Արխիվ Սեպտեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հիմա, որ վերադարձանք Ֆաստուսին, պետք է իմանաս, որ պատմության այն օրինակը, որ այսօր մարդիկ հաճախ են կարդում, և հաճախ է ցուցադրվում թատերական սրահներում, նույն դոկտոր Ֆաուստինն է, նրա` ուշացումով օրինակն է Գերմանացի բանաստեղծ Գյոթեի գրությամբ: Մինչ դեռ Մալրոն իր թատրոնը գրել է 16-րդ դարի վերջում, Գյոթեն "Ֆաուստը" գրել է 19-րդ դարի սկզբում: Այս երկու թատրոնների տարբերությունը շատ հետաքրքիր է, առնվազն տեսության առումով:
Տարբերություններից մեկն այն է, որ Մալրոյի օրինակում Ֆաստուսը Մեֆիսոֆելին կանչում է իր մոտ, որովեհտև զգում է, որ Աստվածը և սուրբ տեքստերը նրան չեն բավարարելու: Նրա ապստամբությունը մի կրոնական ու փիլիսոփայական ապստամբություն է: Սակայն Գյոթեյի "Ֆաուստ" վեպի դրդապատճառը ավելի հիմնովին է, հակում դեպի անձնական ուժի էությանը: Երկրորդ տարբերությունը և ավելի կարևորը վերաբերում է թատրոնի վերջին մասին: Մալրոյի օրինակում, ինչպես, որ ասել եմ, երբ նրա 24 տարին լրանում է դոկտոր Ֆաստուսը խնդրում, լացում և աղաչում է, որ ազատվի Մեֆիստոֆելի հետ կնքած պայմանագրից, սակայն ոչ մի oգուտ չի ունենում: Ճիշտ կեսգիշերին, տգեղ և զզվելի հոգիները հայտնվում են, որպեսզի ամպրոպի ու կայծակի հարվածների ներքո նրան դժոխք տանեն: Սակայն Գյոթեն Ֆաուստին ազատում է նման ճակատագրից:
Գյթեն իր հերոսին դժոխք ուղարկելու փոխարեն իրավունք է տալիս, որ նա լավ գործերով և բարի նպատակներով հասնի փրկության (redemption): Ֆաուստը, նախքան որ իր ժամանակը վրա հասնի, իր սխալը գիտակցելով որոշ գործեր է կատարում ժողովրդին ծառայելու և նման բաների համար, երբ Մեֆիստոֆելը ճանապարհից հասնում է, որ իր շահույթը պահանջի, Աստծու հրեշտակները միջամտում են: Եվ բացականչում են. «Ով որ ջանացել է և ապրում է, որ ջանա, նույնպես կարող է փրկության հասնել» և նրանք Ֆաուստին դժոխքի փոխարեն դրախտ են տանում:
Թող այս տարբերությունների մասին բացատրություն տամ: Արդյո՞ք իմանում ես, որ այսօր փողի բրոքերները, կապիտալ ներդրողները, բանկատերները ու նման մարդիկ պարտքի վերադարձին, բացի շահույթից ի՞նչ են ասում: Դրան էլ ասում են փրկություն: Արդյո՞ք դա պատահական է, ոչ մի կերպ: Շատ վաղուց պարտքի հարցը մի կրոնական հարց է եղել: Վստահ եմ՝ լսել ես, որ իսլամը շահույթ ստանալը առնվազն պաշտոնական ձևով մինչ օրս արգելել է: Քրիստոնեության հետ կապված սա էլ մինչև Մալրոյի ժամանակ, որ իր թատրոնն էր գրում՝ ճիշտ էր: Այսօրվա մուսուլմանների նման, այն օրվա քրիստիոնեաներն էլ շահույթ ստանալը մեղք և սխալ էին համարում: Այդ իսկ պատճառով Մալրո թատրոնի հանդիստեսները, հավատում էին, որ շահույթով վարկերը մեղք են, առանց տատանվելու պահանջում էին, որ Ֆաստուսը պատժվի, որովհետև նա ամենաբարձր շահույթը տալով Մեֆիստոֆելին, այսինքն հոգին հանձնելով, մի վարկյան չի մտածել դրա մասին: Սակայն, երբ Գյոթեն էր գրում թատրոնը, իրավիճակը տարբեր էր:
Իրավիճակը փոխվեց, ինչպես տեսանք, շուկա ունեցող հասարակությունից անցում դեպի շուկայական հասարակություն, որը պատահեց Մալրոյի և Գյոթեյի ժամանակաշրջաններում, որը հիմնականում հենված է պարտքի ու շահույթի վրա: Արդյունաբերական հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չկարողանար վերացնել պարտքի շահույթի նկատմամբ դոգմատիկ մոտեցումը և իրավական արգելքը: Շահույթ ստանալու ամոթը և վատ համբավը համեմատելի չէր աշխատանքի ու հողի ապրանքայանացման հետ և մեծ շրջադարձ չէր համարվում: Սա պետք է վերացվեր ու այդպես էլ եղավ:
Պրոտեստանները, որոնք 16-րդ դարում անջատվեցին կաթոլիկներից, ճակատագրական մեծ դեր ունեցան դրա վերացման գործում: Պրոտեսանիզմը դեմ դուրս եկավ Աստծու մենաշնորհացնելը պապի ու կարդինալների կողմից: Պրոտեստանները պնդում էին, որ յուրաքանչյուր մարդ կարող է անհատապես ու առանց մենաշնորհի և խեղդող եկեղեցու միջնորդությամբ Աստծու հետ խոսել: Հանկարծ այն մարդը, որ իր հարցերում էլ չէր կարող որոշողի դեր ունենալ, վերածվեց այդ բարեփոխական եկեղեցու սյունը: Եվ ո՞վ էր այդ նոր ուժ գտած մարդու իդեալը կամ սիմվոլը, մի ժամանակաշրջանում որտեղ փոխանակման արժեքը և շահույթն էր տիրում, պրոտեստանիզմի ավանդական հերոսը ոչ ոք չէր, բացի առևտրականն ու գործատուն: Զարմանալի չէ, որ նոր պրոտեստանի բարոյականության մեջ շահույթաբերությունը և շահույթով վարկերը ընդունվեց, որպես Աստվածային ծրագիր:
Այն իրականությունը, որ պրոտեստանները և կաթոլիկները ավելի քան 100 տարի միմյանց հետ կռվի մեջ են եղել ցույց է տալիս, որ այս փոփոխությունը կոշտ հասարակական շրջադարձ է եղել: Այսպիսով, երբ Գյոթեի հանդիսատեսները Ֆաուստի թատրոնով բարոյական ուսուցում էին ստանում, եվրոպացիները պարտքի հանդեպ, նախնական գումարը գումարած շահույթի հետ էին վերադարձնում, համեմատաբար ավելի մեղմ էին մոտենում:
Մի տեսակետից, Գյոթեյի պատմությունը Ֆաուստի մասին հակառակ է Սկրոչ Չարլզ Դիկնեզի պատմության հետ «Ամանորի երգի» (Christmas Carol) գրքում, որը առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականին: Դիկենզի հայտնի բարոյական հեքիաթում, չոր եղունգ ունեցող Սկրուչը ամբողջ կյանքի ընթացքում հարստություն է կուտակել և խնայել, նա հարյուրավոր շահույթ է հավաքել և նրա շատ քիչ մասն է ծախսել: Պատմության վերջում, երբ ամանորի հոգին նրան ցույց է տալիս նրան սպասվող մահը, և այն որ ոչ ոք չի գալիս նրա սգո արարողությանը և այն, թէ ինչպես աղքատ զույգերը, որ նրան պարտք էին նրա մահից ուրախանում են, նա լույս է տեսնում, սնդուկները բացում է և սկսում է ծախսել, ծախսում է ու ծախսում և առաջին անգամ իր կյանքում և ուրախություն պարգևելով իր շրջապատի մարդկանց հաճույք է ստանում: Եթե մտածես, կտեսնես՝ Ֆաուստը ճիշտ դրա հակառակն է կատարում: Նա շահույթի հավաքելու և հաճույքը մերժելու փոխարեն, իր կյանքի ամբողջ 24 տարին վայելում է և ընդունում է՝ դրա փոխարեն հսկա շահույթ վճարել:
Կարծում ես այս երկուսից որ մեկի՞ն, այսինքն Սկրուչին և Ֆաուստին, ավելի շատ է պահանջելու շուկայի նոր հասարակությունը, որը գոյանում էր, երբ Գյոթեն զբաղված էր գրելով իր թատրոնը: Անպայման Ֆաուստը, ինչո՞ւ: Եթե մենք բոլորս Սկրուչ լինեինք, մի ժլատ մարդ, որ ամբողջ իր հարստությունը խնայում կամ հավաքում էր առանց ծախսելու կամ մեկին պարտք տալու, շուկայական հասարակության տնտեսությունը կկասեցվեր:
Հիմա պետք է այս երևույթի ետևից գնալ:

(Շարունակելի)

Հայաստանի կոմունիստական, սոցիալիստական, սոցիալ դեմոկրատական ուժերի և առաջադիմական ժողովրդական պետական ու ոչ պետական կառույցներից յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցումներով ու դիրքորոշումներով՝ հաճախ մոռացության են տալիս համընդհանուր շահերը և քաղաքական մոտեցումները, որոնց հասնելուն բոլորն են ձգտում և բոլորի օգտին է լինելու: Նրանց միջև բացակայում է սոցիալիստական և ձախ երկխոսությունը և մտքերի փոխանակումը: Նրանցից շատերը դժբախտաբար այդ անհրաժեշտությունը կամ չեն զգում կամ էլ զգալու դեպքում իրենք չեն դառնում այդ երկխոսության կամ միասնական ճակատի ստեղծման նախաձեռնողը:
Խոսքի մակարդակով բոլորը հաստատում են համագործակցության, միասնականության, համատեղ գործողությունների և երբեմն միասին հանդես գալու անհրաժեշտությունը, սակայն շատ քիչ դեպքերում է, որ դրանք գործի են վերածվում:
Բոլորի ծրագրերում համագործակցելու անհրաժեշտության մասին խոսվում է, սակայն մեկը մյուսին տարբեր պիտակավորումներով, արդարացնում է իր սեկտորիզմական մոտեցումը, որը վնաս է հասցնում ձախ ուժերին և երկրի առաջադիմությանը: Ձախ ուժերի չհամագործակցելու ամենագլխավոր պատճառներից մեկը նաև կարելի է համարել իմպերիալիստական ու նեոլիբերալիստական ուժերի ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքում: Հայաստանում արտասահմանյան գործակալ ուժերի առաքելություններից մեկը հենց սա է, որ իրավունք չտան և ամեն կերպ խոչընդոտեն ձախ ուժերի մոտեցմանը միմյանց, նրանք ունենալով հսկա նյութական ռեսուրսներ, ամեն միջոցներից օգտվում են վարկաբեկելու ձախակողմյա արդար մոտեցումներն ու աշխատանքները, որոնք ի վերջո վտանգելու են իրենց տերերի տնտեսական ու քաղաքական շահերը:
Չհամագործակցելու մյուս կարևոր պատճառը՝ համատեղ աշխատանքների ու համագործակցության ընդհանուր անհրաժեշտության չհասկանալն է: Նրանք հաճախ հանդես են գալիս ոչ թէ հասարակության պահանջներից, այլ իրենց նեղ կուսակցության ու խմբային շահերից ելնելով:
Հայաստանի ձախ ուժերը չեն մարմնավորվում միայն կուսակցությունների կառույցներում, այլ Հայաստանի ձախ ուժերին պետք է տեսնել նաև մեծ մասշտաբով անհատների և մասսաների միջև: Այստեղ կարևորը երկրում հասարակական ձախ ուժի առկայությունն է: Նրանցից մեծ մասը իրենց տեղը չեն գտնում ձախ կուսակցություններում և խմբավորումներում: Կարևորը այն է, որ հասարակական շարժումներում ձախ մոտեցումները, որոնք բխում են ժողովրդի և ազգի շահերից ներկայություն ունենան: Բացի ձախ գաղափարից, մնացած նեոլիբերալական ու ծայրահեց ազգայնական գաղափարները ապահովում են միայն ճնշող փոքրաթիվ մարդկանց շահերը: Օրինակ լիբերալիզմը հանգեցրեց նեոլիբերալիզմի ու նացիոնալիզմն էլ ծայրահեղ ազգայինի կամ ֆաշիզմի: Այդ իսկ պատճառով տնտեսական ամենաարդար քաղաքականությունը ձախերին է պատկանում և հարկավոր է այս զենքից օգտվելով ժողովրդին գրավել դեպի ձախակողմյա ուժերի: Ձախերից ոչ մի կուսակցություն չի կարող հավակնել, որ ինքն է ամբողջ աշխատավոր դասակարգի ներկայացուցիչը, քանի որ աշխատավորների ու աշխատավարձ ստացողների միջև նաև գոյություն ունեն տարբեր շերտեր ու մոտեցումներ, այդ իսկ պատճառով այդ բոլոր շերտերի համագործակցությունը ահրաժեշտություն է: Ձախերը չպետք է անընդհատ իրենց հակասությունները մեծացնելով և օրակարգ դարձնելով, անջատվեն մեկը մյուսից, նրանք ստիպված են գոյատևելու և հասարակությունում իրենց ազդեցությունը թողնելու համար միմյանց հետ համագործակցելու:

Կեցցե Հայաստանի ձախ ուժերի համագործակցությունը


Ռուբիկ Սարդարյան 12/09/2019

Չինաստանը կհաղթի ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում եւ վերջնական արդյունքում կհրաժարվի ամերիկյան տեխնոլոգիաներից իր կախվածությունից, CNBC-ին հայտարարել է փորձագետ Դեւիդ Ռոշը։

«Չինաստանն այլեւս երբեք չի վստահի Միացյալ Նահանգներին եւ յոթ տարվա ընթացքում կհասնի տեխնոլոգիական անկախության»,- հայտարարել է նա։

Չինաստանն ավանդաբար կախում է ունեցել կարեւոր տեխնոլոգիական բաղադրիչների, օրինակ, միկրոսխեմաների եւ ծրագրային ապահովման, ինչպես նաեւ մոդեմի եւ ռեակտիվ շարժիչների ամերիկյան մատակարարներից, սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմը դժվարացրել են այդ կապերը ու առնչվել են երկու կողմերի բիզնեսին էլ։

Մայիսին չինական Huawei տեխնոլոգիական հսկան ներառվել էր ԱՄՆ-ի «սեւ ցուցակում», ինչը սահմանափակում է ամերիկյան չիպեր եւ ծրագրային ապահովում գնելու ընկերության հնարավորությունները։ Որոշ ամերիկյան բջջային ցանցեր նույնպես օգտագործում են Huawei-ի սարքավորումները, թեեւ այլ ամերիկյան ընկերություններ հայտարարել են, որ իրենց եկամուտը կախված կլինի «սեւ ցուցակից»։

Google Alphabet-ը նույնպես դադարեցրել է Huawei-ի հետ իր բիզնես-հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Huawei-ի ապագա հեռախոսներում Google Android օպերացիոն համակարգ չի լինի։

Այս լարվածության հետ կապված՝ Չինաստանը անցկացնում է իր տեխնոլոգիական ընկերությունների հարցում, որպեսզի գնահատի դրանց ազդեցությունը ամերիկյան մատակարարների վրա, ինչպես նաեւ մեծացնում է իր տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեմպերը։

Օրինակ, նա զարգացնում է չիպերի ինդուստրիան։ Կառավարության նախաձեռնությամբ երկիրը ծրագրում է մինչեւ 2020թ․ արտադրել կիսահաղորդիչների  40 տոկոսը, իսկ  եւ մինչեւ 2025թ․՝ 70 տոկոսը։

Ներկայում Չինաստանում օգտագործվող կիսահաղորդիչների միայն 16 տոկոսն է արտադրվում երկրի ներսում, եւ միայն դրա կեսն է պատրաստվում չինական ընկերությունների կողմից։

Ռոշը համարում է, որ առեւտրային պատերազմի վերջը չի երեւում, թեեւ բանակցությունները պետք է վերականգնվեն հոկտեմբերին։ «Սա կոնֆլիկտ է աճող համաշխարհային տերության եւ հեռացող համաշխարհային տերության միջեւ․․․ Սա միայն առեւտուր չէ։ Խոսքը տեխնոլոգիաների, գաղափարների ազատ փոխանակման , մարդկանց ազատ տեղաշարժի մասին է»,- ասել է նա։

«Այնպես որ, սա իրոք մեծ կոնֆլիկտ է, եւ հենց այնպես չի լուծվի»,- ամփոփել է Ռոշը։

 

Աղբյուր՝ https://news.am/arm/news/532808.html 

Բաժին՝ Աշխարհում

Չինաստանն ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ շատ լավ գործընկերներ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, Բարեկամության, բարիդրացիության հարցերով շանհայյան համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը։

«Մենք գիտենք, որ Հայաստանում ապրում է հինավուրց պատմություն ունեցող հետաքրքիր ժողովուրդ։ Չնայած նրան, որ մենք իրարից իսկապես շատ հեռու ենք գտնվում, մեր բարեկամությունը գալիս է պատմության խորքերից։ Գուցե սա լեգենդ է, սակայն ես կուզեի հավատալ, որ այն ճշմարիտ է։ Մեր նախնին գեներալ Ման ապրել է Հայաստանում»,- նշել է Վեյը։

Նրա խոսքերով, Հայաստանը շատ լավ գործընկեր է Մետաքսի ճանապարհի «մեկ գոտի, մեկ ուղի» հայեցակարգի շրջանակներում․ «Մենք գտնում ենք, որ Չինաստանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում համագործակցության շատ լավ հնարավորություններ եւ հոյակապ հեռանկար ունեն։ Ոմանք ասում են, թե Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ  Համագործակցության շանհայյան կազմակերպության շրջանակներում բոլոր երկրները հավասար են եւ օժտված են հավասար իրավունքներով։ Մենք գտնում ենք, որ ձեր հետ միասին կարող ենք կառուցել մեր երկիրը, որովհետեւ մեր նպատակը մեկն է՝ մենք ուզում ենք ավելի լավ ապրել»։

 

Աղբյուր՝ news.am

 

Սորոսի փողերով աճած և դաստիարակված Դանիել Իոնեսյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է.  “Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակուլ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը:
Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում:
Քո մտածելակերպով՝ ազգային պատմությունից անտեղյակ, տգետ հոգեխախտները, դարձել են ճակատագրական հիվանդագին մանրեներ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մարմնի վրա, որը չնչին է, ինչպես Արարատին նետած քարը:
Եթե Նիկոլ Փաշինյանը քեզ պես մտածող քաջնազարին, Սատանա-հուդայական, բնության թյուրիմածության, մարդկային ցեղի զարդարանքների երկար ականջները չկտրի եւ չնետի քաղաքական աղբանոց, ապա նրա հետագա պետական ղեկավարի աշխատանքը կլինի մի քայլ առաջ, երկու քայլ կողք:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Բաժին՝ Անցուդարձ

“Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակալ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը:
Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում:
Քո մտածելակերպով՝ ազգային պատմությունից անտեղյակ, տգետ հոգեխախտները, դարձել են ճակատագրական հիվանդագին մանրեներ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մարմնի վրա, որը չնչին է, ինչպես Արարատին նետած քարը:
Եթե Նիկոլ Փաշինյանը քեզ պես մտածող քաջնազարին, Սատանա-հուդայական, բնության թյուրիմածության, մարդկային ցեղի զարդարանքների երկար ականջները չկտրի եւ չնետի քաղաքական աղբանոց, ապա նրա հետագա պետական ղեկավարի աշխատանքը կլինի մի քայլ առաջ, երկու քայլ կողք:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Բաժին՝ Անցուդարձ
Կիրակի, 08 Սեպտեմբերի 2019 17:50

Ի՞նչ է կատարվում Չինաստանում

Չինաստանի հասարակական և տնտեսական կառուցվածքից պարզ պատկերացում ունենալը հեշտ ու հասարակ գործ չէ: Այս երկրում աննախադեպ տնտեսական աճով, կոմունիստական կուսակցությունը առաջին ու վերջին խոսքն է ասում: Եթե անցյալում Չինաստանը ճանաչվում էր, որպես ամենամեծ բնակչություն ունեցող և անորակ «կոմունիստական» ապրանքներ ունեցող երկիր, այսօր այս երկրի ղեկավարների յուրաքանչյուր խոսքով ու Պեկինում տնտեսական որոշումով Ամերիկայի ու Եվրոպայի շուկաները սկսում են տատանվել: Համաձայն Չինաստանի սահմանադրության, նրա տնտեսական համակարգը հենված է ընդհանուր սեփականության և տարբեր տնտեսական սեփական համակարգերի զարգացման հիման վրա և բաշխման համակարգ, որը հենված է բաշխում աշխատանքի չափով և բաշխում տարբեր եղանակներով: Այս երկրում ոչ թէ մեկ տեսակի տնտեսություն, այլ մի քանի տեսակի տնտեսական համակարգ աշխատում են կողք կողքի՝ պետական, խորհրդային, մասնավոր, ընդհանուր կապիտալի միջոցով, բաժնետիրական, արտասահմանյան կապիտալի ներդրմամբ, Հոնկոնգի կապիտալի ներդրմամբ տնտեսական համակարգ, Մաո և Թայվան և այլ ձևեր: Մոտավորապես աշխարհի առաջին 500 մեծ ընկերությունները Չինաստանում կապիտալ են ներդրել և Չինաստանը երկրագնդի վրա չկա մի վայր, որ կապիտալ ներդրած չլինի կամ չպատրաստվի մուտք գործելու այդ շրջանի մեջ: Արևելքի ու արևմուտքի կառավարությունները նախանձում են Չինաստանի զարգացմանը ու հատկապես նրա քաղաքական ու տնտեսական մոդելին: Եվրոպան գաղտնի մրցակցություն ունի Չինաստանի հետ ու հսկված համագործակցություն, Թրամփը երբեմն բացահայտորեն սուր է բարձրացնում Չինաստանի վրա ու երբեմն էլ մտրակով ու քաղցրավենիքով է մոտենում: Շատ երկրներ են փնտրում Չինաստանի զարգացման և Կոմունիստական Կուսակցության հեղինակության գաղտնիքն իմանալ:
Կարելի է ասել, որ Չինաստանի ամենամեծ գործոններից, որ այդ երկրին դարձնելու է աշխարհի ամենահզորը տնտեսական բնագավառում՝ ձախակողմյա մոտեցումներն են, որի հետևանքով բոլոր կենտրոնական ու կարևոր բանկերը և հողերը ազգային են ու երբեք որոշ մարդկանց ձեռքում շահագործելու միջոց չեն դարձել:

Հաշվի առնելով, որ պետք է Հայաստանի հարաբերությունները խորացնել ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների, այլ նաեւ այլ երկրների հետ` հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը նաեւ հրավիրել է այլ երկրների ղեկավարներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Բացի այդ, մենք հրավիրել ենք Մոլդովայի, Իրանի եւ Սինգապուրի ղեկավարներին։ Մենք նախապատրաստվում ենք եւ սպասում, որ նրանք կգան Երեւան»,- ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով` այժմ ակտիվորեն աշխատանքներ են տարվում ինչպես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու, այնպես էլ`հյուրերին ընդունելու համար։ Ինչ վերաբերում է նիստի` Հայաստանում կայանալուն, ապա Մնացականյանը նշեց, որ այն եղել է Հայաստանի հրավերով եւ ԵԱՏՄ անդամ պետությունները ընդունել են հրավերը:

Աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/168811

Հինգշաբթի, 05 Սեպտեմբերի 2019 12:41

Համաշխարհային իշխող համակարգի փլուզումը

Չնայած նրան, որ 2008 թվականի ճգնաժամը նեոլիբերալիզմի կուտակման քաղաքականության ճգնաժամի արդյունք էր, դրա խորքը և ճգնաժամի համաշխարհային տարածումը, ալտերնատիվ չունենալու պատճառով՝ վերջ չտրվեց նեոլիբերալիզմի կյանքին: Ոչ մի կասկած չկա, որ միայն ուժերի հավասարակշռության փոփոխմամբ դասակարգային պայքարում աշխատանքի ու կապիտալի միջև, հնարավոր կլինի կապիտալի իշխանության հաղթահարումը նրա թույլ օղակներում և բանվորական ու սոցիալիստական շարժումների հզորացմամաբ որպես միջազգային մասշտաբով ազդեցիկ ուժ, 2008 թվականի նման ճգնաժամի ժամանակ, վերջ տալ իշխող աշխարհում կապիտալիզմին: Ճգնաժամը անցկացնելուց հետո նեոլիբերալիստական կուտակված համակարգը շարունակեց մնալ, որպես իշխող և ավելի ագրեսիվ համակարգ: Վերջին մի քանի տասնամյակների նեոլիբերալիստական կուտակումը և ֆինանսական կապիտալը կարողացան իրենց հեգեմոնիկ դերակատարությունը տարածել ազգային ու համաշխարհային տնտեսական բոլոր բնագավառներում: Համաշխարհային տնտեսությունը հիմա մուտք է գործել մի փուլ, որը բնորոշվում է՝ «Կայուն անկումով, շահույթագնի խիստ նվազմամբ, տրիլիոններ դոլար սրսկելով ուժեղ կապիտալիստական երկրների կենտրոնական բանկերին որպես ֆինանսական խրախուսանք՝ արտադրության բարձրացման նպատակով, տնտեսական աճի հեռանկար չի նկատվում նույնիսկ հասնելու 2008 թվականից առաջվա մակարդակին: «Համաշխարհային Բանկը» և «Միջազգային Արժույթի Հիմնադրամը» իրենց վերլուծություններում հայտնել են, որ այս տարի աշխարհի տնտեսության աճը ավելի է նվազելու մինչև որոշ հիմնադրամների սնանկացմանը:
Նեոլիբերալիզմի հասարակական ու տնտեսական կարևոր հետևանքներից մեկը դասակարգային ու հասարակական անհավասարությունների ուժեղացումն է յուրաքանչյուր առանձին երկրի կապիտալիստական հիմնական կենտրոններում: Նեոլիբերալիզմը ունի հաղթողներ ու պարտվողներ, հաղթողները այն չնչին մեկ տոկոսանոց փոքրամասությունն է, իսկ պարտվողները լայն աշխատավարձ ստացող մասսաները, կանանց մեծամասնությունը, գաղթականները և միջին դասակարգն է, որոնց մեծամասնությունը կորցնելով իրենց փոքր բիզնեսի հնարավորությունը միանում են աշխատավարձ ստացողների շարքերին: Անհավասարությունների արագ աճը խառնել է լիբերալական դեմոկրատիայի հավասարակշռությունը և հարթակ է պատրաստել տարբեր խմբավորումների, կուսակցությունների ու աջ շարժումների, ծայրահեղական ու նեոֆաշիստական ուժերի առաջացման համար:
Հասարակության դասակարգերի միջև պատմության ամենաշատ անհավասարությունը, որի առաջացման գործոնը վերջին մի քանի տասնամյակների կապիտալիստական նեոլիբերալիզմն է եղել, պատճառ է դարձել, որ լիբերալական դեմոկրատիաները կապիտալիստական հիմնական կենտրոններում գնան դեպի ճգնաժամ և անկում: Լիբերալական դեմոկրատիայի այդ հետընթաց օրինակներից մեկը նույնիսկ նեոֆաշիստական ալիքների բարձրացումից առաջ, Եվրոխորհրդի ծրագրերն են թուլացնելու արհմիությունները ղեկավարող կառույցները, դեմոկրատիան և անդամ երկրների ինքնիշխանության իրավունքները: Հունաստանում և Իտալիայում ժողովրդի կողմից ընտրված կառավարությունների կասեցումը և նրանց պարտադրելը կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությունը:


Ռուբիկ Սարդարյան
05/09/2019

Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև ձախ և բանվորական, շատ հաճախ պառակտումները տեղի են ունենում ըստ տարբեր գաղափարների ու դիրքորոշումների՝ այս կամ այն հասարակական ու քաղաքական երևույթների նկատմամբ: Այս պառակտումները հնարավորություն չեն տվել ձախ ուժերին համախմբվելու մի կուսակցության ներսում և չեն կարողացել իրենց ծրագրերը լավ առաջ տանել հանուն իրենց նպատակների:
Բացի գաղափարական և դիրքորոշումների տարբերության հիման վրա առաջացած պառակտումներից, հաճախ նկատվում է, որ պառակտումներ են առաջանում կուսակցության մեջ՝ կուսակցական դիրքեր գրավելու և անհատական տարաձայնությունների դրդապատճառով:
Ձախ և բանվորական կուսակցություններում կարևոր են տեսական, գաղափարական հարցերն ու գործնական ծրագրերը: Գործնական ծրագիրը օդից ստեղծված երևույթ չէ: Ծրագիրը պետք է հենված լինի ներկա հակումների ու ներկա պայմանների հիման վրա: Այսինքն, օրինակ երբ ասում ենք, որ Հայաստանի ներկա փուլում սոցիալ դեմոկրատական հեղափոխությունն է իրագործելի, որից հետո հնարավոր է միայն առաջ շարժվել դեպի սոցիալիստական հեղափոխության փուլ, ձախերը պետք է իրենց ծրագիրը մշակեն ըստ այդ օբեյկտիվ իրականության: Հեղափոխության այդ փուլերը մեր ուղեղներում չեն ստեղծվում, այլ վերլուծելով ներկա օբեյկտիվ պայմանները, որոշում ենք Հայաստանի հեղափոխության կամ բարեփոխության փուլը, որն է՝ սոցիալ դեմոկրատական հեղափոխություն թ՞է սոցիալիստական:
Հեղափոխության փուլը որոշելու համար պետք է ծանոթ լինենք հասարակության զարգացման շրջանի հետ, արդյո՞ք մենք գտնվում ենք կապիտալիստական առաջացման շրջանի մեջ, արդյո՞ք մենք գտնվում ենք կապիտալիզմի զարգացման ու ծաղման շրջանում, արդյո՞ք մենք գտնվում ենք ազգային կապիտալիզմի զարգացման շրջանում թ՞է կապիտալիզմի քայքայման շրջանում: Այսինքն այն վերլուծությունը, որ ունենք ներկայիս շրջանի կամ փուլի մասին, շատ կարևոր վերլուծություն է մեր դիրքորոշումների և հասարաքաղաքական ծրագիրը ճշտելու գործում:
Հաջորդ կարևոր հարցը այն փուլն է, որ համաշխարհայնորեն կապիտալիզմն է գտնվում և այն կապի ձևը, որ Հայաստանի կապիտալիզմը ունի համաշխարհային կապիտալիզմի հետ: Որովհետև գիտենք, որ գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ համաշխարհային կապիտալիստական տնտեսությունը մեծ դերակատարություն և երբեմն որոշիչ ազդեցություն ունի բոլոր շարժումների ու փոփոխությունների վրա: Եթե մենք չկարողանանք համաշխարհային կապիտալիզմին ճանաչել, դժվար թէ կարողանանք ճանաչել Հայաստանի կապիտալիզմը: Այս բոլորից հետո պետք է սկսել Հայաստանի կապիտալիզմը ուսումնասիրել, որից հետո նոր կարող ենք ճշտել մեր հեղափոխության անելիքները, խնդիրները և դրանց հիման վրա է, որ պետք է պատրաստենք սոցիալ դեմոկրատական կամ սոցիալիստական հեղափոխության ծրագիրը: Այս ծրագիրը մի բան չէ, որ մեկ կամ երկու բանիմաց մարդկանց գլխից դուրս գա, այլ տարբեր գործոններ պետք է առկա լինեն, որ հնարավոր լինի ձևավորել նման ծրագիր: Այդ գործոններից մեկը պայքարի փորձառություններն են, այսինքն նման ճանաչողության մի մասը պայքարի փորձից է գալիս, սակայն մի մասն էլ կախված է տեսական հարցերից, որովհետև պետք է կարողանալ վերջապես քաղաքական տնտեսության հիման վրա Հայաստանի ներկա իրավիճակից մի եզրակացություն ներկայացնել, երկրի կառույցը լավ հասկանալ, և իմանալ երկրում տիրող տարբեր հակումները ինչպես են կարող միմյանց վրա ներազդել ու զարգանալ: Այսինքն իմանալ, որ Հայաստանը դեպի որ կողմ է գնում կամ գնալու և զարգանալու հավանականությունը դեպի որ կողմն է՞:
Մեր հեղափոխական ծրագիրը այնպես չպետք է լինի, որ բացատրի և ասի այսօրվա պայմանները և իրավիճակը ինչպիսին է, այլ այն, որ պետք է ասի ինչպիսի պայմաններ ու իրավիճակ պետք է լինեն: Մենք մեր պայքարով դեպի ինչպիսի պայմաններ ենք ուզում տանել մեր հասարակությանը: Այսպիսով այս երկու իրավիճակների՝ ներկայիս և մեր ցանկացածի տարածությունը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է տեսական հայեցակարգ ունենալ:
Սակայն պետք է իմանալ, որ հայեցակարգ կամ տեսություն ունենալը չի նշանակում, որ բոլորը այդ հայեցակարգի կամ տեսության շուրջ պետք է համախմբվեն, որովհետև, եթե մի տեսության վերաբերյալ կասկածներ, վեճեր, քննադատություններ չլինեն, չենք կարող դրան տեսություն անվանել: Տեսությունը պետք է անընդհատ զարգանա, լավանա, ճշգրտանա, մշակվի ըստ ներկա պայմանների և իր փորձը տա և միշտ տեսական տարաձայնությունները հնարավոր է առկա լինեն և երբեք դրանք չպետք է պառակտման պատճառ դառնան: Օրինակ կապիտալիզմի ճգնաժամերի կապակցությամբ տարբեր տեսություններ կան ու չենք կարող ասել, որ սա ճիշտ է ու այն մեկը սխալ ու քվե հավաքենք, որպեսզի ճշտենք որն է ճիշտ և որն է սխալ: Այսինքն տեսությունը մի բան չէ, որ կարելի է նստել կուսակցության շրջանակներում կամ կուսակցության համագումարում ու քվե հավաքել, թէ որ տեսությունն է ճիշտ: Այս սխալ մոդելը օգտագործվել է նախկին Սովետական Միությունում Ստալինի ժամանակ: Այսպիսով տեսության ճիշտ կամ սխալ լինելը չի ճշտվում քվեարկությամբ:
Սակայն բանվորը, կամ կուսակցականը և համակիրը ճշգրիտ մի գործնական ծրագրի կապակցությամբ կարող է իր քվեն տալ ու որոշում կայացնել, որովհետև այն ինչն է, որ իր շփումներով, պայքարով ու մաշկի վրա զգալով է հասկանում, թէ ինչպիսի գործնական ծրագիր պետք է ունենալ ու ինչ քայլեր պետք է վերցնել: Իհարկե այս որոշումը կամ քվեն իր թիկունքում ունի հայեցակարգ, գաղափարախոսություն և տեսական հարցեր, որոնցով երբ ուզում է վերածվել պրակտիկայի, կարոողանում է կողմնորոշվել:
Ձախ կուսակցության մեջ միշտ պետք է առկա լինեն տեսական հարցերի վերաբերյալ երկխոսություններ, քննարկումներ ու բանավեճեր, սա բնական պետք է համարել: Ոչ մի դեպքում չպետք է այս երկխոսությունների դեմն առնել բանվորական ու ձախ շարժման մեջ: Ինչպես ասում են՝տեսական բանավեճերը "կյանքի ջուրն են" առաջադիմական ու ձախ շարժման համար: Տեսության նպատակը գործողությունն է, որտեղ ճշտվում է տեսությունը ճիշտ է թէ ոչ և արդյ՞ոք պետք է փոփոխության ենթարկել թէ ոչ: Այդ բոլորի հիման վրա ձախ հոսանքներն ու բանվորական շարժումները պետք է կարողանան ըստ ներկա պայմանների մի ընդհանուր ծրագիր ներկայացնել՝ բանվորների, աշխատավարձ ստացողների ու ժողովրդի համար:


Ռուբիկ Սարդարյան 6/08/2019թ.

Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: