Ընդունելություն ՀՀ ԳՆ ջրային տնտեսությունում

27 Մայիսի 2016

Մայիսի 27-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Հարությունյանն ընդունեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական հիմնադրամի կայունացման և զարգացման պատվիրակությանը:   Պատվիրակության կազմում էին ԵՀԿԶ ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵՀԿԶ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը:

 Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն: Պատվիրակության անդամներն էլ ներկայացրեցին, որ ծրագրի համաձայնագիրը ստացել է իրենց իրավաբանական-փորձագիտական դրական եզրակացությունը և ներկա պահին ընթանում են գնումների պլանի մասով տեխնիկական որոշ հարցերի ճշգրտում: Ակնկալվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գնումների համաձայնեցված պլանը ներկայացնել բանկի հաստատմանը, քանի որ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 13-ը համարվում է պայմանագրի էֆեկտիվության վերջնաժամկետը: Համաձայն ԵԶԲ խորհրդի գնումների ուղեցույցի՝ գնումները պետք է անցնեն միջազգային մրցույթների չափանիշներին համապատասխան, այն է՝ միջազգային մրցույթների հայտարարմամբ:

Բացի գնումների պլանի հաստատումից, ծրագրի ակտիվացումը կախված է նաև «Պլանավորված աշխատանքների հրահանգներ» փաստաթղթից, որի ուղղությամբ կատարվում են վերջնականացման աշխատանքներ: Կողմերը պայմանավորվեցին կատարել նաև աշխատանքների հստակեցում՝ շինարարության ենթակա տեղանքների միացման գործընթաց կազմակերպելով, որն առավելագույնս կհեշտացնի ծրագրի արդյունավետությունը: Նախատեսվում է ծրագրի շինարարությունը սկսել ըստ տեղանքների պատրաստվածության:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ այցի շրջանակներում նախատեսում են նաև մի քանի տեղանքի այցելություն:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: