98 տարի առաջ՝ 1920 թ. նոյեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության կենսատու արևը փայլատակեց նաև Հայոց հինավուրց հողի վրա և այն դարձավ հայոց պատմության ու հայ ժողովրդի հետագա 70 տարիների ոսկեդարը: Այդ հիշատակի օրը սրբություն է բոլոր ժամանակների և սերունդների յուրաքանչյուր հայի համար: Սակայն այսօր` այդ հիշատակի օրը նշելիս, ընդհարվեցինք հայ քաղաքականության մեջ չնշմարվող, բայց էությամբ վիժվածք Տիգրան Խզմալյանի հորինած “Եվրոպական” կուսակցության անդամների հետ, որին մասնակցում էր նաև քաղաքական աղբանոցում իր ուրույն տեղը զբաղեցրած ՀՀՇ-ական փորձառու, ծերացած աղվես Կարապետ Ռուբինյանը: Ընդհարման համայնապատկերում պարզորոշ երևում էր հայոց պատմության մեջ բոլոր ժամանակների հայ դավաճանների ցուցակը վստահորեն գլխավորող ԼՏՊ-ի հում ականջները: Մեջբերեմ հիմար, կիսագրագետ Խզմալյանի խոսքերը.…

Ի՞նչ է այսօրվա Ամերիկայի պահանջը

Ի՞նչ է այսօրվա ամերիկյան պահանջը Ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանից, որը ուրվագծվեց ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի հայաստանյան այցից հետո՝ Սիրիա զորախումբ ուղարկել, հողերի վերադարձ, ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն, հարկ չհամարեց Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող երեք բիոլաբորատորիաները Հայաստանից տեղափոխելու վերաբերյալ հիշատակել և հեռուն գնացող շատ ծրագրեր ու պահանջներ: Տրամաբանենք ինքներս: Անցած մեկ քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային միանձնյա “Ոստիկան” դառնալը այդպես էլ չհաջողվեց, փոխարենը մեծապես վարկաբեկվեց: Այդ երբեմնի օրինավոր երկիրը իրականում դարձավ մերօրյա “գիշատիչ” մի պետություն, որը գործում է ուժի և սպառազինության դիրքերից: Հողագնդին գիշատիչ պետք չէ: Պատմանական հիշողություններից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է Ամերիկա, Եվրոպա, վայելել Եվրոպական…

Սոցիալ դեմոկրատիայի ճգնաժամը

Աշխարհում, կենտրոնական-ձախ կառավարությունները եւ աշխատանքային կարգի ավանդական կուսակցությունները ճգնաժամի մեջ են: Ռեֆորմիզմը հարվածել է իրականության ժայռերին, չկարողանալով աշխատողներին եւ երիտասարդներին ոչինչ առաջարկել այս խնայողական տարիքում: Դանիել Մորլին ուսումնասիրում է սոցիալական ժողովրդավարության ճգնաժամը եւ անցյալի ձեռքբերումները պաշտպանելու պայքարում նշում է առաջատարներին, օրինակ, Կորբինը: Երբ մեկը կապիտալիզմի պատմության մասին առավել լայն հնարավոր հեռանկար է տեսնում, հստակ քաղաքական եւ տնտեսական դարաշրջանները հայտնաբերելի են, ինչպիսիք են 19-րդ դարի վերջի բարձրացումը, խորքային ճգնաժամը եւ երկու համաշխարհային պատերազմների եւ երկրաշարժերի իմպերիալիստական բաժանումը, եւ հետո Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մի միտում, որ առանձնանում է, այն է, որ աճը հակված է ուղեկցել բարեփոխումների կամ սոցիալ-դեմոկրատիայի ամրապնդմանն ու դրա թուլացման…
Ի՞նչ ենք հասկանում անցումից, յուրաքանչյուր համակարգ, որ ուզում է փոխվել ուրիշ մի համակարգի, մի որոշ ժամանակաշրջան պետք է անցնի: Այդ շրջանը նաև բաժանվում է մի քանի փուլերի, առաջին փուլը կոչվում է «կաոտիկ» ժամանակահատված, որտեղ որևէ համակարգ չի իշխում, երկրորդ փուլում արդեն երկրորդ համակարգի կամ նոր համակարգի սաղմերը դրվում են, սակայն դեռ հին համակարգը նաև առկա է, օրինակ Հայաստանը քաղաքականապես և ոչ թէ տնտեսապես գտնվում է այս փուլում: Երրորդ փուլում արդեն իշխում է նոր համակարգը: Սա զարգացման մի երևույթ է, որ գոյություն ունի պատմական բոլոր շրջաններում: Իհարկե Հայաստանի կապակցությամբ դեռ դժվար է խոսել համակարգերի փոփոխության մասին: Տարբեր համակարգի հասարակությունները մյուս համակարգին…

Կլոր Սեղան "Հայաստանի վերջին անցուդարձերը"

2018 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ կլոր սեղան, որի թեման էր Հայաստանի Հանրապետության վերջին անցուդարձերը: Կլոր սեղանին հրավիրված էին ՀՀ դեսպանատունը, որտեղից մասնակցում էր դեսպանատան մշակությաին կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, դեսպանը գտնվում էր Հայաստանում ու չեր կարողացել մասնակցել, ներկա էին որոշ միությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ու հետաքրքրվող հայրենացկիցներ: Նախատեսված էր, որ կլոր սեղանին լինեն երեք կողմեր՝ «Րաֆֆի» համալիրից, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՅԴ-ի ներկայացուցիչը: ՀՅԴ-ը մերժեց մասնակցելը և հայտնեց, որ իրենց կուսակցական ժողովում որոշում է կայացվել, որ չմասնակցեն, մեզ պարզ չդարձավ չմասնակցելու պատճառը: Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանյանը բարի գալուստ մաղթելուց…
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը թեև հույս ուներ, որ նոր Ընտրական օրեսգիրքը կընդունվի և կուսակցությունների համար ավելի շահեկան պայմաններ կստեղծվեն ընտրություններին մասնակցելու համար, սակայն իրենց սպասումները նույնպես չարդարացան: Ուստի այս պայմաններում կուսակցությունում քննարկվող թիվ մեկ հարցը՝ ո՞ւմ հետ և ի՞նչ ձևաչափով մասնակցելն է առաջնայինը դարձել:«Ցանկություն ունենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մեզ համար ավելի շահեկան կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին զուտ կուսակցական ցուցակներով և բացառվեր ռեյտինգային համակարգը: Փաստորեն այն չի փոխվելու, և արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին օրենսգրքով, և մենք պետք է փորձենք այս պայմաններում հանդես գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը:Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց շանսերն…

Մտորումներ աշխատավոր դասակարգի մասին

Արդյո՞ք ճիշտ է, որ շեշտում ենք երբեմն տեսությունների գիտական լինելու վրա, այդ թվում նաև Մարքսիստական տեսությունը որպես հեղափոխական մի տեսություն կապիտալիստական համակարգից սոցիալիստական համարգ անցնելու համար: Բոլոր տեսությունները պետք է ունակ լինեն իրենց համապատասխանացնել ժամանակի իրականությունների հետ, որովհետև այդ իրականությունները անընդհատ փոփոխության մեջ են գտնվում: Ամեն ինչ փոփոխության մեջ է, ուրեմն տեսություններն էլ, որ այդ իրականությունների ռիակցիաններն են, պետք է որ փոփոխվեն: Այստեղ երկու հարց է առաջանում՝ այս փոփոխությունների սահմանները ի՞նչքան է և այդ փոփոխության հիմքերը որոնք են: Փափոխությունների չափերը որոշվում են հենց իրականությունները, եթե դիտենք Մարքսիստական տեսությանը կնկատենք, որ դրանք մի շարք տեսություններ են, որոնք Մարքսը և Էնգելսը սահմանել…
Հայաստանի սոցիալիստները բողոքում են, որ 100 օրվա ընթացքում իրենք խոսելու հնարավորություն չեն ունեցել: Հիասթափված են նոր կառավարությունից: Կարծում են՝՝ երկրին ուժեղ սոցիալիստական շարժում է պետք:

Ձախակողմյա ուժերը շարժվում են դեպի առաջ (Մաս 5)

Ի՞նչ կապ կա ազգության և կապիտալիզմի միջև: Զարգացած կապիտալիզմի ժամանակ ազգերի էությունը ավելի է բացահայտվում և արծածվում, մինչդեռ կարծիք կար, որ կապիատալիզմը ազգերին մի կողմ է դնում: Դա փաստ է, որ մենք ականատեսն ենք համաշխարայնացման կամ համաշխարհային շուկայի ժամանակ, երբ ուզում են աշխարհը միացնել իրար և մոտեցնել: Երբեմն էլ հնչում է, որ միասնական մի մարդկության էություն է ուզում ստեղծվել: Սակայն, քանի որ կուրորեն և առանձին-առանձին է դա կատարվում, տեսնում ենք, որ սա կատարվում է «տարաձայնություն քցիր և իշխիր» քաղաքականությամբ: Որոշ երկրներում օրինակ Շվեդիայում, Դանիայում, Անգլիայում և այլուր չնայած մարդիկ պրոլետարացվում (Աշխատավարձ ստացող են լինում) են, սակայն միևնույն ժամանակ ազգային պատկանելությունը…
Գարնանը ժողովրդի ինքնաբուժության դեղատոմսը “Ելք” գտավ և իր քայլն արեց: Հավաքներ, երթեր, իշխանափոխություն և այս ամենը առանց շպագատի և դոպինգի: Ունեցանք Հանրապետության IV նախագահ և սրտանց ասացինք շնորհավոր: Անցում եղավ խորհրդարանական կառավարման նոր համակարգի, նոր սահմանադրային հասարակական պատկերացումներ. Եվ ուրեմն… Անիրավ և մակաբույծ “երիզորդների” միլիարդների հասնող ձվադրումները բնական զայրույթի էին հասցրել հասարակությանը: Ժողովրդի “Եղեգնյա գրիչների” եռերգությունները նոր պատմության մեջ թաթախված թանաքով, գծեցին (դուխով քայլերթի) ուղիները: Հաճախադեպ չէր նաև քաղաքական խաղերում (պարոն պոլիէթիլեննրի) անկումը: Լուսանցք բերվեց կաստայական, կլանային ուժերը: Կոռուպցիայի ինդեքսով բացահայտվեց (սայլի հինգերորդ անիվ) եղածներին: Ժողովրդի հուժկու ֆեդերալ ալիքը փլուզեց (Թաթոսանց-մաթոսների) չափառները, որտեղ գերեվարված էր Պլատոնի ուսմունքը, իսկ երբեմն էլ…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: