Ֆինանսների նախարարը Մոսկվայում մասնակցել է ՌԴ  հարկային ծառայության խորհրդի նիստին

23 Նոյեմբերի 2015

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:

Հանդիպմանը ներկայացվել են ՌԴ Դաշնային հարկային ծառայության գործունեության արդյունքները, հարկային օրենսդրության բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հարկային մարմինների փոխգործակցության ներկա հարցերն ու հեռանկարները:

Այցի շրջանակում Ֆինանսների նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Ղազախստանի պետական եկամուտների նախագահ Դաուլեթ Երգոժինի և Բելառուսի հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյի հետ, հաղորդում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: