Խոսք աղջկաս հետ տնտեսության մասին (Մաս 3) - Բարձր թռիչք. Խոսելու ունակությունը և ավելցուկը

04 Մայիսի 2019

Ավելի քան 82 հազար տարի առաջ, մեր նախահայրերը մեծ թռիչք ունեցան՝ օգտվելով ձայնալարերից՝ մենք ձեռք բերեցինք խոսելու ունակություն: Դրանից 70 հազար տարի հետո (Այսինքն 12 հազար տարի առաջ) երկրորդ մեծ թռիչքը կամ զարգացումը տեղի ունեցավ, մեզ հաջողվեց հողի վրա վար ու ցանք անել: Խոսելու ունակություն ձեռք բերելը, սնունդ պատրաստելը և օգտվելը բոլոր այն բարիքներից, որ բնությունն է մեզ տրամադրում բնական ձևով (Որս, ձուկ, պտուղներ և այլն) մի երևույթի առաջացման պատճառ դարձան, որը այսօր կոչում ենք տնտեսություն:
Այսօր 12000 տարի անցել է այն ժամանակվանից, երբ մարդը ստեղծեց հողագործությունը: Շատ պատճառներ կան, որ այդ պահը վերաճանաչելու՝ որպես պատմական պահ: Առաջին անգամ մարդը կարողացավ չհենվել միայն բնության բարիքների վրա, նրանք մեծ ջանքերի շնորհիվ կարողացան բնությանը ստիպել, որ իրենց օգտագործման համար մի բան արտադրի: Արդյո՞ք այդ պահը հպարտության ու հաճելի պահ էր՞, ոչ մի կերպ: Միակ պատճառը, որ մարդուն ստիպեց վար ու ցանք անել, այն էր, որ նրանք սովից մահանում էին: Երբ նրանք խորամանկ ձևով որսերը կատարել էին և մարդկանց քանակը այնքան էր շատացել, որ ծառերի մրգերը անբավարար էին, անհրաժեշտությունը նրանց ստիպեց, որ օգտագործեն հողի վրա սննդի մշակման տարբեր եղանակներ:
Բոլոր տեխնոլոգիական հեղափոխությունների նման, մարդիկ այս հեղափոխությունն էլ գիտակցաբար և նախորոք որոշումով չսկսեցին: Որտեղ, որ կարող էին, նրանից խուսափեցին, օրինակ Ավստրալիայում, որտեղ բնությունը բավարար սնունդ էր ապահովում: Հողագործության շնորհիվ մարդիկ գոյատևեցին այն ժամանակ, որտեղ առանց դրա մարդիկ կմահանային: Փորձելու, դիտելու և սխալվելու եղանակով ձեռք բերվեց տեխնոլոգիա, որի միջոցով հողագործությունը զարգացավ և ավելի շատ բերք ձեռք բերվեց: Այս պրոցեսի ընթացքում, միևնույն ժամանակ, որ սնունդ պատրաստելու միջոցները զարգացնում էին, մարդկային հասարակությունը խիստ ձևով փոփոխության ենթարկվեց: Առաջին անգամ, գյուղատնտեսական արտադրությունը հիմք հանդիսացավ իրական տնտեսության ստեղծման համար:
Ի՞նչ է ավելցուկը: Սկզբնական շրջանում ավելցուկը հասարակ ձևով նշանակում էր այն արտադրությունը, որը մեր սնվելուց և որպես սերմ պահելուց հետո մնում էր: Ուրիշ խոսքով ավելցուկն այն ավելորդ մասն է, որը կուտակվում է ու հնարավորություն է տալիս ապագայում օգտագործել: Օրինակ ցորենը, որը պահվում է նեղ օրերի համար (փոթորիկից ունեցվածքը կորցնելու դեպքում) կամ կօգտագործվի հաջորդ տարվա համար ավելի շատ բերք ունենալու նպատակով: Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք երկու կետի վրա՝ առաջինը՝ որսորդությունը, ձկնորսությունը և մրգերի ու բանջարեղեների հավաքելը, որոնք բնականորեն են աճում, երբեք ավելցուկ չեն առաջացնի, չնայած որքան էլ, որ հմուտ որսորդ կամ ձկնորս լինի: Հակառակ ցորենի, ձավարեղենի, եգիպտացորենի, բրնձի և գարու, որոնց հնարավոր է երկար ժամանակ պահել, ձուկը, նապաստակը և բանանը շուտ են փչանում: Երկրորդը՝ գյուղատնտեսության արտադրության ավելցուկը այնպիսի անակնկալներ առաջացրեց, որոնք ամբողջովին փոխեցին մարդկային հասարակությունը: Արի խոսենք գիր ու գրականության, պարտքի, փողի, պետության, բյուրոկրատիայի, բանակի, տեխնոլոգիայի, կրոնական օլիգարխիայի և նույնիսկ բիոքիմիական առաջին պատերազմների մասին:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: