Ցավակցություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը հայտնում է, որ մահացել է մերօրյա հերոս, հայրենիքի անմնացորդ նվիրյալ, պահանջատիրական պայքարի հայտնի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի կինը՝ հերոսի իսկական մարտական ընկեր Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանը։ Մեր կայքի աշխատակազմը խորապես ցավակցում է Ալեք Ենիգոմշյանին՝ նրա սիրելի տիկնոջ և անբաժան ընկերոջ՝ Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանի մահվան կապակցությամբ:

Համակարգը մեզ պարտադրում է մտածողություն

2012 թվականին Ֆրանսիայի աջակողմյան «Ֆիգարո» թերթը վիճակագրություն էր կատարել, ըստ որի ֆրանսիացիների 83 տոկոսն այն կարծիքին էր, որ քաղաքական պատասխանատուներն անուշադիր են իրենց սպասելիքների նկատմամբ, նրանց մեծամասնությունը պահանջում է, որ կապիտալիստական համակարգում արմատական, խորքային բարեփոխումներ կատարվեն: Այս վիճակագրությունը կարևոր է վերլուծությունների համար, որովհետև ցույց է տալիս, որ ժողովրդի անվստահությունը քաղաքական ուժերի հանդեպ անհամեմատ մեծացել է, քան անցյալում էր: Ժողովրդի 60 տոկոսը դեմոկրատիայից դժգոհ է, մինչդեռ 2009 թվականին 40 տոկոսն էր այդպիսի դժգոհություն հայտնում: Այս տեսակետների հրապարակումը կասկածի է ենթարկում կապիտալիստական համակարգի օրինականությունը: Ֆրանսիայի որոշ կուսակցություններ, այդ դժգոհությունները նկատի առնելով, իրենց կուսակցական ծրագրերում խորը և դեմոկրատական փոփոխություններ են առաջարկում՝ ուժային հիմնարկների…

Գենադի Զյուգանովի ելույթն` ահաբեկչության դեմ  

Մենք Դումայի այս գեղեցիկ սրահում պատահաբար չենք հավաքվել: Այս սրահը ականատեսն է եղել մեր ուժեղ երկրի հաղթությունների ու տխուր օրերի: Ես խորհրդարանական խմբակցության ու «Ժողովրդական ազգային ճակատի» անունից հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք նախագահ Պուտինի ուժեղ քաղաքականությունը՝ ազգային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք գործողությունների, համաշխարհային մասշտաբով, որը հող է պատրաստում մեր երկրի ուժեղ կամքի ու ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Դրա հետ զուգահեռ պետք է ասել, որ տարբեր երկրներ ահաբեկչության դեմ պայքարի արժեքավոր փորձ ունեն: Խորհուրդ կտայի ուսումնասիրել Սովետական Միության ու Ֆրանսիայի փորձը: Մեծ Սովետական Միությունը ջախջախեց «Անտանտը», ոչնչացրեց ֆաշիզմը և կարողացավ հաղթահարել «անտառի եղբայրներ»-ին ու…
Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր գրասենյակում մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հրապարակեց նոյեմբերի 28-ին տեղի ունեցած կուսակցական ընդհանուր ժողովում ընդունած որոշումը՝ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկելու մասին։ ՀՀ ԿԿ ողջունել է Հայաստանը ԵԱՏՄ-ը միանալու իշխանությունների որոշումը, և կուսակցության դիտարկմամբ, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում են հիմնականում արևմտամետ ընդդիմադիր ուժերը, ինչն էլ ստիպում է Կոմկուսին զերծ մնալ նրանց սատարելուց։ Կուսակցությունը վաղօրոք հայտնել էր իր նկատառումներն ու դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ու, թեև, դրանք չեն ընդունվել, այնուամենայնիվ, կոմունիստները համարում են, որ պետք է «այո» ասեն ներկայացված փոփոխություններին։ Կոմունիստները սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են համարում, գտնում են, որ այն առաջարկում է համակարգային փոփոխություններ:…
Նոյեմբերի 28-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 95-րդ տարեդարձը ՀՀ Կոմկուսը նշեց առավոտյան այցելելով և ծաղիկներ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի արձանների ու «Հավերժ փառք սովետական իշխանությունների համար մղված պայքարի մարտիկներին» հուշակոթողի մոտ։ Այնուհետև կուսակցության տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր նիստում։ Հայ կոմունիստները Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը համարում են մեծ իրադարձություն, իսկ կեղեքված Հայաստանի համար՝ հիրավի փրկություն։ Մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը խորհրդային կարգերի հաստատումով վերապրեց, զարգացավ, աշխարհում իր դերն ու դիրքը հաստատեց, բարօրություն ձեռք բերեց։ Այսօր, թեև ժողովրդի առջև դժվարին խնդիրներ են դրված, սակայն ՀՀ Կոմկուսը լիահույս է, որ հայ մարդու կյանքը բարելավվելու է և խաղաղ հունի մեջ է ընկնելու։ Հայաստանի խորհրդայնացման…
1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ 70 տարի շարունակ այս օրը Հայաստանում մեծ շուքով նշվում էր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը, քանզի այն ընթանում էր հայրենիքի փառաբանման, գիտության ու մշակույթի նվիրյալների հիշատակմամբ, յուրաքանչյուրիս հոգում ամրապնդելով հայրենասիրությունն ու հայրենիք-սրբություն անխախտելի ճշմարտությունը։ Այսօր այն չի էլ հիշվում, կարծես Հայաստանի պատմությունից կտրել հանել են այդ 70 տարին։ Սակայն հայ կոմունիստները հավատարիմ են մնացել իրենց պայքարին, իրենց նվիրումին։ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունն այսօր Մոսկվայի տանը կազմակերպել էր համաժողով՝ նվիրված Հայաստանի խորհրդայնացման 95-րդ տարեդարձին։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմունիստները, ովքեր մինչ օրս հավատարիմ են իրենց կուսակցության գաղափարախոսությանն ու չեն դադարում…
Սկիզբը՝ 15․ 11․ 2015 Պետություն պահելու մշակույթը մեզանում չի ձևավորվել, սակայն երկիրը պահելու մշակույթը պատմականորեն յուրացրել ենք, այն խախտելը չափազանց վտանգավոր է։ Դարերի ընթացքում տարբեր կայսրությունների տիրապետության ու կամայականությունների պայմաններում կառչելով պատմական հողից, մեզ հաջողվել է դիմակայել ու հասել ենք 21-րդ դար։ Սեփական անկախ պետություն ունենք, մենք ենք մեր գլխի տերը, սակայն հեռանում ենք սեփական երկրից՝ առանց հետ նայելու։ Նշանակում է խաբուսիկ է եղել երկիր պահելու մշակույթը։ Այսօր պետք է գտնենք մեր պատմական հողի վրա հարատևելու և ընդլայնվելու կոդի բանալին և կառուցվածքային կերպարանափոխման ենթարկենք մեր հայրենակիցների կենսաշխարհը։ Ազգային գաղափարախոսությունը խստորեն սահմանափակում է իշխանությունների սխալվելու իրավունքի սահմանները։ Յուրաքանչյուրի սխալի համար չափազանց…
Հայաստանի միակ օրիենթացիոնը՝ Ռուսաստանն է։ Հայաստանը կարող է ապրել միայն Ռուսաստանից կառչած, ուրիշ քաղաքական հենարան չունի նա։ Այս գիտակցությունն է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքի մեջ։ Հովհաննես Քաջազնունի, 1924 թ․ Ազգային ժողովում քննարկվող Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների հարցը բավականին պարզեցրեց մեր քաղաքական դաշտը և հստակեցրեց, թե որ քաղաքական խմբավորումը ինչի է ընդունակ։ Ականատես եղանք պետական գաղտնիքների բացահայտման նոր աշխատանքային հարաբերությունների։ Խորհրդային տարիների հայ ժողովրդի ստեղծած ազգային արժեքները փոշիացնելու «քավոր», միայն իրեն հայտնի վերլուծություններ կատարող նախկին վարչապետ Հ․ Բագրատյանը քննադատում է իր պատգամավոր գործընկերոջը, որ ՀՅԴ-ը 1918-20 թթ․հանրապետությունից բան չի թողել, փլուզել ու կործանել է։ Հարց է…
Հայաստանի Հանրապետությունն անցումային շրջանում գտնվող երկիր է։ Դա ծայրահեղ բարդ, փորձություններով, կորուստներով և հիասթափություններով լի ժամանակաշրջան է։ Տնտեսագետների և քաղաքագետների կարծիքով, դրա տևողությունը 8-10 տարի է, բայց կան երկրներ, որոնք անցումային շրջանը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ևս չեն հաղթահարում։ Այդ շրջանը համեմատաբար արագ հաղթահարեցին հետսոցիալիստական տարածքի եվրոպական երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, բալթյան երկրները, իսկ հետխորհրդային տարածքի երկրներն այն խիստ դանդաղ են հաղթահարում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Պատճառն այն է, որ հետխորհրդային տարածքի երկրներում նյութական և հոգևոր կորուստները հասան ահավոր մեծ չափերի։ Որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, անցումային շրջանը խիստ ծանր ու դաժան եղավ հայ ժողովրդի համար։…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչների հետ, ովքեր նախագահին են ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց մոտեցումները: Հանդիպման ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Զյուգանովի խնդրանքով` ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված կուսակցության հուշամեդալը: «ՀՀ նախագահի հետ հանդիպման հիմնական նպատակն ու քննարկման նյութը սահմանադրական բարեփոխումների հարցն էր, որը դեկտեմբերի 6-ին դրված է հանրաքվեի: Մենք տեղյակ պահեցինք ՀՀ նախագահին, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկել ենք քաղկոմում և շրջկոմներում, փնջային խորհրդակցություններում: Երկու անգամ քննարկել ենք Կենտրոնական կոմիտեի բյուրոյում, հրավիրել ենք ասուլիս…
ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար, Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհրդի-Խորհրդային Միության Կոմկուսի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Կուցուկի Թայսաև․ «Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալու է հանրաքվե, որն օրենսդրական փոփոխություններ է մտցնելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կառուցվածքում։ Միանգամայն օրինաչափ է, որ Հայաստանի համար այդ կարևորագույն քաղաքական իրադարձության նախօրեին հանրապետության նախագահը հանդիպում է հեղինակավոր և ազդեցիկ կուսակցությունների և շարժումների առաջնորդների, այդ թվում նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության հետ։ ՌԴԿԿ և Հայաստանի Կոմկուսը ԿԿՄ-ԽՄԿԿ շրջանակներում արդեն երկար տարիներ սերտ հարաբերություններ են պահպանում․ Հայաստանի կոմունիստները ակտիվ մասնակցություն են ունենում այն բոլոր…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: