Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 8). Մի ուրիշ տեսակի անհավասարություն

04 Հունիսի 2019

Աշխարհագրական պայմանները նախօրոք պարտադրեցին, որ Աֆրիկան, Ավստրալիան և Ամերիկան շահագործվեն եվրոպացիների կողմից: Այս պատմությունը ոչ մի կապ չունի մարդու անձնավորության կամ DNA-ի հետ: Ավելի շուտ դրանք կապված են եղել տարբեր մայրացամաքների իրավիճակների ու ձևերի հետ: Սակայն, գոյություն ունի նաև մի ուրիշ տեսակի անհավասարություն, որը աշխարհագրությամբ բացատրել չի լինի: Անհավասարություն՝ հասարակությունում կամ երկրում, այս տեսակի անհավասրարությունը լավ հասկանալու համար պետք է խոսենք տնտեսության մասին:
Հիշում ես, թէ ինչպե՞ս գյուղատնտեսության ավելցուկը պետության ու հոգևորականության առաջացման պատճառ դարձավ: Ավելցուկի կուտակումը ուժի առաջացման ու բարձր մակարդակի կենտրոնացման պատճառ դարձավ, որի արդյունքում հարստությունը կուտակվեց շատ փոքրաթիվ մարդկանց ձեռքում, որոնք իրենց իշխանությունն էին տարածում մնացած բնակչության վրա, սրանք կոչվում էին օլիգարխիա, որի արմատները գալիս է հունարեն «oligi» բառից, այսինքն փոքրաթիվ և «arkhein» որը նշանակում է իշխել:
Պարզորեն կարելի է տեսնել, թէ ինչպես է այս կարգավիճակը ամրապնդվում է և նրանք ձեռնահասություն են ունենում կուտակված ավելցուկին տիրանալու, նրանք ձեռք են բերում տնտեսական, քաղաքական և նույնիսկ մշակութային ուժ, որոնք կարող են օգտագործվել հետագայում ավելի մեծ քանակությամբ ավելցուկի ձեռք բերմանը: Եթե հարցնես մի մարդու, որն առևտուր անելու փորձ ունի, կհաստատի, որ եթե նախօրոք մի քանի միլիոն դրամ ունենաս, ավելի հեշտ կլինի հետագայում միլիոնավոր դրամների ձեռք բերումը, և ընդհակառակը, եթե ոչ մի գումար չունենաս, նույնիսկ 100 հազար դրամի ձեռք բերումը անհասանալի և երազանք կարող է լինել:
Այսպիսով անհավասարությունը երկու մակարդակով է զարգանում. առաջինը՝ աշխարհի մասշտաբով, որտեղ պարզվում է, թէ ինչո՞ւ են մի շարք երկրներ բարձր աղքատությամբ մտնում 20-րդ և 21-րդ դարեր, մինչ դեռ՝ որոշ երկրներ ունեն խոշոր հարստություններ, ուժային կառույցներ և աղքատ երկրներին թալանելով՝ ապահովում են իրենց զարգացումն ու բարօրությունը: Մյուս մակարդակը նույն հասարակությունում կամ երկրում, որտեղ երբեմն նկատվում է, որ ամենաաղքատ երկրներում որոշ հարուստներ ավելի հարուստ են, քան զարգացած երկրների հարուստները:
Այն պատմությունը, որ մինչ այժմ քեզ համար պատմել եմ՝ երկու տեսակի անհավասարության մասին՝ մինչև տնտեսական ավելցուկի արտադրությունը, մարդու տեխնոլոգիական հեղափոխության առաջին փուլում է գտնվում, այսինքն՝ գյուղատնտեսության զարգացման ու տարածման փուլում: Արի մյուս գլխում անհավասարության պատմությանը հետևենք, հաջորդ տեխնոլոգիական հեղափոխության փուլում, որտեղ մեզ համար ստեղծվեց շոգեմեքենան, համակարգիչն ու նաև առաջացրեց այնպիսի հասարակություն, որտեղ դու մեծանում ես, որտեղ անհավասարությունը այն մակարդակի հասավ, որ գյուղատնտեսությունը միայնակ չեր կարող դրան հասնել: Իսկ նախքան դա՝ մի քանի խոսք քաջալերանքի համար:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: