Ազգային գաղափարախոսություն (Մաս 3)

Հայաստանի տարբեր մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտել ազգային գաղափարախոսության մասին: Ստորև ներկայացնում են այդ տեսակետները համառոտ ձևով, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թէ ինչպես է մտածում մեր մտավորականությունը այդ երևույթի մասին: ՀՀ Անկախության 21-րդ ամյակին նվիրված մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները այդ թեմայի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին ըստ հետևյալի՝ Գագիկ Հարությունյան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը: Ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Ալբերտ Նալչաջյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու: Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Առաջարկում եմ մտածել էթնիկական տնտեսագիտության մասին:…

Ազգային գաղափարախոսություն

Սուրհանդակ , 16 նոյեմբեր Ազգային գաղափարախոսության սկզբունքները և անկյունաքարը հանդիսանում են` Արդարությունը, Հավասարությունը և Առաջընթացը: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ արդարությունը, որտեղ ամեն ոք օրենքի առաջ պատասխան է տալիս հավասարապես, այսինքն լինի իշխան, հարուստ, պաշտոնյա կամ շարքային քաղաքացի: Որտեղ սոցիալապես աղքատներ և ճորտեր չկան, որտեղ գերակշռում է բարոյականության սկզբունքը: Ազգային գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրվում էր սոցիալական հավասարության վրա, հիշեցնեմ, որ դա ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ սկզբունքներից տարբերվում է: Հասարակություն, որտեղ չեն լինի չքավորներ և աղքատներ, որտեղ շուկայական հարաբերությունները կարգավորում է պետությունը, ոչ թե անհատը, այսինքն՝ անհատը կարող է կառավարել իր տնտեսությունը, բայց վերահսկվելով պետության կողմից: Այդպիսի համակարգով են աշխատում աշխարհի ամենազարգացած երկրները, օրինակ Շվեդիան, որտեղ աղքատներ…

Ազգային գաղափարախոսություն (Մաս II)

Կարելի է ասել, որ ազգային գաղափարախոսությունը կարող է փոփոխություններ առաջացնել կամ էլ փոփոխությունների դեմ կանգնել, սա փաստորեն գաղափարախոության ինքնության հատկություններից է, որը միևնույն ժամանակ և համախմբող է և տարանջատող: Առաջինի դեպքում ազգային գաղափարախոսությունը մարդկանց հրավիրում է միանալու և միասնականության «Մենք»-ի հետ, պահանջում է ընդհանուրի շահերը և ընդհանուր դիրքորոշումներ է առաջարկում: Այդ դրդապատճառը մեծ մասամբ բխում է նրանից, որ գաղափարախոսությունը կապված է շահերի հետ: Ազգային գաղափարախոսությունը երբեմն տարբեր խմբերի իսկական հակասություններն ու բախումները վարագույրի ետևում է թաքցնում կամ էլ առաջարկում է, որ առնվազն դրանք ժամանակավոր մոռացության տալ: Սա շատ նկատելի է մի հասարակության կամ երկրի գաղափարախոսության մեջ կամ մի ազգում, օրինակ`…
Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել, մի շարք պարամատրերով դեմոգրաֆիական 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել` մեր հայրերի ու պապերի սերնդի: Որոնք, բնականաբար, սուրբ չեն եղել, եթե իհարկե չհամեմատենք այսօր խորհրդարանում ներկայացված դեմքերի հետ:Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով թագցնելու համար որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:Հ.Գ. Սովետական…

Ազգային Գաղափարախոսություն (մաս I)

Ազգային Գաղափարախոսության մասին տարաբնույթ և իրար հակասող շատ նյութեր ու կարծիքներ են եղել տարբեր ազգային ու քաղաքական գործիչների կողմից: Այս երևույթի հասկանալը այնքան էլ հեշտ չէ: Դեմոկրատական Սոցիալիզմ կայք էջը ինչպես նախորդ հոդվածում նշել է, որ կաշխատի արտացոլել այս ուղղությամբ հնչած տարբեր տեսակետներ: Սիրով կհրատարակենք յուրաքանչյուր կարծիք կամ միտք այս կապակցությամբ: Հույս ունենալով, որ վերջում կհավաքագրենք նյութերը և որպես եզրակացություն կներկայացնենք մեր հոդվածը: Գաղափարախոսությունը առաջացնում է մի երևույթ, որ կոչվում է «Մենք», այսպիսով գաղափարախոսությունը ժողովրդին հրավիրում է համախմբվելու մի համահավաքում: Այդտեղ մարդիկ կարող են իրար ճանաչել և ուժեղ տրամադրություն ու զգացմունք առաջացնել: «Մենք»-ը կարող է մի դասակարգ, մի քաղաքական կուսակցություն,…
“Դեմոկրատական Սոցիալիզմ” կայք-էջը սկսում է հրապարակումների շարք` ”Ազգային գաղափարախոսության” վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք անվանի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ժիրայր Ավետիսյանի Ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր գրառումները` տպագրված “Մտորումներ ժամանակների մասին” հրապարակախոսության ժողովածուում: Ընթերցողներին հրավիրում ենք մասնակցել այս թեմայի շուրջ քննարկումներին: - Խորհրդային իշխանության տարիներին, երբ ամբողջ բազմազգ Միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մի գաղափարախոսություն, թվում էր, թե չէր կարող անգամ խոսք լինել ազգային գաղափարախոսության մասին: Այդպես էր վիճակը մեր հանրապետությունում, որտեղ այնքան աննկատելի էր տարանջատիչ սահմանը ազգասիրության միջև, որ դա հաճախ պատճառ էր դառնում շատ դեպքերում միտումնավոր շփոթությունների, որոնք հանգեցնում են ողբերգությունների ու կորուստների: Հետպատերազմյան…
Աճող խնդիրները երկրում անխուսափելիորեն պահանջում են վճռական գործողություններ: ՌԴ Կոմկուսի առաջարկվող միջոցառումները կարող են Ռուսաստանի բյուջեի եկամտային ծավալը հասցնել 25 տրիլիոն ռուբլիի: Ի դեմս բոլոր ներքին եւ արտաքին սպառնալիքների` Ռուսաստանը կարիք ունի պետական-հայրենասիրական ուժերի միավորման: Մեր երկիրը ունի նման միությունների ստեղծման փոձը: Կոմունիստական ​​կուսակցությունը պատրաստ է ուժերի միավորմանը` հանուն Հայրենիքի արժանապատիվ ապագայի: Г.А. Зюганов: Время властно требует новой политики Обращение к народно-патриотическим силам России. Пресс-служба ЦК КПРФ 2016-12-19 19:35 (обновление: 2017-01-28 01:21) Зюганов Геннадий Андреевич Председатель ЦК КПРФ, руководитель фракции КПРФ в Госдуме ФС РФ Уважаемые соотечественники! Товарищи и друзья! Минуло четверть века с того черного дня, когда был преступно…

Ես ազատությունն եմ ընտրում

Եթե չկարողանամ ազատությունն ու արդարությունը միատեղ ունենալ և ես ստիպված լինեմ այդ երկուսից մեկն ընտրել, ես ազատությունը կընտրեմ, որպեսզի կարողանամ բողոքել անարդարության դեմ: Ալբեր Քամյու
Պետք է համարձակություն ունենալ իրագործելու մեր գաղափարները: Աշխարհը լի է վախկոտ, լավ մտքեր ունեցող մարդկանցով: «Էստիվ Ջայզ»
Մարքսի ժանանակից ի վեր, երբ կապիտալիստական համակարգում առաջանում էին լուրջ ճգնաժամեր, սոցիալիստները հայտարարում էին նրա անմիջական տապալման մասին, իսկ երբ մի փոքր կապիտալիստական համարգը կարգավորվում էր, դրա համակիրները և նույնիսկ սոցիալ դեմոկրատները այդ համակարգի հավերժական լինելու մասին էին խոսում: Կապիտալիզմի վերջին ճգնաժամը մեծ մասշտաբով ամբողջ աշխարհում շարունակվում է, շատերը այն եզրակացության են հասել, որ կապիտալիստական համակարգի ժամանակաշրջանը ավարտվել է, սոցիալիստական համակարգի հաստատումը օրվա հարց է դարձել: Կապիտալիզմը ըստ իր հակասական էության՝ միշտ ճգնաժամ առաջացնող է եղել: Կապիտալիզմը անկարող է անընդհատ ու պարբերական ճգնաժամերը լուծել, ոչ էլ կարող է գործազրկությունը արմատախիլ անել, կամ սոցիալական արդարություն հաստատել և շատ ուրիշ անկարողություններ ունի,…

Կրկին վերածնվում է Ձախ քաղաքականությունը…

 1999 թվականին Ամերիկայի «Սիատել» քաղաքի փողոցներում մոտ 70 հազար հոգի բողոքի ցույց էին կազմակերպել համաշխարհային առևտրի կազմակերպության համաշխարհայնացման քաղաքականությունների դեմ: «Սոցիալիզմի փլուզում»-ից հետո դա կարելի է համարել «հակակապիտալիստական» նոր շրջանի սկիզբ: 2001 թվականին «Ջենուայում» 250 հազար հոգի «ՋԻ 8» խմբի դեմ և 2002 թվականի գարնանը 500 հազար հոգի Եվրոպայում՝ Բարսելոն քաղաքում հակաեվրոպական «Կապիտալիզմ և Պատերազմ» լոզունգներով բողոքի ակցիաններ կազմակերպեցին փողոցներում: Նմանատիպ ցույցեր մինչ այսօր կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր քաղաքներում, օրինակ` Լոնդոնում, Բարսելոնայում, Ֆլորանսում, Ջենուայում, Սաուպոլոյում, Ժուհանսբուրգում, Նյու Յորքում, Ստամբուլում և այլ քաղաքներում: Աշխարհի մտածող և աշխատավոր ժողովուրդը գիտակցում և տեսնում է ժողովրդների միջև տնտեսական, հասարակական ու քաղաքական հնարավորությունների…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: