Թուրքիայի ագրեսիան և Ամերիկայի դավաճանությունը քուրդ ժողովրդի հանդեպ ու նրանց մենակ թողնելը Թուրքիայի ներխուժման դիմաց, պետք է դաս լինի Հայաստանում որոշ հակառուսական ուժերի համար, որոնց կարծես հիմնական առաքելությունը հայ ժողովրդին կտրելն է Ռուսաստանից: Նրանք, եթե իրոք հայ ազգի ու ժողովրդի շահերն են հետապնդում, չպետք է մեծ ակնկալիքներ ունենան Ամերիկայից ու Եվրոպական որոշ երկրներից և իրենց համար արդեն պետք է պարզ դարձած լինի, որ Ամերիկան երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Ամերիկայի ու Եվրոպայի նպատակը Հայաստանին անջատելն է Ռուսաստանից ու իրեն ենթակա երկիր դարձնելն է: Քրդերը Ամերիկայի հույսով էին մնացել ու իրենց հարաբերությունները խզել կամ թուլացրել էին Սիրիայի կենտրոնական…
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանը “Իրավունք”-ին տված հարցազրույցում նշում է. “Սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատվելուց հետո պետք է գնա տուն և զբաղվի բոլորովին այլ բաներով”: Զարմանալի է պարոն Սողոմոնյան, այլ բաներ՝ ի՞նչ նկատի ունեք: Նրա աշխատանքը Հայաստանում ժողովրդի ստեղծած արժեքների թալանն է եղել, իսկ դրսում՝ առյուծաորսը: Եթե հույսեր եք փայփայում նրա վերադարձը Հանրապետության ղեկավարի, որպեսզի իր թալանածը կրկնապատկի, և դու էլ քո բաժին թալանը ունենաս, դա ընդամենը երազանք է: Աշխարհում ընդունված է՝ բարեկիրթ, լուրջ պետության ղեկավարների ըմտանիքների զավակները զբաղվում են գիտությամբ, մշակույթով, պետության քաղաքականությամբ, և ոչ թե իրենց հոր թալանածով՝ բիզնեսի առուծախով: Ռ. Քոչարյանը ոչ միայն…
Ամիսներ շարունակ սպառնալիքներից հետո Թուրքիան PKK-ի դեմ պայքարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին իր ռազմական հարձակումները սկսեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Միաժամանակ նրանք օդային ռմբակոծություններ են իրականացնում այդ շրջաններում: Հիմնական հարցը այն է, որ արդյո՞ք այս հարձակումը կանխագուշակելի էր, եթե այո, ինչո՞ւ Սիրիայի քուրդերը կրկին անգամ վստահեցին ամերիկացիներին և Սիրիայի կենտրոնական իշխանության հետ համագործակցելու փոխարեն վստահեցին ամերիկացիներին ու նախագահ Թրամփին և վերածվեցին, որպես ԱՄՆ-ի ցամաքային ուժը Սիրիայում: Քուրդերի թիկունքի դատարկումը ԱՄՆ-ի կողմից կարելի է որպես ետևից դավաճանական հարված համարել ու կրկին համոզվել, որ ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չի կարող լինել:Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի…

"ՎԵՏՕ" շարժման գլուխգործոցը

Օրերս “ՎԵՏՕ” շարժման ղեկավար՝ Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ, հայրենասիրական մի երևույթի ականատես եղանք: Հայաստանի սորոսյան “բաց հասարակության հիմնադրամի” գրասենյակի առջև բացվեց հրեական ծագումով ամերիկացի՝ Ջորջ Սորոսի կավե արձանը: Երևույթի ենթատեքստում պարզորոշ երևում էր ծաղրանքը և դառը հումորը՝ մեր պետական այրերի կարճատեսությունը և պատահական չի, որ “ՎԵՏՕ” շարժման ղեկավարները մտահոգված են, որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլևս իշխանության մաս է: Սակայն ո՞վ է Սորոսի հայաստանյան գործակալը՝ ազգադավ, շեյթան, անվերջ սողալով մեր կյանքում, խեղկատակելով Սորոսին՝ դառնում է հակաազգային չարիք, նա լիզում է Սորոսի գարշապարը և սրբորեն կատարում նրա պահանջը: Նա դեմ է մեր ազգային իդեալին, երբ անհավասար պայքարում ենք երկրի ճակատագրի համար: Նա Սորոսի…

Մեր օրերում "փոխված" Արսենյանը

Ժամանակ. 60 րոպե-ի Պետրոսի հյուրն էր՝ երբեմնի կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, որ ամբողջ հաղորդման ընթացքում մեր օրյա թրաշամանկուկներին դուր գալու համար օգտագործեց իր բառապաշարի ամբողջ պոտենցյալը, և Հայաստանում օգտագործվող ճառի 29 % -ը, իսկ Պետրոսի սևեռուն հայացքի մեջ կարդում ես, թե ովքեր են “զարդարել մեր դարաշրջանը”: Արսենյանը հաղորդման վերջում հանդիպումը համեմեց կոմունիստներին “գործ տվողի” պիտակով: Այ խեղկատակ, կոմունիստների կերտած երկիրը մեկ քառորդ դարից ավել թալանեցին՝ խարդավանքի քրմապետ՝ առաջին նախագահը, գարշանքի խառնարան՝ երկրորդ նախագահը և հուդայական առեղծված` երրորդ նախագահը իրենց շարջապատի ավազակների և թալանչիների հետ միասին, դրանցից մեկն էլ դու ես, պարոն Արսեյան: Վերջին 20 տարիների ընթացքում, պետության ղեկավարները և մերձավորների՝…
Ստալինի օգտին հանդես եկող ռուսաստանցիների զանգվածն այսօր ամենաբարձրն է Խորհրդային Միության փլուզմանը նախորդած ժամանակներից ի վեր: Այսօրվա դրությամբ 51 տոկոսը դրական է արտահայտվում, այն դեպքում, երբ միայն 14 տոկոսն է պնդում, որ դրա բացասական ընկալումն ունեն Լեւադա կենտրոնի անկախ սոցիոլոգիական գործակալության տվյալներով: Ինչ-որ չափով հենց պուտինյան ռեժիմն է աճող ժողովրդականություն առաջացրել վերջին տարիների հայրենասիրական քարոզչության շնորհիվ ։ Բայց Ստալինի վերականգնումը կարող է հակահարված տալ Կրեմլի ղեկավարներին, երբ կհայտնվի ծայրահեղ ստալինիստների նոր սերունդ: Skib & Par փոքրիկ կարի ընկերությունը, որը հիմնադրվել է անցյալ տարի Մոսկվայում երկու երիտասարդ տղաների կողմից, երիտասարդ Ստալինի կուռքերով զով Շապիկներ է տպում, որոնք այժմ ոգեշնչված են Օբամայի…
Հայաստանի կոմունիստական, սոցիալիստական, սոցիալ դեմոկրատական ուժերի և առաջադիմական ժողովրդական պետական ու ոչ պետական կառույցներից յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցումներով ու դիրքորոշումներով՝ հաճախ մոռացության են տալիս համընդհանուր շահերը և քաղաքական մոտեցումները, որոնց հասնելուն բոլորն են ձգտում և բոլորի օգտին է լինելու: Նրանց միջև բացակայում է սոցիալիստական և ձախ երկխոսությունը և մտքերի փոխանակումը: Նրանցից շատերը դժբախտաբար այդ անհրաժեշտությունը կամ չեն զգում կամ էլ զգալու դեպքում իրենք չեն դառնում այդ երկխոսության կամ միասնական ճակատի ստեղծման նախաձեռնողը: Խոսքի մակարդակով բոլորը հաստատում են համագործակցության, միասնականության, համատեղ գործողությունների և երբեմն միասին հանդես գալու անհրաժեշտությունը, սակայն շատ քիչ դեպքերում է, որ դրանք գործի են վերածվում: Բոլորի ծրագրերում համագործակցելու…
Սորոսի փողերով աճած և դաստիարակված Դանիել Իոնեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակուլ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը: Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում:…
“Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպել Ռ. Քոչարանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”: Այ խեղկատակ, Պուտինի հետաքրքրության առանցքում դու չկաս և ոչ էլ քո թալանչի աշխարհակալ Ռ. Քոչարյանը: Այդ դո՞ւ ես հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամության դուռը փակող՝ խարդավանքի քրմապետը, բնության սխալ թշվառ արարած, Կարասի պարունակությունը կեղտոտող թանի ճանճը: Վրաստանի քո սորոսական գործընկերները 2008 թվականին փորձեցին Պուտինի առջև դուռը փակել, արդյունքում՝ Սահակաշվիլին սարսափահար իր փողկապը կրծեց, Վրաստանը կորցրեց Աբխազիան և Օսետիան: Ինձ համար ողբերգություն կլինի՝ տեսնել իմ պետության ղեկավարին Սահակաշվիլու ծաղրանկարային դուբլիկատի կարգավիճակում: Քո մտածելակերպով՝ ազգային պատմությունից անտեղյակ, տգետ հոգեխախտները, դարձել են ճակատագրական հիվանդագին մանրեներ՝…

Համաշխարհային իշխող համակարգի փլուզումը

Չնայած նրան, որ 2008 թվականի ճգնաժամը նեոլիբերալիզմի կուտակման քաղաքականության ճգնաժամի արդյունք էր, դրա խորքը և ճգնաժամի համաշխարհային տարածումը, ալտերնատիվ չունենալու պատճառով՝ վերջ չտրվեց նեոլիբերալիզմի կյանքին: Ոչ մի կասկած չկա, որ միայն ուժերի հավասարակշռության փոփոխմամբ դասակարգային պայքարում աշխատանքի ու կապիտալի միջև, հնարավոր կլինի կապիտալի իշխանության հաղթահարումը նրա թույլ օղակներում և բանվորական ու սոցիալիստական շարժումների հզորացմամաբ որպես միջազգային մասշտաբով ազդեցիկ ուժ, 2008 թվականի նման ճգնաժամի ժամանակ, վերջ տալ իշխող աշխարհում կապիտալիզմին: Ճգնաժամը անցկացնելուց հետո նեոլիբերալիստական կուտակված համակարգը շարունակեց մնալ, որպես իշխող և ավելի ագրեսիվ համակարգ: Վերջին մի քանի տասնամյակների նեոլիբերալիստական կուտակումը և ֆինանսական կապիտալը կարողացան իրենց հեգեմոնիկ դերակատարությունը տարածել ազգային ու համաշխարհային…
Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև ձախ և բանվորական, շատ հաճախ պառակտումները տեղի են ունենում ըստ տարբեր գաղափարների ու դիրքորոշումների՝ այս կամ այն հասարակական ու քաղաքական երևույթների նկատմամբ: Այս պառակտումները հնարավորություն չեն տվել ձախ ուժերին համախմբվելու մի կուսակցության ներսում և չեն կարողացել իրենց ծրագրերը լավ առաջ տանել հանուն իրենց նպատակների: Բացի գաղափարական և դիրքորոշումների տարբերության հիման վրա առաջացած պառակտումներից, հաճախ նկատվում է, որ պառակտումներ են առաջանում կուսակցության մեջ՝ կուսակցական դիրքեր գրավելու և անհատական տարաձայնությունների դրդապատճառով: Ձախ և բանվորական կուսակցություններում կարևոր են տեսական, գաղափարական հարցերն ու գործնական ծրագրերը: Գործնական ծրագիրը օդից ստեղծված երևույթ չէ: Ծրագիրը պետք է հենված լինի ներկա հակումների ու…
Էջ 1, 16-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: