Բոլորիս համար ծանոթ երևույթ է այլևս՝ երեկվանից մնացած ու հնացած «Արաբական գարունն» իր բազմերեսությամբ, որ միայն կարմիր արյունով ներկեց արաբական աշխարհն ու դեռ հակառակ անցնող տարիներին շարունակվելու են արյան ջրհեղեղները, իր տեսակի մեջ եզակի և ատելի մարդակերությամբ։ «Արաբական գարուն» ծրագիրը հնարողները, գործադրողները և տնտեսապես դրա գոյությունն ու շարունակականությունը գնահատողները, դրա սկիզբ առնելուց մոտավորապես հինգ տարի հետո՝ վերջերս իրենք իրենց հետ թուխս նստելուց հետո, հիմա նոր հավկիթներ են սկսում ածել․․․ Հիմա հավատալով, թե Իրաքի և Սիրիայի տարածքներում ահաբեկիչներ կան, որոնք վտանգավոր են նույնիսկ իրենց և ողջ մարդկության համար։ Սիրելի ընթերցողներ, «Լեռը մուկ ծնեց»՝ լսեցի՞ք, հավատացի՞ք Արևմուտքի քաղաքական գործիչների նոր գյուտին։ Զարմանալի՜…
Պետությունն ստեղծվում է ոչ միայն, որ մարդիկ այնտեղ ապրեն, այլև որպեսզի ապրեն երջանիկ։ Արիստոտել Անհնար է վերախմբավորել պատմական փաստերը, հարմարեցնելով օրվա քաղաքական նպատակներին և ծառայեցնել որևէ քաղաքական խմբավորման շահերին։ 1995 թ․ հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց իր առաջին Սահմանադրությունը՝ որպես հիմք ունենալով Ֆրանսիայի 1958 թ․ Սահմանադրությունը։ Անցած քսան տարիներն ապացուցեցին, որ այդ սահմանադրությունը չէր բխում հայ տեսակին բնորոշ աշխարհընկալման պետական մոդելի, նրա մենթալիտետի պահանջներից։ Սահմանադրությունը մշակողները և «գլխավոր տեսաբան» Լևոն Տեր-Պետրոսյանը մոռացել են իրենց ազգային պատմությունը, հարազատ անցյալը, իրական արժեքները։ Սահմանադրությունը՝ որպես պետության գլխավոր փաստաթուղթ, իրական կյանքում չառարկայացրեց ու չնյութականացրեց սեփական երկրի տեր լինելու գերագույն արժեքը։ Այդպես էլ չպարզվեց, որն է…

Նոմենկլատուրան և սոցիալիզմը

2014 թ․ Մեքսիկայում տեղի ունեցած Առաջավոր գիտության միջազգային համաժողովի մասնակից գիտնականները գտնում էին, որ սոցիալիզմի գաղափարները չեն կորել, այլ հարմարվելով 21-րդ դարի նոր իրականությանը, համախոհների բանակն են մեծացնում և ընդլայնում են սոցիալական բազան։ Համաժողովի մասնակիցները գտնում էին, որ գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունները չեն համապատասխանում մարդկության զարգացման տեխնոլոգիական նոր փուլին, ինչն էլ խորը հակասություններ է ստեղծում։ Այդ ճգնաժամից ելքը կարող է լինել միայն հետկապիտալիստական նոր հասարակության ձևավորումը։ Ինչու փլուզվեց սոցիալիզմը՝ այնպիսի մի առաջավոր կառույց, որը տիրապետում էր անսպառ ներուժի։ Ինչ է սպասվում մեզ։ Ամենակարևոր ուղղությունն իրական ժողովրդական իշխանությունն է։ Սակայն ժողովրդական իշխանությունը անհամատեղելի է մասնավոր սեփականության հետ։ Կապիտալիստական հասարակության մեջ կանոնները…
«ՆԱՏO-ն խաղաղության ամենամեծ սպառնալիքն է» գիրքը հրատարակել է Անգլիայի խաղաղության շարժման ղեկավար, Անգլիայի Կոմկուսի անդամ և Միջուկային սպառազինության դեմ շարժման ղեկավարներից Մակկինոնը: Գրքում գիտականորեն վերլուծվում է ՆԱՏՕ-ի բնույթը՝ որպես աշխարհի համար պատեազմի սպառնալիք: ՆԱՏՕ-ն մյուս երկրներին ստիպում է պաշտպանել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։ Վերջին 20 տարվա ընթացքում տարբեր պատերազմներ է ուղղորդել աշխարհի երեք մայրցամաքներում, որոնցից ոչ մեկը հատուկ սպառնալիք չեն եղել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի համար: Սառը պատերազմը մոտ 20 տարի առաջ ավարտվեց, սակայն աշխարհը, կարծես մի նոր սառը պատերազմի շեմին է, և ԱՄՆ-ն ու Եվրոպան դրանում մեղավոր են համարում Ռուսաստանին։ Նրանց կարծիքով, այդ «սպառնալիքները» գալիս են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից: Այդպիսի…
Միջուկային զենքի վերաբերյալ Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնագրի մերժումն ԱՄՆ-ի լրատվամիջոցների գլխավոր լուրերից են: ԱՄՆ-ի նախորդ ընտրություններին նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը 2008 թվականի ընտրությունների ժամանակ ծաղրի էր ենթարկում Օբամայի այն հայտարարությունը, թե «առանց որևէ նախապայմանների բանակցելու ենք Իրանի հետ»: Նա համաձայնագրի հակառակորդների առաջին շարքերում է։ «Այս համաձայնագրի բարդությունն այն է, որ չափից ավելի է հույսեր փափայում ապագա մի քանի տարիների ընթացքում Իրանի պետությունը փոփոխելու հետ», ասել է նա: Մակքեյնն ուզում էր, որ նախքան որևէ համաձայնություն ձեռք բերելը Իրանը փոխվի: Սա համաձայնագրի հակառակորդների առանցքային հիմնախնդիրն էր: ԱՄՆ-ի ըմբոստ հանրապետականները, Բենիամին Նաթանյահուն և անվստահ դեմոկրատներն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի…

Հարուստներ, հարստություն և ուժ

Գերմանիայի Բեռլին քաղաքի «Համբուրգ» և «Մոնստեր» համալսարանների սոցիոլոգ Հանս Յուրգեն Քրիսմանսկին «Քեն Էֆ Էմ» համացանցային իր հարցազրույցի ընթացքում արտահայտել է որոշակի մտքեր ու մոտեցումներ հարուստների, հարստության և ուժի մասին, որը համառոտ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Սոցիոլոգներիս համար հետաքրքիր է, թե վերին խավը ի՞նչ է անում, ինչպե՞ս է ուժ ձեռք բերում և ինչպե՞ս է այդ ուժն օգտագործում։ Այս դեպքում առնչվում ենք նաև փողի, հարստության հետ, որն ուժի հետ փախկապակցված է: Փողի և ուժի հարաբերությունը միշտ հասարակագիտության ուշադրության կենտրոնում է եղել: Հարստությունն ուսումնասիրելիս, ինքնըստինքյան ուսումնասիրում ես ուժի և իշխանության ծագումն ու դրսևորումները, դրանք շաղկապվում են: Վերնախավի մասին մեծ մասամբ լռություն է տիրում…

23 բան, որ չեն ասում կապիտալիզմի մասին

Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը, հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները: Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով, դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության…
Էջ 5, 5-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: