«Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները քաղաքական ուժերի նախընտրական և հետընտրական մամուլի ասուլիսներում» թեմայով՝ Խոսքի ազատության պաշտպանության Կոմիտեի կողմից հրավիրված «կլոր սեղանի» քննարկման և ամփոփման արդյունքները

17 Մայիսի 2017

5 մայիսի, 2017թ. Երևան, «Կոնգրես» հյուրանոց

 

     Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեի կողմից իրականացրած “Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները խորհրդարանարան ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներում” դիտարկման արդյունքները, որը կատարվել է ս/թ փետրվարի 6-ից ապրիլի 29-ը, 2017թ. Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների ու դաշինքների մամուլի ասուլիսների մասնակցության դիտարկում /մոնիտորինգ/:

       Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել խորհրդարան անցած և չանցած կուսակցությունների մամուլի ասուլիսների մասնակցությունների քանակը, մասնակիցների քանակը, մամուլի ասուլիսների ընդհանուր տևողությունը, տնտեսական և սոցիալական թեմաների արծարծման քանակական տվյալները և այդ հարցերին նվիրված ժամանակը, որոնք պատկերվել են հետևյալ աղյուսակում՝

                 
N Կուսակցությունների անվանումը Մամուլի ասուլիսների տևողությունը Տնտեսական և սոցիալական հարցերին Այդ թվում   Ասուլիսի մասնակցության քանակը Ասուլիսի մասնակից-ների թիվը Մամուլի ասուլիսի որ տոկոսն է սոցիալական և տնտեսական հարցեր
նվիրված ժամանակը Տնտեսական հարցերի Սոցիալական հարցերի
 
 
1 «Ելք» դաշինք 686ր. 7վ. 63ր. 24. 42ր. 46վ. 20ր. 38վ. 39 54 0,9 %
2 «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 630ր. 34վ. 109ր. 0վ. 91ր. 13վ. 20ր. 25վ. 42 41 5,9%
3 «Հայկական վերածնունդ» կուսակցություն 452ր. 45 վ.  93ր. 5վ. 63ր. 37վ. 31ր. 22վ. 32 35 4,7%
4 «Ծառուկյան» դաշինք  403ր. 40վ. 83ր. 4վ. 67ր. 47վ. 18ր. 52վ. 23 23 4,8%
5 Կոնգրես-ՀԺԿ 503ր. 57վ. 58ր. 5վ. 45ր. 21վ. 12ր. 21վ. 20 27 9,3%
6 Հայաստանի Հանրապետական Կուսակցություն 913ր. 30վ. 41ր. 5վ. 34ր. 33վ. 6ր. 46վ. 44 45 0,4%
7 Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն 481ր. 24վ. 148ր. 8վ. 124ր. 33վ. 21ր. 19վ. 25 37 24%
8 «ՕՐՕ» դաշինք 689ր. 37վ. 22ր. 2վ. 17ր. 30վ. 5ր. 38վ. 31 47 0,3%
9 Հայ Հեղափոխական դաշնակցություն 308ր. 24վ. 14ր. 2վ. 10ր. 29վ. 3ր. 50վ. 20 21 0,2%

 

 Տնտեսական զարգացման խնդիրները Կոմունիստական Կուսակցությունը անմիջականորեն կապում է արդյունաբերության զարգացման հետ։ Արդյունաբերության վերականգնման ուղիները, կոմունիստների տեսանկյունից, ավելի մանրամասն ներկայացրել է ընտրական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը, ով մարտի 10-ին «Հայացք» ակումբում  նշել է, որ պետությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա տնտեսական քաղաքականության մեջ, ավելացնի տնտեսվարող սուբյեկտների պետական մասնաբաժինը։ Ըստ բանախոսի՝ «Նաիրիտը» և Վանաձորի քիմպրոմը պետք է վերագործարկվեն, տեղական հումքի՝ պղնձի, մոլիբդենի, ոսկու, արծաթի մշակումն իրականացվի տեղում։ Իսկ այդ ծավալուն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել Արդյունաբերության և արտաքին կապերի նախարարություն։ Բացի դա, կոմունիստներն առաջարկում են խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում՝ ստեղծելով համատեղ ձեռնարկություններ և միասնական տնտեսություն։

   Սոցիալական հարցերի շուրջ Կուսակցության ղեկավարներից Վազգեն Սաֆարյանը ասուլիսին հայտարարել է, որ ժողովրդին պետք է վերադարձնել նրանից խլված սոցիալական երաշխիքները։ Այս տեսակետից նա առաջնային է համարել մարդկանց աշխատանքով ապահովելը, ինչպես նաև առողջապահությունը յուրաքանչյուրի համար մատչելի դարձնելը։ Շարունակելով այս մտքերը մարտի 15-ին «Մեդիա կենտրոն» -ում տեղի  ունեցած ասուլիսում՝ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ գործազրկության հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման հարցերը կարող են լուծվել նախևառաջ խոշոր արդյունաբերության զարգացմամբ, ինչը նաև կնպաստի, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվի երկու անգամ։ Իսկ ինչ վերաբերում է առողջապահության մատչելիությանը, ապա բանախոսը ներկայացրել է կուսակցության ծրագրային դրույթն առ այն, որ պետք է պետության մասնակցությամբ ապահովագրական գործակալություններ ստեղծել՝ երաշխավորելով յուրաքանչյուր մարդու բուժումը։ Բացի դա, ՀԿԿ-ն առաջարկում է դեղերի վաճառքն ազատել ավելացված արժեքի հարկից, որպեսզի դրանց գինն էժանանա ու ավելի մատչելի դառնա բնակչության համար։   

 

 Կոմունիստական կուսակցության արծարծած այլ խնդիրներ են՝

-          Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության խնդիրները ,

-          Ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ կոմունիստների համար գերակա ուղղություն,

-          Ստալինիզմը՝ որպես դաժան ժամանակաշրջան,

-          Մշակույթների երկխոսության անհրաժեշտությունը,

-          Կոմունիստների վերադարձը՝ որպես հանրային պահանջ,

-          Արտագաղթի կանխարգելման անհրաժեշտությունը,

-          Հետխորհրդային անարդարությունները՝ կոմունիստների նկատմամբ,

-          Կոմունիստական գաղափարախոսության անհրաժեշտությունը նոր խորհրդարանում,

-          Դաշինքները կազմվում են առանց գաղափարական հենքի,

-          Կրթության մատչելիությունը շարքային քաղաքացու համար,

-          ԵԱՏՄ-ն՝ որպես երկրի անվտանգության երաշխիք,

-          Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հնարավորություններ,

-          Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում,

-          Դեմոգրաֆիական ճգնաժամը հեռավոր գյուղերում,

-          Դատական համակարգի բարեփոխումներ,

-          ՏԻՄ-երի գործունեությունը,

-          Վերաբերմունքը սոցիոլոգիական հարցումներին,

-          Ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը նախընտրական շրջանում,

-          Քարոզարշավի լուսաբանումը ԶԼՄ-ներում։                  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: