Չպետք է խուճապի ենթարկվել

Վիրուսային բռնկումները ամեն տեղ փոթորիկի նման սկսվում է և հենց նույն ձևով էլ քանի շաբաթվա ընթացքում մեղմանում է: Սրա պատճառն էլ մեր օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան է: Եթե այսպես չլիներ վիրուսները կարող էին անցյալում մարդակային սերունդներ ոչնչացնել: Վիրուսների ուժի նվազեցման կամ հանգման համար երկու պատճառ գոյություն ունի: Առաջինը այն է, որ մարդու մարմնում վիրուսների հիվանդագին լինելու մակարդակը աստիճանաբար իջնում է, կարծենք թե մի հոգի բարձր մակարդակով կամ ուժգնությամբ վիրուսով է վարակվել, նա փոխանցում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին և հենց այսպես շարունակվում է, օրինակ, կարծենք թե մինչև 100-րդը: Վարակված առաջին ու երկրորդ հոգիների վարակը ուժեղ կլինի, երրորդինն էլ ուժեղ, բայց աստիճանաբար…
Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ): Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։ Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով…
Լիբանանից հետո Սիրիան դարձավ արաբական աշխարհի երկրորդ պետությունը, որը պառլամենտի մակարդակով ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը: Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում է Սիրիայի հանրապետության պառլամենտի միաձայն որոշումը, որով ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը: Հեռու չէ այն ժամանակը, երբ հերթականորեն ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու են արաբական աշխարհի մյուս պետությունները եւս, քանի, որ առաջին հերթին նրանք տեսնում եւ իրենց մաշկի վրա զգում են թուրքական նվաճողական, ցեղասպանական քաղաքականությունը բոլոր այն երկրների եւ ժողովուրդների նկատմամբ, որոնք ժամանակին տառապել են օսմանական դաժան կայսրության կրնկի տակ, իսկ այսօր ենթակա են Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության սպառնալիքներին: Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ եւ որդեգրած նեոօսմանական դոկտրինով ոչ միայն հեռանում է…
29 հունվարի, 2020թ., Երևան: Այսօր Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը Վազգեն Սաֆարյանի նախագահությամբ, որին հրավիրված ու մասնակցում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Այն, ըստ էության, Հանրային խորհրդի նախագահի առաջին հանդիպումն էր հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նախ համապարփակ ներկայացրեց տնտեսության տարբեր բնագավառներում իրենց հանձնաժողովի կողմից կարևորված ծրագրերը, որոնց կյանքի կոչումը էական խթան կհանդիսանա երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար: Այնուհետև ենթահանձնաժողովների նախագահներն ու նիստի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, հանային փորձաքննության ոլորտները, բարձրացրեցին ռազմավարական բնույթի այն հարցերը, որոնք կենսական են համարում հանրության, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման և/կամ արդյունաբերության վերագործարկման համար: Վերջում Հանրային…
2020 թվականի հունվարի 28-ին Ամերիկայի նախագահ Դոնլադ Տրապմպը իբրև թե ներկայացրեց «Դարի Հաշտության» իր ծրագիրը, որը նախատեսում է խաղաղություն կնքել Իսրաելի ու Պաղեստինի միջև ու վերջ տալ երկար տարիների կոնֆլիկտին: Հետաքրքիր է, որ այս ծրագիրը պատրաստվում է միայն Ամերիկայի ու Իսրայելի կողմից ու բացակայում է հիմնական և գլխավոր կողմը՝ Պաղեստինցին: Ըստ Տրամպի՝ պետք է կյանքի կոչվի մի հանձնախումբ Ամերիկայի և Իսրաելի կողմից, որ որոշեն Իսրաելի ու Պաղեստինի սահմանները: Ըստ այդ նախատեսված ծրագրի՝ պաղեստինցիները կորցնելու են իրենց մայր հողը վերադառնալու շանսը: Բոլոր գրաված տարածքները կճանաչվեն որպես Իսրաելի պաշտոնական տարածք, իսկ Երուսաղեմը կդառնա Իսրայելի մայրաքաղաքը: Տրամպը խոստանում է, որ դրա դիմաց Պաղեստինին…
ՎԱՐԴԵՆԻՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում կայացած միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տոնացույցում հունվարի 28-ն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը: «Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի, հայոց ազատամարտի շնորհիվ: Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր. մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում: Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ-զինվոր նահատակների արյունով:…
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկում՝ ստանալով ընդհանուր 5.54 միավոր Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, ժողովրդավարական քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները: Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և…
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին: Պոլսահայ մեծ մտավորականը՝ Հրանտ Դինքը, մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են շրջել Թուրքիայում՝ տարեցտարի ավելի մեծ թվով հետևորդների տանելով իրենց հետևից ու հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ ցեղասպան պետությունը կկարողանա բուժվել բազմամյա վերքերից: Հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս»…
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին: Պոլսահայ մեծ մտավորականը՝ Հրանտ Դինքը, մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են շրջել Թուրքիայում՝ տարեցտարի ավելի մեծ թվով հետևորդների տանելով իրենց հետևից ու հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ ցեղասպան պետությունը կկարողանա բուժվել բազմամյա վերքերից: Հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս»…

Թրամփի չորս ամենավտանգավոր որոշումները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի չորս ամենավտանգավոր որոշումները կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան առաջիկա տասնամյակներում: Այս մասին գրում է եգիպտական Sasapost պարբերականը՝ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի աշխարհացունց ճակատագրական քայլերին, որոնք սադրել են երրորդ աշխարհամարտի հավանականության մասին խոսակցություններն ու ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Չորս ամենավտանգավոր որոշումների շարքում առաջինը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր, որն Իրանում ամենաազդեցիկն էր հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո: Երկրորդ առավել վտանգավոր քայլն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից հրաժարումն էր: Երրորդ ռազմավարական սխալը Սիրիայում Միացյալ Նահանգների ամենալավ բարեկամից՝ քրդերից հրաժարվելն էր: Չորրորդ վտանգավոր որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր, ինչը պարբերականը համարում է վտանգավոր որոշում…
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ուսանողների շրջանում Չինաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ մեծ հետաքրքրություն է տեսնում: ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն դա նկատել է ուսումնական գործընթացների կազմակերպման մեջ իր ունեցած փորձով: «Հայ-ռուսական համալսարանը պատրաստում է ոչ միայն չինարեն լեզվի մասնագետներ, այլ նաև չինագետներ: Երբ 2009 թվականին բացեցին այդ ուղղությունը, ընդունվողների թիվը շատ փոքր էր, բայց այսօր արդեն կա մեծ հետաքրքրություն և ուսանողների թիվը օր օրի աճում է: Նրանք ցանկանում են ոչ միայն լավ տիրապետել չինարենին, այլև ծանոթ լինել Չինաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև իրենց դերակատարումն ունենալ երկու երկրների քաղաքական և…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: