայի արյուն, մտածում է` ովքեր են այս թափթփուկները, որ Արևմտյան իրենց ապրելաձևն են պարտադրում մեզ, որտեղ են մեր պետական այրերը, ինչու չեն հասկացնում օտարերկրյա այդ դիվանագետներին, որ ճանաչեն իրենց տեղը և չփորձեն իրենց կանաչ դոլլարներով տեղական, թերզարգացած տկարամիտների միջոցով հասարակությանը շեղել իր զարգացման ուղուց: Նինոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գլուխ է գովացել` նշելով, որ,- Ազգային Ժողովի միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա, հաջողությամբ պաշտպանվեցի, երկու անգամ էլ կոշիկներս մաքրեցի իրենով:

   Դա բնորոշ է Տեր-Պետրոսյանական թրծվածքի տկարամիտ, թերուս, հում ականջներով գավառեցու կեցվածքին, հոգևարքի մեջ ՀՀՇ-ական Նիկոլին: Գուցե Իջևանից մայրաքաղաք գալիս` "չարոխները" փոխելուց  հետո կոշիկները չէր մաքրվել ու փայլեցվել: Առիթը օգտագործեց, Արտաշես Գեղամյանի բռունցքների "շոյանքը" ստանալուց հետո, լավ կլիներ` իր գլուքը փայլեցներ: Եթե Արտաշես Գեղամյանը ցանկանար, ընդամենը բռնցքամարտում կիրառվող հնարքներից մի հարվածով "օպերկոտ ձախից" և Նիկոլը կհայտնվեր Բրյուսելի հիվանդանոցներից մեկում, ուշքի կգար սեռափոխված վիճակում, կողքին կտեսներ Ստյոպիկին Սաֆարյան Կոնչիտայի հետ միասին և Ռիչարդ Միլսի երջանիկ ժպիտը, որ Նիկոլը կյանքին հրաժեշտ չի տվել:  Հայաստանում գործում են մոտ հինգ հազար պետականորեն արտոնագրված հասարակական կազմակերպություններ, որոնց 70% Արևմտյան գործակալների համար աշխատանք իրականացնող կառույցներ են: “Սորոսի” հիմնադրամի հիմնական կորիզը թվով 60 կազմակերպություններ են, որոնց միավորել է 2003թ. ստեղծված “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնության ներքո, նրանք ակտիվ գործունեություն են ծավալում տեղեկատվական ոլորտում, իրականացնում են ԼԳԲՏ անձանց ապրելակերպի քարոզը, փորձում են ներկայացնել, որ այլասերումը որպես հայ ժողովրդի կողմից ընդունելի իրողություն, այն իրավաբանորեն հաստատելու նպատակով ԱԺ են ներկայացնում  օրենքների նախագծեր` այլասերված անձանց իրավունքների ամրապնդման համար: Դրանք են` ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին և խտրականության դեմ թեմաներով: Այդ աշխատանքները լուսաբանվում են “Սորոսի” հիմնադրամի կողմից: Այսպես “Կանանց ռեսուրսային կենտրոնը” ֆինանսավորվել է 183,8  հազար դոլլար, “Կանանց աջակցության կենտրոնը” 50 հազար դոլլար, “Նոր սերունդ” ՀԿ`  275,8 հազ. դոլլար, “Փինկ Արմենիա” ՀԿ` 23600 դոլլար և այլն:

      Հաջորդ ուղղությունը Հայաստանում հակառուսականության և հակաեվրասիական միության պրոպագանդումն է: Եվ երկրում անկայունության օժախների ստեղծելը` երկրի անվտանգության թուլացման ուղղությամբ: Այդ աշխատանքներին լծվել է “Ասպարեզ” ժուրնալիստների ակումբը, որը ֆինանսավորվել է 611,300 դոլլար, իսկ “Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի” Վանաձորի գրասենյակը 699,6 հազ. դոլլար:  Հաջորդ ուղղությունը “Սորոսի’ հիմնադրամի կողմից ղեկավարվող և ֆինանսավորվող կաղմակերպություններն են, որոնք ռազմական վերլուծություններ են անում, որը միտված է խեղաթյուրել իրականությունը` ՀԱՊԿ-ը ներկայացնել որպես ձևական մի մարմին, Ռուսաստանը ոչ բարեկամ Հայաստանին, իսկ հաճախ էլ թշնամի, իսկ ԵՏՄ որպես ապագա չունեցող տնտեսական մարմին: Սրանց նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների և ռազմավարական համագործակցության միջև: Այդ աշխատանքներում մեծ ներդրումներ ունեն “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոնը, որը ֆինանսավորվել է 268 հազ. դոլլար և “Հոդված 3” ակումբը` 143 հազ. դոլլար, “Մորուս վիվենդի” ՀԿ, որի ղեկավարն է Արա Պապյանը նախկինում դիվանագիտական գործութնեություն էր իրականացնում, այսօր էլ ծառայում է Արևմտյան ուժերին: Կա մի ոմն Լևոն Շիրինյան, որը փախել է Ջավախքից, մանկավարժական գործունեություն է իրականացնում Մանկավարժական համալսարանում, այդ իդեան կորցրած եղեռնագործ, բնության սխալը քննադատում է Մոսկվաբնակ միջազգային ճանաչում ունեցող հայ քաղաքական գործիչներ` Ս. Կուղինյանին և Ա. Միհրանյանին:

 Հայ- ռուսական բարեկամությունը դա Նիկոլ Փաշինյանների, Լևոն Շիրինյանների կամ ռուս պետական չինովնիկ, ադրբեջանամետ Դմիտրի Ռագոզինի հորինածը չի, այն ավելի քան 300 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների ճանապարհով, հղկվել բյուրեղացել ու մաքրվել ժամանակների ֆիլտրով և շարունակում է հարատևել նոր սերնդների հետ: Մեր ժամանակներում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դառնում է անվերջանալի: Այն սոցիալիզմի գաափարախոսության հետ տարալուծվել է սերունդների մեջ: Այն գտնվում է ազգի գեներում  և ինքնապահպանման բնազդի գիտակցմամբ, անցյալից եկող երթի ճշտության ու դարեր գնացող առաջընթացի հիմքում: Ռուսաստանի Դաշնությունը հողագնդի համար այլընտրանք չունեցող անհրաժեշտություն է:

     Ամաչում եմ Ձեր փոխարեն քաղաքական ընդիմադիր, շրջմոլիկ, ազգային ցեցեր, չնչին եք ինչպես Արարատին նետած քարը: Ապրեք այնպես, որ մայր հողը երբեք չզգա ձեր ավելորդ ծանրությունը ու սեփական մանրությունը: 

                                                                                                                                                                            Գեղամ Գալստյան

                                                                                                                                                                                Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: