Հարստություն և մրցակցություն. Խոսք աղջկաս հետ՝ տնտեսության մասին (Մաս 21)

30 Օգոստոսի 2019

Ինչպես տեսանք, ֆեոդալական համակարգում գյուղացիները առանց որևէ ղեկավարի` զբաղված էին արտադրությամբ ու տերն իր բաժինը վերցնելուց հետո, վերջում ինչ որ մնար՝ գյուղացիներն էին վերցնում: Մինչդեռ աշխատավարձը չէր ձևակերպվել, շահույթաբերությունը կենսական հարց չէր և պարտքը ուշագրավ հարց չէր համարվում մեծամասնության համար: Արդյունքում, հարստությունը կուտակվում էր հողատերերի պալատներում ու մեծ բնակարաններում: Նրանք, ովքեր ուժն իրենց ձեռքում էին պահում, մեծ հարստություն էին կուտակում՝ ոչ թէ կապիտալի ներդրումով, առևտրով կամ շահույթով, այլ թալանելով ֆեոդալ տերերին և ուրիշ մարդկանց կամ ճշգրիտ ծրագրերով մոտենում էին թագավորների ներքին օղակներին, կամ արտասահմանցիների հետ պատերազմների ժամանակ ու նման ձևերով և երաշխավորում էին իրենց երևակայության մեջ եղած ուժն ու փառքը, որը նույնիսկ իրենց ուղեղում չէր տեղավորվում: 
Այդուհանդերձ, առևտրական ընկերությունների ի հայտ գալով, որոնք մեծ շահագռգռվածություն ունեին շահույթ ունենալու, ստեղծվեց հարստության նոր աղբյուր: Պատկերացրու ջուրը, որը հոսում է ծորակից դեպի վաննա, սա այն փողն է, որը քո գործից քեզ համար գալիս է: Հիմա պատկերացրու, որ վաննայի անցքի կապարիչը լավ չի դրվել իր տեղում, ջուրը, որն անտեղի գնում է՝ հենց այն գումարն է, որ ծախսում ես քո գործի համար: Մինչև այն ժամանակ, երբ ջրի քանակը, որ ծորակից է գալիս, ավելի շատ լինի այն ջրից, որ անցքից է դուրս մղվում, վաննայի ներսի ջրի մակարդակը կավելանա: Որքան թափվող և պակասող ջրի տարբերությունը շատ լինի, շահույթը ավելի է շատանում, որքան ջրի մակարդակը վաննայում բարձրանա, ավելի շատ հարստություն է կուտակվում: 
Ֆեոդալական համակարգում արիստոկրատների իշխող կարգավիճակը երաշխավորվում էր քաղաքական, ռազմական, իրավական և ավանդական գերազանցությամբ: Հազվագյուտ դեպքերում դրդապատճառ կդրսևորեին զարգացնելու իրենց տեխնոլոգիան, քան թէ ավելի շատ արտադրել ու հարստություն ավելացնել: Դրա դիմաց, ոչ մի բան ու ոչ ոք չէր կարող կամ չէր ուզում նոր ի հայտ եկած գործատուների գոյատևելը երաշխավորել: Իրականում, քաղաքական, իրավական ու ավանդական համակարգը նրանց դեմ էին դիրք բռնել: Այդ իսկ պատճառով միակ ճանապարհը, որով կարող էին իրենց գոյությունը երաշխավորել շահույթն էր: Որովհետև, հակառակ արիստոկրատների, ով ցանկանար՝ կարող էր գործատու լինել, այն պայմանով, որ ցանկանար և կարողանար անհրաժեշտ պարտքը վերցնել, և յուրաքանչյուր գործատու անմիջապես՝ աղբյուրների ձեռք բերման, հաճախորդի և գոյատևման համար, մահացու մրցույթի մեջ էր մտնում մյուս գործատուների հետ: 
Ով կարողանար ավելի քիչ գնով վաճառել, ավելի շատ հաճախորդ էր գրավում: Ով ամենաքիչ աշխատավարձն էր մուծում վարձված աշխատողներին, կարող էր գոյատևել ու շատ շահույթ ստանալ: Եվ ով կարողանար իր բանվորների արտադրության արագությունը բարձրացնել, կարող էր երկու մրցույթը միատեղ հաղթել: Արդեն տեխնոլոգիան կարող էր մրցակցության առավելություն շնորհել, և գործատուները բավարար դրդապատճառ ունեին դրա օգտագործման համար: Սա քիչ ու շատ ցույց է տալիս, թէ ինչպես գյուտերը՝ օրինակ Ջեյմզ Վաթի գոլորշու շարժիչը, որը արհեստանոցները վերածեց գործարանների, առաջին անգամ գործի դրվեց: Հաստատ տեխնոլոգիան ուներ իր գինը, որը առնելու համար պետք է ավելի շատ գումար պարտք վերցնվեր: Շատ պարտքով ավելի շատ շահույթ ստանալու հնարավորությունը ավելի էր բարձրանում, սակայն, եթե իրավիճակը լավ չլիներ, սնանկացման ընթացքը արագ կնթանար: Որքան գործատուների պարտքը, շահույթը և անհանգստությունը շատ էր լինում, նրանց միջև մրցակցությունն էլ ավելի էր խստանում: Նրանք պետք է իրենց բանվորներին նվազագույն աշխատավարձ մուծեին, որպեսզի հանկարծ չսնանկանան: Այսպիսով, սկսեց աճել անհավատալի նոր հարստություն պարտքի և աղքատության հետ զուգահեռ, միևնույն ժամանակ, որ հարուստները ավելի էին հարստանում, սնանկացած մարդիկ ուղղորդվում էին դեպի դժոխքային արհեստանոցներ, և բանվորական մասսաները առերեսվում էին նույնիսկ ավելի վատ պայմանների հետ: 
Հիմա տեսնում ես, թէ ինչպե՞ս պարտքը, և ոչ թէ քարածուխը, դարձավ արդյունաբերության հեղափոխության շարժիչի հիմնական վառելիքը և շատ քչերի համար անսահման հարստություն և մնացածի համար անբացատրելի թշվառություն առաջացրեց: Շուկայական հասարակարգերում բոլոր հարստությունները պարտքից են սնվում և բոլոր աներևակայելի հարստությունը, որ կուտակվել է անցյալ երեք դարերում պարտական է պարտքին: 
Ինչպես դոկտոր Ֆաստուսն է ցույց տալիս, պարտքը շուկայական հասարակության համար նույն դժոխքն է, ինչպես քրիստոնեության համար՝ անհաճելի սակայն անխուսափելի:

(Շարունակելի)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: