2018թ. մայիսին լրանում է “Սարդարապատի” հերոսամարտի և այդ ժամանակահատվածի հայ –թուրքական ճակատարտերի` Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի և այլ մարտերի 100-ամյակը:
Հանրության մոտ չի թուլանում հետաքրքրությունը 1918 թվականին կատարված իրադարձությունների նկատմամբ: Եվ դա հասկանալի է, քանի որ բնական է նաև մարդու ձգտումը` իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այօրվա շատ կնճռոտ հարցերի պատասխանը:
Ստորև ներկայացվում է տեսանյութ` այդ ճակատամարտերի ականատես և մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը :