Մասնավորեցումը զարգացման գործոն չէ

27 Հուլիսի 2019

Հայաստանի ներկա պայմաններում, որտեղ իշխում է կապիտալիստական տնտեսությունը և կառավարությունը ավելի շուտ ընդհանուր հակում ունի դեպի շուկա և կապիտալիզմ, ռադիկալ տեսակետը դրա դիմաց է կանգնելու: Զարգացման համար ճանապարհ հարթելը չի նշանակում, որ կապիտալ ներդրողները և կապիտալիստները ավելի հանգիստ կարողանան աշխատել: Ճիշտ սրա հակառակն է: Ելքը այն է, որ աշխատավորները և զրկված ու հասարակ մարդիկ կարողանան ավելի լավ ապրել:
Ի՞նչ է նշանակում զարգացում: Տնտեսական շրջանակներում զարգացում նշանակում է կարողության ստեղծում՝ աճի և տնտեսական ու հասարակական բարեկեցության համար, այն կարողություններն ու պոտենցիալները, որոնք կարողանան աճ արձանագրել: Աճը կարելի է չափել, զարգացումը նույնպես, սակայն աճը ընդհանրապես քանակական բնույթ ունի: Զարգացումն էլ քանակական ու որակական կողմեր ունի, սակայն աճն ավելի շուտ քանակական չափանիշներով է որոշվում: Օրինակ երկրի ներքին համախառն արտադրությունը կարող է դրական կամ բացասկան աճ ունենալ:
Զարգացում՝ նշանակում է երկրի ենթակառուցվածքներ, հասարակական հարաբերություններ, կառավարություն, մշակութային ու հասարակական հնարավորություններ և այլն, որոնք հարթակ են պատրաստում աճի համար: Այսպիսով քիչ զարգացած երկրում զարգացման հարցն ավելի լուրջ և խորքային է, որովհետև պետք է այդ երկիրը սկզբից ենթակառուցվածքները զարգացնի, որ հետո կարողանա աճ արձանագրել:
Աճը կարող է կայուն կամ անցողիկ լինել, սակայն զարգացումը պետք է կայուն և մնայուն լինի: Աճը կարող է տարբեր տարիներում տատանումներ ունենալ:


Ռուբիկ Սարդարյան, 27 հուլիս 2019 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: