Արխիվ Դեկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Այս ճշմարիտ, ուժեղ եւ խորը գրքում  հեղինակը ոչ միայն ասում է, որ Ֆրանսիայի ներքեւի համեստ ու միջին խավերը զգում են նվաստացած, արհամարհված եւ չարաշահված՝ Մակրոնի  նախագահության ներքո, նա  դա ցույց է տալիս  բարձր պրոֆեսիոնալիզմով եւ երեք մասով տարանջատված:

Առաջինը նվիրված է 2017 թվականի ընտրություններին, ընտրություններ՝ ոչ ինչպիսին էին մյուսները: Հաղթող քաղաքական մարքեթինգի գեղեցիկ մեխանիզմը, որը ստիպեց ընտրել Էմմանուել Մաքրոնին, շատ ուշադիր կերպով մոնտաժվել է, որը թույլ է տալիս ընթերցողներին կատարելապես համակված համատեքստով, հասկանալ, թե ինչու են հայտնի եւ միջին դասերը անմիջապես ընկղմված աշխարհում,  որը իրենցը չէ:

Այնուհետեւ, երկրորդ մասում, գրվածքը դառնում է առավել կարեւոր Մակրոնիստական դոկտրինի եւ նախագահի փոքրիկ արտահայտություններով, ով օրհնում է Ֆրանսիան ներքևից, որը չի ճանաչվում երջանիկ գլոբալիզացիայի մեջ, ոչ էլ դաշնային Եվրոպայում, ոչ էլ նոր աշխարհում, ոչ բազմամշակութայնացման մեջ, ոչ էլ միայն տնտեսական հաջողություններով, եւ ով իրեն արհամարված է զգում:

Վերջիվերջո, վերջին մասում գործոնները  չեն աշխատում կառավարության առաջին քայլերին, ինչպիսիք են աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները եւ 2018 թ. Ֆինանսական օրենքի միջոցները: Արցունքները այն ժամանակ տեսանելի են ներքևի Ֆրանսիայի դեմքին, որը արհամարված է զգում:

Այս գիրքը բացարձակապես եզակի է  և բացառիկ իրականության մասին,   հաճախ Ֆրանսիան վերեւից փակում է իր աչքերն ու ականջները ներքևի Ֆրանսիայի հանդեպ:

 

Աղբյուրը՝ www.amazon.fr

Բաժին՝ Աշխարհում

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ Համապատասխան որոշումը հաստավել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի նիստում։ Ընդ որում, «Իմ քայլի» 42-ական պատգամավոր ընտրվել են համապետական և տարածքային ընտրական ցուցակներով, ԲՀԿ-ի դեպքում՝ 13-ական, և ԼՀԿ-ի դեպքում՝ 9-ական։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը որոշում է ընդունել վերոնշյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։

 Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակներում Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արված առաջարկների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Ալեքսանդր Լուկաշենկոն այդ մասին պատմել է  ռուսական  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը պատմել է, որ հարցը քննարկվել է 2016թ. Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում:

 «Ես և Պուտինն առաջարկեցին հանձնել 5 շրջաններն Ադրբեջանին: Նա (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) ասաց՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ես և Պուտինը խոստացանք, որ կներգրավենք մեր զորքերը և թույլ չենք տա անել դա: Նա մերժեց առաջարկը»,- պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով: «Նրանք (Վրաստանն ու Ադրբեջանը, - խմբ.) խողովակ էին անցկացնում: Կարծում եմ, որ դա գազատար խողովակ էր, որը շրջանցում էր Հայաստանը»,- նշել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն պատմել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրեց խոսել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի այդ գազամուղն անցնի Հայաստանի տարածքով: «Ես այցելեցի Հայաստան՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելու և այդ մեսիջը փոխանցելու համար: Նա մերժեց»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

 

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ուսանող ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ձայն են բարձրացրել ընդդեմ տիրող կարգերի, անարդարությունների, իսկ Հայաստանում կոմունիստների վերնախավը փոխանակ ժողովրդի շարժումների ժամանակ կանգնի ժողովրդի կողքին և ուղղություն ցույց տա գործողություններին, տարածի մարքսիզմի ուսմունքը երիտասարդության մեջ, հեղափոխական կուսակցությունից դարձել է օպորտունիստական կուսակցություն, հրաժարվելով ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ գաղափարախոսությունից:

 

Բաժին՝ Աշխարհում

Մեքսիկայի նախագահ Լոպես Օբրաբերտը բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ ասում է, որ ուրբաթ օրը կներկայացնի նոր ծրագիր՝ տարածաշրջանում միգրացիայի կանխարգելման համար:

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը (AMLO) Twitter- ի կողմից հայտարարեց, որ իր «Միացյալ Նահանգների գործընկեր«  Դոնալդ Թրամփի հետ «հարգալից եւ բարեկամական» զրույց է ունեցել Կենտրոնական Ամերիկայում եւ Մեքսիկայում աշխատատեղերի ստեղծման մասին `օգնելու Կենտրոնական Ամերիկայի շահառու անդամներին, կամ միգրանտ քարավանին:

AMLO- ն չորեքշաբթի երեկոյան հաղորդել է, որ նա եւ Թրամփը- ը հեռախոսով զրուցել են «հարգալից եւ բարեկամական պայմաններով» զբաղվելու միգրացիայի հարցով եւ Կենտրոնական Ամերիկայում եւ Մեքսիկայում աշխատատեղերի ստեղծման եւ համատեղ ծրագրի կիրառման հնարավորությամբ:

Լոպես Օբրադորը  մարդասիրական «համապարփակ» ներգաղթային քաղաքականություն է նախաձեռնել իր քարոզարշավի պլատֆորմի կենտրոնական դաշտն ու 2018 թ. Ստորագրեց Հյուսիսային եռանկյունի երկրների ղեկավարների (Հոնդուրաս, Գվատեմալա եւ Սալվադոր) գործարքներ ` ծրագրեր  ստեղծելու համար: աշխատատեղեր ստեղծելու եւ տարածաշրջանում աղքատության դեմ պայքարի համար, «դեկտեմբերի 1-ին երդվելուց անմիջապես հետո:

Զանգի ընթացքում ներկա էր նաեւ AMLO- ի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, ով հանդիպել էր իր գործընկերոջ, Մայք Պոմպեոյի հետ դեկտեմբերի 3-ին:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերեն հետևյալ հղումով՝ https://www.telesurenglish.net/news/AMLO-Talks-With-Trump-Proposes-Job-Plan-For-Central-Americans-20181213-0009.html

Աղբյուրը՝  TeleSur

98 տարի առաջ՝ 1920 թ. նոյեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության կենսատու արևը փայլատակեց նաև Հայոց հինավուրց հողի վրա և այն դարձավ հայոց պատմության ու հայ ժողովրդի հետագա 70 տարիների ոսկեդարը: Այդ հիշատակի օրը սրբություն է բոլոր ժամանակների և սերունդների յուրաքանչյուր հայի համար: Սակայն այսօր` այդ հիշատակի օրը նշելիս, ընդհարվեցինք հայ քաղաքականության մեջ չնշմարվող, բայց էությամբ վիժվածք Տիգրան Խզմալյանի հորինած “Եվրոպական” կուսակցության անդամների հետ, որին մասնակցում էր նաև քաղաքական աղբանոցում իր ուրույն տեղը զբաղեցրած ՀՀՇ-ական փորձառու, ծերացած աղվես Կարապետ Ռուբինյանը:
Ընդհարման համայնապատկերում պարզորոշ երևում էր հայոց պատմության մեջ բոլոր ժամանակների հայ դավաճանների ցուցակը վստահորեն գլխավորող ԼՏՊ-ի հում ականջները: Մեջբերեմ հիմար, կիսագրագետ Խզմալյանի խոսքերը. “Ուղիղ 98 տարի առաջ այս փողոցով, որը նախկինում կոչվում էր Կարմիր Բանակի, Հայաստան են մտել օկուպացիոն զորքերը”: Հիվանդ հոգեխախտին պետք է ասել, որ 11-րդ Կարմիր բանակը մտավ ու մաքրեց Շիրակը և Լոռին, Կարաբեքիրի 50 հազարանոց թուրքական բանակը, որը քեզ պես անգլուխ դաշնակցական պետական ղեկավարների առկայության պայմաններում 3 ամիս թալանում ու կեղեքում էին անզեն ժողովրդին, արդյունքում թալանից բացի բռնաբարվել են 5 հազար անչափահաս աղջիկներ և 10 հազարից ավելի տարբեր հասակի կանայք ու տղամարդիկ վեներական հիվանդությամբ են վարակվել: Այդ տգետին պետք է հասկացնել, որ եթե այդ ազատարար բանակի մուտքը անտեսում ես, ապա հիմա այստեղ կապրեին թուրքեր և դու կկոչվեիր Խզմալօղլի: Այսօր դու և քեզ պես հիմարների մի հատված դարձել եք լակեյ և պատրաստ եք եվրոպացիների ոտքերի տակ ջնջոց դառնալու և նրանց կենցաղավարական աղբը տեղափոխել Հայաստան: Պահանջում եք վերանայել 1921թ. մարտի “Մոսկովյան պայմանագիրը”: Մոսկվան պատրաստակամություն կարող է հայտնել պայմանագիրը չեղարկելու համար: Եթե Հայաստանի կառավարությունը կհամաձայնվի քեզ պես հոգեխախտի առաջարկության հետ, իսկ Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղարկելը շատ բարդությունների առաջ կկանգնեցնի: Նախ պիտի փոխես ազգանունդ և դառնաս Խզմալ-Օղլի: Էրդողանի մոտ գնալու համար անհրաժեշտ է հավաքագրել մի դիվանագիտական արշավախումբ, եթե դժվարանում ես` հուշեմ. Այդ խմբում պետք է ընդգրկվի կոճղանման գլխով, ուղեղի հյուսվածքները չորացած, մաշված ու քայքայված ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը, Ջավախքից փախած, փտած ատամներով, գավառական հոգեբանությամբ քայլող աղբակույտ Լևոն Շիրինյանը: Պետք է հուշել այդ բթամիտին. “Այ թշվառ, քեզանից ինչ ԱԺ պատգամավոր, Թուրքիայից վերադառնալուց հետո մեկնիր Ջավախք ձեր գյուղում նախրապանի երկու տեղ կա, հետդ վերցրու նաև Վահրամ Մարտիրոսյանին, ձեր կյանքում գոնե մի հայրենանվեր աշխատանք կկատարեք: Էրդողանի հետաքրքրությունը և գութը շարժելու համար խմբում ընդգրկեք Արա Պապյանին, նրա ճարպակալած, սպիտակ մարմնի որոշ հատվածներ Էրդողանի արքունիքում որոշ հետաքրքրություն կներկայացնի և միգուցե Էրդողանը համաձայնվի պայմանագիրը չեղարկել” :
Սպիտակի և սևերի մերօրյա գաղափարին հավատարիմ մնալով, ընդգրկեք նաև Քոքոբելյանին, նախապես փոխելով նրա ազգանվան “ո” բաղաձայնը “ա” ձայնավորով: Չնայած նա դժվարությամբ է տանում իր ուսերի վրա գտնվող հսկայական գլուխը, որի պարունակության մեջ տեղավորված է հակառուսական գաղափարներով կաղապարված ու այդ նստվածքային տիղմով շաղախված պարունակությունը: Ստամբուլից վերադառնալուց հետո կհասկանաք ձեր ազգադավ գործունեության արդյունքը: Պարզապես դուք սերմացու գողացու մկներ եք, որ թուլացնում եք հայոց պետականության պնդօղակները:
Հայ դաշնակցական պետական այրերը քեզ պես մտածեցին, երբ հրաժարվեցին մեր դարավոր ռուս բարեկամից և վառ երազանքով գնացին դեպի եվրոպա` կորցնելով մեր տարածքի 70% –ը:
Ա’յ խելապակաս, մի՞թե դժվար է ընկալել, որ այսօր ռուս զինվորի ոտքը հասել է Սիրիա, Պարսիզ Ծոց, մեր տարածքը մնացել է ետևում, 102-րդ զինակայանը այսօր մեզ է պետք, քանի որ անհրաժեշտության դեպքում մենք իրավունք ունենք այն օգտագործել երկրի պաշտանության համար, և այսօր այն հայ ժողովրդի անվտանգության գրավականն է: Իսկ այս ամենը չհասկացողները հայ ժողովրդի թշնամիներն են:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Բաժին՝ Անցուդարձ
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018 16:24

Ի՞նչ է այսօրվա Ամերիկայի պահանջը

Ի՞նչ է այսօրվա ամերիկյան պահանջը Ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանից, որը ուրվագծվեց ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի հայաստանյան այցից հետո՝ Սիրիա զորախումբ ուղարկել, հողերի վերադարձ, ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն, հարկ չհամարեց Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող երեք բիոլաբորատորիաները Հայաստանից տեղափոխելու վերաբերյալ հիշատակել և հեռուն գնացող շատ ծրագրեր ու պահանջներ: Տրամաբանենք ինքներս: Անցած մեկ քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային միանձնյա “Ոստիկան” դառնալը այդպես էլ չհաջողվեց, փոխարենը մեծապես վարկաբեկվեց: Այդ երբեմնի օրինավոր երկիրը իրականում դարձավ մերօրյա “գիշատիչ” մի պետություն, որը գործում է ուժի և սպառազինության դիրքերից: Հողագնդին գիշատիչ պետք չէ: Պատմանական հիշողություններից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է Ամերիկա, Եվրոպա, վայելել Եվրոպական քաղաքակրթությունը՝ անտեսելով նրա կենցաղավարական աղբը և չհասկանալով, թե ինչպես այդ երբեմնի օրինակելի եվրոպան աչքերը բաց գնում է ինքնակործանման: Դեն նետենք քաղաքական դաշտից հորինված առասպելները, բացենք պատմության վարագույրը և տեղափոխվենք 20-րդ դարի 1918-1920 թվականները, երբ Հայաստանը հրաժարվեց մեր դարավոր ավանդական բարեկամ ռուսներից և “վառ” երանգներով գնացինք դեպի Եվրոպա, հրապուրված ընդունեցինք ԱՄՆ մեծահոգի նախագահ Բ. Վիլսոնի առաջարկը, Սենատում 11-3 հարաբերությամբ տապալված Հայաստանի մանդատը: Նրա մշակած ծրագրի 14 կետերում Հայաստանի վերաբերյալ ոչինչ չկար, որդեգրեցինք Սևրի պահմանագիրը, որը հետագայում Լոնդոնի կոնֆերանսում այդ չարաբաստիկ պայամանագրից հրաժարվեցին անգամ այն ստորագրող երկրները և արդյունքում Հայաստանը ղեկավարող արկածախնդիր դաշնակցության անգլուխ ղեկավարները մնացին հիմար խաբվածի վիճակում՝ կորցնելով Հայաստանի տարածքի 70%-ը:
Երկրորդ աշխարհամարտից հետո, Պոդսդամի կոնֆերանսում, հայկական հողերի վերականգնման վերաբերյալ Ի. Ստալինի հարցադրմանը Ու. Չերչիլը կտրականապես պահանջեց, որ չվախեցնեն Թուրքիայի տարածքների հարցով, իսկ երկու տարի անց ԱՄՆ նորընտիր նախագահ Հարի Թրումենը հայտարարեց, որ Թուրքիայի հարավային սահմանը ԱՄՆ- ի սահմաններն են: Այսօր մեր երիտասարդ սերունդը պատմության դասերից անտեղյակ ձգտում է դեպի եվրոպա –արևմուտք: Միթե կարելի է այդքան սխալվել և Հայաստանի հետագա գոյության հարցը դնել արևմուտքի կողմից մշակված և ձևավորված զոհասեղանին: Պարզվում է, որ 300 տարի առաջ հայ մելիքները` Իսրայել Օրու գլխավորությամբ, շատ ավելի խելացի ու դիվանագետ էին , ճիշտ կողմնորոշվող, քան մեր առաջին պետության դաշնակ ղեկավարները և հետխորհրդային Հայաստանի միմյանց հաջորդող թալանչի երեք նախագահները: Երրորդ նախագահը թերևս մի ճիշտ քայլ է արել` Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը թեքելով դեպի Հյուսիս, և սերունդների պարտքն է այն ավելի ամրապնդել, չմտածել անգամ նրա ուղղությունը փոխելու վտանգավոր գործընթացի ուղղությամբ և ռուս ժողովրդի հետ համատեղ զարգացնել մեր տնտեսությունը, որի հետ համատեղ գնում է դեպի նոր հազարամյակներ:
Հասկանալի է՝ այսօրվա սերնդի համար վսեմ, բայց ծանր ու դժվար առաքելություն է արարել ու ստեղծել այս հիմնովին թալանված Հայաստանի հողի վրա, վերստին հայրենիք ու սոցիալական պետություն ստեղծել, ինչպես 70 տարում արեցին հայ կոմունիստները: Դա մի կարգավիճակ է, որին պետք է հասնել գերմարդկային մաքառումներով: Ահա թե ինչու ենք ոգևորվում և հատուկ խորհուրդ ու իմաստ ենք տեսնում մեր հողի վրա դրվող, կառուցվող, կազմակերպվող յուրաքանչյուր գործում, դա լինի տնտեսական, թե մշակութային:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում:

«Առավոտյան ժամը 08:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ավարտվել էին քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, որի հիման վրա էլ ԿԸՀ-ն նախնական արդյունքների վերաբերյալ կազմել է արձանագրություն»,- ասաց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Ամբողջ Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:

Ավելի քանի 700 անձ ձերբակալվել է:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-իցԲողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածայինանկարգություններովոստիկանության ու ցուցարարների բախումներով:

Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդհարյուրավորները վնասվածքներ են ստացել:

Բաժին՝ Աշխարհում
Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: