Արխիվ Մարտի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

1-Տեղին, ժամանակին ու անհրաժեշտ քայլ ենք համարում իշխանության կողմից Հայաստանի ողջ տարածքով արտակարգ դրություն հայտարարելու որոշումը և հորդորում ենք բոլորին հարգեն ու պաշտպանեն արտակարգ դրության բոլոր կանոնները, որոնք սահմանվել են իշխանության կողմից:
2-Սա համազգային պայքար է, որը պահանջում է բոլորի մասնակցությունը:
3-Սա չպետք է դառնա քաղքական շահարկման առարկա որևէ անհատի, խմբի կամ կուսակցության կողմից:
4-Անհրաժեշտ է, որ իշխանությունը կորոնայի հետ կապված բոլոր սպասարկումները անվճար հայտարարի, ինչպես արել է մինչ այժմ, բայց դա ամբոջը չէ:
5-Այս պայմաններում անհրաժեշտ, է, որ բոլոր աշխատավորները և աշխատարավարձ ստացողները, որոնք 60 տարեկանից բարձր են կամ ունեն խրոնիկական հիվանդություններ ու ցածր իմունային համակարգ, մեկ ամիս չգնան աշխատանքի ու ինքնամեկուսանան, իսկ իշխանությունը ապահովի նրանց աշխատավարձը: Սա կարող է վերաբերել միայն աշխատող դասակարգին, աշխատավարձ ստացողներին ու գործազուրկներին, ովքեր ավելի խոցելի են ու եթե մեկ ամիս չաշխատեն ընտանիքի առօրյան կխախտվի:
6-ՀՀ Առողջապահության նախարարությունը ավելի վատ իրավիճակի համար պետք է պատրաստվի, երբ հիվանդանոցները կհագեցվեն բազմաթիվ ծանր վիճակով հիվանդներով և հոսպիտալացման տեղ և հնարավորություն չի լինի:
7-Ընդհանրապես Հայաստանին անհրաժեշտ է անվճար բժշկական սպասարկումներ, սակայն մինչ այդ հարցի լուծումը գոնե ժամանակավորապես կորոնայի պայմաններում պետք է բոլոր բժշկական սպասարկումները անվճար հայտարարվեն: Միևնույն ժամանակ հետաձգվեն բոլոր պլանային և ոչ շտապ բժշկական սպասարկումները:
8-Պետք է կապերը ամրապնդվեն ու անմիջական լինեն սփյուռքահայ բժշկական ոլորտի տարբեր մասնագետների ու կենտրոնների հետ, որոնք իրենց մասնագիտությամբ ու իրենց երկրների փորձից ելնելով կարող են օգտավետ լինել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
9-Սփյուռքի բոլոր բժշկական ու առողջապահական կենտրոններին ու այս ոլորտի մասնագետներին հորդորում ենք հետևել Հայաստանում կորոնայի դեմ պայքարի ընթացքին և հնարավորության դեպքում ոչինչ չխնայեն որևէ խորհրդատվություն կամ բժշկական սպառողական նյութեր ու սարաքավորումներ նվիրաբերելու հարցում, որի կարիքը կունենան մեր հայրենակիցները, և որի մասին կհայտարարի ՀՀ առողջապահության նախարարությունը:
10-Ժողովուրդը պետք է ամբողջովին վստահի իշխանությանը, սակայն իշխանությունը նաև իր հերթին կորոնայի դեմ պայքարի աշխատանքները պետք է վստահի առողջապահության նախարարությանն ու նրան ենթակա կառույցներին և երբեք չքաղաքականացնի:
11-Ողջունելի են իշխանության որոշումը հետաձգելու հանրաքվեն, որը կարող էր վարակի ավելի շատ տարածման հիմք հանդիսանար:
12-Ժողովուրդը պետք է ցուցաբերի բարձր գիտակցություն և տանը մնալով օգնի որպեսզի հիվանդների կամ հիվանդանոցի կարիք ունեցողների քանակը չբարձրանա, հակառակ դեպքում պետք է սպասել մահացության տոկոսի բարձրացմանը և սարսափելի իրավիճակի:
13-Արտասահմանից եկածներին ու կորոնայով կասկածյալներին պետք է մեկուսարաններում հսկողության տակ պահել և ոչ թե թողնել իրենց տներում և միայն կապ հաստատել նրանց հետ, որովհետև այդ ընթացքում նրանք կարող են վիրուսը փոխանցել ուրիշներին ու շատ մարդկանց վարակել ու այդ դեպքում հնարավոր է վիճակը լինի դժվար հսկելի կամ անհսկելի:
Վստահ ենք բոլորս միասին ձեռք ձեռքի տված թիկունք կանգնելով իշխանության կողմից կյանքի կոչված շտաբին կհաղթահարենք կորոնավիրուսին ամենաքիչ կորուստներով:
Հայ Ձախ Ֆորում, Երևան 17 մարտ 2020 թ.

Բաժին՝ Հայաստանում

Կորոնավիրուս՝
1-Ջերմություն
2-Չոր հազ
3-Կարճ կարճ և նկատելի շնչառություն
4-Ախտանիշները ի հայտ են գալիս 2-14 օր վարակվելուց հետո

Մրսածություն՝
1-Չոր կամ քերծվածքով կոկորդ
2-Հազ
3-Քթարտադրություն
4-Կարծր և խառը քթարտադրություն
5-Երբեմն միջին չափի ջերմություն

Գրիպ՝
1-Բարձր ջերմություն՝ ավելի քան 38 աստիաճան
2-Ծայահեղ ուժասպառություն
3-Մարմնի կամ մկանային ցավեր
4-Չոր հազ
5-Դող, սառսուռ
6-Լցված քիթ
7-Գլխացավ
8-Հնարավոր է սրտխառնոց, փսխում կամ լուծ: Սա ավելի հաճախ պատահում է երեխաների մոտ:

 

 

Բաժին՝ Լրահոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

 

– Պարոն Կարախանյան, ռուսական մամուլում Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչության հերթական ալիքի ականատեսն ենք լինում։ Վերջին օրինակը երկրորդ նախագահի դատավարության վերաբերյալ «Կոմերսանտի» հոդվածն է, ըստ որի՝ Ռ. Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարող է բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի շուրջ։

– Հարցին գլոբալ նայենք, որպեսզի պրոցեսները ճիշտ հասկանանք։ Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական տարածաշրջանում և կոնկրետ Հայաստանում վարում է շատ պրագմատիկ ու շահերից բխող քաղաքականություն։ Շատ է ասվել՝ ռուսական պետական քաղաքականության գծի, վերաբերմունքի մեջ հիմնական սկզբունք կա՝ իր պրագմատիկ շահերից բխող աշխատանքներ, այսինքն՝ իր տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական շահերից բխող աշխատանքները։ Այսօրվա դրությամբ Հայաստանի նկատմամբ բավականին դրական վերաբերմունք կա Ռուսաստանի իշխանությունների ամենավերին օղակների կողմից։ Սա ֆիքսենք, որովհետև սա ոչ մի PR, պատվիրված լոբբիստական ուղղություններին չի տրվում։ Ու այդ խմբերի դժբախտությունը հենց դա է, որովհետև այս հարցը չեն կարողանում լուծել։ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է, Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ և ունի բարիդրացիական ու շատ հստակ աշխարհաքաղաքական դաշնակցային հարաբերություններ, ունի նաև պարտավորություններ ու այս հարցում իր ուղղությունները չի փոխում։

 

Հիմա գանք մյուս կողմին. կա երկու գործոն այս իրավիճակի մեջ։ Մի գործոնը մեծ գումարային, լոբբիստական քայլերն են, որ տարվում են Ռուսաստանում։ Սա նախկինների ու նրանց շուրջը հավաքված վճարովի մարդկանց խմբավորումներն են։ Հարցն այն է, որ այս ամենը չի արտացոլում այն ամենը, ինչը նրանց նպատակն է։ Սա պետական քաղաքականություն դառնալ չի կարող։ Ռուսաստանի և՛ մամուլը, և՛ տարբեր հասարակական-քաղաքական խմբավորումներ ու միավորումներ այսօրվա դրությամբ շատ ազատ են իրենց դիրքորոշման մեջ, իրենց կարծիքների արտահայտման մեջ, տոտալիտար իրավիճակներ չկան։ Եթե հարցին նայենք այս տեսակետից՝ ամեն ինչ պարզ է դառնում։ Կրկնում եմ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ վարում է իր շահերից բխող քաղաքականություն, իսկ իր շահերն այսօր 80-90 տոկոսով համընկնում են Հայաստանի պետության ուժեղացման ու ՀՀ իշխանությունների աշխատանքի հետ, բացառություն են կազմում տնտեսական որոշ հարցեր։

Եվ ընդհանրապես նշեմ, որ այստեղ շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում այս թեմաների շուրջ, քան այդ ինֆորմացիան հասնում է Հայաստան։ Դիմումներ են գրում պետական մարմիններին, լրատվամիջոցներին, որպեսզի Հայաստանի շուրջ նեգատիվ ֆոն ստեղծվի։ Եթե նստենք ու այս ամենին լուրջ նայենք, նշանակում է՝ պետք է առհասարակ փչացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց հաշվի առնելով և՛ Ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում ու մեր հարևանների հետ կապված հարցերում, դա անելը շատ ավելի մոտ կլինի պետական դավաճանությանը։

Այս ամենին պետք է հետևել, չտրվել էմոցիաներին, զուսպ արձագանքել, որոշ հարցերում, եթե չափն անցնում են, համապատասխան տեղը դնել, բայց խառնել ռուսական պետական քաղաքականության հետ՝ բացարձակ սխալ է։

Մյուս կողմից կա շատ ավելի կարևոր խնդիր։ ՀՀ իշխանությունների աշխատանքի որակն այն մակարդակի վրա չէ, որ կարող էր լինել։ Անպայման չէ ամեն ինչ բարձր մակարդակով անել, բայց այնպիսի տպավորություն է, որ մանրամասներից մինչև ամենագլոբալ հարցերը պետք է լուծվեն միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը գա, խոսի Պուտինի կամ կառավարության ղեկավարի հետ։ Կան աշխատանքային շատ հարցեր, որոնք քննարկման կարգով պետք է լուծվեն։ Ու այս իրավիճակից օգտվում է ադրբեջանական լոբբին, իրենց դիրքերը շատ են ամրացրել՝ խաղալով Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների հակասությունների վրա։

– Դուք նշում եք, որ սա Ռուսաստանի պետական քաղաքականությունը չէ, բայց մենք այսպիսի հակաքարոզչություն տեսնում ենք նաև պետական ԶԼՄ-ներում, Պուտինին շատ մոտ կանգնած մարդկանց ջանքերով։

– Ձեր նշած հասկացողությունների հետ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանում վերջին 15 տարվա ընթացքում։ Դրանք հին ստերեոտիպեր են։ Նման լրատվամիջոցներն ունեն իրենց տեսակետը, այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք իրենց հին կապերն ունեն։ Այդ լրատվամիջոցները հիմնական սկզբունք ունեն՝ միայն պետական տեսակետ ասելը չի ընդունվում ՌԴ ղեկավարության կողմից։ ՌԴ ղեկավարությունը պետական, կիսապետական, մոտ, հեռու կանգնած լրատվամիջոցների առաջ հարց է դրել՝ պետք է ներկայացնել իրավիճակն ընդհանուր սպեկտորով՝ և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ։ Ու այս իրավիճակում շատ ակտիվ գործ են ծավալում երկու տեսակի լոբբիները՝ թուրքական ու ադրբեջանական, և ՀՀ նախկին իշխանությունների կողմից ֆինանսավորվող, բայց շատ անտաղանդ, կացնային մեթոդներով աշխատող խմբավորումները։

Հիմա ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները, տարբեր օղակները։ Կա ՌԴ քաղաքացի հանդիսացող ՀՀ նախագահի խորհրդական, կան տարբեր մարմիններ, ի՞նչ են անում։ Շատ լավ է, որ պարոն Սինանյանը գալիս է ու տարբեր մարդկանց հետ այստեղ հանդիպումներ է ունենում, համայնքի անդամները տարբեր հարցեր են բարձրացնում, քննարկում են, բայց բացարձակապես շատ վատ իրավիճակի մեջ է մնում մնացած մարմինների աշխատանքը, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։ Ճակատն ամբողջությամբ բաց է այն դեպքում, երբ հակառակ ճամբարում կա երկու տեսակի հզոր լոբբի Ռուսաստանում։ Եթե այդ հարցը ՀՀ իշխանություններին մտահոգում է, պետք է աշխատանք տանեն։ Չեմ ասում՝ նախաձեռնող ու հարձակվող լինեն, բայց պետք է որոշակի հավասարակշռություն լինի։

– ՀՀ իշխանություններն ինչ լոբբի էլ փորձեն իրականացնել, չենք կարող փոխել Մարգարիտա Սիմոնյանի, Անդրանիկ Միհրանյանի ու այդ թշնամական, հեգնական վերաբերմունքն ունեցող մարդկանց տեսակետը։ Նրանք, այսպես թե այնպես, ՀՀ նախկին համակարգի հետ են առնչվում, այդ արժեհամակարգն են կրում։

– Ոչ մեկին պետք չէ փոխել, մարդիկ այդ համակարգով են մեծացել, մարդ դառել, հասել իրենց դիրքերին։ Նստած են այդ համակարգի հոսքերի վրա ու երբեք էլ չեն փոխվի։ Իրենց կարծիքն ունեն ու թող արտահայտեն, այդ կարծիքների դեմ կարելի է ճիշտը ներկայացնել, դուք սենց եք մտածում, մենք էլ՝ այսպես։ Ես չեմ ասում՝ նրանց փոխենք, ես ասում եմ՝ Ռուսաստանի պետական մարմինների հետ աշխատանք տանենք։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ չենք կարող թողնել՝ մինչև ՀՀ վարչապետը կամ Զարեհ Սինանյանը գան այստեղ ու հանդիպումներ ունենան։ Անհրաժեշտ է պետական մարմինների աշխատանք ու համագործակցություն ՌԴ համապատասխան կառույցների հետ։

– Հետաքրքիր է նաև Հայաստանում ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի հետ կապված ՌԴ դիրքորոշումը, նորից առանձին օղակներից դժգոհության ականատես ենք լինում։

– Ռուսաստանը Հայաստանի ներքին հարցերին չի խառնվում, շատ զգուշավորությամբ է հետևում ՀՀ ներքին հարցերին։ Բայց ընդհանուր ֆոնը հետևյալն է. բոլորը հասկանում են, որ կա Հայաստանում նոր հեղափոխական իշխանություն, ու այս իրավիճակում ՀՀ իշխանությունները և աշխարհի ցանկացած իշխանություն չէր կարող հանդուրժել նման կառույցների նման գործունեությանը։ Միանշանակ՝ այո։ Նախնական կանխատեսումներով ու վերլուծություններով՝ մոտավորապես 700-800 հազար ձայն է հավաքելու «Այո»-ն։ Եթե ցնցումներ չլինեն, միանշանակ «Այո»-ն հաղթելու է։ ՌԴ իշխանությունները կարծում են, որ դա ճիշտ է։ Հեղափոխական իշխանության դեպքում առավել ևս այս հարցը պետք է լուծվեր։ Ընդհանրապես զարմանք է առաջացնում դատաիրավական համակարգի խնդիրների այսքան ձգձգումը, անիմաստ խաղերը։ Մի պահ պետք է անջատվել ամեն ինչից, խելքով, խոհեմությամբ, սկզբունքորեն լուծել այդ հարցը։ Ռուսների ասած՝ «լազեյկաներ են» թողնում հակաքարոզչության զարգացման համար։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդքան խոսում՝ գործ անելու փոխարեն։

Կա տպավորություն, որ ՀՀ իշխանության որոշ օղակներ սա ձգձգում են, որ պահեն ռևանշիստների մեռած խրտվիլակը որոշակի նպատակներով, որ քաղաքական դաշտում սկզբունքային, գաղափարական ընդդիմություն չառաջանա։ Նույնիսկ կա տպավորություն, որ առաջին 5 տարին ուզում են ձգեն՝ ժողովրդին զբաղեցնելով այս իրավիճակով։ Շատ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ ռադիկալ ընդդիմության ճանապարհով չեն ուզում գնալ, որ ռևանշիստների ջրաղացին ջուր չլցնեն, բայց հարցերն էլ այդպես չեն լուծվում։ Մարդիկ վախենում են, որ այս իրավիճակում մեկին քննադատեն՝ կպիտակավորվեն։ Սա բացասական տենդենցների է բերելու։ Իշխանությունը իհարկե կասի՝ ո՞վ է իրենց խանգարում, թող քննադատեն, բայց սահմանագիծն այնպես է, որ մի քայլ անում ես, պատահաբար հայտնվում ես այն ճամբարում, որին կատեգորիկ դեմ ես։

Երկու տարի է անցել, հարցեր են առաջանում։ Եթե մեղմ ձգելու քաղաքականություն է տարվում, բարեփոխումները մնալու են օդում կախված, հինգ տարին լրանալուց հետո կանգնեն ասեն՝ մեր դիմաց այս մարդիկ էին կանգնած, շատ դժվար է, դա բնավ լավ չէ։ Ժողովուրդը հիասթափվելու է, նման քաղաքականություն շարունակելու պատճառով պատկերացնո՞ւմ եմ՝ մեկ տարի հետո ինչ է լինելու, մարդիկ ի՞նչ են ասելու։ Դուք հեղափոխություն եք արել, մենք էլ այն ջերմորեն պաշտպանում ենք, բայց այս խնդիրները երբ են լուծվելու։ Վտանգավոր խաղի եզրագծին ենք մոտենում։ Իհարկե, Հայաստանում կա հստակ արևմտյան քարոզչական գիծ, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, բայց այդպես երկար շարունակել չի լինի։ Սա արդեն հիմարություն է, պրիմիտիվ հնարք, որն այլևս չի աշխատում։Կանգնում ասում են՝ Պուտինին մոտ կանգնած լրատվամիջոցն ասում է, որ Քոչարյանի գործն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչո՞վ է ազդում, ե՞րբ է ազդում, այդ ե՞րբ ազդեց, որ չիմացանք։ Ռուսաստանի պետական մարմիններն ուղիղ հակառակն են ասում՝ ինչո՞ւ չեք անում, ի՞նչ եղավ քրեաօլիգարխիայի դեմ պայքարը, ինչո՞ւ այդ մարդկանց թողեցիք՝ երկրից դուրս գան։ Ռուսաստանին էլ կանգնեցնում եք փաստի առաջ ու հետո այստեղ, ի միջի այլոց, այդ մարդկանց հետ կապված աշխատանք է տարվում պատկան մարմինների կողմից։ Բայց, իհարկե, դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետև դա քարոզչական ընդհանուր տենդենցներին դեմ է։ Այստեղ փախած մարդկանց սահմանափակ հնարավորություններ է տրվում, կախյալ վիճակում են։ Ռուսաստանի հումանիտար օրենքների համաձայն՝ իրենք չեն հանձնվում, բայց գտնվում են խիստ սահմանափակ իրավիճակում, ու ամեն վայրկյան նրանց հարցով կարող է որոշում ընդունվի։ Չեմ ասում՝ տնային կալանքի տակ են, բայց իրենց գործունեությունը խիստ սահմանափակ

Բաժին՝ Հայաստանում

Հայ ժողովուրդի նորագույն պատմության ընթացքում հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տարիների ընթացքում ակնհայտորեն պաշտպանվեց հայ կանանց իրավունքները, արժեվորվեց Հայաստանի կանանց ստեղծագործության գործունեությունը: Սովետական Միության փլուզումից հետո վերացվեցին նաև կանանց իրավունքների պաշտպանող օրենքները և արժեհամակարգը:
Ֆեոդալական համակարգի մշակույթի ժառանգությունը շարունակեց մասամբ մնալ նաև Սովետական Հայաստանում :
Անկախությունից հետո հասարակությունում ականատեսն եղանք կանանց նկատմամբ կոշտ ու կոպիտ վերաբերմունքի և սեռական խտրականության մշակույթի, որի դեմ առաջադիմական ուժերը և կանայք մեծ պայքար ունեն դեռ մղելու դրանց վերացման ուղղությամբ:
Ռոբերտ-սերժական ազգակործան իշխանությունների տարիներին ձևականորեն պահպանվեց Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր, բայց իրականում լկտիորեն անտեսվեց հայ կնոջ վայել վերբերմունքը և դրան ավելացան տնտեսական վատթարացման անտանելի հանգամանքը: Գնալով կիրառվեցին ոչ նպաստավոր օրենքներ ու մոտեցումներ կանանց նկատմամբ:
Ինչպես Սովետական Միությունում այնպես էլ Հայաստանում դժբախտաբար դեռ գոյություն ունի բռնություններ կանանց հանդեպ, որի դեմ նաև պետք է պայքարի ներկայիս իշխանությունը, առաջադիմական ուժերն ու հատկապես հենց իրենք՝ կանայք:
Պիտի արձանագրել, որ անկախությունից հետո հայ կանայք անդադար պայքարել ու պայքարում են իրենց իրավունքների համար՝ հատկապես տնտեսական բնագավառում: Նրանք դեռ շատ գործ ունեն կատարելու աշխատավորական ու աշխատավարձ ստացողների արհմիությունների ստեղծման ու հզորացման գործում, քանի որ գործատուները հաճախ խոչնդոտներ են առաջացնում այդ ուղղությամբ, և դժբախտաբար դեռ իշխանությունը բավարար չափով չի զգում այս արհմիությունների հեղափոխական ներուժը:
2018-ի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխության հիմնասյուն են եղել հայ կանայք և երիտասարդ աղջիկները: Կանանց պայքարը անուրանալի է հեղափոխության հաջողության գործում: Հայաստանցի կանանց պայքարի բացակայության դեպքում անկարելի էր հեղափոխության հաղթանակը և նրանց բացակայության դեպքում անհնար կլինի հեղափոխության շարունակությունն ու հաջողությունը:
Հայ ձախ ֆորումը կոչ է անում հայ աշխատաավոր և աշխատավարձ ստացող կանանց միավորվել ու ստեղծել իսկական ու ոչ ֆորմալ կանաց արհմիություններ և ոչ պետական կազմակերպություններ, որոնք իրոք կպաշտպանեն կանանց շահերը և հեռու կմնան ծառայելու ուժայիններին ու պետական ինստիտուտներին: Վստահաբար ձեր պայքարի շնորհիվ կարող եք նվաճել ձեզանից խլված իրավունքները, թե՛ աշխատատեղերում հավասար աշխատավարձի և թե՛ հասարակությունում կանանց արժեվորումները կրկին ձերք բերելու հարցերում:
Մենք հորդորում ենք իշխանություններին հեղափոխական օրենքներ հաստատեն, որոնք վերջապես կպաշտպանեն Հայաստանի աշխատավոր և աշխատավարձ ստացող կանանց իրավունքները և իսկական արհմիությունների և ոչ պետական անկախ կազմակերպությունների ստեղծմանը:
Կեցցե Հայ կանանց պայքարը արդար հասարակություն ստեղծելու ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորում, 08/03/2020

https://www.facebook.com/ArmenianLeftForum/?epa=SEARCH_BOX

Բաժին՝ Հայաստանում
Չորեքշաբթի, 04 Մարտի 2020 23:01

Նոր Կորոնայի վերջը ինչ է լինելու

Ներկայացնում ենք իրանցի համաճարակաբան՝ էպիդեմիոլոգիստ՝ դոկտ. Սուրիի կարծիքը կորոնայի ճակատագրի ու վերջավորության մասին:
Նոր կորոնա վիրուսը բժշկության համար չճանաչված երևույթ չէ, համաճարակները գալիս են ու գնում: Մարդը բիոլոգիական տեսակետից և բնական էությամբ ունի պաշտպանողական և կանխարգելիչ մեխանիզմներ հիվանդությունների, միկրոբների ու վիրուսների դիմաց: Երբ հասարակության մեջ առաջանում է համաճարակ, բոլորը աշխատում են դա նվազագույնի հասցնել:
Վաղ անցյալում շատ համաճարակներ են եղել, երբ դեռ մարդկային հասարակությունը ոչ հիվանդանոց ուներ, ոչ դեղորայք և այլն: Սակայն ժամանակակից աշխարհը բոլոր այդ հնարավորություններն ունի ու ավելի լավ է կարողանում պայքարել ու անցկացնել այդ շրջանը:
Նոր Կորոնա վիրուսը զարգացման ընթացք է կրում և համաճարակը առաջ գնացող է: հատուկ ժամանակահատվածում կզարգանա ու կհասնի հաստատուն մի մակարդակի, որից հետո կսկսի հետ նահանջել ու վերջում կհաշկի: Մեծ հավանականությամբ երեք չորս շաբաթ, կորոնայի առաջ խաղացում կամ զարգացում տեղի կունենա, այնուհետև կսկսվի նրա կայուն և հետո հանգման փուլը:

Բաժին՝ Աշխարհում

Հեղափոխական ժողովրդի մանդատն վայելող իշխանությունների հանրաքվեի քայլն ուղղակի ժողովրդավարության դրսևորումն է Հայաստանում, և լավագույն զորակոչն է հակահեղափոխությանը Սահմանադրական Դատարանից դուրս վռնդելու համար:
Հայաստանի ժողովուրդի տասնյակ տարիների շարունակական պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջապես տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն և հեռացվեց նախկին ապազգային գործադիր և ժողովուրդի ճնշման ներքո օրենսդիր իշխանությունը, ըստ մեզ հենց այն ժամանակ պետք էր փոխվեր դատական համակարգը, սակայն թավշյա տրամաբանության բերումով դատական մարմինը մնաց անձեռնմխելի:
Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ փոխվում են որևէ երկրի իշխանության, խորհրդարանի, դատական մարմնի ու տնտեսական համակարգի բնույթը ու այդ բոլորը դառնում են ժողովրդական, այսինքն որպես ժողովրդի շահերը հետապնդող ինստիտուտներ:
Հայաստանի քաղաքական հեղափոխությունից հետո, աստիճանաբար Թավշյա հեղափոխականները նկատեցին ու շոշափեցին, որ ոչ ժողովրդական դատական համակարգը, հատկապես Սահմանադրական Դատարանը ենթարկվում է նախկին կոռուպացված ու ոչ ազգային իշխանություններին, որոնք արգելք են հանդիսանում հեղափոխության առաջ խաղացմանն ու ազգային բարեփոխումների իրականացմանը: Իշխանությունը փորձեց առանց հանրաքվեի փոխել այն, բայց նախկին թալանչիները դժվար թե խաղաղ ու կամովին հրաժարվեին իրենց դիրքերից: Սահմանադրական Դատարանի թիկունքում կանգնած արդեն բանկերի տերեր դարձած, և ժողովուրդից հարյուր միլիոնների գողացած նախկին իշխանավորներն, մեծահարուստներն ու կերակրատաշտից սնվող ուժայինները երբեք չէին ցանկանա կամովին կորցնել այդ շատ կարևոր հնարավորությունը, որպես հիմնաքար իրենց իշխանությունը վերադարձնելու ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանության կողմից իրականացվող հանրաքվեն և կոչ է անում Հայաստանի ժողովուրդին մասնակցեն հանրաքվեին ու կատարելով իրենք քաղաքացիական պարտքը, ցուցաբերեն իրենց բարձր ազգային ու քաղաքական գիտակցությունը՝ «ԱՅՈ» քվեներով ամրապնդեն հեղափոխության շարունակությունը, հույս ունենալով, որ Հայաստանին կնդառաջի դեպի ինքնիշխան պետության կերտմանը:
Մենք խրախուսում ենք իշխանությանը ավելի շատ ամրագրել ու առաջ տանել իր ազգային տնտեսության քաղաքականությունը: Այս ճանապարհին նաև հանդիպում և կհանդիպի արտաքին և ներքին շատ խոչընդոտների, որտեղ հույսով ենք ճիշտ կողմնորոշվելով հետ չի նահանջելու իր ազգային տնտեսական քաղաքականությունից ու կհաղթահարի բոլոր դժվարությունները:
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հատկապես ձախ հակում ունեցող առաջադեմ հոսանքներին, իրենց «ԱՅՈ» քվեարկությամբ նպաստեն ազգային քաղաքականության առաջ խաղացմանը, որը այս փուլում նպաստավոր է Հայաստանի զարգացման համար:

Հայ Ձախ Ֆորում, Երևան 02/03/2020

Բաժին՝ Հայաստանում
Երկուշաբթի, 02 Մարտի 2020 21:37

Չպետք է խուճապի ենթարկվել

Վիրուսային բռնկումները ամեն տեղ փոթորիկի նման սկսվում է և հենց նույն ձևով էլ քանի շաբաթվա ընթացքում մեղմանում է: Սրա պատճառն էլ մեր օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան է: Եթե այսպես չլիներ վիրուսները կարող էին անցյալում մարդակային սերունդներ ոչնչացնել: Վիրուսների ուժի նվազեցման կամ հանգման համար երկու պատճառ գոյություն ունի: Առաջինը այն է, որ մարդու մարմնում վիրուսների հիվանդագին լինելու մակարդակը աստիճանաբար իջնում է, կարծենք թե մի հոգի բարձր մակարդակով կամ ուժգնությամբ վիրուսով է վարակվել, նա փոխանցում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին և հենց այսպես շարունակվում է, օրինակ, կարծենք թե մինչև 100-րդը: Վարակված առաջին ու երկրորդ հոգիների վարակը ուժեղ կլինի, երրորդինն էլ ուժեղ, բայց աստիճանաբար այս վարակի ուժգնությունը ավելի կնվազի և, օրինակ, 25-րդ հոգին վարակի թեթև ախտանիշներ կունենա: 30-երորդ հոգուց մինչև, օրինակ, 100-րդ հոգին բոլորը վիրուս կունենան ու վիրուսակիր կհամարվեն, սակայն հնարավոր է ոչ մի ախտանիշ կամ նշան չունենան: Այսպիսով վիրուսով բռնկված հասարակությունում մեկ շաբաթ հետո կունենանք 75 հոգի, որոնք արդեն թուլացած վիրուսն են տարածում հասարակության մեջ, 5 հոգի, որ բարձր ուժգնությամբ և միջին օղակում էլ 20 հոգի, որ թեթև ուժգնությամբ են վիրուսը տարածում հասարակության մեջ:
Հնարավոր է, որ, օրինակ, մի քաղաքում 50000 հոգի վիրուսակիր լինեն, սակայն նրանց 90 տոկոսը քիչ վտանգ ներկայացնող կամ անվտանգ վիրուս են տարածում: Արդյունքը այն է լինում, որ շատ մարդիկ են վարակվում, սակայն՝ քիչ վտանգավոր կամ անվտանգ վիրուսով: Երկու երեք շաբաթ անց վարակվածների ավելի քան 90 տոկոսը շատ թուլացած վիրուս են տարածելու և ուժեղ վիրուս տարածողները փոքրամասնություն են կազմելու:
Երկրորդ՝ եթե քթի ներքին ծածկող հյուսվածքները և մեր շնչական օրգանները առողջ լինեն, հանգիստ մարդը կարող է վիրուսի հիվանդութուն առաջացնելու դեմն առնել: Արդյունքում՝ եթե մարդը ուժեղ վիրուսով էլ վարակված լինի կարող է չհիվանդանալ: Այսպիսով՝ առողջ շնչական օրգաններ ունենալը, հատկապես քիթը, շատ կարևոր են: Որևէ գործողություն, օրինակ, ուժեղ մրսելը կամ անգրագետ գործողությունները, օրինակ որևէ բույսերի ու նյութերի ներշնչումը քթով, վնասում է քթի հյուսվածքներին և հեշտացնում է վիրուսի անցումը քթերքից դեպի թոքեր:
Այսպիսով անհանգստանալու կարիք չկա, միայն հիգենիայի օրենքները խիստ պետք է պահպանենք: Եթե հիվանդության նշաններ չունեք, մի հրաժարվեք մարզանքից ու արևոտ եղանակում զբոսնելուց, որպեսզի պահպանեք ձեր աշխուժությունը: Անհրաժեշտ է բոլոր դեպքերում ձեր տրամադրությունը բարձր պահել, որովհետև բոլոր տեսակի ստրեսները և անտրամադրությունները հող են պատրաստում վիրուսի ակտիվացման ու ավելի շատ ազդեցության համար: Չպետք է խուճապի ենթարկվել, և ուշադրություն մի դարձրեք ոչ գիտական ու ոչ հավաստի լուրերին: Հույսով, որ շուտով կնվազի ու կանհետանա այս նոր կորոնա վիրուսը ամբողջ աշխարհում, ու մարդկությունը միմյանց հետ պատերազմելու ու բախումների փոխարեն կզարգացնի իր գիտությունը և միջոցները նման վիրուների և այլ արհավիրքների դեմ պայքարելու և ամբողջ ժողովրդի համար բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու համար:
Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը 28/02/2020

 

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ):

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։

Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած

ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

 

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով միակ այլընտրանքային, գաղափարական, ընդդիմադիր ուժը եւ ունենալով Հայաստանի ապագայի հստակ տեսլականը, պատրաստ է իր ողջ ուժն ու եռանդը ներդնել ժողովրդի շահերից բխող սահմանադրության կայացմանը։

Ներքաղաքական զարգացումների այս փուլում Հայաստանի կոմկուսը կպահպանի ակտիվ չեզոքություն, չմասնակցելով գործնթացին եւ չաջակցելով հանրաքվեի ոչ մի ճամբարի։

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: