Ամերիկան օգտվելով Վենեսուելայում «Հուգո Չավերզի» մահվան փաստից, նրա չլինելու պայմաններում ամեն կերպ աշխատում է հրահրել աջակողմյան իր համակիրներին: Չավերզի մահից հետո ներքին անհամաձայնություններն էլ շատացան ու դա էլ առիթ տվեց Ամերիկային միջամտելու, և որպեսզի ժողովրդի մեջ դժգոհությունը շատանա` նպաստեց քաղաքական ու տնտեսական ճգնաժամին: Ամերիկան աշխատում է Բրազիլիայի նման առաջացնել խորհրդարանական հեղաշրջում` հիմնականում նախագահին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Վենեսուլայում աջակողմյան ուժերը կարողացան խորհրդարանում մեծամասնություն կազմել ու առաջին ջանքերը եղավ այն, որ նախագահին որքան հնարավոր է շուտ հեռացնեն ու նոր վաղաժամկետ ընտրություններ կազմակերպեն, սակայն ի հակառակ Բրազիլիայի` Հոգու Չավերսը, որ արդեն մի հեղաշրջման փորձ ուներ, մաքրազերծել էր բանակը և ստեղծել հեղափոխությանը պահապան ռազմական-անվտանգության…
Հարավային Աֆրիկայի իշխանությունը Ջակուբ Զումայի գլխավորությամբ տասնյակ տարիներ սխալ տնտեսական ու հասարակական քաղաքականությունների հետևանքով երկիրը այն վիճակին էր հասցրել, որ ընդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ եթե նա նախագահությունից չհրաժարվի երկիրը կսնանկացնեն: Նա թերացել էր կառուցվածքային ու դեմոկրատիկ փոփոխությունների մեջ, տնտեսական ու հասարակական բնագավառներում՝ ի օգուտ աշխատավորների, շատ էր տեղ տվել մասնավորացմանը և պետական պաշտոնյանների համար կոռուպցիա էր առաջացել երկրում: Երեք տարի առաջ Աֆրիկայի կոմկուսը և առաջադիմական ուրիշ ուժեր այս հարցերի շուրջ զգուշացրել էին նախագահին, սակայն նախագահը ի պատասխան այս քննադատությանը՝ մի քանի կոմունիստ նախարաարների հեռացրեց իրենց պաշտոններից: Կոմկուսի ջանքերի շնորհիվ Ջակուբ Զումային հեռացավ Աֆրիկայի ազգային կոնգրեսից ու նրա փոխարեն…

Ջերմի Կորբինը Որոշ հարցերի շուրջ

Մենք երկու հետաքրքիր տարիներ անցկացրիքն: Անգլիայի բանվորական կուսակցության ղեկավարության ընտրությունները երկու անգամ տեղի ունեցան, որը մոբիլիզացրեց մեծ քանակությամբ մարդկանց: Սա ինձ համար կամ իմ պատճառով չէր, այլ գաղափարախոսության և ժողովրդի համար: Դրանից հետո ընդհանուր ընտրություններ տեղի ունեցան, որտեղ մենք համեմատ 2015 թվականին երեք միլիոն ավել ձայն բերեցինք, որը վերջին մի քանի տասնամյակներում բանվորական կուսակցության ամենաբարձր քվեն է եղել, սակայն այն չափին չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեինք: Մենք ինքնավստահություն ենք նկատում մեր մեջ՝ վերջ տալու աշխատավարձերի չարաշահմանը պետական սեկտորում և կապիտալի ներդրմանը ընդհանուր ծառայողական բնագավառներում, դրա կողքին անվստահություն է տարածվում աջերի ու պահպանողականների հանդեպ: Մենք պարզորեն ասում ենք, թէ ինչպիսի աշխարհ…

Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը

2018թ. փետրվարի 10-ին լրացավ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը: Այն բախտորոշ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Ստորև ներկայացվում է 1826-1828թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքով կնքված Թուրքմենչայի պատմական պայմանագրի 190-րդ տարեդարձի կապակցությամբ պատմ. Գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի անդրադարձը մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին: ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՆԳLՈ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի մղած պատերազմների արդյունքով Ռուսաստանն ընդհուպ մոտեցել է Անդրկովկասին: Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու հայերի հույսերն ավելի էին ամրապնդվել, երբ 1801թ. ռուսական զորքերը մտել էին Վրաստան և սեպտեմբերի 12-ին ցարի մանիֆեստով Վրաստանը միացվել է Ռուսաստանին: Այս մանիֆեստով էլ Ռուսաստանին էին միացվել նաև Լոռին, Փամբակը, Շամշադինը և Հայաստանի…

Ծանոթանանք Բրազիլիայի կոմկուսի հետ

Բրազիլիայի կոմունիստական Կուսակցությունը ստեղծվել է 1962 թվականին կուսակցության պառակտումից հետո, նույն անվան ներքո: Բրազիլիայի դիկտատորական ռեժիմի ժամանակահատվածում այս կուսակցությունը անօրինական համարվեց և սկսեցին ձերբակալել, տանջել ու կախաղան բարձրացնել կոմունիստներին: Կոմունիստական Կուսակցության 80 անդամներ մեկնեցին Բրազիլիայի հեռու մի շրջան՝ «Արագույա» և այնտեղից սկսեցին իրենց հակաֆաշիստական պարտիզանական պայքարը, որը տևեց մոտ 7 տարի: Երբ ավարտվեց դիկտատորական ռեժիմը և քաղաքական մթնոլորտը բարելավվեց, կոմկուսը սկսեց իր բացահայտ քաղաքական աշխատանքները, որպես Մարքսիստ-Լենինիստական կուսակցություն, որը պաշտպանում էր կառուցվածքային ռադիկալ բարեփոխությունները: Այն ժամանակվանից մինչ այժմ կոմկուսը կարողացել է պահպանել իր դիրքը, որպես երկրի ազդեցիկ կուսակցություններից մեկը: Բրազիլիայի կոմկուսը «Սոցիալիզմ և ազատություն» կուսակցության հետ միասին մաս են կազմել…
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը 2018թ. մարտի 2-ին կազմակերպել էր պատմ.գ.դ.պ. Վլադիմիր Պետրոսյանի հեղինակած՝ Սովետական Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից հռչակած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը գրքույկի շնորհանդեսը։ Այդ փաստաթղթի մասին ժողովրդական հերոս, ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ՝ Անդրանիկ Օզանյանը գրել է, որ «Հայաստանի մասին բոլոր պաշտոնական փաստաթղթերի համեմատությամբ բոլշևիկնյան դեկրետը ամենից անկեղծն է և, հնարավոր է, որ կդառնա համընդհանուր ճանաչման փաստ»։ Գրքի շնորհանդեսը բացեց ՀԱՄԿԿ նախագահ Վ. Սաֆարյանը։ Նա նշեց, որ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության համաշխարհային պատմական նվաճումներից էր ազգերի ինքնորոշման սկզբունքի որդեգրումը, որով հնարավորություն տրվեց Ցարական Ռուսաստանի կազմի մեջ մտնող մի շարք ազգային կազմավորումներին անկախություն ստանալ։ Դրանցից էին Լեհաստանը, Ֆինլանդիան, Մերձբալթյան…

Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը (տեսանյութ)

Ներկայացվում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական /1989թ./ և ՌԴ Պետ Դումայի /199-2016թ./ պատգամավոր Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը տեսանյութը (տեսանյութ) 

Ավստրիայի աշխատանքային կուսակցության մասին

Աշխատանքային կուսակցությունը (գերմանական Partei ar Arbeit, PdA) հեղափոխական կուսակցություն է ավստրիական աշխատանքային խմբի եւ այլ ժողովրդական շերտերի, որոնք ճնշված են կապիտալիզմի եւ իմպերիալիզմի կողմից: Աշխատանքային կուսակցությունը պաշտպանում է տվյալ երկրում աշխատող բնակչության շահերը, անկախ նրանց ծագումից, լեզվից կամ քաղաքացիությունից: Աշխատանքային կուսակցությունը ձգտում է կապիտալիզմի տապալմանը, սոցիալիզմի կառուցմանը եւ դասակարգային հասարակության իրականացմանը: Աշխատանքային կուսակցությունը կողմ է խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական առաջընթացի եւ ազգային ինքնորոշման իրավունքին: Աշխատանքային կուսակցությունը պրոլետարական ինտերնացիոնալիզմ է: PdA- ն իրեն դիտարկում է որպես միջազգային աշխատողների շարժում, կոմունիստական եւ աշխատողների կուսակցությունների համաշխարհային կոլեկտիվ:

Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը

1. Սոցիալական արդարություն2. Հավասար մեկնարկային պայմաններ3. Արժանապատիվ ծերություն4.Անվճար կրթություն5. Ազգային հարստության վերադարձ Ազգին6. Մատչելի և որակյալ առողջապահություն Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը: Սա է միակ ճանապարհը դասակարգային, շահագործող և շահագործվող երկիր չունենալու, ինչպես, որ է... Նարեկ Գալստյան
Արդեն մեզ ծանոթ է Չիլիական հոգեբույժ, գրող, ժուրնալիստ և հրապարակախոս՝ Մարթա Հարնեքերը: Նա համարվում է ձախ հոսանքի Լատինական Ամերիկայի տեսաբաններից մեկը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է, և որը մեծ ազդեցություն է գործել Լատինական Ամերիկայում ձախ հոսանքների շարժման վրա: Ստորև կանդրադառնանք նրա որոշ մտքերին, որը կարծում ենք, անհրաժեշտ է յուրաքանչյուր մտավորականի համար իր հայրենիքում արդար համակարգ ստեղծելու գործում: Ավելի քան 25 տարի առաջ, ձախ ուժերը Լատինական Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում անց էին կացնում շատ դժվար ժամանակաշրջան: Բեռլինի պատը քանդվել էր, Սովետական Միությունը փլուզվել էր, Սանդենիստների հեղափոխությունը պարտվել էր 1990 թվականին և Կենտրոնական Ամերիկայում հեղափոխական ուժերը ստիպված դեմոբիլիզացվել էին: Միակ երկիրը, որ…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: