ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է: Մայիսի 18-ին ավելի վաղ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի…
Ֆրանցիսկոս Պապը ներկայացնում է քրիստոնեության, գթասրտության, հանդուրժողականության եւ եղբայրության համընդհանուր արժեքները՝ հատուկ հստակեցնելով: Այսօր ես Հռոմի՝ Պետրոսի հրապարակում հանդիպել եմ քահանայապետի հետ եւ առաջարկել նրան նախաձեռնել աղքատության հարցերով ՄԱԿ-ի գլոբալ խորհրդաժողովը ։ Վատիկանի պետքարտուղարության հետ ունեցած զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել փախստականների խնդրի լուծման հարցում.պատերը լուծում չեն հանդիսանում: Մարդու իրավունքները պետք է տրվեն միշտ և ցանկացած իրավիճակում, երբ ոչ կրոնը, ոչ մաշկի գույնը չեն կարող որևէ դեր խաղալ ։ Բացի հայտնի տարաձայնություններից, համաձայնություն է ձեռք բերվել նաեւ աշխարհում աղքատության դեմ պայքարի հարցում: Աղբյուր՝ https://www.european-left.org/the-president-of-the-europea…/
ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը «Առաջին լրատվական»-ին տրամադրել է բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է Հարգելի պարոն Փաշինյան Համոզված եմ՝ Ձեզ տեղեկացրել են, որ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է․Մարուքյանին, որպեսզի շահագրգիռ և պատասխանատու կողմերի մասնակցությամբ մասնագիտական գնահատականներ և եզրակացություններ տրվեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների մասով՝ քրեական գործի կարճման և նոր քննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ՝ 2018-2019 թթ., https://www.1in.am/ կայքի միջոցով հարցազրույցներում բազմաթիվ փաստեր եմ նշել, որ կազմակերպիչների մասով…
Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է Հայաստանի ժողովրդի քաղաքական հեղափոխության առաջին տարեդարձը և սատարելու է իշխանության որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ : Հեղափոխության շնորհիվ Հայաստանն ազատվեց ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ոչ ազգանպաստ իշխանություններից ու Հայաստանում նախադրյալներ ստեղծվեցին տնտեսական հեղափոխության համար: Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանությունների մտադրությունը՝ շարունակելու հեղափոխությունը տնտեսական ոլորտում: Հայաստանում տնտեսական հեղափոխությունը այն ժամանակ կարող է ծառայել ժողովրդի շահերին, երբ ձերբազատված լինի Համաշխարհային Բանկի ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի կախվածությունից: Սրա համար անհրաժեշտ է համայն հայության ֆինանսական ներուժը մոբիլիզացնել Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման ու ինքնաբավ երկիր դառնալու ուղղությամբ: Հեղափոխությունը ունեցել է իր ձեռքբերումները, որոնցից կարելի է…
Այսօր`մայիսի 1-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթ իրականացրեց` Սարյանի արձանի հարակից տարածքից հասնելով Ստեփան Շահումյանի անվան հրապարակ: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը մեր զրույցում ասաց, թե ինչ նշանակություն եւ խորհուրդ ունի աշխատանքի օրը կոմունիստական կուսակցության համար: «Մայիսի 1-ը առաջին հերթին աշխատանքին նվիրված օր է, աշխատանքը մարդու բնական իրավունքն է, և այդ իրավունքը պաշտպանելու համար աշխարհի ժողովուրդները պայքարել են՝ աշխատանք ունենալու իրավունքի համար: Եվ այդ պայքարը առաջին անգամ 8-ժամյա բանվորական օր ունենալու համար սկիզբ է առել 1886 թ-ին Չիկագոյում, երբ Չիկագոյի բանվորները պայքարեցին իրենց իրավունքի համար, սակայն այդ պայքարը ճնշվեց, արդյունքում նրանց պարագլուխներին կախաղան բարձրացրին՝ իրենց իրավունքները բարձրաձայնելու համար:…
Մայիսի մեկը աշխարհի բոլոր աշխատավորների համաշխարհային համերաշխության, կապիտալիստական հարաբերությունների դեմ պայքարի և աշխատավորների իրավունքները պահանջելու օրն է: Աշխատավորներին միանում են նաև թոշակառուներն ու գործազուրկները, որոնց թոշակներն ու նպաստները չեն բավարարում մարդկային չափանիշներով նորմալ կյանք ունենալուն: Մայիս 1-ը մարդկության աշխատուժի օրն է, որտեղ ֆիզիկական ու մտային աշխատանքներով ստեղծվում են բարիքներ և հարստություն, որոնք կապիտալիստական համակարգում արդար ձևով չեն բաշխվում: Մայիսի Մեկը համարվում է նաև ազատ և անկախ ինքնիշխան պետությունների պայքարի օր, ընդեմ իմպերիալիզմի ու նրանց քաղաքականությանը: Մայիսի մեկը չի համարվում միայն որպես պատմական մի օր, այլ համարվում է ներկայիս հասարակական մի շարժում, որը չի ընդունում հասարակական ներկա կարգավիճակը: Մայիսի մեկը համարվում…
Ցասումը ահա ալիք է տալիս, Ժեռքարին անգամ պատել է հուզում,Ոտքի է կանգնել նոր սերունդն հայոց,Ճշմարտությունը ճաքել է ուզում:(Ն. Պետրոսյան) Կարդում եմ “Իրավունք”-ի 2019թ. արիլի 19-ի 43 համարը "Ես հայ եմ, ով կարող է պատասխանատվության ենթարկել Նիկոլ Պաշինյանին", միաժամանակ կոչ է անում Եվրախորհրդին և Եվրամիության ղեկավարներին՝ կանգնել իր կողքին: Եվ դա հնչեցնում է բանտախցից՝ Հայաստանի 2-րդ նախագահը, որն իր նախորդ և հաջորդող նախագահների պես երկիրը թալանելու մեծ փորձ է կատարել: Հարգելի ընթերցող, դարերի ընթացքում հայ ժողովրդին թալանել են թուրքերը, արաբները, քրդերը, պարսիկները, իսկ հետխորհրդային վերջին 3 թալանչիները նրա ծոցից ելած անառակ զավակներն են, որոնք հիշեցնում են մեծ լոռեցու ՝ Հ. Թումանյանի…
1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն առաջինն էր XX դարում: Եվ չնայած որ այն կատարողը՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ժխտում է 1,5 միլիոն մարդու նկատմամբ կատարված ոճրագործությունը, համաշխարհային ճանաչման գործընթացը շարունակում է առաջ ընթանալ: Ուրուգվայ։ Հայերի ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ընդունել ու դատապարտել է Ուրուգվայը: 1965 թ. ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր ասամբլեան և Ներկայացուցիչների պալատը օրենք ընդունեցին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մասին»: Կիպրոս։ 1982 թ. Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Ռուսաստան։ 1995 թ. ապրիլի 14-ին Պետդուման հայտարարություն ընդունեց, որով դատապարտվում էին 1915-1922 թ. հայերի ցեղասպանության կազմակերպիչները, և ապրիլի 24-ն ընդունեց որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:…
Մորալեսը ձգտում էր ընդգծել քրիստոնեության և սոցիալական հավասարության միջև կապը։ Երբ կաթոլիկ աշխարհը նշում է "Սեմանա Սանտա" - ն կամ Ավագ շաբաթը, Բոլիվիայի ձախ նախագահը ուրբաթ օրը ասել է, որ հավատը հարգելու լավագույն միջոցը " մարդկանց ծառայելն է:" Մորալեսը ելույթ է ունեցել Հարավային Բոլիվիայի Տարիխա դեպարտամենտում, որտեղ աշխատում է երկրի ազգայնացված գազային ընկերությունը ։ Twitter-ում Մորալեսը հավելել է. "նա (Հիսուսը) մահապատժի է ենթարկվել որպես անմեղ ՝ աղքատներին պաշտպանելու համար ։ Հիսուսի հանդեպ մեր հարգանքը Բոլիվիայի ժողովրդին ծառայելն է ։ Սա է պատճառը, որ մենք աշխատում ենք այնպես, որ ժողովուրդը չլինի պետության ստրուկը, իսկ պետությունը լինի ժողովրդի ծառայության մեջ ։ -…
5 օրվա ընթացքում Լոնդոնում ձերբակալվել է 682 ցուցարար։ Կլիմայի փոփոխության դեմ ավելի քան 100 ցուցարարներ ուրբաթ օրը Լոնդոնում ձերբակալվել են "ոչնչացման ապստամբության" գործողությունների օրերի շրջանակներում, որոնք ձգտում են ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության վրա: Այս շաբաթ ձերբակալվել է 100 մարդ, ընդհանուր առմամբ 682 մարդ: Այս ակցիան ցուցարարներին ստիպել է ինքնաշեն նավակ նստեցնել Օքսֆորդ-Սերկուս կենտրոնում, որը Լոնդոնի ամենաբանուկ առեւտրական շերտն է: Նավակը կոչվել է "Բերտա Կասերես" նավակով ՝ ի պատիվ հոնդուրասցի բնապահպան ակտիվիստուհու, որը սպանվել էր արդյունահանող ընկերությունների դեմ իր գործունեության համար ։ "Extinction rebellion" խումբը ձգտում է կազմակերպել ուղղակի գործողություններ, եւ նրանց կայքում ասվում է, որ դրանք" միջազգային շարժում են, որն…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: