ՌԴ-ի նվերը Հայաստանի մաքսային համակարգին

10 Դեկտեմբերի 2015

Հայաստանում է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կոմլիչենկոյի գլխավորած պատվիրակությունը: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագրով ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը մեր երկրի մաքսային համակարգին տրամադրել է տեխնիկական օժանդակություն` 141 տրանսպորտային միջոց, մասնավորապես «Լադա», «Ուազ», «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց կիրառումը կնպաստի մաքսային վարչարարության, հսկողական մեխանիզմների, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները: Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»: Շնորհակալություն հայտնելով ՌԴ պավիրակությանը, Գագիկ Խաչատարյանն ընդգծել է, որ սերտացվելու է համագործակցությունը  մաքսային ծառայությունների միջև:

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է նաև տրանսպորտային միջոցների հանձնման և ընդունման վերաբերյալ ակտ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: