Մաքսային մարմիններում տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

24 Դեկտեմբերի 2015

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանման ու մաքսային ձևակերպումների հետ կապված գործառնություններն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների անխափան արտահանումն ու ներմուծումն իրականացնելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` մաքսային հսկողության գոտիներում, մաքսային և ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում սահմանել է հերթապահություն: Ներմուծման և արտահանման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով:

Շուրջօրյա օնլայն հերթապահություն է սահմանվել նաև ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվող արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի սպասարկման համար:

Տոնական օրերի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողները ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ առաջացած բոլոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել ֆինանսների նախարարության արագ արձագանքման խմբին` 060 544 931, 060 544 444 հեռախոսահամարներով:

 

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: