Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ Համագումարը

2019 թվականի դեկտեմբերի 13,14 և 15-ին, Իսպանիայի Մալագա շրջանի «Բենալ Մադնա» փոքր քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Ձախ Կուսակցության 6-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին 400 ներկայացուցիչներ և մոտ 20 դիտորդ և հյուրեր: Այս համագումարը կազմվեց ընդհանուր 40 Եվրոպական ու միջազգային ձախ կուսակցությունների մասնակցությամբ: Համագումարի կարգախոսն էր՝ «Եվրոպայի փրկությունը միայն ձախի հզորացման մեջ է»: Համագումարը կենտրոնացել էր Եվրոպայի աջ պոպուլիզմի դեմ պայքարի հարցի շուրջ: Համագումարը իր մտահոգությունը հայտնեց Եվրոպայում պոպուլիստական կուսակցությունների աճի կապակցությամբ: Նրանք կարևորեցին նաև Եվրոպական 27 ձախ կուսակցությունների ընդհանուր պայքարը աջերի և նեոլիբերալիզմի դեմ և ձախ կուսակցությունների իսկական տեղը գտնելու Եվրոպայում: Նրանք խորհրդակցեցին թե ինչպես հնարավոր է յուրաքանչյուրը ըստ իր…
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-98թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը: – Հրապարակվել են մի քանի տվյալներ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ. եկեք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մի քանի թվերի, որպեսզի հասկանանք՝ իսկապե՞ս բարեհաջող տնտեսական տարվա հետ գործ ունենք: – Ցուցանիշների մասով, միանշանակ, տարին կարելի է դրական գնահատել: Մենք ունեինք որոշակի ծրագրեր ու սպասումներ, և արդյունքն արդեն տեսանելի է՝ 7 տոկոսից բարձր տնտեսական աճ ենք ունենալու, ծրագրված էր 5 տոկոս, հավելյալ աճ մենք կունենանք այս տարվա ընթացքում: Առանձին ոլորտներում էլ կան դրական տեղաշարժեր: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնք անհանգստացնող են: Դրական տեղաշարժերից կարող ենք առանձնացնել արդյունաբերության տեմպերի առաջանցիկ աճը, որը 11 ամիսների ընթացքում կազմել…
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը: Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը տվել է նոյեմբերի 11-ին: Աղբյուր՝ a1plus.am
Վերջին օրերին Ֆրանսիայի մոտ 110 քաղաքներում, հարյուր հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանության դեմ: Նրանք պահանջում էին, որ Էմանուել Մակրոնի իշխանությունը ետ վերցնի թոշակառուների կենսաթոշակների սահմանափակ ու վերանայված օրինագիծը: Այս ցույցը կազմակերպվել էր Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի և Ֆրանսիայի բոլոր արհմիությունների կողմից: Ցույցերին մասնակցում էին ավելի քան 350000 աշխատավորներ միայն Փարիզում, իսկ ցուցարարների թիվն ամբողջ Ֆրանսիայում մոտ 1 միլիոն 800 հազար է կազմել: Ըստ «Ռոյթեր» լրատվամիջոցի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Կոնֆեդերացիան հանձն է առել Ֆրանսիայի մեծ մասի հոսանքի անջատման բողոքի ակցիան: Այս ցույցերին, որոնք սկսել են դեկտեմբերի 5-ից, մասնակցում են բանվորական արհմիությունները, իշխանության ընդիմադիր կուսակցությունները,…
Ինչպես արդեն բոլորի համար պարզ դարձավ դաշնակցության այսպես կոչված երիտասարդական թեւի արշավը նոր Հայաստանի իշխանությունների դեմ ունեցավ անփառունակ վախճան:Այս ընթացքում ջրի երես դուրս եկավ նոր իշխանությունների դեմ Դաշնակցության վարած քաղաքականության բուն նպատակը եւ դրդապատճառները:ՀՅԴ երիտասարդների նստացույցերը եւ դրանց հետեւած գործողությունները իրականում ոչ մի աղերս չունեն հայոց լեզվի եւ պատմության դասերի վերաբերյալ բուհերում կատարվելիք բարեփոխումների հետ, այլ ազգային լոզունգների ներքո ՀՅԴ–ի կոպիտ եւ անհեռանկար քայլերը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փոքրիկ շղթան էր այն հակապետական, արկածախնդրական ծրագրերի, որի առանցքը կազմում էր Հրանտ Մարգարյանի հորդորներով ՀՅԴ Բյուրոյի եւ գերագույն մարմնի կողմից ծրագրված պարտիզանական գործողությունները: Ի պատիվ ՀՅԴ երիտասարդական որոշակի կառույցների…
«ՀՅԴ-ում կան մարդիկ ովքեր դեմ են նախարարի հրաժարականի պահանջին և ցույցերի անցկացմանը: Ոմանք էլ դեմ են բայց չեն բարձրաձայնում»: Ի դեպ, այս եթերից հետո Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից:
Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր, պնդում են արհմիությունները: Առավոտվանից փակ են Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար վիճակում է գտնվում երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները: Մարսելում և Թուլուզում ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները քաղաքների կենտրոնական թաղամասերի և արվարձանների միջև, արագընթաց TGV գնացքների աշխատանքը ապահովվում է 10 տոկոսով: Գործադուլի մասնակիցները բողոքում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունը` անհամեմատ ավելի մեծ…

Ետ նայիր ու տես (Մի կորցրու խարիսխը սոցիալիզմի հետ)

Աշնան արևը գունագեղ լուսանկարչությամբ՝ հավերժացնում էր դաշտերի և այգիների ծաղկավոր շրջազգեստները, ձորակների ու բլրակների տաբատի գրպանից թափվող աշնան էջանշան տերևաթափը, արտերի աշնանացանը, հանդերի “բոստանփուզին” :Ողջո՜ւյն հողի աշխատավորին, ողջո՜ւյն…-Բարև, բարև, կարմիր արև,- ասացին գյուղացիները:Արևի շողերը ներթափանցեցին անպատուհան այն սենյակը, որի պատից կախված էր Լենինի ժպտացող դիմանկարը: Նկարն իր ուղեծրի հետևում ուներ յոթանասունամյա սոցիալիզմի վառ ու պայծառ կոմունիզմի աստղը: Հիրավի, երբ փակում ենք սոցիալիզմի աչքերը, ներկան դառնում է աճպարարություն: Մարգարեական գրության մեծ ծրագիր կոչեմ, թե ընկեր Լենին, կամ թե Մարքսիզմ կամ կոմունիզմի փաստերի վերելակային զրույց, համոզված եղեք, որ դա է կյանքի կարմիր գիծը, աշխարհի ու մարդկության բոլոր գույների միությունը: Չի կարող լինել…
Բոլիվիայում բողոքի ցույցերը լուսաբանող անկախ լրագրողները մեղադրվել են կապի նախարար Ռոքսանա Լիզարագի "խռովության հրահրման" մեջ, ով պարադոքսալ կերպով նշանակվել է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կառավարության կողմից, որն ի հայտ եկավ սոցիալիստական նախագահ Էվո Մորալեսի դեմ պետական հեղաշրջման հետեւանքով: "Օրենքն ամբողջությամբ կկիրառվի այն լրագրողների կամ կեղծ լրագրողների նկատմամբ, որոնք ապստամբ են, լինեն նրանք քաղաքացիներ թե օտարերկրացիներ", - ասել է Լիզարագան եւ առիթը օգտագործել Կուբային եւ Վենեսուելային Բոլիվիայում շարունակվող սոցիալական անկարգությունների համար մեղադրելու համար: "Նրանք ցանկանում են ծնկի բերել մեզ",- հավելել է նա եւ նախազգուշացրել, որ ՆԳՆ-ն արդեն ունի լրագրողների ցուցակ, որոնք դիմադրություն կամ ապստամբություն են հրահրում հեղաշրջման արդյունքում ծնված ռեժիմի դեմ: Այդ…

Հեռանկար/Herankar-15.11.2019

"Հեռանկար"-ի տաղավարում քննարկվում է Հանրային Խորհրդի անհրաժեշտության հարցը: 
Բոլիվիայում ժողովրդավարական կարգը սպառնալիքի տակ է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի պատճառով: Ուրբաթ այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Էվո Մորալեսն այն բանից հետո, երբ որոշ ոստիկաններ միացել են իր վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եղբայրներ եւ քույրեր, մեր ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է պետական հեղաշրջման պատճառով, որն անցկացնում են բռնության պատրաստ խմբերը, որոնք հարձակվում են սահմանադրական կարգի վրա»,- գրել է նա իր Twitter-յան էջում: Նա կոչ է արել «ժողովրդին խաղաղ միջոցներով պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը՝ խաղաղության եւ մարդկային կյանքերի պահպանման համար»: Ավելի վաղ բոլիվիական թերթերը հայտնել էին, որ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում եւ երկրի մայրաքաղաք Սուկրեում ոստիկանական մի…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: