Արխիվ Օգոստոսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Պատմաբան Յուվալ Նոա Հարարին կարողանում է նայել ապագային, բացատրում է այն քաղաքական ցնցումները, որոնց հետ աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը, վերջին ժամանակներս բախվել են:

Բաժին՝ Մշակույթ

Յոթանասուն հազար տարի առաջ մեր նախնիները փոքր կենդանիներ էին, որոնք պարզապես զբաղվում էին Աֆրիկայի անկյունում իրենց գործերով, բոլոր այլ կենդանիների հետ: Բայց հիմա քչերն են համաձայնվում, որ մարդիկ գերիշխում են Երկիր մոլորակի վրա. մենք տարածվել ենք յուրաքանչյուր մայրցամաքի վրա, եւ մեր գործողությունները որոշում են այլ կենդանիների ճակատագիրը (թերեւս, երկրի վրա): Ինչպես հասանք այստեղ: Պատմաբան Յուվալ Նոա Հարարին մարդկության առաջացման զարմանալի պատճառ է առաջարկում: Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժին՝ Մշակույթ

Փոխանակման արժեքի հաղթանակը փորձարարական արժեքի հանդեպ, լավ թէ վատ, փոխեց աշխարհը:
Մի կողմից շատ արտադրության, հողի ու աշխատանքի ապրանքայնացումը, տեր ու գյուղացու տհաճ համակարգի անարդարությունն ու շահագործումը ավարտվեց: Ազատության նոր հասկացողություն ծնվեց, որը զուգորդվում էր ստրկատիրության վերացման ու բոլորի համար բավարար ապրանքների արտադրության կարողության ու տեխնոլոգիայի առաջացման հետ:
Մյուս կողմից, այս փոփոխությունը նոր և անհամեմատելի խեղճության տարածման, այսինքն աղքատության ու պոտենցիալ ստրկատիրության առաջացման պատճառ դարձավ: Շուկայական հասարակության ծնունդով և գյուղացիների դուրս հանելը մշակման ենթակա տարածքներից կամ հողերից, նախկին անհող մշակողներին վերացրեց արդյունաբերական բանվորների կամ էլ հողագործների, որոնք վարձ էին մուծում հողատերերին: Երկու դեպքերում էլ արդեն նրանք որոշ չափով ազատ էին ու հնարավոր չէր նրանց կամքին հակառակ ստիպել որևէ աշխատանք կատարել, սակայն այդ ազատությունը իր հետ բերեց նոր շղթաներ: Չնայած օրավճարով բանվորները ազատ էին, ինչ աշխատանք, որ ուզում էին կատարել, հիմա նրանք ամբողջովին շուկայի ձեռքերում ստրուկներ էին: Ազատ էին իրենց աշխատանքի համար մի գործատու կամ բրդի մի գնորդ գտնելու չափով: Առանց հողի, նրանք ազատ էին ցանկացած վայր գնալու համար, սակայն նրանց խիստ սպառնում էր անօթևանությունը:
Նրանք, ովքեր կարողացան աշխատանք գտնել, օրական 14 ժամ աշխատում էին Վելշի ու Եուրքշայրի քարածուխների հանքերում և «Ռուդքլայդ» նավաշինության գործարաններում: Հենց նույն ժամանակահատվածում օրաթերթերը հաղորդեցին այն մասին, որ Անգլիայում և Շոտլանդիայում 10 տարեկան երեխաներ զոր ու գիշեր իրենց ժամանակը անց են կացնում գոլորշու շարժիչներին շղթայված կարգավիճակով, որպեսզի ինչքան կարող են նրանցից աշխատանք վերցնեն: Որոշ հղի կանայք, որոնք աշխատում էին «Ղալկուրնիշ» (Cornish) հեռու ընկած հանքերում ստիպված էին միայնակ գերեզմանատներում կամ թունելներում ծննդաբերել: Մոտավորապես հենց նույն ժամանակաշրջանում, գաղութացված շրջաններում օրինակ «Ջամայկայում» և այն շրջանում, որը այսօր վերածվել է Միացյալ Նահանգների հարավային մասի, արտադրությունը հենված էր այն ստրուկների վրա, որոնք գողացվել էին իրենց տներից Աֆրիկայում և վաճառվում էին ըստ փոխանակման արժեքի:
Մարդու պատմության ընթացքում երբեք նման մի բան չէր պատահել: Մի գուցե ճիշտ լիներ, որ մարդը հենց սկզբից համաշխարհայնացման ընթացքում գտվեր, ամենայն դեպս ինչպես գիտես, բոլոր մարդկանց արմատները վերադառնում են դեպի Աֆրիկա: Սակայն այս տեսակ համաշխարհայնացումը, որը հետևանք է արդյունաբերական հեղափոխության, առաջացրեց նաև մի հսկա հակասություն, այսինքն նոր աներևակայելի հարստության ու անբացատրելի տառապանքի համատեղելիությունը: Արդյունքում, անհավասարությունները, որը գյուղատնտեսության հեղափոխությունն էր առաջացրել, ակնառու ձևով ավելացավ: Այդ հեղափոխության մասին անդրադարձել էինք անցյալ բաժիներում:

(Շարունակելի)

Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: