Տնտեսական քաղաքականության մեջ պետք է էական շտկումներ մտցվեն

11 Մայիսի 2016

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ 2015թ. բյուջեն կազմելիս ԵՏՄ-ին միանալու հանգամանքը բավարար չափով հաշվի չի առնվել, քանի որ այն կազմված է եղել մինչև ԵՏՄ-ի հետ անդամակցությունը՝ հունիս-հուլիս ամիսներին:

Եկող տարվա ՀՆԱ-ն նախատեսվում է ապահովել 5 տրիլիոն դրամի չափով: Եկամուտները նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով, պակասորդը կլինի 114 մլրդ դրամ, և ծախսերը՝ 1 տրիլիոն 298մլրդ դրամ: Սրանք այն թվերն են, որոնց շուրջ ԱԺ-ում ծավալվել են քննարկումներ։ Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն՝ 47.9 տոկոսը գնալու է սոցիալ-մշակութային ոլորտ:

Նշված ոլորտում, իհարկե, դա մեծ ձեռքբերում է , բայց ընդհանուր առմամբ մեծ գումարներ են գնում այդ ոլորտին, իսկ մենք հակված էինք այն բանին, որ մեր բյուջեն լիներ ներդրողական: Ցավոք, ներդրողական քաղաքականությունը եկող տարվա բյուջեում չի զգացվի և, նախորդ տարիների նման, մեր բյուջեն կլինի սոցիալական ուղղվածության՝ լուծելով գոյապահպանական խնդիրներ:

Պրն Սաֆարյանի խոսքով, տնտեսական քաղաքականության մեջ պետք է էական շտկումներ մտցվեն, կատարվեն արմատական փոփոխություններ. այս քաղաքականությամբ՝ ամեն տարի 4 կամ 5 % ՀՆԱ ապահովելով, հասարակության առջև ծառացած խնդիրները լուծել հնարավոր չի լինի:

Վազգեն Սաֆարյանը մտահոգություն է հայտնում, որ կմեծանա Հայաստանի արտաքին պարտքը՝ կազմելով 5 մլրդ դոլար, որը լուրջ ճնշում կլինի մեր տնտեսության վրա:

«Համեմատելով արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնությունը՝ կհասկանաք, որ մոտենում է 49%-ի, որը շատ վտանգավոր սահմանագիծ է», ասում է Վազգեն Սաֆարյանը։ Այս պարագայում շատ կարևոր է  ՀՆԱ-ի մեծացումը, որը հնարավոր կլինի իրականացնել երկրում նոր արդյունաբերական ձեռնարկությունների գործարկմամբ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: