Ինչ պետք է անել բանվորների գիտակցությունը բարձրացնելու համար:- Աշխատավոր դասակարգի գիտակցությունը ինքնուրույն չի ձևավորվում

13 Օգոստոսի 2017

Մեզ համար ոչ պարզ և վիճակահարույց հարցերից մեկը աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու բանվորների գիտակցության վիճակն է: Սոցիալիզմի ու մարքսիզմի կողմնակիցների մեծ մասսայի համար, այս իրականությունը, թէ ինչո՞ւ սոցիալիզմի փլուզումը և կապիտալիզմին վերադառնալը չի բողոքարկվում ու դիմադրվում բանվորների կողմից և այն հարցը, որ ինչո՞ւ նրանց մեծ մասը քվեարկում են աջակողմյան կուսակցությունների օգտին, արտացոլում է այն իրականությունը, որ բանվորների գիտակցությունը մեծ մասամբ տպավորված է իշխող կուսակցությունների գաղափարախոսությունից: Այս իրականությունը շոկային է:
Կոմունիստների մի մասը դրա հիմնական պատճառը մարքսիզմ Լենինիզմի անբավարար պրոպագանդան են տեսնում: Լենինը «Ի՞նչ անել» իր տեսությունում ցույց է տալիս, որ բանվոր կամ աշխատավոր դասակարգի գիտակցությունը ինքնուրույն չի ձևավորվում, այլ ձեռք է բերվում քաղաքական փորձառությունների և ավելի բարձր փուլերում՝ իր կուսակցության ու քաղաքական կազմակերպության աշխատանքների հիման վրա, որոնք արտացոլում են աշխատավորների շահերը: Աշխատավորները, մտավորականները և միջին խավը պետք է աստիճանաբար ձեռք բերի իր արհմիութենական շահերը և պետք է ձգտի հասնել իր պահանջներին: Ժողովուրդը միշտ որոշ հարցերում, օրինակ հասարակական ապահովություն, կենսամակարդակ, առողջաբժշկական ծառայություն, կրթություն և նման հարցերի կապակցությամբ միշտ կողմ են եղել ձախակողմյան արժեքներին: Սակայն ընդհանուր հարցերում, օրինակ հասարակության զարգացման հարցում իշխանության դոգմա դարձած գաղափարախոսությունն են ընդունում:
Ժամանակակից մարքսիստական տեսությունը նույնիսկ 1989 թվականից առաջ հասարակական երևույթները լավ հասկանալու համար չի բավարարվել միայն Լենինի մեթոդաբանությունից, այլ աշխատել է նոր տվյալների օգնությամբ հարստացնել այն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դասակարգերը առօրյա կյանքով են գիտակցում իրենց դասակարգային ու խմբային շահերը և ըստ դրա աշխատում: Իշխող դասակարգը իր առավել ուժով մյուս դասակարգերի ու հասրակական խմբերի նկատմամբ այնպես է ձևացնում, որ իր հասարակական համակարգը Աստծու կողմից են որոշել իրենց և բնությունն է բանական ու արդար համակարգ շնորհել նրանց: Նրանք իրենց դասակարգային շահերը պահպանելու համար ամեն քայլի դիմում են՝ հասարակությունը իրենց ձեռքում պահելու և ղեկավարելու համար, մեծ մասամբ նրանց հաջողվում է, որովհետև նրանց ձեռքում է գտնվում նյութական աղբյուրների մեծ մասը և տարբեր հնարավորություններ: Նրանք իրենց ծառայության տակ են վերցնում տարբեր մասնագտեների ու մտավորակակնների քաղաքական, տնտեսական ու գաղափարական գործերը առաջ տանելու նպատակով: Հայաստանի իշխանության վարվելակերպը սրա տիպիկ օրինակը կարելի է համարել:    
Աշխատավորները ապրելով կապիտալիստական հասարակությունում և առօրյա կյանքում որոշ փորձեր են ձեռք բերում առանց որևէ միջնորդի կամ էլ որևէ ուժի միջնորդությամբ: Այդ փորձերը մեծ մասամբ կապված է լինում իրենց տնտեսական վիճակի հետ, աշխատանքային հարցերին և այն հասարակական խմբերին, որոնց նրանք պատկանում են: Հաճախ նրանք ընդգրկվում են այնպիսի խմբերում կամ կուսակցություններում, որոնք աշխատում են իրենց դասակարգի շահերին հակառակ: Մենք նման օրինակներ շատ ենք կարող տեսնել, որ հայ բանվորները ընդգրկված են կապիտալիստական շահերը պաշտպանող կուսակցություններում կամ խմբակցություններում, որոնց մի մասը ունենում են նաև ազգայնական ու հայրենասիրական բնույթ: Հայ աշխատավորին հանգիստ շեղում են ու համոզում են պայքարել հենց իր դասակարգի շահերի դեմ: Նրանց թվում է թէ հարաբերությունները և գործունեությունները կապիտալիստական համակարգում մշտական և հավիտենական են և դրա հիմնակն պատճառը այն է, որ բանվորը արտադրամիջոցների սեփականություն ունենալու իրավունքից զրկված է ու խորթ, քաղաքական ոլորտում անհավասար պայմաններում է գտնվում, հնարավորություն չունի որպեսզի կարողանա հասարակական ու քաղաքական տեսություններ ձևակերպի, իշխող դասակարգերի գաղափարախոսությունը անընդհատ սրսկվում է աշխատավոր դասակարգին, իշխող համակարգի նորմերն ու արժեքները ազդեցում են աշխատավորների վրա: Նրանց այնպես են ներշնչում, որ ավելի լավ հասարակական կարգավիճակ ունենալու համար պետք է հարգել «Պաշտոնական իշխանության արժեքներն ու դրվածքները», հակառակ դեպքում նրանք վատ վիճակում կհայտնաբերվեն:
Սոցիալիստական երկրներում «Բյուրոկրատիկ» պետության պատկանելիության թերությունները և բացթողումները պատճառ դարձան, որ «Պատկանելիության իրավունքի օգտագործումը» և դրա համապատասխանեցնելը «Քաղաքական ուժի» և նաև «Գաղափարական համակարգի» հետ համապատասխանացնելը կենտրոնացնել հատուկ խմբի ձեռքում: Այս բարդությունը պատճառ դարձավ, որ ոչ բանվոր դասակարգի գաղափարախոսությունը և ոչ էլ այդ հատուկ խմբի «Բյուրոկրատ ղեկավարների Գաղափարախոսությունը» հասարակությանը մատուցվի, որպես բանվոր դասակարգի գաղափարախոսություն, նման իրողությունը նպաստեց բուրժուական գաղափարախոսության մուտք գործմանն ու տարածմանը սոցիալիստական երկրներում:
Բանվոր դասակարգի նյութական և բարոյական իսկական ազատությունը և ընդհանրապես ընդհանուր հասարակության ազատությունը ստիպում է, որ աշխատավորների ու բանվորների քաղաքական աշխատանքների տարածումը միաժամանակ հիմնական փոփոխություններ առաջացնի աշխատավորների ու բանվորների առօրյա կյանքի հատկություններում և նյութական իրողության մեջ:


                                                                                                                                                     Վարդան Ղազարյան
   
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: