ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկիի հետ Հարցազրույցը անցկացվել է էլփոստի նամակագրությամբ՝ 2020 թ. մայիսի 23 –ին։ – Պրոֆեսոր Չոմսկի, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույցին՝ քննարկելու գլոբալ քաղաքականությանը և մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի մարտահրավերները։ Կցանկանայի խոսել համավարակի ընթացքում նեոլիբերալիզմի «ռեպրեզենտացիայի» շուրջ, որը նոր քննարկումներ է հարուցել նեոլիբերալիզմի էության հարցում, և անգամ կարծիք կա, որ COVID 19-ը մեզ տանում է դեպի նեոլիբերալ ազդեցության ավարտը։ Արդյոք հանրային վստահություն վայելող կառավարությունը երաշխի՞ք է՝ խուսափելու այն բանի ազդեցությունից, ինչը դուք «նեոլիբերալ մուրճ» եք անվանում։ Այլ կերպ՝ կարո՞ղ է լինել վատթարագույն նեոլիբերալ սցենար այն…

ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։ Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։ –Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը,…
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է РИА Новости-ն: «Այն, ինչը կապված է ռազմատեխնիկական գործակցությանն ու ռազմատեխնիկական օգնությանը, ինչը մենք հատկացնում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ իրականացվում է շատ սերտ ու արդյունավետ, նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ՝ մշտական, ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ մամուլի ասուլիսին: ՌԴ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է ապահովել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը: «Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, հենց այդպիսի…
Կապիտալիստական համակարգում վաղուց ակնկալվող ճգնաժամը արդեն իրեն զգացնել է տալիս, որը շարունակվելով, բացի տնտեսությունից, իր մեջ է ընդգրկում նաև քաղաքական և հասարակական ոլորտը: Աշխարհի մասշտաբով մեծ հավանականությամբ սպասվում են գերտերերությունների կոշտ մրցակցություն և շահերի բախում, որի հետևանքով տարածաշրջանում և Հայաստանից ոչ հեռու տարածքներում ականատես ենք լինելու ռազմական բախումների և հրահրված պատերազմների, որոնց հետ ուղղակի կամ անուղակի առնչվելու է նաև Հայաստանը: Հայաստանի ոչ բարեկամ հարևան՝ Ադերբեջանը, համաշխարհային տնտեսության ճգնաժամի ազդեցության ներքո ու մանավանդ նաֆտի գնի անկման պատճառով կանգնած է ֆինանսական դեֆիցիտի եզրին, որին հետևելու է երկրի տնտեսության քայքայումը: Թուրքիայի և արտաքին այլ շահագրգիռ ուժերի հովանավորությամբ ու հրահրմամբ Ադերբեջանը իր ժողովրդի ուշադրությունը…
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները։ ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է հանրապետության բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» առիթով և տոնական անակնկալ լուրը հաղորդել. «Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- գրել է նախագահը: Իր շնորհավորական ուղերձում նա նշել է,…
Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանն այսօր նշում է իր ծննդյան 81-ամյակը։ Արկադի Տեր Թադևոսյան կամ պարզապես Կոմանդոս: Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար: Կոմանդոսին այսօր իրավմամբ համեմատում են մեր լեգենդար հերոսների հետ, իսկ նա համեստորեն ու ամաչելով ժպտում է ու ասում. «Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»: HAYASA Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս Թբիլիսիում ծնված փոքրիկ տղան, որը ծնողների պահած կովերի կաթն էր վաճառում` նրանց օգնելու համար, չէր էլ պատկերացնում, որ մի օր իրեն դասելու են…
Նաիրի Հոխիկյան Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անհատներ բարձրաձայնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Թուրքիայում իրենց ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին։ Թուրք գրող Քեմալ Յալչընի հետ ծանոթացա Արևմտյան Հայաստան հերթական այցերից մեկի ժամանակ։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասաց, որ Յալչընը տևական ժամանակ եղել է մոլի ազգայնական, սակայն մի հայուհու մղումով ուսումնասիրել է Թուրքիայի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստանի) իրականությունը՝ բացահայտելով այնտեղ մեծ թվով ծպտյալ հայերի։ «Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները Քեմալին հրավիրեցի Երևան՝ միասին բարձրանալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օրեր անց` մի փունջ ծաղիկ ձեռքներիս, մոտենում էինք անմար կրակին և որքան առաջ էինք գնում,…
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ –Ապրիլի 24—ի ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համահայկական ներուժի համախմբումը դիտարկեց որպես ինքնիշխան, ուժեղ պետություն ունենալու նախապայմաններից։ Ի՞նչ առանցքի շուրջ պետք է ձեւավորվի hայրենիքի եւ սփյուռքի համագործակցությունը։ –Իրականում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում մենք հետապնդում ենք ազգապահպանության գաղափարը, եւ առանցքը հայապահպանությունն է։ Հայաստանում այն արտահայտվում է մի փոքր այլ կերպ, քան սփյուռքում։ Այսօր համախմբվելով պետականակենտրոն գաղափարի շուրջ՝ հայապահպանության երաշխիքներ ենք ստեղծում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում։ Այս ամենը, բնականաբար, համահայկական օրակարգի առաջնահերթություններից է, եւ ուղղակի կապված է հայրենիք—սփյուռք գործակցությանը։ Վերջերս, երբ տեսակապով հանդիպում ունեցա սփյուռքի համայնքներից մեկի…
Կորոնայի ճգնաժամի հետևանքով մարդկությանը նոր գաղափարախոսություն կամ աշխարհայացք ու նոր կյանք է պետք (Մաս 1) Կորոնայի ճգնաժամի ազդեցության ու հետագա արդյունքների մասին տարբեր գաղափարներ ու տեսակետներ են արտահայտվում տարբեր բնագավառի մարդիկ: Որոշները լավատեսությամբ են դիտում այդ հարցը և որոշները վատատեսությամբ: Բազմաթիվ ու բազմաբնույթ տեսակետների առկայությունը բնական մի երևույթ է: Բոլորը աշխատում են ներկայացնել կորոնայի ճգնաժամի հեռանկարները: Այդ տեսակետների ճիշտ կամ սխալ լինելը ժամանակը և ապագան ցույց կտա: Կորոնայի ճգնաժամի հատկություններից են՝1-Կորոնավիրուսի ճգնաժամը այլևս միայն առողջապահության երևույթ չէ, այլ քաղաքական, տնտեսական ու հասարակական: Կովիդ-19-ը ցույց տվեց մարդկային հասարակության թերություններն ու խնդիրները: Ապագայում աշխարհի պատմությունը երկու մասի է բաժանվելու նախքան կորոնան և…
ԱԺ դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթը վարչապետը նվիրել է միջադեպին: «Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական: «Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս Կառավարությունը, հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների»,- նշեց նա: Վարչապետի խոսքով՝ այս ամենը ունի մեկ…
Վենեզուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտեց Տրամպի և նրա արտգործնախարար Մայք Պոմպեոի կազմակերպված հեղաշրջման փորձը իրենց երկրում: Ամերիկան մի խումբ գործակալների, որտեղ կային նաև ամերիկացիներ Ամերիկայի անվտանգության կազմակերպությունից, Կոլոմբիայի սահմանից անցնելով Վենեզուելա մտադիր էին պետական հեղաշրջում իրականացնել և սպանել երկրի նախագահ Մադորոյին: Վենեզուելայի ժողովրդական բանակը չեզոքացրեց ու ձերբակալեցեց բոլոր այդ գործակալներին: Վենեզուելան պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ: Պետք է հիշեցնենք, որ անգամներ Ամերիկան ու իր գործակալները հեղաշրջման փորձեր են կատարել Վենեզուելայի դեմ ու դեռ կրկին կփորձեն, որովհետև նրանց դյուր չի գալիս իրենց հարևանությամբ տեսնել նրանց կամքից անկախ ու ինքնիշխան մի պետություն: Սակայն քանի դեռ Վենեզուելայի իշխանությունը վայելում է ժողովրդի մեծամասնության ու…
Էջ 1, 48-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: