Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 5)

14 Մայիսի 2019

Բյուրոկրատիա, Բանակ և Հոգևորականություն


Պարտք, փող, հավատք և պետություն, բոլորը ձեռք ձեռքի տված առաջ են գնում: Առանց պարտքի, գյուղատնտեսության ավելցուկի կառավարումը հնարավոր չէ: Փողը պարտքի առաջացմամբ զարգացավ: Սակայն, որպեսզի փողը արժեք ունենա, մի կառույց, այսինքն պետությունը պետք է դա վստահելի դարձներ: Երբ խոսում ենք տնտեսության մասին, այն ինչ նրա մասին ասում ենք սա է, որ ավելցուկ առաջացող հասարակությունում գոյություն են ունենում բարդ հարաբերություններ: Այս հարաբերությունների ուսումնասիրությամբ՝ հասկանում ենք, որ առանց ավելցուկի առաջացման՝ պետությունը երբեք չեր կարող գոյանա, որովհետև պետության համար պահանջվում են բյուրոկրատներ՝ ընդհանուր հարցերը կազմակերպելու, ոստիկանատուն, որը պետք է պահպանի սեփականություններն ու ապահովի կարգ ու կանոնը և լավ կամ վատ ղեկավարներ, որոնք իրենց համար բարձր մակարդակի կյանք են պահանջում: Այս բոլորը հնարավոր չի լինի, եթե չլինի հսկաավելցուկ՝ այս մարդկանց կյանքը ապահովելու համար, առանց հողագործություն կատարելու: Կազմակերպված բանակը նաև չէր կարող առանց ավելցուկի գոյություն ունենար, և առանց կազմակերպված բանակի հնարավոր չէր լինի իշխանության ուժը կամ պետությունը պարտադրվեր և հասարակության ավելցուկը խոցելի կդառնար արտաքին սպառանլիքների նկատմամբ: Բյուրոկրատիան և բանակի ստեղծումը հնարավոր եղավ գյուղատնտեսության ավելցուկով, և այս ավելցուկը իր հերթին բանակի և բյուրոկրատիայի գոյացման պահանջ առաջացրեց: Հոգևորականի հարցի նկատմամբ նույնպես նույն երևույթը տեղի ունեցավ: Հոգևորական՞, այո, ավելցուկը իր հերթին ստեղծեց կազմակերպված կրոնի առաջացման պահանջը: Արի տեսնենք ինչո՞ւ: Պատմական տեսանկյունից, գյուղատնտեսությունից առաջացած բոլոր պետությունները իրենց ավելցուկը անարդար ու անհավասար էին բաժանում, որպեսզի օգուտ հասցնեն ռազմական, քաղաքական ու հասարակական ղեկավարներին կամ ուժայիններին: Սակայն այդ իշխանավորները ինչքան էլ, որ հզոր լինեին, այնքան ուժ չունեին, որ կարողանային չքավոր հողագործների բացարձակ մեծամասնությանը ճնշեին, այն մեծամասնությանը, որ եթե միավորվեին կկարողանային մի քանի ժամվա ընթացքում շահագործող համակարգը տապալել: Ուրեմն այս իշխանավորները ինչպե՞ս կարողացան իրենց ուժը կամ իշխանությունը պահպանել ու միևնույն ժամանակ ավելցուկը իրենց ցանկությամբ բաժանել առանց մեծամասնության արգելքի: Դրա պատասխանը սա է՝ ստեղծելով մի գաղափարախոսություն, որը մեծամասնությանը խորը հավատք էր ներշնչում, որ միայն իշխանավորներն են, որոնք իշխելու իրավունք ունեն, որոնք ապրում են հնարավոր ամենալավ աշխարհում և հարցերը այնպես են առաջ գնում, որը որոշված է եղել և դա արտացոլումն է մի տեսակ Աստվածային համակարգի, և դրան որևէ ընդիմանալը համարվում է մի երկնքային ուժի կամքին չենթարկվելը և դրան ընդիմանալը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհը դուրս գա հսկողությունից: Առանց այս օրինականացնող գաղափարախոսության, պետության ուժի առաջացումը հնարավոր չէր լինի: Հենց այնպես, որ պետությունը պետք էր հավիտենական մնար, և իշխանի մահից հետո իշխանությունը շարունակվեր, պետական ուժի գաղափարական հիմքը նույնպես կարիք ուներ ինստիտուցիոնալացման: Այս նպատակ իրականացողները և հիմք դնողները հոգևորականներն էին: Առանց մեծ քանակությամբ ավելցուկի, կրոնական կառույցների ստեղծման իր հոգևորականների հիերարխիայով չէր կարող գոյություն ունենար, որովհետև «սուրբ» մարդիկ ու տղամարդիկ ոչ մի բան չէին արտադրում: Միևնույն ժամանակ, առանց կազմակերպված կրոնի իշխողների՝ իշխանությունը արտադրության ու ավելցուկի բաժանման հարցում շատ անկայուն կլիներ և միշտ ժողովրդի մեծամասնության կողմից պոռթկումի վտանգի առջև կկանգներ, որոնց բաժինը ավելցուկից շատ չնչին էր: Այդ իսկ պատճառով հազարավոր տարիներ պետությունը և հոգևորականությունը միասնական ու հավասար միավորներ էին:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: