Արխիվ Մայիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Բյուրոկրատիա, Բանակ և Հոգևորականություն


Պարտք, փող, հավատք և պետություն, բոլորը ձեռք ձեռքի տված առաջ են գնում: Առանց պարտքի, գյուղատնտեսության ավելցուկի կառավարումը հնարավոր չէ: Փողը պարտքի առաջացմամբ զարգացավ: Սակայն, որպեսզի փողը արժեք ունենա, մի կառույց, այսինքն պետությունը պետք է դա վստահելի դարձներ: Երբ խոսում ենք տնտեսության մասին, այն ինչ նրա մասին ասում ենք սա է, որ ավելցուկ առաջացող հասարակությունում գոյություն են ունենում բարդ հարաբերություններ: Այս հարաբերությունների ուսումնասիրությամբ՝ հասկանում ենք, որ առանց ավելցուկի առաջացման՝ պետությունը երբեք չեր կարող գոյանա, որովհետև պետության համար պահանջվում են բյուրոկրատներ՝ ընդհանուր հարցերը կազմակերպելու, ոստիկանատուն, որը պետք է պահպանի սեփականություններն ու ապահովի կարգ ու կանոնը և լավ կամ վատ ղեկավարներ, որոնք իրենց համար բարձր մակարդակի կյանք են պահանջում: Այս բոլորը հնարավոր չի լինի, եթե չլինի հսկաավելցուկ՝ այս մարդկանց կյանքը ապահովելու համար, առանց հողագործություն կատարելու: Կազմակերպված բանակը նաև չէր կարող առանց ավելցուկի գոյություն ունենար, և առանց կազմակերպված բանակի հնարավոր չէր լինի իշխանության ուժը կամ պետությունը պարտադրվեր և հասարակության ավելցուկը խոցելի կդառնար արտաքին սպառանլիքների նկատմամբ: Բյուրոկրատիան և բանակի ստեղծումը հնարավոր եղավ գյուղատնտեսության ավելցուկով, և այս ավելցուկը իր հերթին բանակի և բյուրոկրատիայի գոյացման պահանջ առաջացրեց: Հոգևորականի հարցի նկատմամբ նույնպես նույն երևույթը տեղի ունեցավ: Հոգևորական՞, այո, ավելցուկը իր հերթին ստեղծեց կազմակերպված կրոնի առաջացման պահանջը: Արի տեսնենք ինչո՞ւ: Պատմական տեսանկյունից, գյուղատնտեսությունից առաջացած բոլոր պետությունները իրենց ավելցուկը անարդար ու անհավասար էին բաժանում, որպեսզի օգուտ հասցնեն ռազմական, քաղաքական ու հասարակական ղեկավարներին կամ ուժայիններին: Սակայն այդ իշխանավորները ինչքան էլ, որ հզոր լինեին, այնքան ուժ չունեին, որ կարողանային չքավոր հողագործների բացարձակ մեծամասնությանը ճնշեին, այն մեծամասնությանը, որ եթե միավորվեին կկարողանային մի քանի ժամվա ընթացքում շահագործող համակարգը տապալել: Ուրեմն այս իշխանավորները ինչպե՞ս կարողացան իրենց ուժը կամ իշխանությունը պահպանել ու միևնույն ժամանակ ավելցուկը իրենց ցանկությամբ բաժանել առանց մեծամասնության արգելքի: Դրա պատասխանը սա է՝ ստեղծելով մի գաղափարախոսություն, որը մեծամասնությանը խորը հավատք էր ներշնչում, որ միայն իշխանավորներն են, որոնք իշխելու իրավունք ունեն, որոնք ապրում են հնարավոր ամենալավ աշխարհում և հարցերը այնպես են առաջ գնում, որը որոշված է եղել և դա արտացոլումն է մի տեսակ Աստվածային համակարգի, և դրան որևէ ընդիմանալը համարվում է մի երկնքային ուժի կամքին չենթարկվելը և դրան ընդիմանալը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհը դուրս գա հսկողությունից: Առանց այս օրինականացնող գաղափարախոսության, պետության ուժի առաջացումը հնարավոր չէր լինի: Հենց այնպես, որ պետությունը պետք էր հավիտենական մնար, և իշխանի մահից հետո իշխանությունը շարունակվեր, պետական ուժի գաղափարական հիմքը նույնպես կարիք ուներ ինստիտուցիոնալացման: Այս նպատակ իրականացողները և հիմք դնողները հոգևորականներն էին: Առանց մեծ քանակությամբ ավելցուկի, կրոնական կառույցների ստեղծման իր հոգևորականների հիերարխիայով չէր կարող գոյություն ունենար, որովհետև «սուրբ» մարդիկ ու տղամարդիկ ոչ մի բան չէին արտադրում: Միևնույն ժամանակ, առանց կազմակերպված կրոնի իշխողների՝ իշխանությունը արտադրության ու ավելցուկի բաժանման հարցում շատ անկայուն կլիներ և միշտ ժողովրդի մեծամասնության կողմից պոռթկումի վտանգի առջև կկանգներ, որոնց բաժինը ավելցուկից շատ չնչին էր: Այդ իսկ պատճառով հազարավոր տարիներ պետությունը և հոգևորականությունը միասնական ու հավասար միավորներ էին:

 

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը  «Առաջին լրատվական»-ին տրամադրել է բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ ՆՓաշինյանին:

Նամակում մասնավորապես ասվում է

Հարգելի պարոն Փաշինյան

Համոզված եմ՝ Ձեզ տեղեկացրել են, որ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է․Մարուքյանին, որպեսզի շահագրգիռ և պատասխանատու կողմերի մասնակցությամբ մասնագիտական գնահատականներ և եզրակացություններ տրվեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների մասով՝ քրեական գործի կարճման և նոր քննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ՝ 2018-2019 թթ., https://www.1in.am/ կայքի միջոցով հարցազրույցներում բազմաթիվ փաստեր եմ նշել, որ կազմակերպիչների մասով քննությունը լիարժեք չի կատարվել, այդ թվում իմ՝ որպես տուժողի ցուցմունքը չի արձանագրվել, և ես դատարան չեմ հրավիրվել։

Բացի իրավական և այլ խնդիրներից՝ լսումներ կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ չնայած ահաբեկչական գործողություններից անցել է 20 տարի, սակայն երկրագնդի տարբեր վայրերում և ժամանակահատվածներում սպանվում կամ էլ առեղծվածային մահով կյանքից հեռանում են Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներ և այն անձինք, ովքեր տիրապետում էին կարևոր տեղեկություններին, այսինքն՝ սպանդը շարունակվում է։

Սակայն կազմակերպիչների մասով բացահայտումները, նախ, հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե որպես տուժող հանդես գա Հայաստանի Հանրապետությունը, քանի որ հենց ՀՀ ԱԺ դահլիճում սպանվել էին իրենց պաշտոնական պարտականությունները կատարող այն անձինք, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ։ Երկրորդ՝ քանի դեռ կազմակերպիչների մասով աշխարհաքաղաքական, տնտեսական և ներքաղաքական բաղադրիչների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն ստուգվել, բացահայտումներ չեն կատարվել, մեծ է հավանականությունը, որ կկազմակերպվեն էլ ավելի վտանգավոր գործողություններ։

Լսումների ժամանակ կներկայացնեմ թե՛ Հոկտեմբերի 27-ից հետո կազմակերպվածը և թե՛ պոտենցիալ վտանգները, քանի որ «27»-ից հետո պատկերը հետևյալն է․

Կազմաքանդվել են մեր երկրի տնտեսական ու քաղաքական անվտանգության երեք հենասյուների՝ մակրոտնտեսական աճի, սոցիալական և բնապահպանական խնդիրների ու քաղաքական համակարգի ներդաշնակ և բնականոն զարգացման հիմքերը։

Համակարգային կոռուպցիան՝ թշնամանքը, ներքին հակասությունները, արտագաղթի վտանգավոր ցուցանիշները և այլն, արգելափակել և խոչընդոտում են, որպեսզի ազգային գաղափարախոսությանը համահունչ իրականացվեն տնտեսական ծրագրեր։

Վերը նշված երկու գործոնների հետևանքով մեծ է պոտենցիալ վտանգը, որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից մեկուսացման հետևանքով կհայտնվի բոլոր կողմերից շրջափակման մեջ։

Իսկ մարդկային լեզվով, կազմակերպիչների մասով բացահայտումները հնարավոր են, եթե նախ բացահայտվեն հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների միջև գոյություն ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական հանցավոր կապերը։ Այդ կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ՀՔԾ-ին և ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացրել եմ բավարար փաստեր և հիմնավորումներ, այդ թվում նաև Բորիս Բերեզովսկու և այդ ժամանակահատվածում «ИНТЭР РАО ЕЭС»-ի ղեկավար Ա․ Ռապապորտի կողմից և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ մի շարք երկրներում կազմակերպված հատուկ գործողությունների մասով, ինչի վերաբերյալ քննություն չի կատարվում, ես չեմ հարցաքննվել։

Լսումների ժամանակ կներկայացնեմ վերը նշվածի և ներքաղաքական բաղադրիչի միջև կապերը ևս, այդ թվում տրանսազգային էթնիկական խմբավորման անդամներին, նաև ՀՀ և ՌԴ տնտեսական ու քաղաքական անվտանգության խնդիրների մեջ ներքաշելու հանցավոր գործողությունների մասով։

Պարոն Փաշինյան

Ինձ հայտնի է, թե իմ որ գործողություններից կամ իրադարձություններից հետո նախ հայտնվեցի Հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների հարվածի տակ, այդ թվում՝ Ա․Լիտվինենկոյի և Սկրիպալների ընտանիքի միջոցով նախօրոք կազմակերպված հանցավոր գործողությունների մասով։ Հասկանալի է, եթե Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների  հետքերը թաքցնելու խնդիրը չլիներ, ապա վաղուց կենդանի չէի մնա: Կասկածից վեր է նաև, որ իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ դեռևս չեն կազմակերպվել, քանի որ հայտնվել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Ս․Սարգսյանի միջև, քանի որ Ռ․Քոչարյանը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կազմակերպել են Ի․Կլեբանովը և Ս․Սարգսյանը, իսկ վերջինս լռում է։

Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ, 1994-1995 թթ. նախապատրաստված, 1997-1998 թթ. կազմակերպված, իսկ Հոկտեմբերի 27-ի կրակոցներից հետո իրականացվող գործընթացների թիրախը Ղարաբաղի հիմնահարցն է և Նախիջևանի կարգավիճակը։ Այդ մասով ևս լսումների ժամանակ կներկայացնեմ փաստեր, թե իմ որ գործողությունների և առաջարկների հետևանքով էր, որ իմ նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների և տնտեսական տեռորի պատվիրատուն հանդիսանում է Համաշխարհային բանկը։ Իսկ եթե լսումների ժամանակ փաստեր ներկայացնեմ, թե ինչ կապ ունի վերը նշվածը մինչև Հոկտեմբերի 27-ը իմ կողմից շրջանառության մեջ դրված ծրագիր-առաջարկի հետ, ինչը կասեցնում էր Թուրքիայի միջոցով «Մեծ թուրանի» ծրագիրն իրականացնելուն, ապա ակնհայտ կդառնա, որ Հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչները դեռևս ձեռք չեն քաշել ինձանից, քանի որ վերջիններիս համար առավել կարևոր են «Գույք՝ պարտքի դիմաց»-ի կազմակերպիչների մասով քրեական գործի կասեցումը, Ամուլսարը՝ Լոնդոնի դատարանի որոշման, էլ չեմ ասում՝ Սկրիպալի խառը հաշիվները։

Պնդում եմ, որ է՛լ ավելի վտանգավոր զարգացումների հավանականությունը շատ ավելի մեծ է, քանի որ եթե Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին հաջողվեց կոտրել երկու խոշոր անհատների՝ Կ․Դեմիրճյանի և Վ․Սարգսյանի անձով պայմանավորված ուժի և հավատի միասնությունը, ապա ներկայումս այդ կազմակերպիչների թիրախում են հայտնվել Հայաստան-Սփյուռք ձևավորվող ուժի և հավատի գործընթացները։

Խնդրում եմ ճիշտ հասկանալ. ես նույնիսկ չեմ ցանկանում ներկայացնել, թե մինչև հեղափոխությունը և դրանից հետո ինչ քայլեր կամ գործողություններ եմ կատարել, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի, քանի որ խնդիրը ես չեմ և ոչ էլ իմ կողմից կատարված դրական կամ էլ բացասական գործողությունները։ Խնդիրը երկրի անվտանգությունն է, ինչը ներկայումս կախված է Ձեզանից, և դա է պատճառը, որ դիմում եմ Ձեզ, որպեսզի ՀՀ ԱԺ-ում կազմակերպվեն լսումներ։

Հարգանքով՝ Տ.Սահակյան

Աղբյուր՝ www.1in.am

 

Հնագետների միջոցով տեղեկանում ենք, որ առաջին գրությունները հայտնաբերվել են Միջագետքում, Իրաքում և այսօրվա Սիրիայում: Ի՞նչ էին գրանցում այս գրությունները: Գրանցվում էր հացահատիկների չափը, որ յուրաքանչյուր հողագործ պահում էր ընդհանուր պահեստում: Սա շատ բնական էր: Յուրաքանչյուր հողագործի համար առանձին պահեստ կառուցեը ավելցուկ հացահատիկի պահելու համար շատ դժվար գործ էր: Ընդհանուր մի պահեստի գոյությունը մի պահակով, որտեղ բոլորը կարող էին օգտվել՝ գործը հեշտացնում էր: Սակայն նման մի համակարգ պահանջում էր, որ մի տեսակ ստացական լինի, որը ցույց տար, թէ այս ինչ մարդը այսքան դրամի չափով հացահատիկ է պահեստում պահել տվել: Իրականում գրությունը սկզբում նրա համար ստեղծվեց, որ այս հաշվապահական արխիվը պահպանվի, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա փաստել՝ ինչ չափով հացահատիկ ունի ընդհանուր պահեստում: Պատահական չէ՝ այն տեղերում, որտեղ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտություն չի եղել ու մարդիկ բավարար քանակով որս, բնական մրգեր ու հացահատիկներ են ունեցել, երբեք գրություն ստեղծելու անհրաժեշտությունը չեն զգացել ու գրություն չեն ունեցել, նրանք ավելի շուտ ստեղծել են երաժշտություն ու նկարչություն:

ՊԱՐՏՔ, ՓՈՂ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հաշվապահական անցյալը, որպեսզի ցույց տա օրինակ՝ ինչքան ցորեն է պատկանում «Հակոբին», սկիզբն էր փողի և պարտքի առաջացման: Ըստ հնաբանության տվյալների, մեծ մասամբ բանվորներին հողատերերը խխունջներ էին տալիս, որոնց վրա քանդակված էր համարներ, դրանցով ցույց էր տրված, թէ ինչքան հացահատիկ են պարտք իրենց: Այդ խխունջների վրա ցույց տրված հացահատիկի քանակը հաճախ դեռ պարզ չէր, որովհետև դեռ ցորենները չէին քաղել: խխունջները պարտքի մի պատկեր էին, որը պետք է տրվեր բանվորներին կամ հողագործերին՝ գործատերերի կողմից: Միևնույն ժամանակ խխունջները ընթացիք փողի միավորներ էին համարվում, որով աշխատողները կարող էին դրանք փոխանակել ուրիշների կողմից արտադրված ապրանքներով: Սակայն ամենահետաքրքիրը առաջին անգամ մետաղյա փողի միավորի հայտնաբերումն էր: Մարդկանց մեծ մասը այն կարծիքին է, որ դա ստեղծվեց գործարքների օգտագործման համար, սակայն այդպես չէ: Գոնե միջագետքում այդպես չէր ու այդտեղ մետաղյա դրամներ չկային և հաշիվները գրավոր ձևով էին կատարվում, որտեղ ցույց էր տրվում հողագործների պահանջները: Օրինակ՝ հաշվապահական ցուցակը ցույց էր տալիս օրինակ պրն. «Հակոբը» երեք հատ մետաղյա դրամի հավասար հացահատիկ է ստացել, նույնիսկ հաշվի առնելով, որ այդ մետաղյա դրամները դեռ չէին պատրաստվել ու երկար տարիներ չէին էլ պատրաստվելու:
Մի խոսքով, պատկերացված փողի տեսքը, որը օգտագործվում էր իրական առևտուրը հեշտացնելու նպատակով, մի վիրտուալ փողի միավոր էր: Այսպիսով, ժողովուրդը անդրադառնալով վիրտուալ մուծումներին, որը հնարավոր է դարձել վիրտուալ տեխնոլոգիաների շնորհիվ, քեզ կասեն, որ այսօրվա տնտեսությունը անցյալի տնտեսության հետ տարբեր է, նրանց ասա, որ սա նոր բան չէ, վիրտուալ փողը գոյություն է ունեցել այն ժամանակվանից, երբ 12000 տարի առաջ տնտեսութունը գյուղատնտեսության հեղափոխության հետևանքով առաջին ավելցուկը ստեղծեց: Իրականում, նույնիսկ, երբ մետաղյա փողը ստեղծվեց, հաճախ այն չափից ավել ծանր է շրջանառության համար, այսպիսով հացահատիկի արժեքը, որ պրն. «Հակոբը» պահանջ ուներ, մի մեծ երկաթի կտորի քաշի պակասեցնելու ձևով էր դրսևորվում: Բոլոր դեպքերում պրն. «Հակոբը» երբեք իր հետ երկաթե դրամ չեր ունենում, այն ինչ ուներ՝ մի պարտքի փաստաթուղթ էր, որը հաճախ խխունջ էր, որի վրա նշված էր հացահատիկի այն չափսը, որը «Հակոբը» պարտքատեր էր մի մեծ երկաթե կտորից, որը դժվար էր տեղափոխելու համար:
Այստեղ կարևոր հարցը վստահությունն է: Անհրաժեշտ էր, որ պրն. «Հակոբը» վստահեր հացահատիկների պահեստի պատասխանատուներին ու հսկիչներին, որտեղ պահվում էր իր արտադրած հացահատիկները: Այս վստահությունը ստեղծում էր մի տեսակ կրեդիտ, որը տալիս է խխունջներին և որով կարող էր «Հակոբը» գնել յուղ, աղ, կամ իր ապրելավայրի համար անհրաժեշտ շինանյութեր: Որպեսզի նման վստահությունը մշտական լիներ և խխունջներին արժեք տար, անհրաժեշտ էր մարդիկ իմանային, որ դա երաշխավորված է մի մարդու կամ մի ուժեղ բանի միջոցով: Այդ երաշխիքը կարող էր լինել մի իշխան, որին Աստվածների հետ էին կապում, կամ մի հզոր թագավոր՝ թագավորական արյունով, հետագայում մի բանի, որը նմանվում էր պետության կամ իշխանության հետ: Իշխանության մի կենտրոն, որը կարող էր վստահելի լիներ, այսինքն ունենար պրն. «Հակոբի» ավելցուկ հացահատիկային պարտքի վերադարձնելու կարողությունը, նույնիսկ հնարավոր մահից հետո:

 

2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո, աջակողմյան ուժերի գլուխ բարձրացնելը մի տեսակ հակասական կամ պարադոքս է թվում, որովհետև այն ժամանակ մտածում էինք, որ ձախ ուժերի գլուխ բարձրացնելու ժամանակն է և ոչ թէ ծայրահեղ աջերի: Այս երևույթը այն տեսակետից է հետաքրքիր, որ պատմության մեջ ֆաշիզմի և ծայրահեղ աջի գլուխ բարձրացնելը 20-ական և 30-ական թվականներում ավելի շուտ ձախի և բանվորական շարժման ջախջախման համար էր առաջանում, որովհետև ձախ ուժերը և բանվորական շարժումները հզորանում էին, սակայն ներկայիս պայմաններում նման երևույթներ չլինելով՝ ծայրահեղ աջ ուժերի առաջ գալու անհրաժեշտություն չի զգացվում և սա պատմության հետաքրքիր կողմերից է: Ծայրահեղ աջերի և ռազմատենչ ուժերի ի հայտ գալը մեզ ստիպում է հասկանալ՝ ոչ միայն, թէ սրանք որտեղ և ինչո՞ւ են առաջանում, այլ պետք է դրանց օբեյկտիվ պարագաներն էլ բացահայտենք:
Անդրադառնանք ծայրահեղ աջ ուժերին ու հանրապետականների կարևորությանը, «Սի Պարտի»-ի ձևով (Երկու կուսակցությունների Հանրապետականների ու Դեմոկրատականների կուսակցության ձևեր) Ամերիկայում և Կանադայում Պահպանողական կուսակցությունում, և աջերի միլիտարիզմին, որոնք առաջացել են Եվրոպայի արևելյան մասում, Ռուսաստանում, Ուկրանիայում, իր նոր տեսակներում հարավային Ասիայում և այլ տեղերում: Մի գուցե այս երևույթները գնահատենք նաև որպես նեոլիբերալիզմի արտացոլման որոշակի ձևեր, դրա համար կարևոր է հասկանալ, թե ներկայիս ժամանակներում նեոլիբերալիզմի մեջ ինչպիսի երևույթներ են տեղի ունենում: Կարող ենք ասել, որ 2008 թվականից հետո տարբեր քաղաքականություններ են կիրառվել տվյալ ճգնաժամը հաղթահարելու կամ լուծելու ուղղությամբ, հիմա նեոլիբերալիզմը հասել է «Կոշտ Տնտեսական Խնայողության» քաղաքականության կիրառման շրջանին: Այս քաղաքականությունը չի կարողացել լուծել ճգնաժամի որոշակի դժվարություններ, օրինակ Ճապոնիան չնայած իր տնտեսական ջանքների՝ անցյալ երկու տարիների ընթացքում դեռ գտնվում էր մի տեսակ հակաճգնաժամային վիճակում, Եվրախորհուրդը անցյալ տարի ընկավ մի տեսակ հակաճգնաժամային վիճակում և վեճը այն մասին է, թէ ուրիշ գործեր էլ պետք է կատարվեն, որպեսզի Եվրոպան այդ վիճակից դուրս գա: «ԲԵՐԻՔՍ» կոչվող երկրները՝ Բրեզիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, որոնք այդ շարքի երկրներից առաջայիններից են, աճի և կուտակման փուլում ավելի հետ մնացին և նրանցից որոշները անկայուն վիճակում են: Տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական աճը Ամերիկայում դանդաղել է, ուրեմն շատ վեճեր գոյություն ունեն այն կապակցությամբ, թէ երկարատև տնտեսական լճացումները դեռ առջևում են և որտեղ կուտակման կանխագուշակումը հույսեր չեն ներշնչում և երկարատև ծրագրեր ու բարձր տոկոսով գործազրկություններ են սպասվում: Այն ինչ այս փուլում տեսնում ենք՝ նեոլիբերալիզմի խորացումն է, այսինքն ուժային կառույցների առաջացումը և դրանց գոյությունը ազգային շատ պետություններում կմնան, նրանք իրենց վիճակը կայունացրել ու նույնիսկ հզորացրել են: Ուժային այդ կառույցներից ֆինանսական կապիտալը տեղափոխվել է և մնում է որպես կենսական ուժ: Տնտեսական կոշտ խնայողությունը մի յուրահատկություն է, որը ավելի է խորանում: Դեռ գոյություն չունի մի շարժում, որը կարողանա պետություններում նեոլիբերալիզմի դեմ կանգնի, իրականում այն գործողությունները, որոնք ներկայումս են կատարվում, խորացնելու են անհավասարությունը:
Ամերիկան կրկին անգամ նեոլիբերալիստական տնտեսական համակարգում գլուխ բարձրացրեց և ճգնաժամի դիմաց գործողություններում էլ գլխավոր դերակատարն էր: Տնտեսության տեսակետից ԱՄՆ-ը իր կապիտալիստական զարգացած ընկերությունների միջոցով մնաց իր դիրքում, որպես ճգնաժամին արտացոլող և բռնակալ ուժ: Բոլոր այս երևույթների հանդեպ սոցիալ դեմոկրատիան ոչ մի պատասխան չի տվել ու նրանց գործողությունը ոչ մի արդյունք չեն տվել: Պետության ալտերնատիվները, որոնք կարող էին սոցիալ դեմոկրտիայից գլուխ բարձրացնել և ճգնաժամի սկզբնական փուլում թվում էր, որ մի գուցե ալտերնատիվ լինեին, ընդհանրապես չհայտնվեցին: Սոցիալ դեմոկրատիան մնաց ներկա իշխանությունների կառույցներում և մասնակցեց ճգնաժամը վերացնելու շատ գործողություններին: Կարծում ենք ծայրահեղ աջը այն պայմաններում է գլուխ բարձրացնում, երբ ուժային կառույցների մեծ մասը իրենց տեղում են մնում ու փոփոխության չեն ենթարկվում, սա նրանց հատկանիշներից մեկն է: Պետության ձևը կամ տեսքը վերջին շրջանում այնպես է փոխվել, որ ծայրահեղ աջը կարողացել է պետության մեջ որոշ տեղեր գրավել: Պետական ապարատի այն բաժինները, որ զբաղված են կապիտալի միջազգայնացման հետ, ոչ միայն հետ չեն նահանջել, այլ ուժեղացել են: Այսպիսով մի երևույթ, որ նոր է տեղի ունեցել պետություններում, այն է, որ արտաքին քաղաքականության որոշ ճյուղեր, որոնք զբաղված են կապիտալի միջազգայնացնելով ու միջազգային առևտրական պայմանագրերով կամ կապիտալի պաշտպանության համաձայնագրերով, դեռ շարունակում են իրենց գործը և բանակցությունները: Որպես օրինակ կարելի է նշել այն պայմանագիրը, որ Կանադան Չինաստանի հետ է ստորագրել և դա վերաբերում է արտաքին կապիտալի պահպանմանն ու առաջ խաղացմանը, որոշված է, որ նման մի պայմանագիր ստորագրվի նաև Կանադայի ու Հարավային Կորեայի միջև: Այս կապակցությամբ բանակցությունները Ամերիկայի, Կանադայի և Եվրախորհրդի հետ շարունակվում են: Այսպիսով հասրակական կառույցները դրանց դեմ քիչ ու շատ հետ են գնացել և դեռ հետ են գնալու: Ծայրահեղ աջերը՝ երկրների որոշ կառույցներում, օրինակ անվտանգության, ոստիկանության և պետության այլ կառույցներում տեղավորվում են և ուժ են ստանում: Այսպիսով պետության շուկայականացումն ու առևտրականացումը տեղի է ունենում մեծ քանակությամբ պետական աշխատողների կրճատումներով, որոնք դեռ շարունակվում են:
Օրենսդիր մարմիններում, որտեղ սոցիալ դեմոկրատները ուժ ունեն, գնալով թուլանում է իրենց գործնական ուժը, պետությունների մեծ մասում գործադիր ուժը, ավելի շուտ կենտրոնանում է նախագահների և վարչապետների կամ նրանց ենթակա կենտրոնների ձեռքում: Պետության կոշտանալու շատ հատկանիշները ցույց են տալիս նեոլիբերալիզմի ինքնագլուխ և ինքնահավան դառնալու փուլը, որը տարբերվում է իր նախքին փուլի հետ: Սակայն սա չի նշանակում բուրժուական դեմոկրատիայի նվազում: Հետաքրքիր է իմանալ, թէ այս ընթացքը ինչքանով է հաստատվել, որպես երկարատև ծրագիր: 2008 թվականի ճգնաժամի սկզբնական շրջանում «Տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպություն»-ը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը և ուրիշ բանակցային կառույցներ նախատեսել են, որ մենք գործ կունենանք մի 20-30 տարվա կոշտ տնտեսական խնայողության ժամանակահատվածի հետ: Հետագայում վերոհիշյալ կառույցները որոշ հանդիպումներից ու բանակցություններից հետո ուրիշ մի փուլ առաջարկեցին, որտեղ գտնում են, որ պետք է որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարել: Այդ ուղղությամբ մոտ 400 հատ պայմաններ կամ պայմանագրեր գոյություն ունեն, որոնց վրա հսկողություն պետք է տարածվի: Ըստ այդ պայմանագրերի՝ 20 տոկոս աշխատողներ և 20 տոկոս էլ կրճատումներ են տեղի ունենալու արտադրության շուկայում: Սա մի ծրագիր է ամբողջովին մասնավորեցման ուղղությամբ, որը ներկայացվում է բոլոր պետություններին, այսինքն՝ «Տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպություն»-ը և նրա ընդհանուր պետական ծրագրերը, այս կազմակերպության տնտեսական ու զարգացման սահմաններում, յուրաքանչյուր պետություն, որը գտնվում են Համաշխարհային Բանկի ճնշման տակ, այդ քաղաքականությունը պետք է իրագործեն: Պետությունները իրենց բոլոր ունեցվածքը պետք է ցանկագրեն կամ գրանցեն ու վերածեն փողի, սրա համար բոլոր պետությունները պետք է մշակեն հարմար ստրատեգիա (Հայաստանը նույնպես գտնվում է այդ պետությունների շարքում):
Այսպիսով Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը մտադիր է իր իշխանությունը ուժեղացնել և տարածել պետությունների մեծ մասի վրա: Այս աշխատանքը կատարվում է պետությունների ազգային զարգացման քաղաքականության, Համաշխարհային Բանկի և պետական համակարգի միջոցով: Սա կարճատև մի ստրատեգիա չէ, այլ մի պայմանագիր է թղթի վրա, որը ընդհանուր բյուրոկրատիաներում տարածված ձևով, չափանիշ են համարվում և ճանաչվել են, որպես 50 տարվա մարտահրավեր: Սա մի փաստաթուղթ է, որը այս տարի ամռանը «Տնտեսական Զարգացման ու Համագործակցության Կազմակերպությունը» հրատարակել է, և հիմնականում, դա նեոլիբերալիզմի ծրագիրն է ապագա 50 տարիների համար: Կոշտ տնտեսական խնայողության ծրագրով նեոլիբերալիզմը գնում է դեպի ամբողջովին մասնավորեցմանը: Ուրիշ խոսքով ուժեղանում են նեոլիբերալիզմի յուրահատկությունները և ավելի շատ ինքնակամ ձևով կպչում են ու ներթափանցում են պետությունների կենտրոններում:
Եթե ուշադրություն դարձնենք այս շրջանի գաղափարական և նոր աջակողմյան ստեղծած բազաներին (որոնք արծածվում են համալսարանական մասշտաբով ու լրատվամիջոցներով), կտեսնենք, որ բովանդակությունների մեծ մասը փոխվել է ու սկսվել է ոչ դեմոկրատացման կամ հետ դեմոկրատիայի շրջանը: Սա հետևանք է նաև բանվոր դասակարգի և արհմիությունների անկարողության: Այստեղ ուրիշ գործոններն էլ դերակատար են, օրինակ որոշ մեծ պետություններում՝ հատկապես Եվրոպայում, սոցիալ դեմոկրատները միաձուլվել են աջակողմյան իշխանությունների հետ և նրանց հետ մեկտեղ ունեն ընդհանուր աշխատանքային ծրագիր և այսպիսով թվում է, թէ գաղափարական մթնոլորտը ալտերնատիվների համար սահմանափակվում է: Սա մի հարթակ է պատրաստում նաև հյուսիսային Ամերիկայում լիբերալ դեմոկրատիայի աշխատանքների համար: Ուրիշ մի երևույթ էլ գոյություն ունի և դա այն է, որ կարծես միլիտարիզմը և անվտանգության հարցերը ժողովրդահավան են դարձնում:
Ամերիկայում Սեպտեմբեր 11-ի դեպքերից հետո պատրաստվեց մի ծրագիր, որը հենված էր ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Ռեյգանի ու սառը պատերազմի ժամանակահատվածի հիման վրա, որ սկսվել էր 80-ական թվականներին: Դա գաղափարական մասշտաբով եղավ որպես միջոց՝ հարթակ պատրաստելու ծայրահեղ աջի առաջացման համար: Այս պայմանների ուրիշ մի հատկություններից էլ եղավ նացիոնալիզմի տարբեր ձևերի գլուխ բարձրացնելը: Այդ տեսակ նացիոնալիզմները գնահատում ենք, որպես շեոնիստական կոշտ նացիոնալիզմի տեսակներ: Այն տեսակը, որ ներկայումս ականատեսն ենք Ամերիկայում՝ բացահայտորեն ամենավտանգավոր շովինիստական նացիոնալիզմի տեսակներից է: Կանադայի առօրյա կյանքում նաև ականատեսն ենք լինում նույն տեսակի նացիոնալիզմի: Նույնն է Եգիպտոսում, Եվրոպայում, Ուկրանիայում, Հունգարիայում և Իսրայելում, որպես սուր և ծայրահեղական նացիոնալիզմի ձևեր: Մի մասն էլ արտացոլվում են որպես նացիոնալիզմ կամ ցեղային նացիոնալիզմի ձևով, որոնք նկատելի են Հնդկաստանում, Ժապոնիայում, Չինաստանում և այլ տեղերում, որոնք զուգորդվում են միլիտարիզմի հետ: Այս տեսակ նացիոնալիզմները սերտ կապի մեջ են նացիզմի, իսլամֆոբիայի և հակագաղութականների վերատադրման և ուժեղացման հետ: Թվում է, թէ ներկայիս պետության ձևերի փոփոխությունը, առանց այս նացիոնալիզմի տեսակներից որևէ մեկի և նրանց հետ համընկնող գաղափարախոսությանը, անհնար է: Չնայած որոշ իրավիճակներում ձախ ուժերի բացակայության դեպքում, ֆաշիզմի դրոշակի տակ ուժեղ պետության տեսակների ձևավորումը անհնարին է թվում, սակայն հողը պատրաստվում է ծայրահեղ աջի ի հայտ գալու համար:
Ծայրահեղ աջի հատկությունները լավ հասկանալու համար կարևոր է տեսնել նրա կապերը նեոլիբերալիզմի ինքնակամ և պոպուլիստական ձևերի հետ: Դրան պետք է դիտել մատրիկի՝ ձևով, որովհետև դա միայն մի տեսակ ձև չի ընդունում և աշխարհի տարբեր վայրերում նրա առաջացումը և զարգացումը միատեսակ չէ: Առաջին քայլում պետք է հիշենք, որ ֆաշիզմը 1920 և 1930-ական թվականներին որպես առանձին մի ճակատ ի հայտ չեկավ, ֆաշիստների բնույթը շատ տարբեր էր, և այս ֆաշիստներն էլ տարբեր տեսակներով՝ ռազմական և պատերազմից հետո որպես ինքնագլուխ ֆաշիզմ էին ի հայտ գալիս: Այն ժամանակվա ֆաշիզմը միմյանցից տարբերվում էին գաղափարական, քաղաքական կազմակերպվածության և պետության տեսանկյուններից: Կարծում ենք այսօր էլ այդպես է: Կարելի է ասել, որ այսօր ժողովրդական կուսակցություններ ունենք հյուսիսային Եվրոպայում, Հոլանդիայում, Դանիայում և Բրիտանիայում, որոնք ուժեղ ռացիստական և հակագաղութականների կուսակցություններ են: Սովորաբար նման կուսակցությունները Եվրոպայում հակաԵվրոխորհուրդ են: Իհարկե պարզ է, որ Եվրոպայի որևէ մասում գոյություն ունեն հակաիսլամական կուսակցություններ: Սրանք այնպիսի կուսակցություններ են, որոնք պատմական կապեր ունեն 1930-ական թվականների ֆաշիզմի հետ: Սրա ամենավառ օրինակը Ֆրանսիայում «Ազգային Ճակատ»-ն և ծայրահեղ աջ կուսակցությունները Ավստրիայում, Բելգիայում և ուրիշ մի քանի երկրներում: Այս տեսակ կուսակցությունները հակառակ ժողովրդական կուսակցությունների, որոնք պատրաստ են աշխատել պահպանողական կուսակցությունների հետ, հաճախ գտնվում են ոչ կենտրոնական կուսակցությունների կողքին և հաճախ ներթափանցում են պետական կառույցներում ընտրությունների միջոցով կամ էլ ամեն կերպ աշխատում են տեղ գրավել իշխանության անվտանգության ու ճնշում գործադրող օրգաններում: Սրանք այնպիսի կուսակցություններ են, որոնք ձևավորվել են իրենց պատկերացումներով նազիսմի մասին: Այս տեսակ կուսակցություններից կարելի է նշել հետևյալներին՝ Հունգարիայում «Ջոբիկ» կուսակցությունը, Հունաստանում «Գոլնենդան» կուսակցությունը, Ուկրաինայում «Սերբորդ» կուսակցությունը և Պուտինի շուրջ հավաքված մի շարք քաղաքական շարժումներ նաև ունեն նման հատկություններ: Կարծում ենք կարևոր է ճանաչել այն ցեղային նացիոնալիստական ուժերին, որոնք միաձուլվել են միլիտարիզմի հետ և կարող են շատ վտանգավոր լինել: Պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք ու զգուշ լինենք այս տեսակ ցեղային նացիոնալիստական ուժերից, որոնք միաձուլված են միլիտարիզմով Չինաստանում, Ժապոնիայում, Հնդկաստանում և այլուր, որովհետև նրանք իրենց իշխանությունների վրա ազդեցություն ունենալով, ունեն նաև ռազմական կառույցների զարգացման ու տարածման ծրագրեր: Հյուսիսային Ամերիկայում «Թի Փարթի» և «Ռեֆորմ» կուսակցությունները և պահպանողական կուսակցությունը Կանադայում միաձուլվել են իշխող կուսակցություններում: Կանադայում պահպանողական կուսակցությունը իշխող կուսակցությունն է, սակայն այդ կուսակցությունում այնպիսի ուժեր կան, որոնք կապված են միայն ֆաշիստանման կուսակցությունների հետ և մյուս կուսակցությունների հետ կապ չունեն:
Գոյություն ունեն ստրատեգիկ կարևորություն ունեցող որոշ հարցեր, օրինակ արդյո՞ք մենք այն պայմաններում ենք, որ պետք է միասնական ճակատ կամ ժողովրդական ճակատ կազմենք որպես քաղաքական ուժեր, արդյո՞ք մենք այն փուլում ենք գտնվում, որ դեռ լիբերալ դեմոկրատիայում կասկածում ենք քաղաքացիական իրավունքների գոյությանը և այսպիսով պետք է արդյո՞ք մտածենք հատուկ քաղաքական ստրատեգիայի մասին, կարծում ենք այսպես չէ ու մեր գործը պետք է լինի արմատական ու պետք է աշխատենք որտեղ, որ կարողանում ենք և հնարավոր է վերականգնել սոցիալիստական քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները, վերակառուցենք և փոխարինենք բանվոր դասակարգի պարտությունները: Այս հարցն էլ կարևոր է, որ պետք է ջանանք որտեղ,2 որ կարող ենք և հնարավոր է ստեղծենք հականեոլիբերալական դաշինքներ:


Թարգմանեց ու պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը
 

Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 00:51

Մեծարգո Տիկին

Գո՞ւցե փորձեիք թանգարանում Ձեր

“Հարցախույզ” դարի կտավն այս կախել.

Նկարիչն այստեղ վրձնի փոխարեն

Իր մազն է կտրել…

Այս գիսակ վրձնի հույզերի լեզուն

Յուղաներկերի ու գուաշների փառքը չի կիսում,

Ոչ էլ կառչած է աշխարհիկ գույնի ու երանգների,

Ծորուն ու քծնող ցայտի շղարշում,

Շպարված մտքի, հենափայտ դարի,

Սանդուղքն են լիզում…

Գուցե փորձեիք թանգարանում Ձեր

Նկարն այս պահել,

Նկարիչն այստեղ մեռյալ ջրերում՝

Անցողիկ փառքի, վերելք-վայրէջքի,

Լղոզված հեռուն ոճի ու ծագման՝

Շքերթ խայծերի մեջքի հետևում՝

Անդունդ է փակում,

Ինչպես խութերի սուզված “սև արկղ”

Ծովի մութ բեմում

Վերծանող է նա, կռահողի տուն:

Թերևս անուժ ժամանակի մեջ

Հարգարժան տիկին, հավատքն իմ ուժն է…

***

Լուսածին է իմ աչքաբացը արևի ծեգին,

Շողերն արևի ռիթմն է իմ սրտի, կայծքարը՝ մտքի:

Եվ հազար ավաղ, երբ որոտներն մեծ,

Սև թուխպերի խորհուրդների մեջ,

Գունաթափվել ու գունազրկել են ինքնության էջեր.

Անորոշությո՜ւն, դարձյալ և կրկին,

Հարիր չէ մտքին:

Այս քուլաների ու գալարների ծխացող լեզուն,

Վարդերի մոխիրով առակներ թրծող,

Կռահող ուժին

Ոչինչ չի հուշում…

Հույզերն են վիժում…

Եվ դարի “մեքապն” է քծնանքի լոգանք՝

 “Բնական հույսով” թող վերադառնանք…

 

Նաիրա Հայրապետյան

2019թ.

Բաժին՝ Մշակույթ

Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է   Հայաստանի ժողովրդի քաղաքական հեղափոխության  առաջին տարեդարձը և սատարելու է  իշխանության  որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ :

 Հեղափոխության շնորհիվ Հայաստանն  ազատվեց  ՀՀԿ և ՀՅԴ  կուսակցությունների ոչ ազգանպաստ իշխանություններից   ու Հայաստանում նախադրյալներ ստեղծվեցին  տնտեսական  հեղափոխության համար:

 Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանությունների մտադրությունը՝ շարունակելու հեղափոխությունը տնտեսական ոլորտում:

Հայաստանում  տնտեսական հեղափոխությունը  այն ժամանակ  կարող է ծառայել ժողովրդի շահերին, երբ ձերբազատված լինի Համաշխարհային Բանկի  ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի կախվածությունից: Սրա համար անհրաժեշտ է համայն հայության ֆինանսական ներուժը մոբիլիզացնել Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման ու ինքնաբավ երկիր դառնալու ուղղությամբ:

Հեղափոխությունը ունեցել է իր ձեռքբերումները, որոնցից կարելի է հիշատակել, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունը բոլոր բնագավառներում, ջանքերը անկախ դատական մարմնի ձևավորման ուղղությամբ, քաղաքական դեմոկրատիայի հաստատումը և տարածումը, ջանքեր տնտեսական ու քաղաքական մենաշնորհների վերացման ուղղությամբ և այլն:

Հայ ժողովրդի տարբեր խավերին անհրաժեշտ է երկրի անվտանգությանը սպառնացող տարբեր պայմաններում համախմբվել պետության շուրջ:

Պետք է ամեն կերպ խորացնել ժողովրդի մեջ ինքնավստահությունն ու հույսը ապագայի հանդեպ ու տարբեր եղանակներով պայքարել չեզոքության դեմ:

Իշխանությունը պետք է կամք դրսևորի՝ շարունակելու քաղաքական ոլորտի էլ ավելի դեմոկրատացմանը և տնտեսական ռադիկալ փոփոխությունների առաջացմանը հանուն ինքնիշխան դառնալու ուղղությամբ: Հարկավոր է իշխանությանը զերծ մնալ նեոլիբերալիստական տնտեսական կոշտ խնայողական քաղաքականությունից և իր դերը բարձրացնել երկրի արդյունաբերության զարգացման գործում՝ հատկապես ստրատեգիական ոլորտներում, օրինակ ռազմաարդյունաբերության: Պետք է ազգայնացնել տնտեսական բազմաթիվ ոլորտներ, որոնք երկրի տնտեսական կյանքի կենսական ոլորտներն են համարվում:

Անհրաժեշտ է վերանայման ենթարկել հարկային օրենքները և բարձրացնել մեծահարուստների հարկերը: Բարձրացնել աշխատավարձերի նվազագույն չափը: Նպաստել աշխատավորների անկախ արհմիությունների վերաձևավորմանն ու օրենքներ հաստատել այդ ուղղությամբ:

Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում  աշխարհասփյուռ հայությանը նպաստել թավշյա հեղափոխության խորացմանը, հատկապես տնտեսական ոլորտում: 

Կոչ ենք անում բոլոր ձախակողմյան ուժերին՝  նպաստել բանվորական անկախ արհմիությունների կազմակերպչական աշխատանքներին:

 

Կեցցե՛ Հայաստանի Հեղափոխությունը:

Ո՛չ նեոլիբերալիզմի չարիքին:

Կեցցե՛ ազատ ու արդար  ինքնիշխան Հայաստանը:

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ

Մայիս 8, 2019 թ. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժին՝ Հայաստանում

Ավելի քան 82 հազար տարի առաջ, մեր նախահայրերը մեծ թռիչք ունեցան՝ օգտվելով ձայնալարերից՝ մենք ձեռք բերեցինք խոսելու ունակություն: Դրանից 70 հազար տարի հետո (Այսինքն 12 հազար տարի առաջ) երկրորդ մեծ թռիչքը կամ զարգացումը տեղի ունեցավ, մեզ հաջողվեց հողի վրա վար ու ցանք անել: Խոսելու ունակություն ձեռք բերելը, սնունդ պատրաստելը և օգտվելը բոլոր այն բարիքներից, որ բնությունն է մեզ տրամադրում բնական ձևով (Որս, ձուկ, պտուղներ և այլն) մի երևույթի առաջացման պատճառ դարձան, որը այսօր կոչում ենք տնտեսություն:
Այսօր 12000 տարի անցել է այն ժամանակվանից, երբ մարդը ստեղծեց հողագործությունը: Շատ պատճառներ կան, որ այդ պահը վերաճանաչելու՝ որպես պատմական պահ: Առաջին անգամ մարդը կարողացավ չհենվել միայն բնության բարիքների վրա, նրանք մեծ ջանքերի շնորհիվ կարողացան բնությանը ստիպել, որ իրենց օգտագործման համար մի բան արտադրի: Արդյո՞ք այդ պահը հպարտության ու հաճելի պահ էր՞, ոչ մի կերպ: Միակ պատճառը, որ մարդուն ստիպեց վար ու ցանք անել, այն էր, որ նրանք սովից մահանում էին: Երբ նրանք խորամանկ ձևով որսերը կատարել էին և մարդկանց քանակը այնքան էր շատացել, որ ծառերի մրգերը անբավարար էին, անհրաժեշտությունը նրանց ստիպեց, որ օգտագործեն հողի վրա սննդի մշակման տարբեր եղանակներ:
Բոլոր տեխնոլոգիական հեղափոխությունների նման, մարդիկ այս հեղափոխությունն էլ գիտակցաբար և նախորոք որոշումով չսկսեցին: Որտեղ, որ կարող էին, նրանից խուսափեցին, օրինակ Ավստրալիայում, որտեղ բնությունը բավարար սնունդ էր ապահովում: Հողագործության շնորհիվ մարդիկ գոյատևեցին այն ժամանակ, որտեղ առանց դրա մարդիկ կմահանային: Փորձելու, դիտելու և սխալվելու եղանակով ձեռք բերվեց տեխնոլոգիա, որի միջոցով հողագործությունը զարգացավ և ավելի շատ բերք ձեռք բերվեց: Այս պրոցեսի ընթացքում, միևնույն ժամանակ, որ սնունդ պատրաստելու միջոցները զարգացնում էին, մարդկային հասարակությունը խիստ ձևով փոփոխության ենթարկվեց: Առաջին անգամ, գյուղատնտեսական արտադրությունը հիմք հանդիսացավ իրական տնտեսության ստեղծման համար:
Ի՞նչ է ավելցուկը: Սկզբնական շրջանում ավելցուկը հասարակ ձևով նշանակում էր այն արտադրությունը, որը մեր սնվելուց և որպես սերմ պահելուց հետո մնում էր: Ուրիշ խոսքով ավելցուկն այն ավելորդ մասն է, որը կուտակվում է ու հնարավորություն է տալիս ապագայում օգտագործել: Օրինակ ցորենը, որը պահվում է նեղ օրերի համար (փոթորիկից ունեցվածքը կորցնելու դեպքում) կամ կօգտագործվի հաջորդ տարվա համար ավելի շատ բերք ունենալու նպատակով: Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք երկու կետի վրա՝ առաջինը՝ որսորդությունը, ձկնորսությունը և մրգերի ու բանջարեղեների հավաքելը, որոնք բնականորեն են աճում, երբեք ավելցուկ չեն առաջացնի, չնայած որքան էլ, որ հմուտ որսորդ կամ ձկնորս լինի: Հակառակ ցորենի, ձավարեղենի, եգիպտացորենի, բրնձի և գարու, որոնց հնարավոր է երկար ժամանակ պահել, ձուկը, նապաստակը և բանանը շուտ են փչանում: Երկրորդը՝ գյուղատնտեսության արտադրության ավելցուկը այնպիսի անակնկալներ առաջացրեց, որոնք ամբողջովին փոխեցին մարդկային հասարակությունը: Արի խոսենք գիր ու գրականության, պարտքի, փողի, պետության, բյուրոկրատիայի, բանակի, տեխնոլոգիայի, կրոնական օլիգարխիայի և նույնիսկ բիոքիմիական առաջին պատերազմների մասին:

 

    Լծված տերերի շառաչուն կառքին,

Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ,

Ժանգոտած սուրեր ձեռքներիդ պահած,

Անկում եք կարդում իմ նոր աշխարհին:

Ե. Չարենց

 

    Ապրիլի 25-ին  Հ1-ի եթերից հնչում է նորաթուխ թուրքասեր Լևոն Զուրաբյանի թեզերը, որոնք հիմնականում ցեղասպանության հարցերում Թուրքիային պաշտոնապես որևէ պահանջ չներկայացնելու քարոզ էր: Բայց եթերի համայնապատկերում պարզորոշ երևում էր խավարի տիրակալ՝ առաջին նախագահ ցնդած ծերուկի հում ականջները: Տպավորությունն այնպիսին է, կարծես ագռավը իր ձագին թռչել էր սովորեցնում: Սակայն, ով եք դու, այ բնության սխալ կատարյալ թյուրիմացություն, որ “թութք” հիվանդության պես կառչել ես հայոց պետականության հաստ աղիքի վերջնամասից և զզվանք ես առաջացնում:

   Երջանիկ կլիներ հայ ժողովուրդը, եթե բնության հավասրակշռությունը չխախտվեր, ԼՏՊ-ի փոխարեն ծնվեր մի միջատ կամ սողուն, թեկուզ վիշապ: Միթե այդքան բթամիտ ես ու կույր, և ընկալելի չի, որ հետխորհրդային 30 տարիներին հայ ժողովրդի դժբախտությունների, տանջանք տառապանքի, զրկանքների ու արտագաղթի և պետության չկայացման խորհրդանիշ ես դարձել և ժողովրդի հիշողության մեջ մնացել ես որպես “Ալի Բաբան և 40 ավազակները”՝ քո ՀՀՇ-ական արհեստավարժ տղերքի հետ: Վերհիշենք, ինչպես ձեր  պահանջով Հայաստան եկան Լիպարիտյաններ, Թաշչյաններ և Օսկանյաններ և ինչպես օգնեցիք երկիրը քանդելուն  ու թալանելուն: Դեռ թարմությունը չի կորցրել ամբիոններից հնչեցրած ձեր խոսքերը, Թուրքիան կյանքի ճանապարհ, կարգախոս հորինեցիք, ազգը չունի մշտական թշնամի, բարեկամ, Օսմանյան կայսրությունում հայերն ապրում էին բարվոք վիճակում, չկար կոտորած և եղեռն, պատմագրությունը կեղծ կատեգորիա է, Ազգային ազատագրական շարժումը որակեցիք ռոմանտիզմ և արկածախնդրություն, ազգային սոցիալական ծանր վիճակը պատճառաբանեցիք Արցախյան հարցով, սակայն այն պետք է բացատերել պետությունը ղեկավարելու ձեր անկարողությամբ: Կոմունիստների կառուցած երկիրն է, քանդեք, նորը կառուցեք և այս ամենը լռությամբ ու անտարբերությամբ տարավ համբերատար ժողովուրդը և տեր չկանգնեց իր 70 տարիների ստեղծած ազգային արժեքներին, փոխանակ իր շառաչուն ապտակը հասցներ ԼՏՊ-ի վզակոթին, որը ուշքի կգար Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, Դեմիրել գրկում և հնարավորություն չէր ունենա Հ. Բագրատյանի հետ՝ պետական հովանավորությամբ թալանի հիմք դնելուն, ովքեր յուրաքանչյուր յուղալի պատառներ փախցրած շնագայլերի պես հանգիստ վայելում են:

    Պարոն նորաթուխ թուրքասեր Լևոն Զուրաբյան, որտեղ է քո հայ կոչվելու իմաստը և բովանդակությունը: Հիշեք ԼՏՊ  նախագահի գահընկումից հետո Հայաստան ներմուծեց “Լիբերալ քաղցկեղային վիրուս” երկիրը ավերելու համար: Այսօր տեսանելի է այդ վիրուսի քայքայիչ գործունեությունը, որը “խավարի տիրակալի” միջնորդությամբ  ներծծվել է հայ ժողովրդի թմրած ուղեղներում, բայց մեր ժողովուրդը հիվանդ է նաև աուտոիմունային սինդրումով, որ չեզոքացնում է քաղաքական կազմակերպությունների և հասարակության կողմից կազմակերպվող բոլոր  նախաձեռնությունները:

   Լսեք քաղաքական արկածախնդիրներ, մի խաբեք ժողովրդին: Որքան հայ ժողովուրդը հեռանա կոմունիսներից և ռուսներից, այնքան կմոտենա կործանվող անդունդի եզրին: “Ազատությունը” գայլերն ու եղնիկները տարբեր կերպ են հասկանում:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Այսօր`մայիսի 1-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մայիսմեկյան երթ իրականացրեց` Սարյանի արձանի հարակից տարածքից հասնելով Ստեփան Շահումյանի անվան հրապարակ:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը մեր զրույցում ասաց, թե ինչ նշանակություն եւ խորհուրդ ունի աշխատանքի օրը կոմունիստական կուսակցության համար:

«Մայիսի 1-ը առաջին հերթին աշխատանքին նվիրված օր է, աշխատանքը մարդու բնական իրավունքն է, և այդ իրավունքը պաշտպանելու համար աշխարհի ժողովուրդները պայքարել են՝ աշխատանք ունենալու իրավունքի համար: Եվ այդ պայքարը առաջին անգամ 8-ժամյա բանվորական օր ունենալու համար սկիզբ է առել 1886 թ-ին Չիկագոյում, երբ Չիկագոյի բանվորները պայքարեցին իրենց իրավունքի համար, սակայն այդ պայքարը ճնշվեց, արդյունքում նրանց պարագլուխներին կախաղան բարձրացրին՝ իրենց իրավունքները բարձրաձայնելու համար: Դրանից մի քանի տարի հետո որոշում ընդունվեց մայիսի 1-ը նշել որպես տոն` ի պաշտպանություն, ի համերաշխություն Չիկագոյի բանվորների ապստամբության համար»,- ասաց կոմկուսի նախագահը:

Կոմկուսի նախագահի խոսքով`մայիսի 1-ը որպես աշխատավորի տոն լիարժեք տոնվել է Խորհրդային տարիներին. «Աշխատանքի տոնը, որպես մարդու բնական պահանջ, դա է այս տոնի իմաստը` պաշտպանել աշխատանքի իրավունքը և աշխատավորին: Եվ այսօրվա աշխատավոր մարդու հիմնական պահանջը ճիշտ վարձատրվելն է: 

Կոմկուսի նախագահը մեր զրույցում իր տեսակետը հայտնեց ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

«Քաղաքական իշխանությունները ժողովրդի մոտ այնքան էին մեծացրել դժգոհությունները, որ տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողովուրդը պատրաստ էր իշխանափոխության, բայց չեմ կարող ասել, որ ժողովրդի սպասելիքները ամբողջապես իրականացան: Մենք ևս կարծում ենք, որ անելու աշխատանքներ շատ կան և իշխանության ներկայացուցիչները պետք է վերանայեն իրենց մոտեցումը քաղաքականության, ինչպես նաև արդյունաբերության նկատմամբ»,- ասաց կոմկուսի առաջնորդը` հավելելով, որ իրենք առաջարկում են արդյունաբերական քաղաքականություն, ըստ որի` պետք է վերանայեն արդյունաբերության նկատմամբ եղած մոտեցումները:

«Այսօրվա իշխանություններից մենք սպասելիքներ շատ ունենք, ուզում ենք՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց շուրջը համախմբեն փորձառու մարդկանց: Երիտասարդների ակտիվությունը միշտ էլ գովելի է, բայց փորձառություն է պետք, ինչպես ասում են`երիտասարդությունը գինովություն է՝ առանց գինու, իսկ տարեց մարդիկ գինի են՝ առանց գինովության, հիմա այս երկուսը պետք է համադրել»- ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով նաև ֆրանսիացիների տեսակետը`«եթե երիտասարդությունը իմանար, իսկ ավագները կարողանային»:

Աղբուր՝ "Հայկական Ժամանակ" օրաթերթ

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: