Արխիվ Մարտի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ֆրանիսիայի "Լոմոնդ" թերթը վերջերս մի հոդված հրատարակեց, որտեղ ցույց էր տալիս, որ Փարիզում Մայիսի մեկի ցույցերի ընթացքում վերցրած տեսանյութում, նախագահ Մակրոնի անվտանգության աշխատողները և նրա տեղակալը, մայիսի մեկին, ռազմական գլխարկով ու հագուստով, ինչպես են ծեծի ենթարկում միլիցիաներով շրջապատված ցույցարարներին: Այս տեսաֆիլմի հրատարակումը ցույց է տալիս, թէ Ֆրանսիայում կապիտալիզմի հեռանկարը ինչպիսին կարող է լինել: Այդ տեսանյութը պարզորեն ցույց է տալիս, որ կապիտալիստական համակարգի պաշտպանները և նրանց գործակալները, որոնք կապված են իշխանության հետ, եթե առիթ ունենան ամեն դաժան քայլի կդիմեն հակակապիտալիստական շարժումներին ճնշելու և հալածելու, այն էլ ամենադեմոկրատիկ բուրժուական երկրում: Բոլոր կապիտալիստական կուսակցությունների և ուժերի աշխատաոճը և նպատակը նույնն է՝ ամեն գնով պահպանել կապիտալիստական համակարգը հարձակումների ենթարկելով ու ճնշումներ գործադրելով աշխատավարձ ստացող մասսաների վրա:
Այստեղ Հայաստանն էլ բացառություն չի կարող կազմել: Ժամանակին, եթե աշխատավարձ ստացող զանգվածները համախմբվեն իրենց արհմիություններում և պայքարի դուրս գան կապիտալիզմի դեմ, պետք է սպասել, որ այդ համակարգի պաշտշպաններն ու գործակալներն ամեն քայլի կդիմեն հայ աշխատավարձ ստացողներին ճնշելու: Սա կպատահի այն ժամանակ, երբ հայ աշխատավարձ ստացողները Ֆրանսիայի աշխատողների նման կգիտակցեն իրենց դասակարգի շահերը և համարձակություն ձեռք կբերեն համախմբվելու և պայքարի դուրս գալու:

Աղբյուր՝ Alexandre Benalla տեսաֆիլմ: YouTube

 

 

 

Բաժին՝ Աշխարհում

Հայրենական ապրանքարտադրողների միավորման 7-րդ համագումարի շրջանակներում միավորման նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանն իր ելույթում հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզմամբ խզվեցին հարյուրավոր ձեռնարկությունների միջև տնտեսական կապերը, իսկ նորանկախ հանրապետությունները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և մյուսները, տուրք տալով քաղաքական անկախության տարերքին, կորցրեցին արդյունաբերական կապերը, որից միայն 15 տարի հետո ԱՊՀ երկրների ղեկավարները ստեղծեցին Եվրասիական տնտեսական միությունը։

«Եթե 1988 թվականին ազգային եկամուտը կազմում էր 13,5 միլիորդ ռուբլի կամ այսօրվա դոլարային արժեքով 25-26 միլիարդ դոլար, ապա դրա մեջ 67,5 տոկոսը եղել է արդյունաբերությունը, կամ 9,2 միլիարդ ռուբլի էր դա կազմում, որի մեջ մեծ տոկոս էր կազմում մեքենաշինությունը»,- շեշտեց Վազգեն Սաֆարյանը։

Այդ տարի, ըստ միության նախագահի, արդյունաբերական եկամուտը մեքենաշինությունից կազմում էր  26.4 տոկոս, թեթև արդյունաբերությունից՝ 23.5, սննդի արդյունաբերությունը 19.6, քիմիականը 7.9 տոկոս։

2018 թվականի արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը, տնտեսագետի փոխանցմամբ, ունի հետևյալ պատկերը. ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 737 միլիարդ դրամ կամ 3,6 միլիարդ դոլար, որը առնվազն 4 անգամ պակաս է 1988 թվականի համեմատությամբ։    

«Եթե ժամանակին մեզ լսեին պատկան մարմինները. ստեղծեին արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն և որոշ չափով գոնե 5 տոկոսի չափով մասնակցեին ապրանքների ներմուծման իրականացմանը, ապա մասնակցելով փոքրիշատե մեծածախ առևտրին՝ կարող էինք ունենալ առնվազ 250 միլիոն դոլարին համարժեք առևտրային կապիտալ, որը կարող էր ներդրվել արդյունաբերության մեջ»,- ընդգծում է Սաֆարյանը և հավելում, որ առաջիկայում նախատեսված է հանդիպում կառավարության հետ՝ տնտեսական մի շարք կարևոր հացերի քննարկման համար։ 

Աղբյուր՝ http://www.a1plus.am/1666233.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

 

Բաժին՝ Հայաստանում

Առնվազն 91 հաստատության Է նյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին  ասված Է Փարիզի եւ Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առեւտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է մարտի 18-ին: Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել են թալանի, հրկիզումների եւ այլ ավերածությունների: Ոչնչացվել Է թերթի 3 կրպակ:

Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնեսի սեփականատերերը, այնպես Էլ նրանց աշխատակիցները: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերում գտնվող հաստատությունների տերերը: «Բիզնեսի համար այս բարդ իրավիճակում պալատը խնդրում Է կառավարությունից՝ ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք ընկերություններին թույլ կտան աշխատել բնականոն պայմաններում,-ընդգծվում Է կոմյունիկեում:-Փարիզյան առեւտրի համար արտակարգ պլան Է անհրաժեշտ»: Ֆինանսական կորուստների մասին առայժմ տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am

 

Բաժին՝ Աշխարհում

Այս գաղտնիքը լավ հասկանալու համար այստեղ ներկայցնում ենք որոշ փորձառություններ` Դանիայի բանվորական շարժման աշխույժ հասարակական աշխատանքները, որոնք հիմնականում կատարվում են ներքևից ու ընդհանուր և պետական սեկցիաներում աշխատողների միջոցով, որոնք բանակցություններից հետո ավարտվեցին ընդհանուր պայմանագրերի ստորագրությամբ: Նրանց մոտ լավ զգացվում է «Ներքևից Համագործակցության» պահանջը պետական ընդհանուր սեկցիաների աշխատողների և արհմիությունների ակտիվիստների միջև, որոնք վերաբերում են բանվոր դասակարգին: Հետաքրքիր է, որ նման համագործակցություն ստացվում է բազմաթիվ տարաձայնությունների ու բյուրոկրատիկ կառուցվածքի առկայությամբ: Դանիայում տարբեր արհմիությունների անդամների միջև համագործակցությունը և երբեմն նրանց միացումը իրար հետ, ներքևից ճնշման տակ, տեղի է ունենում գիտակցաբար բանվորական շարժման ուժեղացնելու և իշխանության ու քաղաքապետարանների դիմաց, որպես հիմնական գործատուներ: Նման մի մոտեցման ուշադրություն դարձնելը Հայաստանի բանվորական շարժման և արհմիությունների համար նաև կարող են դասեր լինել:
Բանվորներն ու բանվորական արհմիությունները ի՞նչպես են կարող կողք կողքի գալ: Ինչպես կարելի է բոլոր տարաձայնությունների ու որոշ թշնամական մոտեցումների առկայության դեպքում իրար կողք կանգնել ու համագործակցության ձեռք սեղմել միմյանց հետ: Որն է՞ համագործակցության «Տրամաբանություն»-ը: Ինչը կարող է պատճառ դառնալ, որ հին տարաձայնություններին շատ կարևորություն չտան և անհրաժեշտ համընդհանուր շահերով զբաղվեն:
Դանիայում սկզբից բանվորական արհմիություններն են ձևավորվել, այնուհետև ստեղծել են ուժեղ կառույց: Դրանից հետո էր, որ սոցիալ դեմոկրատիան, որպես բանվոր դասակարգի կուսակցություն, հրապարակ եկավ և դարձավ բանվորական շարժման մեջ ամենահզոր ուժը: Հոկտեմբերյան հեղափախությունից և կոմինտերնի ստեղծվելուց հետո ձևավորվեց Դանիայի Կոմունիստական Կուսակցությունը: Կոմկուսը մրցակցության մեջ է մտնում սոցիալ դեմոկրատիայի հետ: հետագայում առաջացան տարբեր կուսակցություններ, սակայն բոլոր այդ կուսակցությունները հավատում ու համաձայն էին մի բանի և դա այն էր, որ «Չպետք է արհմիություններին և բանվորական շարժման կառույցին» ձեռք տալ: Չպետք է համարել, որ արհմիությունները իրենց կուսակցությունների ստեղծված կամ ենթակա կառույցներն են: Չպետք է կուսակցությունների տարաձայնությունները տարածել արհմիությունների վրա: Կուսակցությունների պառակտումները չպետք է ազդեն բանվորական արհմիությունների վրա: Արհմիություններից ոչ ոք գաղափարի պատճառով դուրս չի դրվում և դրա վառ օրինակը այն է, որ արհմիություններում օտարացիներին չսիրող կուսակցությունների համակիրներին արհմիությունից դուրս չեն դնում, այլ աշխատում են նրանց վրա ազդել և բացատրել ռասիստական քաղաքականության վատ կողմերը:

Պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը

Շաբաթ, 16 Մարտի 2019 17:41

Հաղորդագրություն

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: ՀՀ վարչապետին Թեհրանի Սադաբադ պալատում դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: ՀՀ վարչապետը հանդիպեց նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեյի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ջերմ մթնոլորտում ու ձեռք են բերվել բազմաբնույթ համաձայնություններ, որոնք պետք է մասնագիտորեն ուսումնասիրվեն ու վերածվեն պայմանագրերի, որից հետո կատարվելու են գործնական քայլեր երկու երկրների տնտեսական, քաղաքական ու բարեկամական հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ: 
Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը, ամեն կերպ աջակցելու ենք Իրան-Հայաստան հարաբերությունների էլ ավելի ընդարձակմանը: Անհամբեր սպասում ենք, որ իրականացվեն բազմաթիվ երկկողմ համագործակցություններ, որոնք խթան կը հանդիսանան նաև իրանահայության կյանքի էլ ավելի աշխուժացմանը:
Իրանահայերի հայացքը միշտ ուղղված է եղել դեպի Հայաստան, նրանք բուռն ոգևորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իրանահայ համայնքը` անկախ որոշ կուսակցությունների ու քաղաքական ուժերի դիրքորոշումներից, միշտ դրական տրամադրվածություն ունի Հայաստանի Հանրապետության զարգացման հարցերում, ու ժողովուրդը անկեղծորեն ապրում է Հայաստանյան անցուդարձերով: 
Մենք՝ որպես Իրանի հայկական ժողովրդական մի խումբ մարզամշակությաին միություններ, հասարաքաղաքական գործիչներ, մտավորականներ ու Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի հետ կապված ունենք մտահոգություններ որոշ երևույթների շուրջ, որոնց կողքից չենք կարող անտարբեր անցնել ու մեր պարտքն ենք համարում հիշատակել դրանք, որպեսզի այդ թերությունները ապագայում չկրկնվեն: Ուստի մեր սիրելի համայնքի, պատասխանատուների ու ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրում ենք այդ երևույթների վրա:
1-Այցի հետ կապված միջոցառումների կազմակերպողը Իրանում ՀՀ դեսպանատունն էր, միայն համայնքի հետ ՀՀ վարչապետի հանդիպման վայր ընտրվել էր ՀՄՄ «Արարատ» Կազմակերպությունը, սակայն դժբախտաբար դեսպանատունը իր դիրքում չգտնվեց ու մեզ անհայտ պատճառներով իր պարտականությունները հանձնեց Իրանի ՀՅԴ կուսակցությանը: Սա դատապարտելի է մեր կողմից և չպետք է կրկնվի ապագայում:
2-Համայնքում մեր պաշտոնական կառույցներն են Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, Թեմական Խորհուրդը՝ որպես գործադիր մարմին և Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում ունենք երկու հայ պատգամավորներ: Հարգելի դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, եթե ՀՀ վարչապետի այցի միջոցառման անցկացման համար օգնության կարիք էր զգում, պետք է դիմեր այդ կառույցներին և ոչ թե ՀՅԴ-ին: Մեզ անհայտ է, թե հարգելի դեսպանը ինչ դրդապատճառով է նման քայլի գնացել:
3-Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորելու համար մենք ակնկալում էինք, որ եթե, բացի ԹՀԹ-ի հոգևոր առաջանորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանից, ուրիշ մեկը պետք է ներկայանար, նա պետք է լիներ վերոհիշյալ մեր պաշտոնական մարմիններից և ոչ թէ ՀՅԴ-ի կենտրոնական կոմիտեի խոսնակ կամ ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայության համար:
4-Պաշտոնական ընթրիքի հրավիրյալների հարցում անտեսվել էին Իրանի մասշտաբով հայտնի համալսարանականներ, միութենական ղեկավարներ, պաշտոնյաներ, մամուլի ու արվեստի գործիչներ, որոնք միշտ կանգնած են եղել ՀՀ դեսպանատան ու Հայաստանի կողքին, նաև ՀՀ- ում տեղի ունեցած հեղափոխության կողքին: Մենք գտնում ենք, որ չհրավիրելու պատճառը հիմնականում եղել է նրանց ոչ կուսակցական լինելը ու դեսպանի անտարբերությունը: Ավելացնենք նաև , որ հրավիրյալների ցանկի մասին ևս խոսելու առիթ կար: 
5-Իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ առաջին 5 շարքերում տեղավորվել էին հրավիրյալներ, որոնք ճշտվել էին, ոչ թե դեսպանատան այլ ՀՅԴ-ի միջոցով, սակայն դեսպանատան և անձամբ դեսպանի ստորագրությամբ հղված հրավիրատոմսով, որի վրա նշված անուն ազգանունները ոչ թե Հայաստանում պաշտոնապես ընդունված՝ նոր, այլ հին ուղղագրությամբ էին գրված: Առաջին շարքերում պետք է լինեին Համայնքի պատգամավորներն ու հայտնի բարերարները և ոչ թե կուսակցականներ կամ անհայտ անձինք:


Իրանահայ Ժողովրդավարական Ուժերի Համադրող Մարմին, 09/03/2019

 
 

Ռուսաստանը շահագրգռված Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ: Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը մարտի 15-ին «Կրասնայա զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում, Մոսկվան կցանկանար, որ ՀԱՊԿ-ն վերածվեր ունիվերսալ միջազգային կազմակերպության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը հանդես Է գալիս ՀԱՊԿ-ի որակական զարգացման եւ այն ունիվերսալ միջազգայն կազմակերպության վերածելու օգտին, որն ունակ լինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին եւ ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին»,- ընդգծել Է նա: «ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմաքաղաքական փոխգործակցությունը նպաստում Է ինտեգրացիոն գործընթացների առաջշարժմանն ինչպես Անկախ Պետությունների Համագործակցությունում, այնպես Էլ ամբողջությամբ վերցված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում,- հավելել Է Պոպովը:- Ռուսաստանը պատրաստ Է երկխոսության եւ համագործակցության ցանկացած երկրի հետ՝ իրավահավասար եւ փոխշահավետ պայմաններով»: «Ըստ որում գերակայությունը տալիս ենք Բելառուսին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գծով մեր մյուս գործընկերներին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՊՀ-ի անդամ պետություններին եւ Շանհայի համագործակցության կազմակերության անդամներին»,- հավելել Է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am

 

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանեց Իրան: Օդանավակայանում նրան դիմավորեցին պետական պաշտոնյաներ, որից հետո Փաշինյանին ուղեկցեցին դեպի Թեհրանի Սադաբադ պալատ, որտեղ նրան դիմավորեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Հենց օդանավակայանից զգացվեց, որ ՅՀԴ-ն Իրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի համագործակցությամբ նպատակ ունի իրեն արծածելու և ինչ որ հարցեր լուծելու և դրա վառ օրինակն է ՅՀԴ-ի կենտկոմի պատասխանատու Սուրիկ Աբնուսյանի հայտնվելը դիմավորողների շարքում: Փոխարեն Իրանահայ համայնքի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի նախագահ Ռոբերտ Բեգլարյանը ներկա գտնվեր, ներկայացավ պրն. Սուրիկ Աբնուսյանը, որը անծանոթ դեմք է իրանահայերի համար ու «Ալիք» հաստատության ներկայացուցիչի անվան տակ օդանավակայանում ներկայացավ վարչապետին: Իրանի «Ալիք» դաշնակցական օրաթերթն էլ իր առաջին էջի վրա նրա նկարն է տեղադրել վարչապետի ձեռքը սեղմելիս:
ՀՀ վարչապետը պաշտոնապես հրավիրվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Սա Նիլոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցն էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Հայտարարվել էր, որ այցի նպատակը տնտեսական համագործակցություններն են:
ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթ Օլլա Ալի Խամենեի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը իր հատուկ գոհունակությունը հայտնեց այս հանդիպման կապակցությամբ:
Հասան Ռոհանիի հետ հանդիպելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնելու Իրանի հետ առևտրական և տնտեսական հարաբերությունները: Նա շեշտել էր, որ Հայաստանը պաշտպանում է Իրանի միջուկային համաձայնագիրը, նա իր մտահոգությունն է հայտնել այդ համաձայնագրի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ և ասել է, որ Հայաստանը համագործակցելու է Իրանի հետ այդ ուղղությամբ:
Հասան Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել այս կապակցությամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ և ասել է, որ իրենց համագործակցությունը շարունակելու են երկու երկրների ազգային շահերի հիման վրա և որևէ ուրիշ երրորդ երկիր իրավունք չունի միջամտելու այդ երկկողմ հարաբերություններին:
Նախագահների հանդիպմանը ներկա էր նաև Իրանի հրաժարական տված, սակայն նրա հրաժականը Ռոհանիի կողմից չնդունված արտգործնախարար պրն. Ջավադ Զարիֆը: Նրա ներկայությունը պատճառ դարձավ, որ միջազգային շատ լրատվամիջոցներ անդրադառնան երկու երկրների նախագահների հանդիպմանը:
Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին մի համաձայնագիր Իրանի Ստանդարտ Ազգային Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Ներդրումային ու Տնտեսական Զարգացման Նախարարության միջև:
ՀՀ Վարչապետը հույս հայտնեց, որ Իրանի ու Եվրասիական տնտեսական խորհրդի միջև ազատ առևտրի համաձայնագիրը իր վերջնական հաստատումը կստանա և հնարավորություն կստեղծի երկկողմ ներդրումների և առևտրի համար: Հայաստանը ներկայումս ղեկավարում է այս խորհուրդը, որի մյուս անդամ երկրներից են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազաղստանը և Ղրղզստանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բանակցային կարևոր խնդիրներից մեկը Իրանի Պարսից Ծոցի միացումն է Սև ծովին՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով: Իրանը իր պատրաստակամությունը հայտնեց դեպի Հայաստան արտահանող գազի ծավաը ավելացնել և ցանկություն հայտնեց Հայաստանի միջոցով գազ արտահանել դեպի Վրաստան:
Նախագահ Ռոհանին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի դիրքորոշման մասին Իրանի դեմ կիրառված ոչ օրինական և ոչ տրամաբանական սանկցիաների կապակցությամբ:
Պաշտնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Լարիջանին հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրանք նշել են երկու երկրների խորհրդարանների կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին: Նրանք կարևորել են խորհրդարանական հանձնախմբերի փոխադարձ շփումները և խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Իրանահայությունը միշտ դրական է վերաբերվել Հայաստանյան որևէ պաշտոնյայի, հատկապես նախագահների, Իրան կատարած այցին և ջերմորեն է դիմավորել բոլոր պաշտոնյաներին: Այստեղ բացառվում են միայն որոշ դեպքեր, երբ ՀՅԴ-ն՝ դեմ լինելով որևէ պաշտոնյայի կամ նախագահի, աշխատել է խոչնդոտներ առաջացնել այդ հարցում: Օրինակներ շատ կան, սակայն համայնքը, անկախ դաշնակցության դիրքորոշումից, միշտ էլ խանդավառություն է դրսևորել այդ այցելությունների ժամանակ:
Մենք՝ իրանահայերս ականատես ենք եղել, թե ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում սկսվեց պայքարը կաշառակերության, կեղծիքների ու կեղծ հայրենասիրության դեմ և եղան արդար խորհրդարանական ընտրություններ, ստեղծվեց քաղաքական դեմոկրատիա և ջանքեր է գործադրվում իրականացնելու տնտեսական հեղափոխություն, որը շատ մեծ և դժվարին գործ է, սակայն գնահատելի է իշխանության ջանքերը, որ կամենում է տնտեսական արդարություն հաստատել երկրում, վերացնել անգործությունը, բարձրացնել կյանքի մակարդակը և լուծել տնտեսական բազում խնդիրներ: Շատ դժվար գործընթաց է, բայց ողջունելի, և սփյուռքը նույնպես ամեն կերպ՝ թե նյութապես և թե բարոյապես պետք է թիկունք կանգնի նման գործընթացների իրականացմանը: Այսպես է մտածում մեր համայնքի ժողովուրդը, անկախ դրսևորում ունեցող հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներն ու անկախ կառույցները:
Շատ մեծ ոգևորությամբ համայնքը ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Նիկոլ-Նիկոլ-Նիկոլ» բացականչությամբ իրանահայությունը ողջունեց վարչապետին «Արարատ» ՄՄ կազմակերպությունում: Համայնքի ժողովրդի մի ստվար մասը հանրակառքերով հայկական թաղամասերից տեղափոխվել էր «Արարատ» կազմակերպություն, մինչդեռ ցանկալի էր ժողովրդի հետ հանդիպումը կազմակերպել հենց հայահոծ թաղամասում՝ Նարմաք և Մաջիդիե թաղամասերում, որտեղ գոյություն ունի «Րաֆֆի» Համալիրը իր բասկետբոլի մեծ սրահի ու ֆուտբոլի դաշտի հնարավորություններով և որը «Արարատ» կազմակերպությունից հետո համարվում է Թեհրանի հայերի ամենամեծ համալիրը և, ի տարբերություն «Արարատ»-ին՝ անկախ է և որևէ կուսակցության ազդեցության տակ չէ և չի շահագործվում որևէ կուսակցության կողմից:
Հանդիպման սկզբում հանդես եկավ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, որը ներկայացրեց իրանահայ համայնքը և դրական խոսքեր ասաց իրանահայության մասին: Հետո խոսեց ԹՀԹ հոգևոր առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, որը ողջույնի ու բարի գալստյան խոսքերից հետո կատարեց իր պարտքը դաշնակցության հանդեպ: Նա, չարաշահելով առիթը, խոսեց Հայաստանի հիմնի մասին և ասաց, որ ներկայիս հիմնը կուսակցական չէ և չպետք է հարցականի տակ տանել և փոխելու մասին արտահայտվել կամ քննարկման հարց առաջ քաշել: Ինչպես գիտենք Հայաստանում հանրային քննարկման է դրված թե Արամ Խաչատրյանի վեհ երաժշտությունը և թե Հայաստանում ժամանակավորապես հաստատված ներկայիս հիմնը, որը երկար տարիներ դաշնակցականների կողմից երգված «Իտալացի աղջկա երգն» է: Դաշնակցությունը այս քննարկումից վախեցած ու մտահոգված է, որ չլինի հանկարծ փոխվի այն: Մենք չենք վիճում այստեղ, թե որն է հարմար, սակայն դատապարտելի ենք համարում հոգևոր առաջնորդի կողմնորոշված դիրքորոշումը և դաշնակցական մոտեցումների արծարծումը: Որպես հոգևոր առաջնորդ, ավելի լավ կլիներ հանդես գար ամբողջ իրանահայության անունից և չենթարկվեր նեղ կուսակցական խաղերին: Կարծում ենք նա, միշտ իր հոգևորականի բարձրունքի վրա գտնվելով՝ պետք է նման մասնագիտական հարցերը թողներ մասնագետներին ու ժողովրդական լայն քննարկումներին, ինչպես ուզում են անել Հայաստանում:

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՈՐՈՇ ՄԱՍԵՐ
«ՀՀ վարչապետը ուժեղ ծափողջյունների ներքո սկսեց իր ելույթը»:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ մաքուր հայկական, մաքուր Հայաստանյան ու մաքուր ընտանեկան ու հարազատական մթնոլորտում գտնվելը: Սիրում եմ բոլորիդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենքից դուրս եղբայրական Իրանում, որտեղ որևէ հակասության մեջ չի մտնում հայ և հայաստանցի և հայաստանակենտրոն լինելու հետ: Հայաստանում ապրիլ-մայիսյան հեղափոխության ընթացքում ես շատ հնարավորություն չեմ ունեցել իմանալու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում և հատկապես իրանահայ համայնքում, բայց գիտեմ, որ ողջ համայնքը ուշի ուշով հետևել է Հայաստանյան իրադարձություններին: Ես չեմ տատանվի ոչ մի րոպե ասել, որ դուք սիրելի հայրենակիցներ մասնակից և հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, առանց ձեր աջակցության, անկախ նրանից թե ով է ֆիզիկապես ներկա եղել Հայաստանում և ով է այստեղից հետևել, այդ փոփոխությունները տեղի չէին ունենա: Ես ուզում եմ արձանագրել, որ ձեզանից յուրաքանչյուրը իր սիրով իր ուշադրությամբ և իր մասնակցությամբ Հայաստանում ոչ բռնի ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակից է և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է և նաև Իրանի հայ համայնքի հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և ամենակարևորը միասնություն է բերել հայությանը, որը երբեք չի խախտվելու: Ես ուզում եմ մի բան հստակ արձանագրել, Հայաստանի Հանրապետությունում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր տարբեր մոտեցումներ ու տարբեր տեսակետներ, բայց ես ուզում եմ մի հստակ խնդիր դնել մեր բոլորի առջև, մեր կառավարության ու անձամբ իմ առջև՝ պիտի բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Միասնությունը ամենակարևոր ձեռքբերումն է, և հաղթանակը և այդ միասնությունը սուրբ է ցանկացած հարցից, ցանկացած քաղաքական շահից, ցանկացած կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեր է ամեն ինչից և մենք բոլորս պահելու ենք այդ ազգային միասնությունը:
Մեր ժողովրդի պատմության մեջ նոր էջ է բացվել ու այս պատմության մեջ մեզանից յուրաքանչյուրը ստեղծելու է իր բաժինը: Եվ մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունը այն է, որ մեզանից յուրաքանչյուրը և մենք որպես հավաքականություն ոչ միայն հավատանք մեր ժողովրդի և հայրենիքի ապագային, այլ վստահ և համոզված լինենք դրանում, որ մենք հաղթական քայլելու ենք միասին: Ձեր ներկայությունը այստեղ հաստատում է, որ մենք վճռական ենք Հայաստանը քաղաքականապես և տնտեսապես հզորացնելու, Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման և մեր ազգային երազանքների ու նպատակների իրականցման հարցում: Մենք մեր ձեռքերով պիտի կերտենք ապագան: Այլևս մեր բախտը արևելքներում, արևմուտքներում, հյուսիսներում և հարավներում չէ, մեր բախտը մեր սեփական ձեռքերում է: Մենք մեր ճակատագրի ղեկը պիտի վերցնենք մեր ձեռքում և մենք մեզ որպես ժողովուրդ, որպես պետություն պետք է առաջնորդվենք նորանոր հաղթանակների: Մեր երազանքների իրականացումը պահանջում է բոլորիս ջանքերը: Դուք ձեր պարտքը արդեն կատարեցիք, որովհետև ես ձեզ հետ այս հանդիպումից այնքան էներգիա և ուժ ստացա, որ կարող եմ ասել, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ ջանքերը եռակի ու քառյակի կավելանան և ուզում եմ ձեզ այսպիսի հանդիպման և այսպիսի մթնոլորտի համար շնորհակալություն հայտնել: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ իրանական բարեկամությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի զավակներ»:
Վարչապետի խոսքից հետո եղան մի շարք հարց ու պատասխաներ, որից հետո ավարտվեց հանդիպումը: Հանդիպումից կես ժամ անց տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք երեկո, որին հրավիրված էին մի շարք միությունների ներկայացուցիչներ, ՀՅԴ ղեկավար անդամներ և հայտնի բարերարներ: Ընթրիքի ժամանակ գովասանքի խոսքեր ասվեցին վարչապետի հասցեին: Ազգային բարերար և հասարակական գործիչ պրն. Լևոն Ահարոնյանը վարչապետին նվիրեց մի գեղեցիկ իրանական գորգ, որի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն էր: Թեմական Խորհուրդը մի գեղեցիկ նկարչություն նվիրեց վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Ընթրիք երեկոն վարում էր ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի դիվանի նախագահ և ՀՅԴ-ի պատասխանատուներից պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը: Նա ՀՀ Խորհրդարանի բոլոր պատգամավորների կենացը խմելով շեշտեց նաև, որ պետք է նկատի առնել խորհրդարանից դուրս գտնվող որոշ ուժերի կարծիքները ևս: Նա նկատի ուներ ՀՅԴ-ի անդամներին, որոնք չեն ընտրվել ու դուրս են մնացել խորհրդարանից: Ատրպատականի հոգևոր առաջնորդը և Ադրպատականի Թեմական Խորհրդի պատասխանատուներից նույնպես արտահայտվեցին ու ներկայացրին իրենց թեմը և գովասանքի խոսքեր հնչեցրին վարչապետի հացեին:

Վերլուծելով ՀՀ վարչապետի Իրան կատարած այցը, հնարավոր կլինի հետևյալ եզրակացությունները անել՝
1-Շատ դրական պետք է համարել, որ բազմաբնույթ համաձայնություններ են ձեռք բերվել և առաջարկներ են առաջ քաշվել երկու երկրների միջև:
2-Գազ էլեկրտականության դիմաց փոխանակելու քաղաքականության շարունակումը և երրորդ ՀԷԿ-ի կառուցման շարունակությունը նույնպես ձեռք բերում է երկու երկրների համար:
3-Պետք է սպասել մինչև ամառ, որպեսզի երկու երկրների մասնագիտական հանձնախմբերը արծարծված ծրագրերի շուրջ ներկայացնեն իրենց գործնական առաջարկները, որից հետո հույսով ենք, որ պայմանագրեր կստորագրվեն և աշխատանքներ կսկսվեն երկու կողմերում էլ:
4-Բացասական պետք է համարել այն հանգամանքը, որ Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը իրավունք էր տվել դաշնակցությանը, դեսպանատան անունից հանդես գալու և որոշելու հրավիրյալների ցանկը, հավաքի վայրը, օրակարգը և լոզունգները, որոնք փակցված էին սրահում:
5-Խելացի կլիներ ՀՀ վարչապետի այցելության համար Իրանում ՀՀ դեսպանատունը համագործակցեր Թեհրանի Հայոց Թեմի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի հետ և ոչ թէ ՅՀԴ-ի: Թեմական Խորհուրդը իր հերթին մի գուցե ընտրեր մի հանձնախումբ, որտեղ ընդգրկված կլինեին համայնքի բոլոր հասարակական ու քաղաքական կողմերը: Սա կհամապատասխաներ նաև ՀՀ վարչապետի այն մտքի հետ, որ սփյուռքի բոլոր կողմերը պետք է ընդգրկված լինեն ազգային հարցերում:
6-«Արցախը Հայաստան է ու վերջ» ՀՅԴ-ի կուսակցական այս լոզունգի փակցնելը Արարատ սրահում, ՀՅԴ-ն «մեսեջ»-ն էր ՀՀ վարչապետին, սակայն 120 տարվա «փորձառու» կուսակցությունը և պրն. դեսպան Արտաշես Թումանյանը հարցի ուրիշ կողմը չէին կարդացել ու վայրերը՝ Հայաստանն ու Իրանը խառնել էին իրար: Այդ պաստառը և լոզունգը արդեն բողոքարկվել է Իրանի Ադրբեջանաբնակ նահանգների ու քաղաքների պատգամավորների ու տարբեր կայք էջերի կողմից: Նրանք այդ պաստառը համարել են Իրանի արտաքին քաղաքականությանը հակառակ և այս երևույթը դարձրել են մի թնջուկ, որը իր բացասական հետևանքները կարող է ունենալ իրանահայության և երկու երկրների հարաբերությունների վրա և ստվեր է գցելու ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի վրա: Նման մի լոզուգի փակցնելը պանթուրքիստների ու ծայրահեղական ու ազգայնամոլ ադրբեջանցիների ցանկությունն էր: Իրանի խորհրդարանի ադրբեջանցի մի խումբ պատգամավորներ մտադիր են բողոքարկել այս հարցը:
7- Այս այցի դիմավորման նախաձեռնողը եղել է Իրանում ՀՀ դեսպանատունը, հատկապես դեսպան պրն. Ա. Թումանյանը: Նա պետք է գիտակցեր ու իր բոլոր լիազորությունները չհանձներ արկածախնդիր մի կուսակցության:

 

ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի և հասարակական հանձնախմբի անդամ
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
07/03/2019

 Գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախատեսվում է կառավարության հետևյալ կազմը և կառուցվածքը հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը»:

Ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:

17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:

«Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:

Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

 

 

Բաժին՝ Հայաստանում

2019 թվականին Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի աջակցությամբ հեղաշրջում է տեղի ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Չավիզմի շարժման դեմ:

1973 թվականին Չիլիի զինված ուժերը ՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ, տապալել են նախագահ Սալվադոր Ալենդեի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ժողովրդական ձախ վարչակազմին:

Այժմ, 2019 թվականին, ԱՄՆ-ի կողմից աջակցվող եւս մեկ հեղաշրջում տեղի է ունենում Լատինական Ամերիկայում, Այս անգամ նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ Չավիզմի շարժման դեմ:

Այժմ մենք գիտենք գաղտնազերծված փաստաթղթերից, որ ԱՄՆ-ի մասնակցությունը 1973 թվականի Չիլիի հեղաշրջմանը, իրոք, շատ խորն է, ոչ միայն ԿՀՎ-ի գաղտնի գործողությունների, այլեւ այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրահանգի "ստիպել [չիլիական] տնտեսությանը ճչալ" եւ դիվանագիտորեն մեկուսացնել Ալենդեի կառավարությանը:

 ԱՄՆ-ի հետ, նոր պատժամիջոցներ սահմանելով Վենեսուելայի նկատմամբ (ըստ էության արգելելով նրան, որը հարստանում է իր արտահանման հիմնական առարկաներից մեկի վրա, նավթ), ինչպես նաեւ Ազգային ժողովի կողմից նախագահ Խուան Գայիդոյի ճանաչումը որպես "ժամանակավոր նախագահ" (Գայիդոն երդվել է իր պաշտոնում և  սահմանադրական բողոքներ չունի), պարզ երեւում է, որ պատմությունը կրկնվում է, ԱՄՆ-ի հետ, օգտագործելով նույն կեղտոտ մարտավարությունը, ինչպես նախկինում:

 Չնայած 1973 թվականին Չիլիի հետ զուգահեռներին ՝ նույնպես օգտակար է նայել ամերիկյան ներխուժման մեկ այլ դրվագին ՝ Վիետնամական պատերազմին։ 1949 թ. - ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության" կորուստը Չինաստանի " առաջացրել մեծ մտահոգություն է խոշոր կապիտալիստական երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում. 19-րդ դարում Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսությունից անցել է այն ժամանակվա խոշոր կայսրությունների (առաջին հերթին ՝ Բրիտանական կայսրության, բայց ավելի ուշ ՝ ութ երկրների դաշինքով, այդ թվում ՝ ԱՄՆ-ի) շահագործմանը ։

Արեւմտյան մտածելակերպում, Այսպիսով, Չինաստանը "պատկանել" է Արեւմուտքին,եւ նրա անկախության հռչակագիրն արեւմտյան տիրապետությունից զգալի, կանխարգելելի "կորուստ" էր:"Դա առավել եւս սուր էր, որ ԱՄՆ - ը եւ նրա դաշնակիցները պարզապես պատերազմ էին մղում Արեւելյան Ասիայում Ճապոնական իմպերիալիզմին հաղթելու համար, տարածաշրջանում արեւմտյան գերիշխանությունը վերականգնելու համար: Մտավախություն առաջացավ, որ եթե մի քանի երկրներ ազատվեն արևմտյան վերահսկողությունից, ապա դա կհանգեցնի դրան ողջ տարածաշրջանը ՝ այսպես կոչված "դոմինոյի տեսությունը" ։ "Հետևաբար, ԱՄՆ 1950 - ականներին և 1960-ականներին ավելի ու ավելի ակտիվորեն մասնակցել է Վիետնամում ՝ վախենալով, որ Վիետնամի անկախության ազգային շարժումը ՝ Viet Minh-ը, "ֆրանսիական հնդկահավը" դուրս կբերի Արևմուտքի վերահսկողությունից և կոգեշնչի նմանատիպ ջանքեր այլ երկրներում ։  Դա հակասում էր 1941 թվականի Ատլանտյան խարտիային, որը մասնակիորեն մշակված էր ԱՄՆ-ի կողմից, որոնք պնդում էին, որ ինքնորոշումն ու ինքնակառավարումը ԱՄՆ-ի նպատակներն են ։

 

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից՝ https://www.telesurenglish.net//opinion/Controlling-The-Message-Controlling-The-World-From-Vietnam-to-Venezuela-20190212-0001.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=32 

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: