Իշխանությունների պատասխանը եղել են բռնաճնշումներ՝ Բոգոտայի պետական և մասնավոր համալսարանների ուսանողների նկատմամբ։ Կոլումբիայի ոստիկանությունը հինգշաբթի ռեպրեսիայի է ենթարկել հազարավոր կոլումբիացի ուսանողների, որոնք ցուցաբերել են կոռուպցիայի մերժումը եւ նախագահ Իվան Դուկեին խնդրել են հետեւել 2018 թվականի համաձայնագրերին, որոնք ուղղված են երկրում կրթության ամրապնդմանը: "Ուսանողները քայլում են ոստիկանության դաժանության, համալսարաններում վարչական կոռուպցիայի դեմ եւ կառավարության հետ ստորագրված համաձայնագրերը լիովին պահպանելու համար", - ասել է Բոգոտայի իրավապաշտպան ցանցի ներկայացուցիչ Գիլերմո Ֆոնսեկան: Բողոքի ցույցերի ժամանակ մի քանի լրագրողներ ահաբեկվել են անհայտ սուբյեկտների կողմից, որոնք ցանկացել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները չտեղեկացվեն աշխարհին։ Չնայած իրավիճակին բնորոշ ռիսկին ՝ ուսանողներին հաջողվել է այդ կերպարներին հեռու…
Նկարում՝ Իրանի Մարիվան քաղաքի ցույցերից մի պատկեր: Աշխարհի տարբեր երկրներում լայնածավալ ցույցեր են կազմակերպվում Սիրիայում Թուրքիայի ներխուժման դեմ, նրանք բողոքում են քուրդերի տեղահանման համար, շատ լրատվամիջոցներ այս օրերին վերհիշում են Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանությունը հայերի դեմ, օրինակ Հոկտեմբերի 10-ին, BBC լրատվամիջոցում իրանցի քաղաքական մեկնաբանը վերհիշեց հայոց ցեղասպանությունը և նշեց, որ Էրդողանի մոտ դեռ նման հակումներ գոյություն ունեն և դատապարտելի է: Իրանի տարբեր քաղաքներում, հատկապես քրդաբնակ քաղաքներում և մայրաքաղաք Թեհրանում Թուրքիայի ագրեսիայի դեմ տարբեր ցույցեր են կազմակերպվել, ցույցեր են տեղի ունեցել նաև Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ըստ Իրանական լրատվամիջոցների Իրանի ավելի քան 16 քաղաքներում նման ցույցեր են տեղի ունեցել և դեռ…
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց երթը շարունակել դեպի Բաղրամյան 26։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ քաղաքում իրականացվում է ուժեղացված ծառայություն, օրենքի ուժով արգելում են մոտենալ Բաղրամյան 26-ին։ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նշեց, որ կկարդան իրենց հայտարարության տեքստը, այն լրատվամիջոցների միջոցով կհասնի ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների լիդերներին։ «Մենք այստեղից կընթերցենք հայտարարության տեքստը ռուսերենով, նաեւ պարսկերեն պաստառներ ունենք, եւ կոչ ենք անում նաեւ Իրանին պայքարել Սոսոսի գործունեության դեմ»,–նշեց Մալյանը։ Ակցիայի մասնակիցները Stop Soros գրություններով փուչիկներ բաց թողեցին եւ ավարտեցին իրենց ակցիան։ Աղբյուր՝ news.am
Չինաստանը կհաղթի ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում եւ վերջնական արդյունքում կհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիաներից իր կախվածությունից, CNBC-ին հայտարարել է փորձագետ Դեւիդ Ռոշը։ «Չինաստանն այլեւս երբեք չի վստահի Միացյալ Նահանգներին եւ յոթ տարվա ընթացքում կհասնի տեխնոլոգիական անկախության»,- հայտարարել է նա։ Չինաստանն ավանդաբար կախում է ունեցել կարեւոր տեխնոլոգիական բաղադրիչների, օրինակ, միկրոսխեմաների եւ ծրագրային ապահովման, ինչպես նաեւ մոդեմի եւ ռեակտիվ շարժիչների ամերիկյան մատակարարներից, սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը դժվարացրել են այդ կապերը ու առնչվել են երկու կողմերի բիզնեսին էլ։ Մայիսին չինական Huawei տեխնոլոգիական հսկան ներառվել էր ԱՄՆ-ի «սեւ ցուցակում», ինչը սահմանափակում է ամերիկյան չիպեր եւ ծրագրային ապահովում գնելու ընկերության…

Իրանի վերջնագիրն Ադրբեջանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հերքել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանում իսրայելական դրոններ է տեղակայել Իրանի ու Իրաքի դեմ հարձակման համար: Իրաքյան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ռազմականացված աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդեսը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ին մեղադրել է, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական դրոններ է տեղակայել, Իրանի եւ Իրաքի դեմ գործողությունների համար: «Ցավով ստիպված ենք նշել, որ արտասահմանյան որոշ մեդիա ռեսուրսներում շարունակվում է տարածվել անհիմն տեղեկությունը Ադրբեջան իսրայելական անօդաչու սարքեր առաքելու մասին, որոնք ուղղված են Իրանի եւ Իրաքի դեմ», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այս տեղեկությունը, որն…
Ամուլսարի շուրջ ծավալված բազմաշերտ խնդիրները եւ մարտահրավերները յուրաքանչյուր հայրենասեր եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ հայ մարդուց պահանջում է խոր գիտակցականության եւ համակողմանի խոհականության ընկալում: Հայրենիքի հարատեւումն ու զարգացումն առանց հզոր ինքնիշխան պետականության անհնարին է, նույնքան եւ անհնարին է եւ անիմաստ ակնկալել երջանիկ եւ առողջ կյանք՝ չունենալով մաքուր եւ անվտանգ հայրենի բնություն եւ միջավայր: Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայաստանից դուրս որոշ ուժեր, կորցնելով իրենց իշխանությունն ու կերակրատաշտը, փորձում են ցանկացած առիթից օգտվել եւ իրենց իսկ կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել նոր իշխանությունների վրա: Գործի են դրվում ցանկացած միջոց ու խարդավանք, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը չհաջողի երկրում հաստատել իրավական և…
Հունաստանի Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2019 թվականի հուլիսի 7-ին: Այս ընտրություններում «Սիրիզան» պարտվեց աջակողմյա պահպանողական ուժերին և նրանց իշխանությունն ավարտվեց: Հունաստանի Կոմունիստական Կուսակցությունը և Եվրոպայի Իսկական Անհնազանդություն ճակատը՝ Եանիս Վարոֆակիսի գլխավորությամբ, որոնք կարողացան այս ընտրություններում մի խումբ պատգամավորների հաղթանակ տանել և ուղարկել խորհրդարան, առանձին հայտարարություններում շեշտել և հաստատել են իրենց կամքը՝ պայքարելու Հունաստանի ժողովրդի շահերի օգտին:

Նոր հանքերին՝ ո՛չ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում հասունացել է ժամանակը զարգացնելու այլընտրանքային էներգետիկան և պետականորեն ներդրում կատարելու վերականգնվող էներգետիակայի ոլորտում։ Այսօր ցավալիորեն Հայաստանը հանդիսանում է այն եզակի երկրներից, որը հանդիսանալով Էլեկտրաէներգիա արտադրող՝ երկիր բնակչության համար այն հանդիսանում է ծանր ֆինանսական բեռ։ Այնինչ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացման միջոցով թեթեւացնել ազգաբնակչության հոգսը։ Հետխորհրդային տարիներին Հայաստանում անտառապատ տարածքները կրճատվել են գրեթե 2 անգամ, իսկ առկա անտառապատ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում և վերացման վտանգի տակ են։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը…

Քաղաքացիական հասարակության ներկայիս դիագնոզը

Միգուցե դեռ շուտ է խոսել այն մասին, թե ինչ իրավիճակում է քաղհասարակությունն այս պահին (քանի որ, միգուցե, դեռ վերադասավորվում է): Բայց կարծում եմ՝ արժե որոշ հարցեր բարձրացնել: Նշեմ, որ խոսքս այն քաղհասարակության մասին է, որը տարիներ ի վեր պայքարել է արդարության համար տարբեր ձևաչափերով՝ հկ-ներում, քաղաքացիական նախաձեռնություններում, հետազոտություններով և այլն: Նման մի հարց հետևյալն է՝ արդյո՞ք ներկա պահին քաղհասարակությունն այնպիսինն է, ինչպիսին որ հետհեղափոխական ժամանակ էր, թե՞ ներկայումս այն ֆրագմենտացվել է: Ի վերջո քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր նաև քիչ թե շատ ակտիվ ներգրաված էին որոշակի շարժումներում, այսօր արդեն կառավարման համակարգի մաս են կազմում: Արդյո՞ք ներկայումս առկա որևէ խնդրի դեպքում, որը…

Եթե սա ստրկություն և շահագործում չէ, ապա ի՞նչ է

Թեև չեմ սիրում նույն թեմայից “տրիլիոն” անգամ գրել, բայց այս մեկն էլ գրեմ Ամուլսարի թեմայով:Ես ուզում եմ շեշտեմ, որ ինձ համար այս խնդրում առանցքայինը, կարևորը թիվ մեկը հետևյալն է: Ամուլսարի խնդրի քննարկումը մենք առիթ դարձնենք ավելի ընդհանուր հարցի:Մենք ընդհանրապես նորմալ, ճիշտ, ընդունելի համարո՞ւմ ենք, որ որևէ հանք, որևէ բնական պաշար, որը պատկանում է հայ ժողովորդին՝ անկախ բոլոր բնապահպանական, տեխնիկական, և այլ մանրամասներից, շահագործվի անպես, որ դրա եկամտի մեծ մասը հասնի ոչ թե Հայաստանի պետբյուջե, ոչ թե այդ բնական պաշարի սահմանադրական տեր՝ հայ ժողովորդին, այլ գնա մասնավորին, և հատկապես օտարերկրյա մասնավորին: Էս հարցի պատասխանն է առանցքային:Սա եմ ուզում լսել:Սրա մասին բանավեճ…
«Դժոխքը այնտեղ է, որտեղ ես կամ»: Սա Մոֆիստոֆելի (Mophistopheles-Գերմանական գրականության մեջ սատանայական անձնավորություն է) չար հոգու պատասխանն է, որը հանկարծակի ներկայացվեց դոկտ. Ֆաստուսին՝ Քրիստոֆեր Մալրոյի հայտնի վեպի գլխավոր անձնավորությանը: Ֆաստուսը հարցնում է, թէ արդյո՞ք նա միանգամից է ուղարկվել դժոխք, և Մոֆիստոֆելը պատասխանում է. «Որտեղ որ գնամ, նույնպես դժոխքում եմ»: Գիտեմ, որ դեռ այն սև պատմությունը չես կարդացել, թէ ինչպես Ֆաստուսը իր հոգին վաճառեց Մոֆիստոֆելուսին: Այն, թէ ինչո՞ւ մինչ այժմ այս պատմությունը քեզ չեմ ներկայացրել, դրա անհանգստացնող և սարսափելի պատճառը չէ: Ինչ էլ որ լինի, դու կարդացել ես Գրիմ եղբայրների փերի մասին հեքիաթները (Եակուբ և Վիլիհամ Գրիմ-Գերմանացի գրողներ են, որոնք 19-րդ…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: