Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և միջազգային ընտանիքի ապահովությունը մեծ սպառնալիքի տակ է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, միաժամանակ խոր ցավ է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը դիմում է տարբեր անպարկեշտ միջոցների իր իսկ ժողովրդի դեմ մղած պատերազմում, որոնցից ամենավատը քիմիական զենքերի գործածումն է։ Ինդոնեզիայի մայրաքաղաքում ելույթ ունենալիս Էրդողանը անդրադարձել է նաև Իսլամական պետություն կազմավորման գործողություններին, շեշտելով, որ այն ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։ Նա մատնանշել է նաև, որ իր երկրին ուղղված բոլոր մեղադրանքները, հատկապես օտար վարձկան գեներալների մուտքը Սիրիա Թուրքիայի միջով, չի համապատասխանում իրականությանը։

Համահայկական ամառային վեցերորդ խաղեր

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Համահայկական ամառային վեցերորդ խաղերը։ Այն շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը։Խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով, ընդգրկված մարզաձևերի քանակով: Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու են մարզիկներ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցելու է 6215 մարզիկ: Դա աննախադեպ թիվ է: Սպասվում են հազարավոր հյուրեր, որ ժամանելու են մարզիկների հետ, պատվիրակությունների կազմում, որպես երկրպագուներ: 6-րդ խաղերում ընդգրկված են 17 անհատական և խաղային մարզաձևեր: Խաղերը տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Խաղերի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Կոմիտեի ղեկավարները հայտարարել են, որ այդ ծախսը հոգում են…

100 վայրկյան օդում կախված

Հայ աճպարար Քրիստիան Թորոսյանը Բուենոս Այրեսի Սան Մարտին հրապարակում ցուցադրել է մի հնարք, որով 100 վայրկյան կախված է մնացել օդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։ «Օդի մեջ չի մնա» կարգախոսի ներքո իրականացրած հնարքը լուսաբանել է արգենտինական Dia a Dia պարբերականը, ընդգծելով, որ 2013 թ․-ին Քրիստիան Թորոսյանը պարգևատրվել է Կորտովայում հասարակական աջակցության համար։ Քրիստիան Թորոսյանը Կորտովա նահանգում հայտնի է աճպարարի իր մասնագիտությամբ։ Մինչև իր հնարքի ցուցադրումը, մի խումբ երիտասարդներ բոլոր հետաքրքրվողներին բաժանել են Հայոց ցեղասպանության և ոգեկոչման հետագա նախաձեռնությունների մասին պատմող տեղեկատու թերթիկներ։

Շարլ Ազնավուրը Լիբանանում

Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը օգոստոսի 1-ին ժամանել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Առավոտյան հանդիպել է վարչապետ Թամմամ Սալամի հետ։ Երգիչը երեկ երեկոյան համերգով հանդես է եկել Բեյրությում։

Անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։ Փոխնախարարը ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի ռազմական գրասենյակի ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հայ խաղաղապահների թիվը կարող են ավելացնել։ 32 հայ խաղաղապահ Լիբանանում մասնակցում է ՄԱԿ-ի առաքելությանը։ Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու տակ խաղաղապահ առաքելությանը։ Այս առաքելություններին Հայաստանի ներգրավվածությունը դիտվում է որպես Արևմտյան, Եվրատլանտյան անվտանգության համակարգում ներդրում։ Դավիթ Տոնոյանի Միացյալ Նահանգներ այցելությունը կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՌԴ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի այցելություններից հետո։ Հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել ռուս զինվորականները Հայաստանի…
«Էթնիկական և մշակութային համագործակցության կենտրոնի» ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական կազմակերպության ղեկավար Ռուստամ Բակոյանը եռօրյա հացադուլ են իրականացնում ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև։ Իրաքի եզդիները մշտապես ենթարկվում են արմատական խմբավորումների հարձակումներին։ Հայաստանում, ԼՂՀ-ում և Վրաստանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացվել, պահանջելով օգնել Իրաքի եզդիներին։ Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բակոյանը ասել են, որ հացադուլի նպատակն է․ «ՄԱԿ-ից պահանջել, որպեսզի այդ կառույցը բոլոր ուժերը ներդնի Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածը դադարեցնելու համար, նաև պահանջում ենք, որ ՄԱԿ-ը համագործակցի գերության մեջ գտնվող մոտ ինը հազար եզդու գերությունից ազատելու գործում»։ Ռուստամ Բակոյանը պատմում է, որ գերված եզդի կանանց վաճառում են արաբական շուկաներում։ «Այս ամենը…

Մահացել է Դավիթ Մանուսաջյանը

Այսօր 48 տարեկանում մահացել է Թբիլիսիի հայերի միության նախագահ Դավիթ Մանուսաջյանը։ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը տեղեկացնում է, որ Մանուսաջյանը մահացել է խորհրդավոր պայմաններում, թեև առաջ է քաշվել նախնական վարկած, իբր հոսանքահարվել է աշխատավայրում։ «Դավիթը երկու տարի առաջ էր նշանակվել Թբիլիսիի հայերի միության նախագահ»,- նշել է Վան Բայբուրթյանը՝ հավելելով, որ Մանուսաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Թբիլիսիում:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ​Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ:Միացյալ Նահանգները շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման հարցում և պատրաստ է աջակցել կանխարգելման համապատասխան մեխանիզմների ներդրմամբ:«Բանակցությունների ընթացքում թե՛ Պենտագոնում և թե՛ Պետքարտուղարությունում կարծում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են կանխարգելել իրավիճակը ռազմական ուղիով լուծելու գործողությունները»,-ասել է փոխնախարարը:Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին:Մեկ այլ մեխանիզմ է զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող և դետեկտորային համակարգերի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա հասցեագրել…
Արցախի հյուսիս արևելյան սահմանին մեր ստորաբաժանումները հերթական պատժիչ պատասխան գործողությունների ընթացքում ուղիղ կրակով ոչնչացրել են ադրբեջանական մարտական դիրքերը, ուր ադրբեջանական զինվորները կրկին խուճապահար դիմել են փախուստի` թողնելով անօգնական իրենց վիրավոր և զոհված ծառայակիցներին (քանակը ճշտվում է): Միևնույն ժամանակ հարավ-արևելյան ուղղությամբ մեր ստորաբաժանումներն ադրբեջանական մարտական հրամանատարական հենակետում ոչնչացրել են մեկ ռազմական մեքենա, հակառակորդին պատճառելով ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստներ, մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր...
 1.Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել` թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից․ ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք․ կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների…

Ճապոնիայի հյուսիում նավ է հրդեհվել

Այսօր Ճապոնիայի Հոկայդոյի հյուսիսային կղզու նավահանգստային Տոմակոմայ քաղաքից 50 կմ հեռու այրվում էր ուղևորատար Sunflower DT լաստանավը։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայի առափնյա պահպանության տարածաշրջանային բաժնից։ Տեղեկությունների համաձայն, լաստանավում գտնվում է 94 մարդ, ներառյալ 71 ուղևոր։ Անձնակազմից մեկ հոգի արդեն համարվում է անհայտ կորած։ Դեպքի վայր են ժամանել Ճապոնիայի առափնյա պահպանության նավերը, ինչպես նաև ափին մոտ գտնվող այլ նավեր։ Հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ չի ասվում, սակայն նշվում է, որ հրդեհի բռնկման էպիկենտրոնը կարող էր ծագած լինել տախտակամածում, որը նախատեսված էր ավտոմեքենաներ փոխադրելու համար։ Նավի անձնակազմը սկզբում փորձում էր հրդեհի դեմ սեփական ուժերով պայքարել, սակայն ավելի ուշ որոշում են ընդունում…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: