Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ. Սաֆարյանը <<ԽՍՀՄ-ի ազատագրական շարժումը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նրա որոշիչ դերը հաղթանակի ձեռք բերման գործում>> թեմայով: Ստորև ներկայացվում է Վ. Սաֆարյանի ելույթն ամբորջությամբ: Հարգելի վետերաններ Թույլ տվեք Հայրենական ապրանքարտադրողների միության անունից ջերմորեն ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսի կազմակերպիչներին` այս միջոցառման կազմակերպման համար:2020թ. մայիսին լրանալու է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների` գերմանական ֆաշիզմի և նրա դաշնակիցների դեմ տարած հաթանակի 75-ամյակը:Երկրորդ Համաշխարհային աշխարհամարտը տևել է 6 տարի, որում ընդգրկված են եղել 61 երկրներ, նրանց զինված ուժերի թվաքանակն անցնում էր 120 մլն մարդուց,…
Իշխանությունը այլասերում է մարդկանցԻսկ անվերահսկելի իշխանությունը նրանց կրկնակի է այլասերում:/Ֆրանսուա դը Լարոշֆուկո/ Մեր օրերում յուրաքանչյուր ճշմարտություն փնտրող անհատի մոտ ողջամտության սարսափելի գլխապտույտ է առաջանում, չնայած դա ողբերգություն է, բայց փաստ է: Երբեմն մտածում ես՝ գուցե Հայաստանում կենսաբանական փոփոխություն է կատարվել, որը ազդել է հայ անհատի տրամաբանության և մտածելակերպի վրա: Դատարանում քննվում է երկրորդ նախագահի գործը՝ մարտիմեկյան դեպքերի, ժողովրդին պատկանող ազգային արժեքները իր յուրայինների հետ թալանելու և յուրացնելու համար: Մի խումբ ընկերներ այսօր նրան Արցախի և Հայաստանի հերոս են անվանում: Տրամաբանություն ունեցող մարդը պետք է հասկանա, որ հերոսները սեփական ժողովրդին չեն թալանում, զարմանալի է, բայց գուցե ամենամեծ չարագործները նրանք են, ովքեր…
Հայ Ձախ Ֆորումը բարեմաղթանքներ հաղորդելով Հայաստանի իշխանությանը և ժողովրդին՝ իր աջակցությունն է հայտնում նրա բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են լայն զանգվածների ու հատկապես աշխատավորների շահերի ուղղությամբ: Ամփոփելով 2019 Թվականը, Հայաստանում ու միջազգային մասշտաբով ականատես եղանք դրական ու բացասական երևույթների:Հայաստանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լիբերալ ազգային քաղաքականությունը, շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարը, որի ընթացքը ողջունելի է, և որը հուսով ենք շարունակական բնույթ կկրի: Իշխանությունները իրականացրին մի շարք բարեփոխումներ՝ ինչ որ չափով աշխատատեղերի ստեղծում, կենսաթոշակների որոշ տոկոսի բարձրացում, մի շարք բնագավառների աշխատավարձերի բարձրացում և նման երևույթներ, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար: Հույս ունենք, որ կշարունակվի նման դրական բարեփոխումները: Միևնույն…
Թե նախագահ,թե գեներալ Արածներից չեն ամաչում, Խառնվել են գայլ ու ոչխար, Հայրենիքից Հայն է փախչում: (Ն. Պետրոսյան) “Իրավունքի” դեկտեմբերի 18-ի N 139 համարում զետեղված էր Ռ. Քոչարյանի եղբոր դստեր՝ տիկին Իրինա Քոչարյանի հարցազրույցը՝ “Ժամանակն է եկել՝ հավաքվելու Ռ. Քոչարյանի առաջարկած Կոնցեսիա-1 գաղափարի շուրջը” հոդվածը, որտեղ նվում է, որ տիկին Քոչարյանը իր ամուսնու հետ մասնակցել է Անյուտա Հակոբյանի կողմից կազմակերպած երկարատև ակցիային, մի քանի գիշեր անցկացրել են փողոցում, Ռ. Քոչարյանի աջակիցների հետ միասին և միաժամանակ նշելով, որ իր երախտիքի խոսքն է ասում, նրանց անկեղծ մղումի համար: Բայց աջակիցները իրո՞ք անկեղծ են, թե շահադիտական ենթատեքստ կա նրանց այդօրինակ մղումի մեջ, որ աջակցում…
Դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված Հայոց Ցեղասպանությունը։ Բոլոր ցեղասպանությունների ճանաչումը զարգացած աշխարհի կողմից ողջունելի են ու դրանց կանխարգելումը բոլորի պարտականությունն է:Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիայի ամբողջ ժողովուրդը՝ դիմելով իրենց խղճին, կճանաչեն իրենց պատմության դառը էջերից մեկը՝ Հայոց Ցեղասպանությունը և կաշխատեն իրենց պարկեշտ վերաբերմունքով հարգել Թուրքիայի ու աշխարհով մեկ ցրված հայության իրավունքները: Այդ պրոցեսն արդեն սկսված է Թուրքիայում՝ մի շարք առաջադիմական կուսակցությունների, շրջանակների ու մտավորականության կողմից: Զուգահեռ ջանքեր պետք է գործադրվեն երկու երկրների հասարակության կողմից, որ Թուրքիան էլ ճանաչի ցեղասպանությունը:Պետք է շեշտել, որ ճանաչման փուլն ավարտված կարելի է համարել և…
Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անդամներն այսօր նշեցին Երկրորդ Հանրապետության 99 ամյակը։ Նրանք ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ և անցկացրեցին տոնական նիստ։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր խոսքում ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք չեն ամրագրում իրենց պատմական հաջողություններն ու փոխանցում սերունդներին, շատ լուրջ պրոբլեմներ են ունենում։ «Հինգ հազար տարի մեր ժողովուրդը կարողացել է պահպանվել, քանի-քանի կայսրություններ ու պետություններ փոշիացել ու վերացել են աշխարհի երեսից։ Մենք պահպանվել ենք շնորհիվ մեր երկրում ապրելու ձգտման, մեր մշակույթով, քարը քարի վրա դնելու ու կառուցելու շնորհիվ եկել, հասել ենք այսօրվան, և ամոթ է մեր ժողովրդի համար, որ այսօր այդ ժողովուրդը չի կարողանում…
Մորալեսի, իր համախոհների ու «Շարժում դեպի Սոցիալիզմ» (Movimiento al Socialismo) կուսակցության և ժողովրդական ու դեմոկրատիկ սոցիալիստական իշխանությունը մի ցավոտ փուշ էր Նեոլիբերալիզմի կոկորդին: Ամերիկայի իմպերիալիզմն ու որոշ Նեոլիբերալական երկրներ անընդհատ փորձում էին ձերբազատվել այդ իշխանությունից: Հեղաշրջումից երկու օր անց պարզվեց ամեն ինչ: Բոլիվիայի խորհրդարանի փոխնախագահ Նեոֆաշիստ «Ջինին Անեզ»-ը, իրեն Բոլիվիայի ժամանակավոր նախագահ հռչակեց ու ներկայացրեց իր թիմը, որտեղ նույնիսկ մի բնիկ քաղաքական գործիչ էլ չկար: Բնիկ ժողովուրդը կազմում է բնակչության 70-80 տոկոսը: Մորալեսը զգալիորեն բարելավեց այս մեծամասնության կյանքը: Կտրուկ կրճատել է աղքատությունը, ապահովել է աշխատատեղեր ու պատշաճ ապրելու պայմաններ: Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը բնիկներ են և Մորալեսի իշխանության գալուց առաջ նրանք…
Դաշտն Արարատի սեղանն իմ սինին Սևանն իմ գինին լուրթ ամպերի մեջ, Բաժակը խփեմ Արարատ Սարին, Կենացդ խմեմ Ռուս ժողովուրդ: Հովհ. Շիրազ Վայ հայերին, եթե նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ, շատ ավելի լավ կլինի նրանց համար, եթե Հայաստանի անունը չշոշափվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից: Ֆ. Նանսեն Երբ մոռանում ես անցյալը, ներկան դառնում է աճպարարություն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Բաքու մեկնելիս ՌԴ զինված ուժերի նախարար՝ Շայգուն հայտարարեց, որ Հայաստանը անդրկովկասում ռուսական դաշնության առանցքային ռազմական գործընկերն է, եթե Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն անեն, Ռուսաստանի Դաշնությունը կիրականացնի Հայաստանի հետ համատեղ՝ պայմանագրի պարտավորությունները: Մահվան դողը պատեց մեր արտաքին թշնամի՝ Կրտսեր…
Հայաստանում անկախության տարիներին, մանավանդ Հոկտեմբերի 27-ից հետո երկրի զարգացման հիմնական խոչընդոտները և արգելքներն են եղել երկու հանգամանքներ՝ Առաջինը Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունները և երկրորդը վերջինիս արևմուտքի կողմից ֆինանսական հովանավորությունը և սորոսականների միջամտությունը՝ Հայաստանին Նեոլիբերալ տնտեսական մոդելի թելադրանքը:Հայաստանում ժողովրդի պայքարի շնորհիվ և Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ քաղաքական հեղափոխական քայլերի արդյունքում, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սկսվեց վերանալ Հայաստանի ժողովրդի ներքին չարիքը և Հայաստանի զարգացման ներքին արգելքը:Անկախությունից հետո և քաղաքական հեղափոխությունից դեռ շատ տարիներ առաջ արևմուտքը թե՛ իշխանությունում և թե՛ տարբեր ընդդիմության շարքերում տեղադրեց իր և սորոսի «բաց» հասարակարգի գործակալներին կամ համախոհներին:Քաղաքական հեղափոխության ընթացքում ակնհայտ էր սորոսակաների դերը, որոնք ակնկալում էին, որ «ռուսամետ» Ռոբերտա-Սերժական իշխանության…
Աշխարհում ականատեսն ենք լինում բողոքների՝ ներկա իրավիճակի դեմ և տարբեր ուժերը՝ ձախից մինչև աջ, պահանջում են փոփոխությունների կատարում: Առաջ են եկել դասակարգային պայքարներ՝ տարբեր երանգներով: Սկզբնական շրջանում այս պայքարը տարբեր երկրներում տարբեր պատրվակներով էին արտահայտվում, օրինակ Հնդկաստանում սոխի թանգացման դեմ, Չիլիում մետրոյի տոմսի գնի բարձրացման դեմ, Լիբանանում՝ վաթստապի վրա հարկերի սահմանման դեմ, Իրաքում իշխանավորների կոռուպցիայի դեմ և այլն: Սակայն, այս բոլոր բողոքների միջև մի տեսակ օրգանիկ և դիալեկտիկական կապ գոյություն ունի: Թվում է թէ երիտասարդությունը լավ հասկանում է բոլոր այն խաղերի մասին, որ իշխանավորները՝ ըստ իրենց շահերի, խաղում են իրենց ու երկրի հետ և նրանք ստիպված են մի ալտերնատիվ է…
Էջ 1, 17-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: