Արխիվ Օգոստոսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Լցված տերերի շառաչյուն կարգին,                                               

Հռնդում եք դուք այստեղ վայրահաչ,                                            

Ժանգոտած սրեր ձեռքներիդ պահած`                                                                                            

Անկում եք կարդում իմ նոր աշխարհին: (Ե. Չարենց)

                                          

Ինձ ցնցում է ոչ թե այն, որ դու ինձ խաբում ես

Այլ այն, որ ես քեզ այլևս չեմ հավատում: (Ֆ. Նիցշե)

 

Ժամանակները առաջ են թռչում աննախադեպ արագությամբ, հողագնդի բնակչոււթյունը հատել է 20-րդ դարի վերջնագիծը և մոտենում է 3-րդ հազարամյակի 2-րդ տասնամյակին: Չնայած էթնիկական ընդհարում, կռիվ, պատերազմների, այնուամենայնիվ` 3-րդ հազարամյակի շունչը համակել է ողջ հողագունդը: Մեր աչքի առչև նոր տեխնոլոգիաների ասպարեզում, մարդկային բանականությունը ձեռք է բերում աներևակայելի նվաճումներ, ամենուրեք տիրում է համընդհանուր զարգացման ոգևորությունը, իսկ Հայաստանը մնացել է փնտրտուքի և վշտի բարիկադների տակ: Արևմուտքի աջակցությամբ` անկախ պետականության իմաստը իր բովանդակությունը դեռևս սաղմնային վիճակում ոչնչացվեց, զրկեցին ազգին սեփական կենսունակությունը ապահովելու գաղափարախոսությունից: Անմիջապես ձևավորվեց Արևմուտքի գործակալ, ընչաքաղցների մի խումբ, որոնց գլխավոր նպատակը ստեղծված ազգային արժեքների թալանն էր և ժողովրդին բթացնելը, որպեսզի մոռացվի հարազատ անցյալը: Սովետական ամեն ինչ մերժելու նպատակով` ապամոնտաժվեցին և ոչնչացվեցին տասնյակ արձաններ, այդ գործընթացը շարունակվում է: Այսօր քաղաքական աբսուրդի հասնող  ամերիկյան սանձարձակությունը հատել է հնարարվորինի սահմանագիծը: Հունիսի 14-ին “Լուսավոր Հայաստան” կուսակցության գրասենյակի հյուրն էր ԱՄՆ-ի դեսպան միստր Ռիչարդ Միլսը, որը հանդիպեզ “Ելքի” դաշինքի առաջնորդների հետ` Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկելու: Ոչ միայն քննարկվեց, այլ ԱՄն-ի դեսպանը իր աջակցությունը խոստացավ, մեջբերեմ. ”Լինել կառուցողական ընդիմություն, մեծ պատասխանատվություն է, վախեցնող մարտահրավերներից, սակայն, ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու նեգրավվածությունը` ի շահ Հայաստանի ժողովրդի և  Երևան քաղաքի բնակչության: Տկարամիտ “Ելքի” ղեկավարները ապշած` 20-րդ դարի գավառեցու անասնական հայացքով լսում էին Դեսպանի հանձնարարականներն ու առաջադրանքները:

Մի առիթով դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց,- մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ` շարունակելու ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի: Թե ինչու հանկարծ դեսպանը մտահոգվեց մեր ինքնիշխանությամբ, այն պարզ է ու հասկանալի: Մեկ այլ առիթով Արցախյան հարցի լուծումը տեսնում է միստր դիվանագետը` հայ-ռուսական հարաբերություններին հարվածելով:

Նման երևույթներ բնորոշ է Արևմտյան դիվանագիտությանը, այն կոչվում է անգլերեն Humbug, որը բացատրվում է սուտը և կեղծիքը ճարպկորեն քողարկված ճշմարտությամբ:

Աշխարհի պատմության մեջ դա առաջին դեպքը չէր, որ օտարերկրյա դեսպանը հրապարակավ իր զորակցությունն է հայտնում և աջակցություն է խոստանում, ոչ թե որևէ ծրագրի իրականացման, այլ կոնկրետ “Ելք” քաղաքական ուժին, որը Ազգային Ժողովում ունի իր ֆրակցիան:

Դեսպանի հետ հանդիպումը “Քեռիսեմի” հերթական հանձնարարությունն էր, այն սրբորեն կատարելու նպատակով` մանկապարտեզի երեխաներին յուրահատուկ ոգևորությամբ, “Ելքականները” կատարեցին առաջին քայլը, հանդես եկավ հայտարաւոթյամբ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: Իսկ Երևանի ավագանու իրենց ֆրակցիան առաջարկեց` փոխել փոխոցների անունները, որը առնչվում է Սովետական տարիների հետ: Միկոյանի անվան փողոցի անվանափոխումը “Ելքականները” առաջին հերթին հայտարարեցին, որ նա պատերազմական հանցագործ է:

Զարմանալի չի, դա ստանդարտ է, ամերիկյան Լիբերալիստական և “համամարդկային” դրույթ է, որը հնչեցվում է ամերիկյան ծրագրի բոլոր տեղերում: Երիտասարդ “ելքականները”, եթե մի քանի գիրք ավել կարդացած լինեին, իրենց հայրերի կյանքի պատմությունը իրական արժեքները մոռացած չլինեին, պիտի հասկանային, որ աշխարհի ամենահզոր պետությունը կերազեր Միկոյան եղբայրներ ունենալ, իսկ մեր հարևան թուրք ադրբեջանցիները աշխարհի բոլոր պետություններում կկանգնեցնեին նրանց արձանները: Աշխարհաճանաչ Շառլ Դգոլը ասել է. “Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է”, իսկ սերմացու գողացող մուկ Նիկոլի կատվաբուծական կառույցի նորելուկ, դեևս աչքերը փակ, դեղնակտուց ծտի ձագերը հայտնում են, որ Միկոյանը հանցագործ է:

 Նիկոլ, նայելով քո դաստիարակած “ելքական” երիտասարդների աչքերին, իմ մտապատկերում ուրվագծվում է, որ մեր պետության “վաղը” վտանգված է: Որքան ըմբոստություն ու կրակ կա նրանց աչքերում: Ընբոստությունը, իրենք այդ երիտասարդներն էլ չգիտեն`  ում է ուղղված և ինչի համար: Այսօր նրանց շղթայել ես քո դիսիդենտի գիտակցությամբ, ազատություն կոչվող Արևմտյան կապանքներով և օրեցօր ավելի են մխրճվում այդ շղթաների հորձանուտը` չգիտակցելով դրանց կործանիչ և ավերիչ լինելը: Նիկոլ, մի պղտորիր հասարակական կարծիքը, քաղաքական քո կույր վրեժխնդրության, հայրենադարձության դրսևորումներով: Արևմուտքի դուդուկի տակ պարելով, գալիք սերունդներից խլել հայրենիքի իրական արժեքների հարազատ անցյալի ճշմարիտ ընկալումները: Մի փորձիր պղծել հայրենիքի նվիրյալների բարիկադների ու կռվի դաշտում զոհվածների խաչքարերի վրա լերթացած արյունը: Ես չեմ զարմանում, քանի որ իր գոյության ընթացքում ամերիկացիների աշխատաոճը դա է, նրանք Եվրոպայից փախած անգլո-սաքսերի այսօրվա հետնորդներն են, աշխարհին իրենց քաղաքակրթությունը սովորեցնելու ծրագրով, որպեսզի մեր խելապակաս “ելքականները” հասկական, թե ում  և ինչ ուժի են ծառայում, նրանց հիշողությունը թարմացնեմ. Միստր Ռիռարչ Միլս, 1919 թվականի հունիսի 27-ին, երբ մեր առաջին պետությունը  մեկ տարեկան էր և նոր էին հեռացել անգլիացիները, Հայաստան մտան ամերիկացիները: Պրեզիդենտ Բ. Վիլսոնը գեներալ Հարբուրդին նշանակեց Հայաստանում Անտանտի երկրների վերահսկող ներկայացուցիչ, և ստեղծեց հանձնաժողով ու հանձնարարեց նրանց` ուսումնասիրել Հայաստանի քաղաքական, զինվորական, տնտեսական, վարչական բոլոր հարցերը, որը շահավետ է Ամերիկայի համար: Հանձնաժողովը գործում էր “Ամերիկյան զինվորական միսիան Հայաստանում” անվանումով: 1919 հուլիսի 5-ին Հայաստանում գերագույն կոմիսար նշանակվեց գնդապես Հասկերը, որը չորս ամիս հետո պարտադրեց Հայաստանի կառավարությանը կնքել համաձայնագիր` Ղարաբաղը ժամանակավոր թողնել Ադրբեջանի կազմում: Նրան միացրեց Շուշին և Ջիբրայիլը ու ազգությամբ քուրդ Հասանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ գուբերնատոր, իսկ Նախիջևանը, Զանգեզուրը, Դարալագյազը, Շարհուրը դարձնել դաշնակիցների միացյալ գոտի, դրան ավելացվեց Վեդիբասարը, Երևան Ջուլֆա երկաթ-գիծը,  իսկ հայկական բանակը տեղափոխել Արտաշատի Յուվա գյուղի մոտ:

Պարոնայք “Ելքականներ”, ամերիկյան այդ դիվանագիտությամբ` Հայաստանը կորցրեց իր 70 տոկոսը:

Ժամանակների հետ գալիս են նոր քաղաքական գործիչներ, որոնք նորովի են տեսնում աշխարհը: ԱՄՆ և աշխարհի  բոլոր պետությունները պետք է ձեռնամուխ լինեն աշխարհի նոր, արդարացի կարգ ստեղծելու համար: Շուրջ մեկ քառորդ դար, ԱՄՆ-ի միաբևեռ լինելու փաստը ապացուցեց աշխարհին, որ մարդկությունը պետք է սովորի սանձահարել աշխարհի հզոր և գերհզոր գիշատիչներին: Ամերիկացիները սիրում են թմբկահարել, որ իրենք Աստծու ընտրյալ ազգ են և պետք է աշխարհի վրա գերիշխեն, դա իհարկե հորինված հեքիաթ է: Իրականում այսօր Ամերիկան երիտասարդ, գիշատիչ պետություն է, նա գործում է ուժի և սպառազինության միջոցով և ոչ թե բանականության և օրինականության սկզբունքներով: Դա ցայտուն երևաց վերջին 25 տարիների ընթացքում, մեծապես վարկաբեկվեց այդ երբեմնի օրինավոր երկրիը: Ժամանակն է, որ բոլոր հզորները հասկանան, որ հողագնդին գերհզոր գիշատիչ պետք չի:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

Բաժին՝ Հայաստանում
Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017 12:18

Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը

(Հուղարկավորթյունը 1993 թվական)

     Երբ 1993թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի և լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերվում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում: Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հոսանքները նրան թողել են քարաբեկորների տակ, և նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես քրոջս տվեցի մտքիս եկած առաջին երկու հարցը` որքան է տևել նրա մահանալը: Եվ նրան թիկունքից են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ: Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս և եղբորս լավ ընկերոջ հետ, ով ապրում էր Կալիֆորնիայում, ինչպես մենք: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածնները մահվան վերաբերյալ: Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքին, ոչ միայն թուրքական, իսրաելյան, ամերիկյան, հետախուզական գործակալությունների, այլև ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ “գաղտնի բանակի” նախկին խմբավորումների և ով գիտի թե ում:

   Թաղման առավոտյան 1993թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա, մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր; Նա գիշերնն այնտեղ էր անցկացրել, ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Նույն առավոտյան, ավելի ուշ Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետևեցինք, դեպի Սպայի տուն: Համաձայն Los Angeles Time’s-ի` այդ կեսօրին դագաղի հետևից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100000: Տեղացի լրագրողները չափազանցրել էին, հասցնելով մինչև քառորդ միլիոնի, բայց ով կարող էր հաշվել:

          Մոնթեն Հայաստանում շատ քիչ էր խոսել իր կյանքի մասին, ուստի զարմանալի չէր, որ նրա շուրջը բազմաթիվ ասեկոսեներ կային:  Կյանքի վերջին տարիներին, երբ զինվորական պարտականություններն լիովին կլանել էին նրան, նա իրեն նկարագրելը թողել էր ուրիշներին: Նորաթուխ Ադրբեջանի Հանրապետության խոսնակներից մեկը Վաշինգտոնում Մոնթեին ներկայացրել էր որպես “հանցավոր անցյալ ունեցող ահաբեկիչ”: Միացյալ Նահանգների Պետական Դեպարտամենտի աշխատակիցները նրան համարել էին ազգային անվտանգության համար սպառնալիք, FBI-ի մի գործակալ, որի խոսքերը հրապարակել էր Los Angeles Time’s –ը Մոնթեին նկարագրել էր իբրև  պարզապես մարդկանց սպանել սիրող մի վարձկանի: Հարավային Կովկասի լեռնականները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով մեր “սուրբ տղա”: 

    Հուղարկավորությանը եկած քիչ մարդկանց էր սակայն, հայտնի, որ “Ավո” մականունով հրամանատարը ժամանակին եղել է հնագիտության բաժնի` բազում լեզուների տիրապետող ուսանող, ով հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց` հանուն հեղափոխական Իրանում և պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու:

    Իրականում Մոնթեն փոխվում էր վերածվելով տարբեր անձնավորությունների, տարբեր անձնագրերով և բնակության տարբեր վայրերում: Չգիտեմ, թե ինչպես նա հրամանատար էր դարձել չորս հազար մարտիկների, որոնք մաս էին կազմում “նախկին Խորհրդային Միությունում կռվող պատերազմից ամենից շատ դաժանացած ու ամենամոլեռանդ դրդապատճառներով առաջնորդվող ուժի” , ինչպես որ Լեռնային Ղարաբաղի բանակը որակել էր անհամակիր մի լրագրող: Այդուհանդերձ, նրա մահվանից մոտ երեք ամիս առաջ, մի ճակատամարտի նախօրյակին, PBS-ի համար Մոնթեի հետ հարցազրույց վարած լրագրողը նրան նկարագրել էր իբրև “բարեկիրթ կալիֆոռնիացի”: Հակառակ բոլոր փոփոխություններին ու եղբորս ինձնից բաժանող օվկիանոսներին, հակառակ լռության տարիներին և մեր տարբեր հետաքրքրություններին ու խառնվածքներին` ես հույս ունեի, որ լրագրողը ճիշտ էր ասել:

    Քանի որ տարիների ընթացքում ասեկոսեները բազմապատկվել են, առասպելները վստահելի տվյալներից զատելու անհրաժեշտությունն ինձ համար ավելի ակնհայտ է դարձել:

    Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում: Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց, ուսումնասիրությունների, հարցափորձի ու հայտնագործությունների շնորհիվ, ես և Սեդան կարողացանք հետևել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը:

      Սույն գիրքն այսպիսով, արդյունքն է իմ վեց տարվա որոնումների, երբ փորձում էի գտնել եղբորս հուղարկավորության օրը ծագած հարցի պատասխանը, ինչպես էր նա մահացել, ով էր նրան սպանել, թշնամի թե “բարեկամ”: Իսկ իմ ուսումնասիրության մյուս` էլ ավելի առաջնահերթ նպատակն էր` պարզել, թե ինչ մարդ էր դարձել իմ փոքր եղբայր Մոնթեն:

 

Բաժին՝ Գրադարան
Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 23:01

Գիտության և Սոցիալիզմի խաչմերուկներ

ՙԿլիմա և Կապիտալիզմ՚ էկո սոցիալիստական ամսագրի խմբագիր՝ Յեն Անգուսը անդրադարձել է 21-րդ դարի բնապահպանական ճգնաժամերին, նոր գիտական էկո սոցիալիզմին, սոցիալիստական արժեքներ բերելով գիտությանը և համոզիչ դաշինքի կոչ է անում  Մարքսիզմի և բնական գիտություննրի միջև: Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերենով:

Աղբյուրը՝  Monthly Review 

A Redder Shade of Green: Intersections of Science and Socialism

by Ian Angus

As the Anthropocene advances, people across the red-green political spectrum seek to understand and halt our deepening ecological crisis. Environmentalists, scientists, and ecosocialists share concerns about the misuse and overuse of natural resources, but often differ on explanations and solutions. Some blame environmental disasters on overpopulation. Others wonder if Darwin’s evolutionary theories disprove Marx’s revolutionary views, or if capitalist history contradicts Anthropocene science. Some ask if all this worry about climate change and the ecosystem might lead to a “catastrophism” that weakens efforts to heal the planet.
Ian Angus responds to these concerns in A Redder Shade of Green, with a fresh, insightful clarity, bringing socialist values to science, and scientific rigor to socialism. He challenges not only mainstream green thought, but also radicals who misuse or misrepresent environmental science. Angus’s argument that confronting environmental destruction requires both cutting-edge scientific research and a Marxist understanding of capitalism makes this book an essential resource in the fight to prevent environmental destruction in the twenty-first century.
Ian Angus demonstrates that twenty-first century socialism is necessarily ecological and that twenty-first century ecology is just as necessarily socialist. He achieves this remarkable result by means of debates, polemics, and arguments that serve to reunite socialism with science and ecology with the humanity’s long revolution for sustainable human development. This is a profound work of hope that draws its strength from its courageous confrontation with the challenges and burdens of our time.
—John Bellamy Foster, co-author (with Paul Burkett), Marx and the Earth
A unique collection of articles explaining highly consequential debates in the natural and social sciences, as well as in environmental politics and theory. In a wonderfully accessible way, Angus clarifies the real-world implications of these debates and their importance in the struggle for a better world.
—Hannah Holleman, author, activist, and professor of sociology, Amherst College
A Redder Shade of Green is brilliant, useful and well documented. In the face of the ongoing environmental catastrophe that capitalism cannot prevent, the author convincingly calls for a new alliance between Marxism and natural sciences. It would be a tragedy, indeed, if the left cannot seize the opportunity of a powerful science-based challenge to the present social order.
—Daniel Tanuro, author, Green Capitalism: Why It Can’t Work
More than just a series of incisive contributions that seeks to integrate Marxist social science and Earth System science, A Redder Shade of Greenis a much-needed call for a new scientific ecosocialism of the 21st century.
—Federico Fuentes, editor, Links International Journal of Socialist Renewal
Beautifully written, engaging and illuminating, these essays offer a strong case for ecosocialism as a fusion of the sciences of nature and an updated Marxism, both recast now under the shadow of the Anthropocene.
—John Foran, professor of sociology and environmental studies, University of California, Santa Barbara
Ian Angus has long been at the forefront of bringing together the socialist and environmental movements and these thought-provoking essays demonstrate his wonderful ability to make complex scientific and political ideas accessible. For those fighting for a sustainable society in the face of fossil fuel capitalism, they offer important insights, powerful polemics, and much food for further debate.
—Martin Empson, author, Land and Labour: Marxism, Ecology and Human History
Ian Angus is editor of the ecosocialist journal Climate & Capitalism. His book, Facing the Anthropocene, has been described as “a crisp, eloquent, and deeply informed call to arms by a leading ecosocialist” by Mike Davis, author of Planet of Slums, and as “the best radical book on the state of the planet I have read in the past year” by John Foran, co-founder of the Climate Justice Project and author of Taking Power: On the Origins of Third World Revolutions

 

Բաժին՝ Գիտություն
Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 22:29

Ատոմական ռումբ Լուսնի վրա

Սառը պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուսումնասիրություն էր կատարել` լուսնի վրա տոմական ռումբ գցելու վերաբերյալ, որպեսզի իր առավելությունը ապացուցի Սովետական Միության նկատմամբ: Պատկերացրեք ի՞նչ կպատահեր, եթե դա իրականանար: 

Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 12:44

Ազգային գաղափարախոսություն (Մաս 3)

Հայաստանի տարբեր մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտել ազգային գաղափարախոսության մասին: Ստորև ներկայացնում են այդ տեսակետները համառոտ ձևով, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թէ ինչպես է մտածում մեր մտավորականությունը այդ երևույթի մասին:

ՀՀ Անկախության 21-րդ ամյակին նվիրված մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները այդ թեմայի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին ըստ հետևյալի՝

 Գագիկ Հարությունյան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը: Ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել:

Ալբերտ Նալչաջյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու: Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Առաջարկում եմ մտածել էթնիկական տնտեսագիտության մասին:

Արթուր Աթանեսյան` Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ: Տեղեկատվական պատերազմում մենք ունենք իդեա, բայց չունենք արդյունավետ ռազմավարություն:

Արծրուն Հովհաննիսյան՝  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ: Շատ հանրություններում ազգային գաղափարախոսությունը համարվում է ընդհանուր թշնամու դեմ միավորում:

Մկրտիչ Տոնոյանի՝  Արվեստագետ, ազատամարտիկ: Խոսքով էլ մենք պետք է մտածենք նաև մեր արվեստի միջոցով այլ երկրների ներկայանալու հարցի շուրջ: Իսկ ազգային գաղափարախոսությունը պետք է կառուցվի ազգային ինքնագիտակցության վրա:  

Դավիթ Ջամալյան` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռազմական փորձագետ:  Եթե մենք ուզում ենք ունենալ ազգային գաղափարախոսություն, պետք է նախ կարողանանք հասկանալ, որ ժողովրդավարության պայմաններում ևս հնարավոր է ազգային գաղափարախոսության գոյությունը: Մենք պետք է կարողանանք գտնել ժողովրդավարության և ազգային գաղափարախոսության սինթեզը:

Մհեր Հովհաննիսյան՝ ՀՀԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու : Ազգային գաղափարախոսության իմաստային և բովանդակային բաղադրիչները ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը գոյություն ունի:

«Շարղ» օրաթերթ, Թեհրան:

Վերոհիշյալ վերնագրով Իրանի հայտնի «Շարղ»՝ (Արևելք) օրաթերթում վերջերս լույս է տեսել մի հարցազրույց, Թեհրանում Թուրքիայի դեսպանի հետ, որի կարևոր մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Թուրքիայի պատմության ամենաարագ ռազմական հեղաշրջումը, որը 24 ժամ էլ չտևեց, սակայն դրա քաղաքական ու հասարակական ազդեցությունը քանի ժամ անց սկսվեց ու մինչև այժմ դեռ շարունակվում է: Դեռ ոչ ոգու պարզ չէ, թէ ով էր կազմակերպել այդ «հեղաշրջում»-ը: Սակայն պարզ է, որ Էրդողանը դա պատրվակ համարեց իր հակառակորդների վրա ճնշումներ գործադրելու համար: 140 հազար պետական աշխատողներ հեռացվել են աշխատանքից ու մոտ 50 հազար մարդ է ձերբակալվել: Դա առիթ եղավ կիսատ պռատ դեմոկրատիան նաև տատանվի և թուլանա Թուրքիայում:     

Իրանում Թուրքիայի լիազոր և արտակարգ դեսպան՝ Ռեզա Հաքան Թաքին մասնակցելով լրատվամիջոցների հանդիպմանը, պատասխանեց մի շարք հարցերի: Նա պաշպանելով պետության գործունեությունը հեղաշրջման դեմ, նշեց, որ 78 հատ գործ է բացվել դատարանում, 24 հազար պետական աշխատողներ, որ հեռացվել էին, հետ են կանչվել աշխատանքի և վերականգնվել են 300 հատ կազմակերպություն, նա նշեց,  - չենք ուզում դեմոկրատիայի մակարդակը իջնի մեր երկրում:

«Շարղ» օրաթերթի լրագրողը հարց տվեց «Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցության» անդամների դատավարության, դրա ղեկավար Դեմիր Թաշի ձերբակալության և այն, որ այդ կուսակցությունը օրինական կուսակցություն է և միլիոնավոր մարդիկ ձայն են տվել այդ կուսակցությանը և խորհրդարանում ունի մոտ 50 պատգամավոր, դեսպանը պատասխանեց, որ «Դժբախտաբար ազգերի դեմոկրատիկ կուսակցությունը չկարողացավ իր քննությունը լավ հանձնել և հուսալքեց իրեն ձայն տվողների մի մասին: Չկարողացավ իր և տերորիզմի մեջ տարածություն դնել: Չկարողացավ ճիշտ դիրքորոշումներ ունենալ տերորիստական խմբերի նկատմամբ, եթե կարողանար, և իրենց համար լավ կլիներ և մեզ համար»: Դեսպանը ազգերի դեմոկրատիկ կուսակցության ղեկավարի և այդ կուսակցության մի շարք պատգամավորների ձերբակալության մասին ասաց, որ «Ներկայումս դատարանում մի շարք դատեր են նրանց դեմ ներկայացված, այս կապակցությամբ, մի անկախ  դատարան իր որոշումը կներկայացնի: Եթե փաստվի, որ որևէ մեղք չունեն ազատ կարձակվելու, և եթե փաստվի, որ նրանք մեղավոր են Թուրքիայի մյուս քաղաքացիների նման կդատապարտվեն»: 

Բոլոր այդ մեղադրանքների դիմաց, ազգերի դեմոկրատիկ կուսակցության բանտարկված ղեկավար Դեմիրթաշը մի նամակ է հղել Էրդողանին, ով Դեմիրթաշին  տերորիստ էր անվանել: Այդ նամակում նշվել է, որ «Անցյալ 8 ամիսների ընթացքում քո ենթակայության տակ գտնվող դատավորներն ու դատախազները նույնիսկ մի փոստաթուղթ չեն կարողացել ներկայացնել իմ դիմաց, որտեղ ցույց տար, որ ես «Կուբանի»-ի բողոքների ժամանակ մարդկանց հրահրել եմ և ես ձեզանից ուզում եմ, որ եթե նման փաստաթուղթ ունեք ներկայացնելու ձեր դատավորներին, որոնք խիստ փնտրում են նման մի փաստաթուղթ»: Ազգերի դեմոկրատիկ կուսակցությունը միշտ ժխտել է որևէ հարաբերություն ունենալը «ՊԿԿ»-ի հետ և նույնիսկ այս կուսակցության ղեկավարությունը անգամներ դատապարտել են ՊԿԿ-ի որոշ կոպիտ գործողությունները:  

 

Թարգմանեց և պատրաստեց՝ Ս. Պետրոսյանը

Բաժին՝ Աշխարհում

«Ես հեղափոխությունը սկսեցի ունենալով 82 հետևորդ: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ կհերիքեր 15 կամ նույնիսկ 10 հոգի: 10 մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չի թե քանի հոգի եք, կարևոր է ունենալ հավատ և հստակ ծրագիր»։ Ֆիդել Կաստրո


1959 թվին Ֆիդել Կաստրոն եղբոր Ռաուլի և Չե Գևարայի հետ Կուբայում հեղափոխություն արեց: Կաստրոն բոլոր օլիգարխների ձեռքից առավ ունեցվածքը ու պետականացրեց: Բժշկական համակարգն ամբողջովին փոխեց, որի շնորհիվ այսօր Կուբայի բժշկությունը լավագույննեից է աշխարհում, իսկ իր բոլոր քաղաքացիների համար հասանելի: Ամբողջ Ամերիկյան աշխարհամասում ամենացածր մանկան մահացությունն է Կուբայում (բացառությամբ Կանադայի): Ստեղծեց միացյալ կրթական պետական համակարգ, բացեց 10 հազար դպրոց, 20 տարի անց գրագիտությունը 95 տոկոս էր: Կուբան այսօր միայն տուրիզմից տարեկան 2 միլիարդ եկամուտ ունի:

Կաստրոն հարուստ հողատերերի ընտանիքի զավակ է.«ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտարներ հող ուներ, այսուհանդերձ ես պատիվ ունեմ նշել որ ես այժմ ոչ մի դոլար չունեմ: Իմ ամբողջ ունեցվածքը հեշտությամբ կտեղավորվի Բուշի օսլայած վերնաշապիկի գրպանում: Եվ եթե երբևէ ինձ անհրաժեշտ լինի իմ բոլոր խնայողությունները մի տեղ դնել, որը հուսալի պաշտպանված է հարձակուներից միջազգային տեռորիզմի դեմ պայքարի մեջ, ես անպայման կխնդրեմ Բուշին փոխարինաբար տալ այդ հրաշալի գրպանը և եթե Բուշին թվա իմ ունեցվածքը չափից շատ, ապա ես նախապես նրան եմ նվիրում իմ ամբողջ ունեցվածքը որպես մուծում գրպանի վարձակալության դիմաց»:

Այսօր 90 տարեկանում մահացավ Ֆիդել Կաստրոն, հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր:

Վահան Իշխանյան

Աղբյուրը՝ Hetq.am

 

 

Բաժին՝ Աշխարհում

Անցյալում բելգիացիները աֆրիկյան Կոնգոյի Հանրապետությունը իրենց գաղութն էին դարձրել ու ամեն կերպ շահագործում էին ու ճնշումներ գործադրում: Ավելի շատ շահագործելու և նրանց ապստամբությունները կանխելու նպատակով այդ երկրի ժողովրդի անմեղ երեխաներին պատանդ էին վերցնում, որպեսզի եթե նրանց ծնողները անիվ արտադրելու գործարաններում չենթարկվեն տերերին կամ չհնազանդվեն նրանց, բելգիացիները նրանց երեխաների ոտքը կամ ձեռքը կտրում էին և հանրության աչքի առջև հանձնում էին նրանց ընտանքիներին:
Այս կեղտոտ գործը բազմաթիվ եվրոպացի հոգևորականների կողմից նկարահանվեց և ուղարկվեց աշխարհի տարբեր վայրեր, այնպես որ Աֆրիկայում, Ամերիկայում և Եվրոպայում խիստ ատելություն առաջացրեց Բելգիայի իշխանության նկատմամբ:
Բելգիայի թագավոր «Լեոփոլդ Երկրորդ»-ը 1885 թվականին Կոնգոյի «Զեիր» շրջանը վերցնելով՝ դարձրեց իր անձնական թագավորական տարածքը: Այդ դաժան թագավորը իր թագավորության և Կոնգոն իր հպատակության տակ պահելու ընթացքում ավելի քան 10 միլիոն մարդու սպանության ու մահվան պատճառ դարձավ:
Նկարում ցուցադրված է 1890 թվականին, Կոնգոյի մի երեխայի պատկերը, որտեղ նրա ձեռքը կտրել են իր հոր «անհնազանդության» պատճառով:

2017 թվականի հունիսի 11-15-ը տեղի ունեցավ Հարավսֆրիկյան Հանրապետության Կոմկուսի 14-րդ համագումարը, որտեղ մասնակցում էին մոտ 2000 ներկայացուցիչներ կուսակցության 7000 մասնաճյուղերից: Հ. Աֆրիկայի կոմկուսը Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի նման համարվում է որպես իշխող կուսակցություն: Կոմկուսը Ազգային Կոնգրեսի ու Հարավաֆրիկյան Հանրապետության  բանվորական արհմիությունների կոնգրեսի հետ կազմում են դաշինք, որը ղեկավարում է երկիրը:
1994 թվականից երկրի բոլոր նախագահները կոմկուսի անդամ են եղել (Նելսոն Մանդելա, Տաբու Մաբակի, Քեխալմա Մունտլանտե, Ջիկոբ Զումա), ազգային կոնգրեսի առաջին քարտուղարը նաև կոմկուսի կենտկոմի անդամ է: Աֆրիկայի ազգային կոնգրեսի և պետության անդամների մեծ մասը կոմկուսի անդամներ են:
Այս համագումարում կոմկուսի առաջին քարտուղար՝ Բ. Նեզիմանդեն իր ելույթը սկսեց մի զգուշացումով՝ «Հարավաֆրիկյան Հանրապետությունում դեմոկրատիկ ազգային հեղափոխությունը վտանգի մեջ է»: Նա զգուշացնում է «մեղմ ու դանդաղ հեղաշրջման» մասին, որը աշխատում է «զուգահեռ պետություն» ստեղծել: Սակայն կոմունիստները պնդեցին իրենց պայքարի վրա ու պնդեցին, որ ազգային դեմոկրատիկ հեղափոխության երկրորդ փուլը անհարժեշտ է երկրի համար և դա Սոցիալիզմի հաստատումն է:
Բ. Նեզիմանդեն շեշտեց, որ ազգային հարցը Աֆրիկայում պետք է «Մարքսիզմ Լենինիզմի» դիրքերից ելնելով լուծել: Մենք լավ տեղյակ ենք, որ ներկայումս Աֆրիկայում մոնոպոլիստական կապիտալիզմը կենտրոնացված է սպիտակամորթերի ձեռքում, սակայն նրանք չեն կարող բանվոր դասակարգի վիճակը բարեփոխել: Կուսակցության ծրագիրը մոնոպոլիզացիայի վերացումն է երկրի տնտեսությունում: Նրանք շեշտեցին, որ եռակողմանի դաշինքի վերանայումը անհարժեշտ է: Հնարավոր է 2019 թվականի ընտրություններում կոմկուսը առանձին մասնակցի, որովհետև այն կարծիքը գոյություն ունի, որ ազգային կոնգրեսի հետ դաշինքի մեջ մտնելով կուսակցությունը կորցնում է իր էությունը և դա շատ վնասների պատճառ է դարձել կուսակցության համար: Կոմկուսը ներկայումս ունի 300000 անդամ, 13-րդ համագումարից մինչև 14-րդ համագումարի ժամանակահատվածում անդամների թիվն ավելացել է 130000 հոգով:


Աղբյուր՝ «Սոցիալիզմը մեր Ապագան» թերթից
 

Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017 16:42

Աշխարհն առանց արդարության (Բրայան Լավկին)

Հետազոտողները այն կարծիքին են, որ մենք դեռ չենք կարողացել ճիշտ ճանաչողություն ունենալ աշխարհում հավասարության մասին: Մեծ ուշադրության է արժանացել հարուստների և աղքատների միջև ճեղքը, և այն իրականությունը, որ երկրագնդի հարստության կեսը գտնվում է աշխարհի բնակչության մեկ տոկոսի ձեռքում, դրան է գումարվում եկամուտների չափերի տարբերությունը: Որ տեսանկյունից էլ, որ նայենք այս ահռելի անհավասարությունը «ամենամեծ մարտահրավերներ»-ից է համարվում, որը աշխարհն իր առջևում ունի: Սակայն արդյո՞ք այս անհավասարությունը գործնականում էլ ամեամեծ մարտահրավերն է համարվում: Որոշ ուսումնասիրողներ այն կարծիքին են, որ աշխարհի ամենամեծ մարտահրավերը եկամուտների տարբերությունը չէ, այլ արդարության բացակայությունը, այսինքն այն որ որոշները ծանոթության միջոցով են ձեռք բերում, իսկ որոշները անարդարության են մատնվում: Մի գուցե 21-րդ դարի ամեամեծ մարտահրավերը սերտ կապն է, որ առաջ է եկել աղքատության ու ճնշումների միջև:
Ամերիկացի հոգեբուժ «Քրիստիան Ստարմանեզ»-ը «Եիլ» համալսարանից, այն կարծիքին է, որ Առայժմ ԱՄՆ-ում աշխարհի մյուս երկրների նման մի տեսակ շփոթություն գոյություն ունի հավասարության և արդարության նկատմամբ: Հասարակական տարբերությունների ճեղքը նկատի առնելով, որոշները դրա պատճառը արդար բաժանման բացակայության մեջ են տեսնում, սակայն այս սխալ հասկացողությունը պատճառ է դառնում, որ մտքերը շեղվեն իսկական հարցից: Հետո շեշտը դրվում է հարստության անարդար բաժանման վրա և մտածում են, որ սա պետք է վերանա:
Ըստ ուսումնասիրողների, մենք պետք է հասնենք միատեսակ հասկացողության «Անհավասարության» և «Հասարակական Տարբերություններ» հասկացողությունների վերաբերյալ: Եթե փնտրում ենք որևէ ելք անհավասարության դեմ, չպետք է անտեսել երեք հետևյալ կետերը՝
1- Ժողովուրդը նույն հասարակությունում իրավունք ունի հավասար հնարավորություններից օգտվել առանց որևէ խտրականության:
2-Արդար բաժանում, այսինքն առավելությունները և տարբեր բարեկեցութունները պետք է արժանության հիման վրա բաժանվեն:
3-Հավասարություն, այսինքն չնայած ժողովրդի աշխատանքային պայմանների տարբերությանը, պետք է ունենան հավասար նյութական եկամուտների աղբյուր:

Աղբյուրը՝ BBC լրատվամիջոց

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: