Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (մաս 4)

12 Մայիսի 2019

Հնագետների միջոցով տեղեկանում ենք, որ առաջին գրությունները հայտնաբերվել են Միջագետքում, Իրաքում և այսօրվա Սիրիայում: Ի՞նչ էին գրանցում այս գրությունները: Գրանցվում էր հացահատիկների չափը, որ յուրաքանչյուր հողագործ պահում էր ընդհանուր պահեստում: Սա շատ բնական էր: Յուրաքանչյուր հողագործի համար առանձին պահեստ կառուցեը ավելցուկ հացահատիկի պահելու համար շատ դժվար գործ էր: Ընդհանուր մի պահեստի գոյությունը մի պահակով, որտեղ բոլորը կարող էին օգտվել՝ գործը հեշտացնում էր: Սակայն նման մի համակարգ պահանջում էր, որ մի տեսակ ստացական լինի, որը ցույց տար, թէ այս ինչ մարդը այսքան դրամի չափով հացահատիկ է պահեստում պահել տվել: Իրականում գրությունը սկզբում նրա համար ստեղծվեց, որ այս հաշվապահական արխիվը պահպանվի, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա փաստել՝ ինչ չափով հացահատիկ ունի ընդհանուր պահեստում: Պատահական չէ՝ այն տեղերում, որտեղ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտություն չի եղել ու մարդիկ բավարար քանակով որս, բնական մրգեր ու հացահատիկներ են ունեցել, երբեք գրություն ստեղծելու անհրաժեշտությունը չեն զգացել ու գրություն չեն ունեցել, նրանք ավելի շուտ ստեղծել են երաժշտություն ու նկարչություն:

ՊԱՐՏՔ, ՓՈՂ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հաշվապահական անցյալը, որպեսզի ցույց տա օրինակ՝ ինչքան ցորեն է պատկանում «Հակոբին», սկիզբն էր փողի և պարտքի առաջացման: Ըստ հնաբանության տվյալների, մեծ մասամբ բանվորներին հողատերերը խխունջներ էին տալիս, որոնց վրա քանդակված էր համարներ, դրանցով ցույց էր տրված, թէ ինչքան հացահատիկ են պարտք իրենց: Այդ խխունջների վրա ցույց տրված հացահատիկի քանակը հաճախ դեռ պարզ չէր, որովհետև դեռ ցորենները չէին քաղել: խխունջները պարտքի մի պատկեր էին, որը պետք է տրվեր բանվորներին կամ հողագործերին՝ գործատերերի կողմից: Միևնույն ժամանակ խխունջները ընթացիք փողի միավորներ էին համարվում, որով աշխատողները կարող էին դրանք փոխանակել ուրիշների կողմից արտադրված ապրանքներով: Սակայն ամենահետաքրքիրը առաջին անգամ մետաղյա փողի միավորի հայտնաբերումն էր: Մարդկանց մեծ մասը այն կարծիքին է, որ դա ստեղծվեց գործարքների օգտագործման համար, սակայն այդպես չէ: Գոնե միջագետքում այդպես չէր ու այդտեղ մետաղյա դրամներ չկային և հաշիվները գրավոր ձևով էին կատարվում, որտեղ ցույց էր տրվում հողագործների պահանջները: Օրինակ՝ հաշվապահական ցուցակը ցույց էր տալիս օրինակ պրն. «Հակոբը» երեք հատ մետաղյա դրամի հավասար հացահատիկ է ստացել, նույնիսկ հաշվի առնելով, որ այդ մետաղյա դրամները դեռ չէին պատրաստվել ու երկար տարիներ չէին էլ պատրաստվելու:
Մի խոսքով, պատկերացված փողի տեսքը, որը օգտագործվում էր իրական առևտուրը հեշտացնելու նպատակով, մի վիրտուալ փողի միավոր էր: Այսպիսով, ժողովուրդը անդրադառնալով վիրտուալ մուծումներին, որը հնարավոր է դարձել վիրտուալ տեխնոլոգիաների շնորհիվ, քեզ կասեն, որ այսօրվա տնտեսությունը անցյալի տնտեսության հետ տարբեր է, նրանց ասա, որ սա նոր բան չէ, վիրտուալ փողը գոյություն է ունեցել այն ժամանակվանից, երբ 12000 տարի առաջ տնտեսութունը գյուղատնտեսության հեղափոխության հետևանքով առաջին ավելցուկը ստեղծեց: Իրականում, նույնիսկ, երբ մետաղյա փողը ստեղծվեց, հաճախ այն չափից ավել ծանր է շրջանառության համար, այսպիսով հացահատիկի արժեքը, որ պրն. «Հակոբը» պահանջ ուներ, մի մեծ երկաթի կտորի քաշի պակասեցնելու ձևով էր դրսևորվում: Բոլոր դեպքերում պրն. «Հակոբը» երբեք իր հետ երկաթե դրամ չեր ունենում, այն ինչ ուներ՝ մի պարտքի փաստաթուղթ էր, որը հաճախ խխունջ էր, որի վրա նշված էր հացահատիկի այն չափսը, որը «Հակոբը» պարտքատեր էր մի մեծ երկաթե կտորից, որը դժվար էր տեղափոխելու համար:
Այստեղ կարևոր հարցը վստահությունն է: Անհրաժեշտ էր, որ պրն. «Հակոբը» վստահեր հացահատիկների պահեստի պատասխանատուներին ու հսկիչներին, որտեղ պահվում էր իր արտադրած հացահատիկները: Այս վստահությունը ստեղծում էր մի տեսակ կրեդիտ, որը տալիս է խխունջներին և որով կարող էր «Հակոբը» գնել յուղ, աղ, կամ իր ապրելավայրի համար անհրաժեշտ շինանյութեր: Որպեսզի նման վստահությունը մշտական լիներ և խխունջներին արժեք տար, անհրաժեշտ էր մարդիկ իմանային, որ դա երաշխավորված է մի մարդու կամ մի ուժեղ բանի միջոցով: Այդ երաշխիքը կարող էր լինել մի իշխան, որին Աստվածների հետ էին կապում, կամ մի հզոր թագավոր՝ թագավորական արյունով, հետագայում մի բանի, որը նմանվում էր պետության կամ իշխանության հետ: Իշխանության մի կենտրոն, որը կարող էր վստահելի լիներ, այսինքն ունենար պրն. «Հակոբի» ավելցուկ հացահատիկային պարտքի վերադարձնելու կարողությունը, նույնիսկ հնարավոր մահից հետո:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: