83 մլն եվրո վարկ Հայաստանին

11 Դեկտեմբերի 2015

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավար Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային և ծրագրային համաձայնագիրը:

Այն բխում է 2014 թ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրից: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև՝ ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: