Արխիվ Փետրվարի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Ինչպես է վարվելու ՀՀ վարչապետը` անտարբերությո՞ւն, հանցավոր անգործությո՞ւն, թե սրտացավ ու ճիշտ քայլեր` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու համար:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Այդ մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը: Վերջինիս տեղեկացմամբ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը Հանրային խորհրդին առաջարկություն է ներկայացրել, որպեսզի նշված գործարանը վերագործարկվի:
«Մենք այդ առաջարկությունը ստանալուց հետո փորձեցինք, ընդհանրապես, այսպիսի առաջարկությունների քննարկման ձևը փոխել, առաջինը մենք գնացինք գործարան, որպեսզի տեղում տեսնենք,- ասաց փորձագետը:- Բոլոր տեսակի տեղեկանքները, փաստաթղթերն իրենց հերթին, բայց պետք էր գնալ, տեղում տեսնել: Գնացինք, տեսանք: Ժամանակին մի շատ լավ բան է մտածված եղել, շատ լավ տարածք է, լավ կառուցապատված, և ամենակարևորը` գազից, ջրից, այդ կոմունիկացիաներից բացի, նախատեսված է եղել և գործարանից մինչև «Դալարիկ» կայարան կա երկաթգծի հանգույց: Շենքերի, շինությունների վիճակը վատ չէ, լավ է, դրանց վերականգնման համար մի թեթև վերանորոգման աշխատանքներ են պետք»:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, Խորհրդային Միության ժամանակ այդ գործարանի կառուցման պատվերը տվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախագիծը 1980թ. մարտի 21-ին հաստատվել է նախկին Մինիստրների Սովետի «Հայգունմետաղ» վարչության կողմից: Գործարանը, ըստ նախագծի, նախատեսված է եղել հանքերի պոչուղիների երեսպատման համար 250X250 չափսերի, 20 մմ և 250X250 չափսերի, 35 մմ հաստության բազալտյա ձուլածո, փայլեցված սալիկների  արտադրության համար: Որպես հումք, նախատեսված է եղել օգտագործել տեղական բազալտները: Գործարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 2 մլն 995 000 ռուբլի, որից շինարարական աշխատանքների արժեքը` 1 մլն 844 630 ռուբլի, մոնտաժման աշխատանքների արժեքը` 31 960 ռուբլի, արտադրական ֆոնդերի արժեքը` 3 մլն 34 770 ռուբլի: Արտադրական ֆոնդերի մեջ հիմնական ֆոնդերը կազմել են 2 մլն 995 ռուբլի, որից շենքերը և շինությունները` 2 մլն 105 000, սարքավորումները` 648 000: Սալիկների արտադրության տարեկան նախագծային հզորությունը 8500 տոննա է, արտադրանքի մեծածախ գինը` 1 մլն 950 ռուբլի, արտադրանքի ինքնարժեքը, տարեկան կտրվածքով, 838 000 ռուբլի, իսկ տարեկան շահույթը 1 մլն 112 000 ռուբլի է եղել, աշխատողների ցուցակային քանակը` 164 մարդ: Հիմնական սարքավորումներն են քարաձուլման մարտենյան վառարանը` օրական 50 տոննա արտադրողականությամբ, АПТ-10 մամլիչ-ձևավորող մեքենա (2 հատ), բյուրեղացնող վառարան (2 հատ):
«Այս նախագծից հետո կառուցված գործարանի հիմնական մասնաշենքի տարածքում նախատեսվել է կառուցել բազալտե մանրաթելի փորձնական արտադրության տեղամաս,- ասաց Հանրային խորհրդի փորձագետը:- Աշխատանքային նախագիծը մշակվել է «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման կազմում գտնվող «Հայգունմետաղ» նախագծային և գիտահետազոտական ինստիտուտի կողմից, «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման առաջադրանքով: Նախագիծը հաստատվել է 1988 թվականին: Տեղամասի շինարարության նպատակն է եղել արտադրել գերբարակ մանրաթել` տեղական բազալտների հումքային բազայի վրա: Պատրաստի արտադրանքը` բազալտյա բամբակը, օգտագործվում է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ, զտիչ նյութեր պատրաստելու համար, որն, իր հերթին, կարող է բաղադրիչ հանդիսանալ ջերմակայուն ստվարաթղթի և ջերմակայուն թղթի արտադրության մեջ: Տեղամասի շինարարության համար հատկացվելիք կապիտալ ներդրումները կազմել են 39 630 ռուբլի, աշխատողների քանակը` 13 մարդ, արտադրության ծավալը` 78,2 տոննա, շահույթը` 110 000 ռուբլի: Նախատեսված է եղել գործարանում հետագայում նույն տեղական բազալտի հումքի հիման վրա արտադրել նաև ձուլածո խողովակներ: Այդ ձուլածո խողովակները, հաշվի առնելով բազալտի քիմիական կազմը, ռեակտիվ միջավայրերում, ակտիվ միջավայրերում դիմանում են»:
Ինչպես ակնհայտ է արտադրանքի ինքնարժեքի և ստացվելիք շահույթի վերաբերյալ Հանրային խորհրդի փորձագետի հրապարակած թվերից, դեռ խորհրդային տարիներին մենք գործ ունեինք գերշահույթներ բերելու ունակ մի գործարանի հետ, որը եթե 5-6 ամիս աշխատելուց հետո, 1992թ. հարկադրաբար կանգ չառներ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման, գազի մատակարարման դադարեցման հետևանքով, ապա կարճ ժամանակում ստացված շահույթով կփակեր իր վրա կատարված բոլոր ծախսերը: Անշուշտ, այժմ խորհրդային ռուբլին գոյություն չունի, այլ վճարամիջոցներ են, եթե գործարանը վերագործարկվի, արտադրանքի ինքնարժեքի, շահութաբերության ու մյուս բոլոր թվերն այլ են լինելու, սակայն, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հավաստմամբ, միանշանակ է, որ գործարանը լինելու գերշահութաբեր, առավել ևս, եթե անցնի նաև պեռլիտից (հանքը գործարանին շատ մոտ է) տարբեր ու մեծ պահանջարկ ունեցող արտադրանքների (ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սալիկներ, բուսական յուղերի արտադրության մեջ օգտագործվող ֆիլտրեր և այլն) արտադրության:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, հիշյալ գործարանի համար Խորհրդային Միության ժամանակ ձեռք է բերվել МСМТ-009 մոդելի ձուլման սարքավորում, որի տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս 1 ժամում արտադրել 35-40 մմ պատի հաստությամբ, 592, 680, 780 մմ տրամագծով, 1, 1.5, 2 մետր երկարությամբ 2-3 խողովակ կամ տարեկան 6000 տոննա: Բացի այդ, ինչպես փորձագետը հայտնեց, Սանկտ Պետերբուրգի, Երևանի մետրոպոլիտենների (հավելենք` նաև այլ) կողմից պահանջարկված են մետրոպոլիտենի թունելների երեսապատման համար ձուլածո բազալտից սեգմենտներ, որոնցից (13 հատից) ամբողջանում է թունելի 5.5 մետր տրամագծով յուրօրինակ «խողովակը»: Այդ սեգմենտները շատ դիմացկուն և երկարակյաց են ու թույլ չեն տալիս, որ ստորերկրյա ջրերը, որոնց դեմն առնելը մետրոպոլիտեններում հիմնախնդիր է, թափանցեն թունելից ներս:
Ինչպես նշեց «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, այսպիսի գործարան ունենալը և այն չաշխատեցնելը հանցագործություն է: Դրա համար պահանջվում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, որը ընկերության մոտ 50 տոկոսի բաժնետեր Սուրեն Գևորգյանը ու մնացած մասի բաժնետեր նրա գործընկերը չունեն ու փորձում են ձեռք բերել:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը առաջարկում է պետությանը շահավետ ու ձեռնտու պայմաններով ստեղծել պետական ու մասնավոր բաժնեմասով (խառը սեփականության ձև) նոր ընկերություն, որում պետության բաժնեմասը 50 տոկոսից պակաս չի լինի: Հաշվի առնելով, որ արտադրանքը մեծ պահանջարկ ու շահութաբերություն ունի, այն պետական բյուջեի համար խոշոր գումարների հոսք կապահովի, ինչը թույլ կտա վերագործարկել արդյունաբերական նաև այլ ձեռնարկություններ, ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Այլ կերպ ասած, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մոտեցում լինի, Քարակերտի քարաձուլման գործարանը Հայաստանի արդյունաբերության համար լոկոմոտիվի դեր կկատարի` իր ետևից կքաշի և առաջ կտանի նաև արդյունաբերական մի շարք այլ ձեռնարկություններ: Առանց որևէ չափազանցության, կարելի է ասել, որ շուրջ 30 հեկտար տարածքով այս գործարանը արդյունաբերության ոլորտում Խորհրդային Միությունից մեզ մնացած ամենամեծ ու կարևոր ժառանգությունն է, եթե որոշ հանգամանքներ հաշվի առնենք, ապա նույնիսկ «Նաիրիտ»-ին գերազանցող:
Սուրեն Գևորգյանի հիշյալ առաջարկությանը Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր, հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոստացավ, որ Հանրային խորհրդի կողմից Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հարցը կբարձրացվի կառավարության առջև: Կարիք կա նաև ստեղծել մասնագետներից բաղկացած փորձագիտական խումբ կամ հանձնաժողով, որը կլինի ընկերությունում, կուսումնասիրի ինչ ունի այն, եղածն ինչ վիճակում է, վերագործարկման համար անհրաժեշտ սարքերից, այլ գույքից ինչ չունի, իրականում որքան գումար է անհրաժեշտ գործարանի վերագործարկման, ինչպես նաև բազալտից ավելի հեռանկարային պեռլիտից տարբեր տեսակի արտադրանքների արտադրություն հիմնելու, կազմակերպելու, արտադրանքը Հայաստանից արտահանելու համար, մի խոսքով, իր եզրակացությամբ կտա այս ամենի օբյեկտիվ գնահատականը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում հնչած այլ ելույթների, առաջարկների, ինչպես նաև Սուրեն Գևորգյանի առաջարկության հետ կապված զարգացումներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներով:
Վերջում հավելենք, որ Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման, նաև պեռլիտից ձուլածո տարբեր արտադրանքների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտությանը «Նոյյան Տապան»-նն արդեն իր մի քանի հրապարակումներով (http://nt.am/am/news/247497/http://nt.am/am/news/247223 ) անդրադարձել է: Աստված կամ բնությունը մեզ հրաբխային ժայթքման ձևով շռայլորեն տվել է այնպիսի հարստություն` պեռլիտ, բազալտ, բենտոնիտ, ցեոլիտ և այլն, որը չօգտագործելը և Հայաստանը ներկայիս վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Բաժին՝ Հայաստանում

  Հանրապետության առաջին նախագահը իր գահակալումից անմիջապես հետո, հողագնդի մակերևույթի Հայաստանյան հատվածում կատարեց տարանցիկ կնսաբանական փոփոխություններ, որ ազդեց Հայ մարդու մտածելակերպի վրա:

   Հայաստան ներմուծվեց մի հարուցիչ, որը կոչվում է “Լիբերալ քաղցկեղային վիրուս”, երկիրը քայքայելու ու ավերելու համար: Խորհրդային միության փլուզումից հետո մենք տեսնում ենք Լիբերալ կոչվող այդ վիրուսի քայքայիչ գործունեությունը, որը ԼՏՊ-ի միջնորդությամբ ներծծվել է հայ ժողովրդի թմրած ուղեղներում, բայց մեր ժողովուրդը զուգահեռաբար հիվանդ է նաև աուստոիմունային սինդրումով, որ չեզոքացվում  է քաղաքական հասարակության կողմից կազմակերպվող բոլոր նախաձեռնությունները: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը երկար ուսումնասիրությունից հետո քաղաքական դաշտի աղբանոցում “քյարթու” ՀՀՖ-ական Ալ. Արզումանյանին , որը նախկինում “փող լվանալու” համար դատվել էր, նշանակում է Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, որն էլ նախկինում հայցով դիմել էր եվրո դատարան, Հայաստանին դատի է տվել պահանջով, 81 հազար եվրո՝ իրեն հասցրած բարոյական վնասի փոխհատուցման համար: Եվրոդատարանը հայցը մերժելու փոխարեն, իր որոշմամբ պարտադրել է Հայաստանին փոխհատուցելու Ալ. Արզումանյանի բարոյական վնասը քիչ՝ 25 հազ. եվրո գումարով, որը նրա տարեկան խմիչքի հագուրդի պահանջի 3 % է կազմում: Այժմ Ալ. Արզումանյանը, ում շահերը պիտի ներկայացնի հայաստանը թե արևմուտքի և լպիրշորեն ասում է, որ եվրոդատարանի որոշումը, ոչ միայն ինձ համար, այլ մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ կարևոր նշանակություն կունենա: Ռուսաստանցի գործարար՝ Ռ.  Թաթուլյանը բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում ներկայացել է որպես ՀՀ Արտգործնախարարի խորհրդական, իսկ փոխնախարար Շ. Քոչարյանը հերքում է ասելով “ինչ վերաբերվում է Ռ. Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, չեմ կարող ասել՝ ինչու է այդ անձնագիրը ստացել, ահա և մեր դիվանագիտական պերճանքն ու թշվառությունը”: Ելք-ականները դուրս էին եկել փողոց երթի, մնացին մենակ: Նայում ես Նիկոլ Փաշինյանի ոչինչ չարտահայտող հայացքին և նրա ետևից գնացող երիտասարդների աչքերին, իմ մտապատկերում ուրվագծվում է մե վաղվա վտանգված գալիքը, որքան ընբոստություն ու կրակ կա նրանց աչքերում, ընբոստացում, որ իրենք էլ չգիտեն՝ ում է ուղղված և ինչի համար, այսօրվա երիտասարդների մի հսկայական հատված շղթայվել է “ազատություն” կոչվաղ կապանքներով և օրեցօր ավելի ու ավելի են մխրճվում այդ կապանք-շղթայի հորձանոտը, չգիտակցելով դրանց կործանիչ ու ավերիչ լինելը, իսկ մի զգալի մասն էլ ասում է “չգիտեմ երբ կամուսնանամ և իմ երեխաները որ պետության քաղաքացի կլինեն”: Ելք-ականների առաջնորդ, միթե քո էությունում հայակկան ոչինչ չկա, որտեղ էլ լինես, դու պետք ես միայն արևմուտքին, իսկ Հայաստանում քո օգտակար  գործողության գործակիցը 0-ական է: Դու պիտի հասկանաս, որ եղնիկները և գայլերը տարբեր կերպ են հասկանում “ազատությունը” ,դա է մարդկաին հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Դե քո երիտասարդները մեղք չունեն, երբ առաջին բառերն էին թոթովում, տեսել են “Խավարի տիրակալին”, ապրել են խավարում և տեսել են ԼՏՊ-ի ձևավորած թալանչիական պետությունը, դպրոցական  ուսանողական տարիներին տեսել են գողություն, կաշառակերություն, արտագաղթ, թալանով հարստացած հայկական բուրժուազիա, պետականորեն օրինականացված թալանը և արտասահմանում սեփական դղյակներ, երկրից հումքի արտահանում՝ շահ ստանալու նպատակով: Նրանց մտապատկերում ձևավորվել է, որ պետական չինովնիկը պետք է գողանա, թալանի և տիրանա չնովնոնիկական բարձր աթոռների, արտերկրում դղյակներ կառուցի, դա է պատճաը, որ նրանք միմյանց հրմշտելով ուզում են ներխուժել դեպի իշխանություն, չեն էլ պատկերացնում, որ թալանի գործընթացը ավարտվել է, մնացել է միայն աշխատելը և պետությունը զարգացնելն ու ժողովրդին ծառայելը , որը նրանց համար մութ անտառ է: Գերմանիայում կայացած քաղաքական 7-րդ ֆորումին մասնակցող Ստյոպիկ Սաֆարյաի ղեկավարած ինստիտուտը աշխատանքային եռուզեռ է, գրանտները եվրոպայից ուղարկել են, անցել են Հանձնարարականների կատարմանը, օրակարգի առաջին հարցը Լենինին դամբարանից հանել և վերաթաղելու կազմակերպել, մի հարցնող լինի, այ քաջ Նազար, Հայաստանը խարխափում է հարցերի բարդույթի մեջ և 1000-ավոր հարցեր են կուտակվել, իսկ Ստեփան Սաֆարյանը միջազգային կարևոր հարցեր է լուծում, այ սուտլիկ որսկան, մի կողմ նետիր քո անձի նկատմամբ փառասիրական և սեփական անձի նկատմամբ հորինված 21-րդ դարի մտքերի գագաթ լինելու քո սին պատկերացումը, ինչպես երջանկահիշատակ, աշխարհաճանաչ իրավաբան Վլադիմիր Նազարյանը կասեր. “կարդա-կարդա, թե վախենում ես բթությանդ կուսությունը անցնի” ուսման յուրաքանչյուր տարի 11% -ով նվազեցնում է ալյհեյմերի հիվանդության, թուլամտության, խելապակաս տկարամտության  մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը:

  Միջազգային Ֆրիդուս Հաուս կազմակերպությունը հրատարակել է հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանին հատկացվել է 45 միավոր և ճանաչել մասամբ ազատ ապշեցուցիչն այն է, որ ոչ  ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատություն ինտերնետի համակարգում: Ապշելու չափ անհասկանալի վերլուծություն և գնահատական միավորների քանակով, Հայաստանում եթե մի լուրջ ձեռքբերում կա, դա մամուլի և ինտերնետի ազատությունն է:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

Արհմիության անդամները պաշտպանելու են կենսաթոշակային համակարգը, որը հաստատել է կառավարությունը, որը նրանք համարում են "թշվառ"՝ 0,25 տոկոս թոշակների բարձրացոմը: 

Իսպանական արհմիությունները փետրվարի 22-ին սկսում են համազգային բողոքի ակցիաներ `պահանջելով մեծ հարստության բաշխում եւ բարելավված հանրային քաղաքականություն: 

2013 թվականին Իսպանիայի վարչապետ՝ Մարիանո Ռախոյը հայտարարեց դադարեցում՝ 2011 թ. բարեփոխումների եռամսյակային, որը հաստատվել է նախկին վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Զապորթոյի կողմից, ազդելով վաղաժամկետ եւ մասնակի կենսաթոշակին:

Բողոքի կազմակերպիչները պահանջում են Ռաջոյի կառավարությունից հրաժարվելը քաղաքականությունից եւ «երաշխավորել կենսաթոշակները ներկա եւ ապագա սերունդների համար»:

«Ինչպե՞ս կարող ենք խնդրել մեր ծնողներին վճարել անձնական կենսաթոշակից մեր կրթության եւ առողջապահության համար, և դրանով կարողանան մեզ կերակրել», - հարցրեց Հանրային կենսաթոշակային համակարգի պաշտպանության պետական համակարգող Վիկտորյա Պորտասը:

Պորտասը նշել է, որ իրենք պահանջում են «վերաբաշխող, աջակցող եւ կայուն սոցիալական ապահովության համակարգ` բոլորին համար »:

Անցյալ շաբաթ Իսպանիայի գավառական քաղաքներում արհմիությունները եւ թոշակառուները փողոցներ էին գրավել, բողոքելով անբարենպաստ կենսաթոշակային քաղաքականության դեմ:

Մադրիդում բողոքի ցույցի ժամանակ աշխատողների ընդհանուր միության առաջնորդ՝ Մարի Կապեն Բարերան ասել է, որ Ռաջոյը պետք է բացատրի, թե ինչու է Իսպանիայի տնտեսությունը աճում երեք տոկոսով, իսկ կենսաթոշակներն աճում են միայն 0.25 տոկոսով:

«Անցյալ շաբաթ, երբ կառավարության ղեկավարը իսպանացիներին խնդրեց պահպանել իրենց թոշակները, նա ենթադրում էր, որ ապագա թոշակները բավարար չեն ապրելու համար», - ասել է Բարրերը:

«Դա անհանդուրժելի իրավիճակ է»:

 

Աղբյուրը՝ TeleSur լրատվական

Գերմանական "Die Welt" պարբերականի լրագրող` Դենիզ Յուսելը մեկ տարի առաջ Ստամբուլում ձերբակալվել էր, երբ կոտրել էին Թուրքիայի էներգետիկայի նախարարի էլփոստի հասցեն:  Յուսելը մեկ տարի ազատազրկման մեջ է առանց ֆորմալ մեղադրանքների,  շատերը վիճարկում էին, որ նա քաղբանտարկյալ է: Գերմանիայի կանցլեր` Անգելա Մերկելը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: Մերկելը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել է, որ այս գործը գերմանական կառավարության համար կարեւոր հարցը է:

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ուլրիքե Դեմմերը հայտարարել է, որ Յուսելի ազատագրումը կարեւոր քայլ էր Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման համար:

Նյութը՝ անգլերեն, աղբյուրը՝ TeleSur լրատվական:

 -------------------------------------------------------------------------

Yucel was kept in prison without formal charges for a year. 

After a year of imprisonment, German journalist Denis Yucel's lawyer announced on Friday: "there is a decision to free my client." Germany's Foreign Affairs Ministry confirmed the news, saying Yucel's release was the result of German diplomatic efforts and asked observers to: "wait and see what happens within the next hours." He is expected to leave Turkey now. 

RELATED: 
German-Turkish Relations 'Strained' by Journalist Deniz Yucel's Ongoing Imprisonment

Deniz Yucel, a journalist for the German newspaper Die Welt, was arrested in Istanbul a year ago after reporting that the Turkish energy minister's email account had been hacked.

After the report, Yucel, who has both German and Turkish citizenship, was accused by Turkey's authorities of writing terrorist propaganda in favor of Kurdistan Worker's Party (PKK) and Fethullah Gulen, who the Turkish government identifies as a key player in the failed attempted coup in July of 2016.

Yucel was kept in prison for a year without formal charges, leading many to argue he was a political prisoner.

Among the eight articles Turkish authorities used as proof of Yucel's propaganda there is one criticizing president Erdogan's concentration of power, and another interviewing the vice president of the PKK, considered by the Turkish government as a terrorist organization.       

Deniz Yucel is among the over 100 journalists and writers arrested after the failed coup attempt of 2016 against Turkish President Recep Tayyip Erdogan.

News of his release came a day after German Chancellor Angela Merkel met with Turkish Prime Minister Binali Yildirim. During a joint press conference, Merkel reiterated the importance of resolving this case for the German government.

A spokesperson for the Foreign Affairs Ministry, Ulrike Demmer, said Yucel’s liberation was an essential step in improving relations between Germany and Turkey.  

Բաժին՝ Աշխարհում

Արդեն մեզ ծանոթ է Չիլիական հոգեբույժ, գրող, ժուրնալիստ և հրապարակախոս՝ Մարթա Հարնեքերը: Նա համարվում է ձախ հոսանքի Լատինական Ամերիկայի տեսաբաններից մեկը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է, և որը մեծ ազդեցություն է գործել Լատինական Ամերիկայում ձախ հոսանքների շարժման վրա: Ստորև կանդրադառնանք նրա որոշ մտքերին, որը կարծում ենք, անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի համար իր հայրենիքում արդար համակարգ ստեղծելու գործում:
Ավելի քան 25 տարի առաջ, ձախ ուժերը Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում անց էին կացնում շատ դժվար ժամանակաշրջան: Բեռլինի պատը քանդվել էր, Սովետական Միությունը փլուզվել էր, Սանդենիստների հեղափոխությունը պարտվել էր 1990 թվականին և Կենտրոնական Ամերիկայում հեղափոխական ուժերը ստիպված դեմոբիլիզացվել էին: Միակ երկիրը, որ հեղափոխության դրոշը բարձր էր պահել՝ Կուբան էր, չնայած շատերը ասում էին, որ օրեր են մնացել Կուբայի համակարգի տապալմանը: Այս բոլորը նկատի ունենալով շատ դժվար էր պատկերացնել, որ 25 տարի անց, ձախ հոսանքի ղեկավարները կղեկավարեն Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը:
Սովետական Սոցիալիզմի պարտությունը դժվար պայմաններ ստեղծեցին Լատինական Ամերիկայի ձախերի համար՝ հատկապես Մարքսիստ-Լենինիստ ձախերի: Մարքսիստ-Լենիսնիստները շատ դասեր քաղեցին Կենտրոնական Ամերիկայի պայքարից ու Կոլոմբիայի հեղափոխականների շարժումից, և սկսեցին վերացնել շատ շեղումներ ու սխալներ, որոնք նրանք կատարել էին 1960 և 70 - ական թվականներին, իսկ պատճառը համարում էին Բոլշևիկյան կուսակցության մոդելի նկատմամբ ոչ քննադական մոտեցումը:
Կարելի է նշել հետևյալ շեղումները՝
1-Ավանգարդիզմը, վերտիկալիզմը (Ուղղահայացություն), և ավտորիտարիզմը, որոնց արդյունքում շարժման բոլոր ուղղությունները, ղեկավարության պարտականությունները, պայքարի պլատֆորմը, լուծվում և որոշվում էին կուսակցության հրամանների հիման վրա, հետևապես անտեսվում էին հասարակական շարժման հարցը, որը և կանխում էր ծրագրված ընդհանուր շահերի համար հասարակության մասնակցությունը:
2-Թեորիզմ և դոգմատիզմ, որը տանում էր դեպի ռազմավարության ճշտում: Ռազմավարության ամենամեծ նպատակը ծրագրավորումն էր, այսինքն պայքարը ազգային անկախության և սոցիալիզմի համար, բայց առանց որևէ պատմական իրավիճակների կոնկրետ անալիզի:
3-Խեղաթյուրված ենթադրություն կամ սուբեյկտիվություն պատմական իրականությունների վերլուծության մեջ: Ոչ հարմար ռազմավարություն և տակտիկաների օգտագործում, որոնք անկարող էին տեսնելու հեղափոխության սոցիալական սուբեյկտի պատմական յուրահատկությունը: Նշանակում էր անտեսել էթնիկ պայքարները, մշակութային և քրիստոնեական, ժողովրդական շարժումները:
Հաջորդ սխալը այն մտածելակերպն էր, որ հեղափոխությանը դիտում էին որպես մի հարձակում՝ ջախջախել ռազմատենչ փոքրամասնությանը ու օգտագործել իշխանությունը ժողովրդի հարցերը լուծելու ուղղությամբ, և ոչ թե դեմոկրատիան արժևորելու և նրան բարձր տեղ հատկացնելու մոտեցում, որը նույնիսկ պատճառ էր դառնում, որ տարածություն առաջանա հեղափոխական և դեմոկրատիկ ուժերի միջև: Եղած դեմոկրատիան հասկացվեց որպես սոցիալ դեմոկրատական ուժերի դաշինք և թվում էր թե հեղափոխական կամ ձախ ուժերը դեմոկրատիկ չեն: Սովետական Միության սոցիալիզմի պարտությունից հետո ձախերը սկսեցին հաղթահարել այս սխալը:
Նման սխալների ճշտման գործում դերակատարություն ունեցան տարբեր գործոններ, որոնցից կարելի է նշել Լատինական Ամերիկայի ձախերի կողմնորոշումները: Օրինակ, Սանդենիստների հեղափոխությունը լույս սփռեց այս նոր մոտեցումների վրա, այն նոր հայացք նետեց այն բաներին, որոնցով գործեց քաղաքականապես իր հաղթանակի ճանապարհին՝ հեղափոխական նոր իշխանությունում իրենց քաղաքական պլուրալիզմով նախարարներ նշանակելով ռադիկալ հոգևորականների: Սալվադորյան հեղափոխականների կոմունիստ ղեկավար Ժորժ Սչաֆիկ Հանդալը առաջիներից էր, որ շեշտում էր, թե նոր՝ Լատինական Ամերիկայի հեղափոխության սուբյեկտը չպետք է լինի միայն բանվոր դասակարգը, գոյություն ունեն նոր հեղափոխական սոցիալական սուբյեկտներ, հետևաբար հեղափոխական պրոցեսները չպետք է ղեկավարվեն միայն կոմունիստների միջոցով: Գվատեմալայի հեղափոխական մի խումբ, որ կոչվում էր աղքատների զինված հեղափոխականներ, առաջին քաղաքական կազմակերպությունն էր, որն իր մեջ ընդգրկում էր բնիկ ժողովրդին և համարվում էր հեղափոխության առաջ տանող հիմնական ուժը:
Այսպիսով մարդիկ սկսեցին հասկանալ, որ նոր քաղաքական կազմակարպությունը պետք է հավատարիմ և կապի մեջ լինի հասարակության և ժողովրդական սեկտորների հետ: Այսպիսի մոտեցումը պատճառ կդառնա գործունեության համար ունենալու հասարակական բազա, ընդգրկվելով մի ընդհանուր դաշինքում, որտեղ կան տարբեր ազգեր, մշակույթներ, ցեղեր և տարբերություններ: Նրանք նույնպես սկսեցին տարբեր լեզվով խոսել ու հարգել տարբերությունները:
Նրանք որոշեցին անցնել հեգեմոնիայից, այսինքն չղեկավարել վերևից, դիրքեր գրավել ու հրամաներ արձակել: Հրաժարվեցին իրենց քաղաքականությունը ուժով գործադրելուց: Նրանք սկսեցին հասկանալ, որ սա հաղթելու գլխավոր հարցերից էր, ընդունեցին հասրակության լայն խավերին՝ իրենց կազմակերպությունների սեփական քաղաքականության հետ:
Ձախերը նաև սկսեցին հասկանալ, որ իրենց դերը պետք է լինի տարբեր օրակարգեր կոորդինացնելը և ոչ թէ վերևից միայն մեկ օրակարգերի մշակելն ու թելադրելը: Նրա դերը՝ ուղղություն տալն ու հնարավորություն ստեղծելը և միասին քայլելն էր, և ոչ թե տեղափոխումները և մարդկանց չեզոքացնելը և մի կողմ դնելը: Ձախերը հասկացել էին սովորելու և լսելու դերը ճիշտ ախտորոշումներ կատարելու գործում, զգուշությամբ լսելու, թէ ինչ է առաջարկում ժողովուրդը լուծումներ գտնելու հարցում: Ձախերը վերլուծել ու հասկացել են, որ պետք է օգնել ժողովրդին, որովհետև նրանք հիմնական դերակատարներն են:
Վերջապես ձախերը հասկացան, որ դեմոկրատիան ժողովրդի ամենասիրված դրոշն է, և դեմոկրատիայի համար պայքարը չի լինի անջատել սոցիալիզմի համար պայքարից, որովհետև միայն սոցիալիզմի ներքո հնարավոր կլինի դեմոկրատիան ամբողջովին զարգացնել և իրագործել: Եթե այս իրականությունը մենք ընդունենք, հետո հնարավոր կլինի հասկանալ վերջին տասնամյակներում, ինչ է պատահել Լատինական Ամերիկայում:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան, փետրվար 2018 թ.

 

«Անկախի» խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրն ու Երևանը գրավելու մասին հայտարարությունները մեկնաբանում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: - Պատմական տեսանկյունից Ալիևի ասածները, իհարկե, անհեթեթություն են, սակայն պետք է հիշել, որ տարբեր ժողովուրդներ իրենց պատմաբանների միջոցով նմանատիպ կարծիքներ են հայտնում այլ երկրների մասին, բայց դա պետական մակարդակի չի հասնում: Այս դեպքում գործ ունենք պետական մակարդակի բարձրացված հռետորաբանության հետ: Պատմության տեսակետը հասկանալի է, բայց պետք է գնահատել, թե քաղաքական տեսանկյունից դա ինչ է նշանակում: Փաստորեն այդ գաղափարախոսությունը, թե իբր ադրբեջանցիները բացառիկ ազգ են, թե տերն են եղել ամբողջ այս տարածաշրջանի և այլն, տարածվում է իրենց երիտասարդության մեջ, այդպիսի դասագրքերով են դասավանդում իրենց դպրոցներում ու բուհերում, և այդ երիտասարդությունը ոչ միայն լսում է դա, այլև հավատում է դրան: Ավագ սերնդի մեջ, իհարկե, քննադատական մոտեցումն ավելի մեծ է, բայց Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ ոչ ոք չի համարձակվի դեմ խոսել: Եվ դրանով Ալիևն ազգային հարցերի շուրջ, առաջին հերթին հայերի և մեր պետության դեմ ուղղված, համախմբում է ամբողջ ժողովրդին, ինչը մեզ համար շատ վտանգավոր է: Բայց դա մի ամբողջ շղթայի ընդամենը մի օղակն է: Դրա հետ միասին Ադրբեջանն իր բանակը ժամանակակից զենքով զինելու, ռազմարդյունաբերական համալիրը, գիտությունը, նոր տեխնոլոգիաները զարգացնելու մեծ ջանքեր է թափում, միաժամանակ հսկայական լոբբիստական աշխատանք է տանում ամբողջ աշխարհում փողի և այն ամենի միջոցով, ինչը դեր է խաղում ժամանակակից աշխարհում: Պետք է ասել, որ Ադրբեջանը բավականին շատ գործընկերներ ունի: Բաքվում կազմակերպվում են խոշոր միջազգային հանդիպումներ, մշակութային, սպորտային միջոցառումներ՝ Ֆորմուլա 1, Եվրատեսիլ և այլն: Այսինքն՝ Ադրբեջանն իր պարտությունից հետո փորձում է մաքսիմալը շահել՝ իր պետությունն ու ժողովրդին առաջ տանելով ազգային հարցերում: Չմոռանանք նաև Ադրբեջանի հզոր դաշնակցի՝ Թուրքիայի մասին: Եվ, ի դեպ, դժվար է ասել՝ Թուրքիայի՞ ազդեցությունն է մեծ Ադրբեջանի վրա, թե՞ հակառակը: Հիշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու գործում հսկայական ավանդ ունեցավ Ադրբեջանն իր ակտիվ աշխատանքով Թուրքիայի ղեկավարության հետ: Իհարկե, Ադրբեջանը դեմոկրատական երկիր չի, Հայաստանը շատ ավելի մոտ է իրական դեմոկրատական երկիր կոչվելուն, բայց դա վճռական նշանակություն ունի՞ մյուս երկրների համար կամ վճռական նշանակություն կունենա՞ վճռական պահին: Ինչ է, Թո՞ւրքիան է դեմոկրատական երկիր, Սաուդյան Արաբիա՞ն է դեմոկրատական երկիր: Կամ Ռուսաստանը, որ սերտ հարաբերություններ է հաստատում Ադրբեջանի հետ, հաշվի՞ է առնում նրա դեմոկրատական լինել-չլինելը: Կամ Մեծ Բրիտանիայի բրեքսիթն ի՞նչ էր, եթե ոչ ազգային քաղաքականությունն առաջ տանելու նպատակ: Նույնիսկ դեմոկրատական Ամերիկայում է դա առաջնային. հիշենք Թրամփի քաղաքականությունը՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսով: Ի՞նչ է, դա համապատասխանո՞ւմ է համաշխարհային գլոբալիզացիայի, դեմոկրատիայի, լիբերալիզմի ընդհանուր արժեքներին: Սառը պատերազմի ավարտից հետո ամբողջ աշխարհում գնաց գլոբալիզացիայի, լիբերալիզացիայի ալիք, ազգային հարցերն այլևս առաջնային չէին թվում, բայց հիմա աշխարհը փոխվել է: Հիմա աշխարհում ազգային, պետական հարցերը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, և եթե մենք հույսը դրել ենք, որ Եվրոպան մեզ իր հովանու տակ կառնի, քանի որ մենք ավելի դեմոկրատական ենք, ապա պետք է գիտակցենք, որ այդ փաստարկի կշիռն այլևս այն չէ, ինչ 10-15 տարի առաջ: Դեմոկրատական երկիր լինելն առաջին հերթին մեզ է պետք, իսկ աշխարհին ցույց տալու և մեր հարցերն այդպես լուծելու համար այնքան էական նշանակություն չունի, որքան առաջ: Աշխարհը փոխվում է: Այնպես որ Ալիևի հայտարարությունից մենք պետք է սթափվենք, մեր պետական մարմինները հսկայական աշխատանք ունեն անելու այս հարցերում, մեր պատմաբաններն անպայման պետք է արձագանքեն: Իսկ մեր երիտասարդությանը պետք է դաստիարակենք այն ոգով, ինչ մենք ունեինք 60-ական թվականներին՝ հպարտ մեր ժողովրդով, մեր պատմությամբ, երբեմն՝ չափազանցված, բայց չէ՞ որ դա հանգեցրեց այն ոգևորությանը, որը պայթեց 88 թվին: Ես կարծում եմ, որ մենք հիմա լիարժեք չենք գիտակցում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և դրանից բխող առաջնահերթություններն ու շեշտադրումները:

Բաժին՝ Հայաստանում

Սույն թվի փետրվարի 12-ին տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահության անդամների միջև: Հանդիպման ընթացքում ՀԱՄԿԿ նախագահ՝ Վազգեն Վաֆարյանը բարձրացրեց հարցեր՝ սահմանային խնդիրների մասին, Լեռնային Ղարաբաղի, Հայկական հարցի շուրջ, ինչպես նաև սոցիալական արդարության, երկրի ներկայիս տնտեսական ծանր վիճակից դուրս գալու մասին հարցեր: Այնուհետև ՀԱՄԿԿ նախագահության անդամներից ոմանք իրենց հարցերն ուղղեցին նախագահի թեկնածուին, ՀԱՄԿԿ նախագահի տեղակալ՝ Ս. Խաչատրյանը հիշատակեց նույնիսկ, որ Հայաստանն ունեցել է 14 վաչապետ, սակայն նրանցից միայն Արմեն Սարգսյանն է ասել, որ երկիրը առանց էկոնոմիկայի գոյություն ունենալ չի կարող, նա  նաև հարցեր բարձրացրեց Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց Եղենի չճանաչման մասին, արդունաբերության վերականգնման անհրաժեշտության մասին: Նախագահության մյուս անդամները հարցեր ուղղեցին նախագահի թեկնածուին, թե նա ինչպես է պատկերացնում Հայաստանը 2025 թվականին, ԵՄ և ԵԱՏՄ համատեղման և հեռանկարների մասին, հայկական ավիացիայի զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ու առողջապահական խնդիրների և բուժման մատչելիության գործում պետական հոգածության մեծացման, մշակույթի նկատմամբ պետական աջակցության անհրաժեշտության մասին։ Խոսվեց նաև, որ վերջին շրջանում հայաստանյան մի շարք կուսակցություններ հանիրավի պատեհ թե անպատեհ առիթով խոսում են դեկումունիզացիայի մասին՝ ձգտելով ամեն գնով վերացնել Սովետական Հայաստանը հիշեցնող ցանկացած երևույթ, որոնք դրսևորվում են փողոցների անվանափոխման, մշակութային արժեքների ապամոնտաժման, պատմության խեղաթյուրման, տնտեսական հաջողությունների թերագնահատման և այլն։ Հայ- թուրքական հարաբերությունների զարգացումների մասին, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ ներկայումս նկատվում է վտանգավոր միտում՝ Հայաստանի հողերը արաբ գործարարներին վաճառելու մասին։ Հայաստանի Երկրորդ Հանրապետության գոյության 70 տարիների փաստը ամենուրեք անտեսվում է, տոնացույցից հանվել են Խորհրդային Հայաստանին վերաբերվող տոները,   մինչդեռ Առաջին հանրապետության մասին ամենուր խոսվում ու գովերգվում է, որը խզում է սերունդների միջև կապը:  Շինարարության ոլորտում մրցույթների անցկացման գործընթացում տեղական կազմակերպությունների համար ոչ նպաստավոր պայմանների մասին։ Ն. Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց երկրի ղեկավարության կազմում կանանց պասիվ ներգրավվածության մասին

       Նախագահի թեկնածու Ա. Սարգսյանը պատասխանեց ներկաների բարձրացրած հարցերին և հույս հայտնեց, որ այսօրինակ հանդիպումները շարունակական են լինելու, որոնց ընթացքում կքննարկվեն երկրի առաջ ծառացած  հարցերը:  Նա հիշեց  Սովետական Միության հաջողությունների և այդ տարիներին որակյալ կրթության մասին, որով նա հպարտանում էր Քեբրիջի համալսարանում ուսանելու տարիներին:    Ա. Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրիների կողմից չպետք է լինի ինքնանպատակ: Դրան զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն ցեղասպանության դրսևորումները աշխարհում կանխելու և ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակա դարձնելու ուղղությամբ։  Նա հույս հայտնեց, որ փոքր հաջողության կամ հաղթանակի դեպքում կարող ենք մեծ ներգաղթ ունենալ, կարևորեց կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը, դիտելով այն երկրի զարգացման համար կարևոր նախապայման, մեծ նշանակություն տալով ՏՏ ոլորտի զարգացմանը: Հանդիպման մասնակիցները դրական  տպավորություն ստացան ՀՀ Նախագահի թեկնածու՝ Ա. Սարգսյանի պատասխաններից, հաջողություն մաղթեցին նրան երկրի բարձր պաշտոնում ընտրվելու գործում և պատրաստակամություն հայտնեցին ապագա կառուցողական համագործակցության մեջ։  

Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Հանրային խորհրդի մասին» նոր օրինագիծը, ըստ որի սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ, եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: ՀԽ-ի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը։

Սակայն Հանրային խորհրդի դերը եւ, ընդհանրապես՝ կառույցն ամբողջովին քննադատել են ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, ով նշել է, որ ՀԽ-ի առաջարկների վրա՝ եթերի որակից մինչեւ սուպերմարկետների թվի սահմանափակման հարցը, ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ «Թքած են ունեցել այդ կառույցի խորհուրդների վրա։ Եթե այսքան տարի այդ խորհուրդները որեւէ մեկին պետք չեն եղել, ինչո՞ւ եք որոշել, որ աշխատակազմն ավելացնելուց հետո այդ կառույցը հանկարծ դառնալու է այնպիսին, որ նրա խորհուրդներն սկսելու են կառավարությանը հետաքրքրել»,- ասել է նա։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի եւ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհուրդ է տալիս պատգամավորներին ցանկացած օրենքի մասին խոսելուց առաջ հասկանալ, թե ինչի մասին են խոսում. «Մասնավորապես, Հանրային խորհրդի մասին խոսելով՝ նրանք ընդհանուր բաներ են ասել եւ չեն ծանոթացել խորհրդի գործառույթներին, որպեսզի հավուր պատշաճի նրանց մոտ ընկալվեր հանրության խոսքը։ Նրանց արած արտահայտությունները ոչնչով հիմնավորված չեն»։ Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կողմից արված առաջարկություններին, ապա, Սաֆարյանի կարծիքով, դրանք իր ուշադրության կենտրոնում է պահել ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահը։ «Շատ հարցերում, օրինակ՝ գյուղացիական կոոպերացիաների ստեղծման հարցում, Հանրային խորհրդի գործառույթն ուղղակի շրջադարձային էր։ Սա ես ընդամենը մեկ օրինակ եմ բերում»,- ասում է նա ու բերում 2-րդ օրինակը, որ եթե Հանրային խորհուրդը հետեւողականություն չդրսեւորեր, ապա «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքը վաղուց քանդած կլինեին։ Սաֆարյանն ընդգծում է, որ Հանրային խորհուրդն արձագանքել է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցում, որն էլի իրենց բարձրացրած աղմուկի շնորհիվ չքանդվեց։

Այդ դեպքում ինչո՞վ է բացատրում ԱԺ-ում Հանրային խորհրդի նկատմամբ ագրեսիվ դրսեւորումները։ «Ընդամենը նրանով, որ մարդիկ իրենց վերագրում են ընդդիմադիրի կարգավիճակ եւ խոսում են ընդամենը իրենց ընդդիմադիր դիրքից՝ չխորանալով հարցի էության մեջ»,- ասում է նա ու ընդգծում, որ Հանրային խորհրդի միջազգային գործունեությունը նույնպես բավականին մեծ է։ Բազմաթիվ անգամներ մասնակցել են միջազգային մասշտաբի տարբեր հանդիպումների՝ վերջինը Չինաստանում էր։ Անդրադառնալով օրինագծով նախատեսված փոփոխություններին՝ Սաֆարյանը նկատեց, որ ներկայիս 12 հանձնաժողովի փոխարեն նախատեսվում է ունենալ 15 հանձնաժողով, ավելանալու է մշակութային հարցերով հանձնաժողովը․ «Մենք խնդիր դրեցինք, որ գիտությունը, կրթությունը պետք է առանձին լինեն, ու մշակույթն առանձնանա, որպեսզի լինի ոչ թե ենթահանձնաժողովի մակարդակով, այլ՝ հանձնաժողովի։ Կարծում ենք, որ սա շատ ճիշտ որոշում է, եւ ավելի շատ մշակութային գործիչներ կներառվեն այդ հանձնաժողովի մեջ»։ Բացի այդ՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովից առանձնացվում է բնապահպանությունը, քանի որ բնապահպանությունը կարծես ստվերում էր մնում։ «Մյուսը Սփյուռքի հարցերի հանձնաժողովն է, որ էլի ցանկանում ենք, որ առանձին հանձնաժողով լինի, քանի որ Հայաստան-Սփյուռք կապերը շատ կարեւոր են։ Այնպես որ՝ Հանրային խորհուրդն անելիք շատ ունի հանրային կարծիքի ձեւավորման եւ այդ կարծիքն իր խողովակներով իշխանություններին ներկայացնելու հարցում»։ Սաֆարյանն ընդգծում է, որ իր ղեկավարած հանձնաժողովն այսօր հարց է բարձրացրել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ։ Այդ մասով իրենք դիմել են ոչ միայն համապատասխան մի քանի գերատեսչությունների, այլ նաեւ կառավարությանը հորդորում են միջոցներ գտնել՝ այս աշխատանքը կատարելու համար. «Այնպես որ, մեր պատգամավորները, ցավոք, կյանքից, հանրային իրողություններից կտրված են եւ խոսում են վիրտուալ աշխարհում»։

 

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի/UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանին առաջին հերթին ուրախացրել է այն հանգամանքը, որ բնապահպանությունն առանձին հանձնաժողովով հանդես կգա։ Նա ընդգծում է՝ ցանկացած դեպքում Հանրային խորհուրդ պետք է լինի. «Համենայնդեպս, բավականին հարցեր նախագահի մոտ բարձրացվել են, մի մասը լուծում է ստացել։ Օրինակ՝ արտագաղթի խնդիրը մենք բարձրացրել ենք շատ վաղուց, ինչպես նաեւ աշխատավարձերի, հանքարդյունաբերության խնդիրները, բայց այլ բան է, թե որքանով են այդ խնդիրները լուծվում»։

Դանիելյանը կարծում է, որ Հանրային խորհրդում չպետք է լինեն մարդիկ, ովքեր պաշտոններ ունեն, ինստիտուտներ են ղեկավարում, քանի որ, այսպես թե այնպես, կախված են դրանից, փոխարենը անկախ փորձագետների մասնակցությունը պետք է ավելի շատ լինի։ Մամուլի հետ աշխատանքն էլ պետք է լինի ավելի շատ ու առավել բաց. «Ես գտնում եմ, որ մենք ավելի շատ պետք է բարձրաձայնենք խնդիրները, որ ժողովուրդն էլ տեսնի, որ Հանրային խորհուրդը տեսնում է բոլոր այդ հարցերը, բարձրաձայնում է դրանք, եւ այս դեպքում նաեւ ազդեցությունն էլ ավելի մեծ կլինի։ Դրա համար էլ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հանրային խորհուրդը տաքուկ տեղ է գտել իր համար եւ ոչ մի բան էլ չի ասում։ Մենք լուսաբանման խնդիր ունենք, եթե դա ավելանա, մարդկանց վերաբերմունքն էլ կփոխվի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուրը՝ Հրապարակ.am  լրատվական

Այսպես կոչված «Ժողովրդական պաշտպանության միավորումները» կամ «ԺՊՄ» -ը պարզապես մեկ այլ անվանումով Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական կազմակերպություն է, գրում է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

ԱՄՆ-ը հակված է շահերի Մերձավոր Արեւելքում, սակայն Թուրքիան կիսում է մոտ 800 մղոն սահման Սիրայի եւ Իրաքի հետ: Այս աշխարհագրության մեջ եւ դրանից դուրս, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները կիսում են ահաբեկչական կազմակերպությունները հաղթելու նպատակը, որոնք սպառնում են մեր ազգերին: Դայեշը (այսպես կոչված Իսլամական պետությունը) մեր ընդհանուր թշնամին է եղել, եւ այդ խմբի դեմ հաղթանակը հնարավոր չէր առանց Թուրքիայի ակտիվ ներդրումների:

Այդ ներդրումները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ խումբը ռազմական ճանապարհով պարտվել է ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Թուրքական զինված ուժերը կարեւոր դեր են խաղում Սիրիայի հյուսիսային Ջարաբուլուս քաղաքը Դայեշից ազատագրելու մեջ 2016 թ.: Թուրքիան ձերբակալել է ավելի քան 10,000 Դայեշ եւ ալ-Քաիդայի տեղական մարմինների անդամներ եւ արտաքսել մոտ 5,800 ահաբեկիչների` ընթացքում մուտք են գործել ավելի քան 4000 կասկածելի ճանապարհորդ:

Դեյշը կորցրել է տարածքային վերահսկողությունը Սիրիայում եւ Իրաքում, սակայն այն շարունակում է պահպանել սարսափները: Թուրքական իշխանությունները վերջերս Դայեշի ցանցերի դեմ գործողություններ են իրականացրել եւ վնասել են վերկազմավորվելու նրանց ջանքերը: (շարունակությունը անգլերեն)

Աղբյուրը՝ TeleSure լրատվական 

The so-called People's Protection Units, or Y.P.G., are simply the outlawed Kurdistan Workers' Party terrorist organization by another name, writes Turkish Foreign Minister Mevlut Cavusoglu.

The United States is bound to the Middle East by interests, but Turkey shares about 800 miles of border with Syria and Iraq. In this geography and beyond, Turkey and the United States share the goal of defeating terrorist organizationsthat threaten our nations. Daesh (or the so-called Islamic State) has been our common enemy, and the victory against the group could not have been possible without Turkey's active contributions.

RELATED: 
Turkish Jets Strike Kurdish YPG Militia Targets in Syria: Army

Those contributions continue even though the group has been defeated militarily in both Iraq and Syria. The Turkish military was crucial in the liberation of the northern Syrian city of Jarabulus from Daesh in 2016. Turkey detained more than 10,000 members of Daesh and al-Qaeda affiliates, and deported about 5,800 terrorists while denying entry to more than 4,000 suspicious travelers.

Daesh has lost territorial control in Syria and Iraq, but it still retains the capacity to inflict horrors. Turkish authorities recently carried out operations against Daesh cells and damaged its efforts to reorganize

U.S. officials have told us that the United States wants to remain engaged and needs boots on the ground in Syria to prevent the remnants of Daesh from regrouping, but fighting Daesh cannot and should not mean we won't fight other terrorist groups which threaten our country and the security of our citizens.

An Impasse

An impasse has been created between us by the United States' choice of local partner in this war: a group the U.S. government recognizes as a terrorist organization. The so-called People's Protection Units, or Y.P.G., are simply the outlawed Kurdistan Workers' Party terrorist organization by another name.

The groups have adopted different names and developed convoluted structures, but that doesn't cloak their reality. They are led by the same cadres, train in the same camps, share organizational and military structures, and use the same propaganda tools and financial resources. The Kurdistan Workers' Party, or P.K.K., directs the Y.P.G., and the P.K.K. suicide bombers are trained in Y.P.G. camps in Syria.

To our dismay, the Y.P.G./P.K.K. terrorists across our borders in Iraq and Syria are using weapons and training provided by the United States. The weapons confiscated by our security forces from P.K.K. terrorists have also been significantly increasing in both number and sophistication.

NATO ally arming a terrorist organization that is attacking another NATO ally is a fundamental breach of everything NATO stands for. It is a policy anomaly that needs to be corrected.

We have no doubt the United States will note the damage this policy is inflicting on the credibility of the NATO alliance and correct said policy by putting its allies and long-term interests first again. U.S. reliance on the People's Protection Units is a self-inflicted error when the United States already has a capable partner in Turkey.

RELATED: 
Sochi Peace Talks for Syria Enter Second Day

Turkey, however, cannot afford to wait for eventual and inevitable course corrections. Paying lip service to understanding Turkey's security concerns does not remove those threats and dangers.

In recent weeks, Turkish authorities have documented an increase in threats posed by the Y.P.G. and Daesh encampments in Syria. Terrorists in the Afrin region in Syria were menacing the lives and property of both the people of the region and Turks along the border. We had to act, and so Turkey has launched Operation Olive Branch against the terrorists in Afrin.

The operation has a clear objective: to ensure the security of our borders and neutralize the terrorists in Afrin. It is carried out on the basis of international law, in accordance with our right to self-defense. The targets are the terrorists, their shelters, their weapons and related infrastructure. The Turkish Army is acting with utmost precaution to avoid harming civilians.

Humanitarian Efforts

We have already intensified our humanitarian efforts substantially, setting up camps to help the civilians fleeing Afrin. We are already hosting more than three million Syrians, and Turkish humanitarian agencies are helping those who need our support.

Turkey will continue the mission until terrorists are wiped out. Turkey will not consent to the creation of separatist enclaves or terrorist safehavens that threaten its national security and are against the will of the Syrian people.

Turkey has already been active in every political process that seeks a solution to the quagmire in Syria. Maintaining the territorial integrity of Syria is key to the peace efforts. Clearing terrorists means opening space for peace.

We strive for a future that is free of terrorist entities, imploding neighbors, wars and humanitarian calamities in our region. Turkey deserves the respect and support of the United States in this essential fight.

Mevlut Cavusoglu is Turkey's Minister of Foreign Affairs.

Բաժին՝ Աշխարհում

1979-83 թվականների երիտասարդ հեղափոխականները, տանը եւ արտերկրում, բոլորն էլ դարձել են զարգացած մեծահասակներ:

Դեռեւս անորոշ է, թե ինչու է վարչապետ դոկտոր Քիթ Միտչելը կրկին նշանակել մարտի 13-ը 1979 թվականի հեղափոխության տարեդարձի օր, Մաուրիս Եպիսկոպոսի գլխավորությամբ, որպես երեք կղզու պետությունում ընդհանուր ընտրված ամսաթիվ `Գրանադա, Կարրիակո, եւ Փոքր Մատինիք: (շարունակությունը՝ անգլերեն) 

Աղբյուրը՝ TeleSur լրատվական

Predictably unpredictable in his political manoeuvers over the last two decades, Mitchell the Politician has an established record for doing things out of the ordinary.

RELATED:

High Stakes for Grenada Election on Revolution’s Anniversary

His ruling New National Party (NNP) won six of the eight general elections it has contested in the past 34 years – and twice won all the 15 seats contested, including at the last February 19, 2013, poll. A qualified mathematician who lived in the United States before returning to Grenada after the U.S.-led invasion in 1983, Dr. Mitchell ruled for more than two decades, though not continuously.

Economic and social problems continue to plague the small English-speaking Caribbean state since the Revolution committed suicide and was eventually buried by U.S. troops 34 years ago.

In the year following the invasion, the interim Nicholas Brathwaite government was appointed by Washington, while U.S. troops ruled the roost and outlawed the revolution’s main architects and supporters.

Grenada's Maurice Bishop (L) meets with Nicaragua's Sandinista Revolution leader Daniel Ortega (R). | Photo: Grenada Revolution Memorial Foundation

 

Though all revolutionaries were considered enemy by the American occupiers, Bishop’s supporters were given a relatively free hand -- and those fingered by them as somehow associated with those responsible Bishop’s death were routinely pursued, rounded-up, arrested and detained by the U.S. troops and their fig-leaf Caribbean ‘peace-keeping force’ supporters.

A Kangaroo Court comprising selected Caribbean judges paid by the U.S. in a trial also funded by Washington, condemned to life imprisonment those accused of killing Bishop and several Cabinet Ministers of the People’s Revolutionary Government (PRG) on October 19, 1983.

Among the political prisoners was Bernard Coard, the PRG’s Deputy Prime Minister, credited with leading the faction of the ruling New Jewel Movement (NJM) that had earlier put Bishop under house arrest for allegedly reneging on an earlier agreement to share power (with Coard) through a controversial ‘joint leadership’ formula.

Coard and 16 others served 26 years at the Richmond Hill Prison in the Grenadian capital, St. George’s, until they were released by a judge of the Organization of Eastern Caribbean States (OECS) Supreme Court a few years ago, after having effectively serving their legal life sentences.

Much has happened – and quite a lot also hasn’t happened – since the U.S.-led invasion of October 25, 1983. 

Despite pleas by his mother, wife, children, and family to afford him a decent Christian burial, Bishop’s body has never been released by Washington or returned to Grenada by the U.S. His mother died without burying her son.

Successive Grenada governments have also effectively ensured that March 13 was not celebrated as a true date of national historical significance that it is.

More official emphasis was instead placed on terming the U.S. invasion a ‘Rescue Mission’; and a monument was erected to mourn the deaths of U.S. troops, with no such homage to the Grenadians who died during the invasion and the bloody events that preceded it. 

The NJM was both effectively crushed and basically outlawed, with memories and official acknowledgments of the revolution’s sound achievements effectively erased. The international airport the PRG started -- and which was used as an excuse for Washington’s long pre-invasion propaganda war and invasion preparations -- still exists, playing its intended role of boosting the nation’s tourism potential. And the young revolutionaries of the 1979-83 era, at home and abroad, have all grown into advanced adulthood.

However, the Grenada Revolution’s achievements and Bishop, the NJM and the PRG’s legacies still stand strong, if only in people’s minds and on paper and film. In the 39 years since the invasion, much has been said, written and documented in books, films and videos, all claiming to offer true versions of events during and after the Revolution.

The latest publications include a book by Coard is entitled ‘The Grenada Revolution – What really Happened!’ which he promises is the start of a series in which he will offers his version of events leading to the Revolution. The Coard book reveals much that hadn’t been known but also does not answer many questions that still linger in many minds.

RELATED:

Grenada PM Announces Elections For March 13

With the 40th anniversary of the Grenada Revolution to be observed next year (on March 13, 2019), the real intent behind setting the next general election to coincide with its 39th anniversary is still as much a mystery at this early point as the first time around 28 years ago.
Whichever party wins the upcoming March 13 poll will obviously be able to claim the date as the anniversary of its victory – and if the NNP wins, Dr. Mitchell will most likely ensure the nation parties heavily on that date every year leading to the next or subsequent poll.

So, did Mitchell set the date with that in mind? Was it done to give another meaning to March 13?

Or is he simply playing to the gallery of the untold number of persons who still harbor fond memories of Bishop and the Revolution? 

The international airport was named after Bishop by a NDC government, but Mitchell never reversed that decision. Nor is he on record as having opposed the legal release of those who served time for Bishop’s death. In addition, Mitchell surprised Grenada and the world when he invited Cuba´s President Fidel Castro to visit the island on August 3, 1998.

RELATED:

The Russian Revolution and the Caribbean

Clearly, Mitchell does his Maths well when it comes to assessing the mood of Grenadians. Even his opponents will tell you he’s ‘very good at winning elections’ – except a referendum for Constitutional change his government called over a year ago that he unexpectedly lost.

The defeat was partly due to religious and political opposition to claims that the reformed constitution could or would have possibly legalized same-sex marriage, but mainly because supporters of the proposed changes could not have summoned the 66.6% (two-thirds) majority constitutionally required to win any referendum.

It’s likely the upcoming March 13 election will come and go and the real reasons for Mitchell twice setting elections on that precise date will never really be known.

But recognized or not by governments selected or elected after Bishop’s death, the first genuine English-speaking Caribbean Revolution that he and the NJM led, as well as his and their history, will not and cannot be erased.

As always in such matters, it’s only a matter of time before the Grenada Revolution is given its rightful and official place in the history of the country it so changed and forever left its footprints in its sands of time. 

As the revolution’s beloved theme has eternally ensured, its memory will continue to live on, Forward Ever, Backward Never!

 

 

Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: