ՀՀ «Զվարթնոց» և ՌԴ օդանավակայանների մաքսային ծառայությունների աշխատանքային հանդիպումը

16 Դեկտեմբերի 2015

Երևանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման և աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի,  հանդիպմանը կարևորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման և տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման և անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵԱՏՄ երկրների օդանավակայաններում ուղևորների սպասարկման և բեռների հսկողության, ինչպես նաև միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղևորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները»,-նշել է ՖՆ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը:

ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշի խոսքով` կարևորվել են Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն մաքսատների միջև տեղեկատվության, փորձի փոխանակման առումով փոխգործակցության սերտացումն ու ակտիվացումը: Հյուրերը շրջայց են կատարել նաև «Զվարթնոց» մաքսատանը, ծանոթացել աշխատանքային առանձնահատկություններին, մաքսատան տեխնիկական հնարավորություններին:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: